Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)

Երկաթ

Երկաթ

Երկաթն աուտոգեն միացությունների այն բաղադրիչ մասն է, որն ապահովում է թթվածնի կամ էներգիայի փոխանցումը։ Կարմիր հեմոգլոբինի կենտրոնական ատոմը երկաթն է։ Եթե երկաթը կապակցված է հեմոգլոբինին, ապա այն անվանում են հեմոերկաթ։

 

Երկաթը, միանալով թթվածնի հետ, անցնում է մարմնի բոլոր բջիջների մեջ։ Մկաններում երկաթը մտնում է միոգլոբինի` «թթվածնի մարտկոցի», բաղադրության մեջ, իսկ շնչառական համակարգի ֆերմենտներում կարևոր դեր է խաղում ներքին շնչառության գործընթացներում։ Մարդու մարմնում երկաթի կուտակումը կատարվում է լյարդում և ոսկրածուծում` գտնվելով ֆերիտինի և հեմոսիդերինի հետ կապված վիճակում:

 

Երկաթը մասնակցում է արյան բջիջների ստեղծման գործընթացին, ինչպես նաև` հեմոգլոբինի, որոշ հեմո պարունակող ֆերմենտների առաջացմանը, որոնք թթվավերականգնիչ գործընթացների գլխավոր կատալիզատորներն են։

 

Հղիության ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել երկաթ պարունակող դեղամիջոցներ։

 

Երկաթի դիսբալանսը հանգեցնում է երկաթի դեֆիցիտի, սակավարյունության և այլ հիվանդությունների զարգացմանը։

 

Մեծահասակ մարդկանց շրջանում երկաթի պահանջը օրական կազմում է 10-30 մգ, ինչը կարելի է լրացնել սովորական սննդակարգով։ Սակայն քաղաքաբնակ մարդիկ զտված սննդամթերք օգտագործելու հետևանքով օրգանիզմում ունենում են երկաթի պակաս։ Հարկավոր է հաշվի առնել, որ ֆոսֆատինով և ֆիտինով հարուստ հատիկավոր մթերքը երկաթի հետ համատեղ առաջացնում է դժվար լուծվող աղեր ու նվազեցնում յուրացումն օրգանիզմի կողմից։

 

Դաբաղող նյութերի հետ երկաթի փոխկապակցվելու հետևանքով առաջացած դժվարալույծ կոմպլեքսի պատճառով նվազում է երկաթի յուրացումը թեյի միջոցով։

 

Այդ իսկ պատճառով կարևոր է ուշադրություն դարձնել սննդամթերքի ճիշտ համատեղմանը։ Քանի որ երկաթը կուտակվում է փայծաղում, լյարդում, էրիթրոցիտներում և արյան պլազմայի մեջ, վերջինիս դեֆիցիտը կարող է առաջացնել ոչ միայն արյան հիվանդություններ, ինչպիսին սակավարյունությունն է, այլև` սրտանոթային համակարգի հիվանդություններ, ինչպես նաև` շաքարային դիաբետ, «անհանգիստ ոտքերի» համախտանիշ (այսպես կոչված Restless legs)։ Երկաթի դեֆիցիտի պատճառով կարող է առաջանալ նույնիսկ դեպրեսիա։

 

Mediline ընկերության հիմնադրամը, որը 2001 թ. մինչ օրս անց է կացնում «Առողջության ուսուցում», հրապարակել է բժշկական հետազոտությունների միջանկյալ արդյունքները։ Հետազոտությունը նվիրված էր պտղաբեր կանանց շրջանում երկաթի դեֆիցիտի խնդրին։

 

Հետազոտված կանանցից շատերը նշում էին գանգատներ, որոնց հիման վրա սխալմամբ կարելի էր ախտորոշել դեպրեսիա կամ մեկ այլ հոգեկան խանգարում։ Այդ իսկ պատճառով Հիմնադրամը կիրառեց «երկաթ-դեֆիցիտային համախտանիշ» հասկացությունը` IDS (Iron Deficiency Syndrome)։ Ախտանշաններն են` հյուծվածությունը, կենտրոնացման խախտումը, հոգեկան անհավասարակշռվածությունը և այլն։

 

Մինչ օրս գոյություն չունի երկաթի դեֆիցիտի դեմ դեղամիջոց։ Լատենտային երկաթի դեֆիցիտի դեպքում կարող է օգնել միայն երկաթ պարունակող մթերքով կանոնավոր սնունդը։ Տավարի, խոզի, այդ թվում նաև` ձկան և հավի միսը պարունակում են երկաթի ավելի հեշտ յուրացվող տարատեսակի` հեմոերկաթի, համեմատաբար բարձր տոկոս (մինչև 5 մգ/100 գր սննդամթերքում)։

 

Հատկապես շատ երկաթ է պարունակվում լյարդի, երիկամների, լոբազգիների, բանջարեղենի, գետնամորու, կեռասի, ծիրանի, խաղողից պատրաստված գինու, սերկևիլի, գանգրատերև կաղամբի, հազարատերևի, կանաչ սոխի, կոլրաբիի, կաղամբի, լոլիկի, նեխուրի, կոտեմի մեջ և այնպիսի դեղաբույսերում, ինչպիսիք են եղինջը, անթառամը, զարմանազանը և անմեռուկը։

 

Սակայն ակնհայտ երկաթի դեֆիցիտի դեպքում անհնար է խուսափել որոշակի դեղամիջոցների ընդունումից, չնայած նույնիսկ բարձրակարգ դեղամիջոցների օգտագործման դեպքում ստամոքսում և աղիներում երկաթի ներծծումը կատարվում է մեծ դժվարությամբ։ Եթե 70 կգ քաշով հիվանդը երկաթի հյուծված կուտակումների դեպքում ունի 10 մգ/դլ հեմոգլոբինի աստիճան, ապա երկաթի ընդհանուր դեֆիցիտը կազմում է 1200 մգ։ Եթե նա ամեն օր ընդունի 100 մգ երկաթ պարունակող դեղամիջոց, ապա նրա երկաթի կուտակիչները կհագենան մոտավորապես 1 տարվա ընթացքում։

 

Գոյություն ունեն երկաթի դեֆիցիտի որոշակի նշաններ, սակայն այդ մասին լիարժեք պատասխան կարող են տալ միայն բժշկի կողմից հետազոտությունը և արյան լաբորատոր քննությունը։ Երկաթի դեֆիցիտի ախտանիշներն են.

 

  • աշխատունակության նվազում,

  • գունատ մաշկ և լորձաթաղանթ,

  • եղունգների ձևի փոփոխություն (գդալանման եղունգներ),

  • լեզվի բորբոքում,

  • ճաքեր բերանի անկյուններում,

  • կուլ տալու դժվարություն,

  • որևէ կոնկրետ բան ուտելու անբնական ցանկություն (գեոֆագիա - հող, պագոֆագիա - սառույց)։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-10-2008 (14)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դանիել Հովսեփյան
Դանիել Հովսեփյան

2008-ին կլրանար հանրապետության առողջապահության բնագավառի անխոնջ նվիրյալ, Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի քաջարի մարտիկ և Բեռլինի գրոհի մասնակից Դանիել Կարապետի Հովսեփյանի...

Հայ բժիշկերի կյանքից
Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում
Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում

Դեղային ազգային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումն է։ Համաշխարհային դեղագործական շուկայում դեղերի թիվն օրեցօր...

Դեղամիջոցներ
Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում
Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում

Հայկական բժշկական ասոցիացիան, շարունակելով առողջապահական համակարգում բարեփոխումներին նվիրված միջոցառումների շարքը, 2008 թ. սեպտեմբերի 17-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էրատո»...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում Միջոցառումներ
Հակածխախոտային ծրագիրը Հայաստանում

Ովքեր հետևում են Հայաստանում ընթացող հակածխախոտային ծրագրի զարգացումներին, կհիշեն, որ 2004 և 2006 թ.թ. մեր երկիրը մասնակցեց միջազգային «Quit&Win» արշավին։...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Երեխաների հոգեկան առողջության պահպանման խնդիրներ
Երեխաների հոգեկան առողջության պահպանման  խնդիրներ

Երեխաների հոգեկան առողջության պահպանման համար անհրաժեշտ է բարձրացնել երեխաների հոգեկան առողջության իրազեկումը, և շատ կարևոր նախապայման է` սովորել հասկանալ այն ազդանշանները....

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Անտոն Սուրյան
Անտոն Սուրյան

Ճարտարագետ, գյուտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան, բարերար Անտոն Հովսեփի Սուրյանը ծնվել է մոտավորապես 1539թ., ենթադրաբար՝ Սիրիայում։ Հիշատակվում է նաև

Հայ բժիշկերի կյանքից
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...

Բժիշկ-արվեստագետ
Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...
Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...

Ըստ տարածված կարծիքի` կանայք ավելի հուզական են, քան տղամարդիկ։ Զգանցմունքների ու հույզերի ազդեցության ներքո մենք կարող ենք չկշռադատված արարքների դիմել։ Նման դեպքերում ուժեղ սեռի ներկայացուցիչները...

Թեստեր Ես
Չբերություն - Լուծվող խնդիր
Չբերություն  - Լուծվող խնդիր

Չբերության խնդիրն իր յուրահատուկ տեղն ունի բժշկության մեջ։ Լինելով և՛ բժշկական, և՛ սոցիալական, և՛ հոգեբանական խնդիր, ազդում է զույգի հոգեբանական վիճակի, ինչպես նաև` երկրի ժողովրդագրական...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Գույնի զգացողությունը
Գույնի զգացողությունը

Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ կապույտ երկնքին կամ կապույտ ծովի ալիքներին երկար նայելիս մեր հոգուն հանգստություն եվ խաղաղություն է իջնում, տերևների և խոտի հյութալի կանաչը...

Հոգեկան առողջություն Թեստեր Ես
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ

Ես ունեմ հետաքրքիր աշխատանք։ Դեռ մի քանի ամիս առաջ ես բառացիորեն «այրվում էի» իմ աշխատատեղում։ Բայց ի՞նչ պատահեց։ Ինչո՞ւ է հիմա ամեն ինչ «ձեռքիցս վայր ընկնում», ամեն ինչ ազդում է նյարդերիս վրա...

Թեստեր Ես և աշխատանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ