Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Լյարդի էլաստոգրաֆիա․ սոնոգրաֆիստ Քրիստինե Մարտիրոսյան. nairimed.com

Լյարդի էլաստոգրաֆիա․ սոնոգրաֆիստ Քրիստինե Մարտիրոսյան. nairimed.com

Էլաստոգրաֆիան` ուլտրաձայնի կիրառմամբ, անցավ, ոչ ինվազիվ ախտորոշման ճշգրիտ մեթոդ է, որն, ի տարբերություն լյարդի ուլտրաձայնային հետազոտության,  թույլ է տալիս որոշել լյարդի ֆիբրոզի և ճարպային հեպատոզի (լյարդի ճարպակալման) աստիճանը: Տարբերում ենք ֆիբրոզի F0-F4 աստիճան (F4-ը բնորոշ է ցիրոզին) և լյարդի ճարպակալման՝ S0-S4 աստիճան։ Հարկ է նշել, որ լյարդի պրոգրեսիվող հեպատոզը (ճարպակալումը) սպառնում է լյարդի ցիրոզի զարգացմանը։

«Նաիրի» բժշկական կենտրոնում լյարդի էլաստոգրաֆիան իրականացվում է TOSHIBA Aplio i800 սարքով:

Լյարդի քրոնիկ հիվանդությունները (ներառյալ` վիրուսային հեպատիտ B և C, որոնք ուղեկցվում են լյարդի ֆիբրոզի աճով) կարող են հանգեցնել լյարդի անդառնալի փոփոխությունների` ցիրոզի, անգամ` լյարդի առաջնային քաղցկեղի: Այդ պատճառով ախտորոշումը և բուժումը պետք է հնարավորին վաղ սկսել:

Նախկինում լյարդի ախտահարումների բնույթը գնահատելու համար կատարվում էր պունկցիա և հյուսվածաբանական հետազոտություն:

Պունկցիոն բիոփսիան նվազ ինվազիվ միջամտություն է, հաճախ` ցավոտ, ունի բացասական դրսևորումներ, պահանջում է վերականգնողական շրջան: Այժմ լյարդի էլաստոգրաֆիան այլընտրանքային ախտորոշիչ մեթոդ է:

Առաջատար կլինիկաներում ավելի ու ավելի է մեծանում լյարդի էլաստոգրաֆիայի դերը, որն ապագայում, որպես ախտորոշիչ մեթոդ, կարող է փոխարինել լյարդի բիոփսիային:

 

Լյարդի էլաստոգրաֆիա
Էլաստոգրաֆիայի առավելությունը

Ի տարբերություն բիոփսիայի, լյարդի էլաստոգրաֆիայի միջոցով հնարավոր է հետազոտել ամբողջ օրգանը, ինչն ապահովում է արդյունքների բարձր հուսալիություն: Ստացված տվյալների հիման վրա բժիշկն առավել ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման հնարավորություն է ընձեռում:

Ինչպե՞ս պատրաստվել լյարդի էլաստոգրաֆիկ հետազոտությանը:

Ցանկալի է հետազոտության գալ քաղցած, կամ` ուտելուց 4 ժամ անց: Միջամտությունը տևում է 5-15 րոպե և չունի հակացուցում:

Ո՞ր դեպքերում դիմել լյարդի էլաստոգրաֆիայի:

Որպես կանխարգելիչ հետազոտություն խորհուրդ է տրվում 40 տարեկանն անց անձանց:

Պարտադիր ցուցված է հետևյալ դեպքերում.

  •  B, C, D հեպատիտներ,
  •  լյարդի ալկոհոլային ստեատոհեպատոզներ,
  •  ճարպային հեպատոզներից` ոչ ալկոհոլային հեպատոզներ,
  •  լյարդի աուտոիմուն հիվանդությունների (աուտոիմուն հեպատիտներ, առաջնային բիլիար ցիրոզ և այլն),
  •  Ժիլբերի համախտանիշ,
  •  պացիենտներ, ովքեր անցնում են քիմիոթերապիայի բուժման կուրս
  •  լյարդի տրանսպլանտացիա:
 
Լյարդի էլաստոգրաֆիա

Բարձի ռիսկի խումբ են համարվում.

  •  շաքարային դիաբետը,
  •  խոլեսթերինի, եռգլիցերիդների բարձր մակարդակը,
  •  ALT, AST, GGT նորմայից բարձր մակարդակը,
  •  լեյկոցիտների և տրոմբոցիտների քանակի պակասը,
  •  հավելյալ քաշը,
  •  բիլիռուբինի հաճախակի բարձրացումը,
  •  լյարդի ցիրոզի կասկածը:


Լյարդի ֆիբրոզի աստիճանի գնահատումը հարկավոր է նախքան բուժումը սկսելը, բուժման ընթացքում և վերջում:

Բարձր աստիճանի ֆիբրոզի ժամանակ (F3-F4) ֆիբրոզի ցուցանիշների իջեցում նկատվում է երկար ժամանակ անց, հետևաբար, հարկավոր է ընթացիկ հսկողություն:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Նյարդաբանություն
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.

Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ