Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)

Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...

Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...

Ըստ տարածված կարծիքի` կանայք ավելի հուզական են, քան տղամարդիկ։ Զգանցմունքների ու հույզերի ազդեցության ներքո մենք կարող ենք չկշռադատված արարքների դիմել։ Նման դեպքերում ուժեղ սեռի ներկայացուցիչները մեղքը բարդում են կանացի նեղ տրամաբանության վրա։

 

Իրականում կանայք շատ տարբեր են` թույլ և ուժեղ, հուզական և զուսպ։ .Աայդ ամենում համոզվելու համար առաջարկում ենք լրացնել հետևյալ թեստը.

 

  1. Նկատե՞լ եք արդյոք, որ որոշումներ կայացնելիս շտապողականություն եք ցուցաբերում։

  2. Նկատե՞ եք արդյոք, որ ամենօրյա կյանքում հաճախ պահի ազդեցության տակ եք քայլերի դիմում` առանց հնարավոր հետևանքների մասին մտածելու։

  3. Հետևո՞ւմ եք «Յոթ անգամ չափի՛ր, մեկ անգամ կտրի՛ր» ասացվածքին։

  4. Փաստե՞լ եք արդյոք, որ առանց մտածելու` խոսելու հակվածություն ունեք։

  5. Հատո՞ւկ է Ձեզ ինչ-ինչ քայլերի դիմել զգացմունքների ազդեցության տակ։

  6. Հակվա՞ծ եք երկար մտածելու և ծանրութեթև անելու Ձեր արարքները։

  7. Ազդո՞ւմ են, արդյոք, Ձեր նյարդերին անվստահ և երկչոտ մարդիկ։

  8. Ձեզ խոհեմ մարդ համարո՞ւմ եք։

  9. Արդյո՞ք որոշումներ կայացնելիս զգացմունքները վճռական դեր ունեն։

  10. Որոշում կայացնելիս Ձեզ հատո՞ւկ է երկար-բարակ մտածելուց խուսափելը։

  11. Հաճա՞խ եք ինքներդ Ձեզ հանդիմանում շուտափույթ և անխոհեմ որոշում կայացնելու համար։

  12. Որոշում կայացնելիս մտածո՞ւմ եք վերջինիս հետևանքների մասին։

  13. Տատանվո՞ւմ եք, արդյոք, մինչ որոշում կայացնելը։

  14. Նույնիսկ ամենահեշտ հարցը լուծելիս մի՞շտ է, որ Ձեզ երկար մտածելու ժամանակ է հարկավոր։

  15. Կոնֆլիկտի առկայության պարագայում մի՞շտ է արդյոք, որ կարողանում եք հակահարված տալ հակառակորդին։

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

 

Հաշվե՛ք ընդհանուր միավորների քանակը։ 1, 2, 4, 5, 7, 9, 10, 11, 12 և 15-րդ հարցերին տրված յուրաքանչյուր «այո» և 3, 6, 8, 13, 14 հարցերին տրված «ոչ» պատասխանների համար Դուք վաստակում եք 1 միավոր։

 

Մինչև 5 միավոր
Դուք զուսպ և հավաք մարդ եք։ Ձեր յուրաքանչյուր բառ կամ որոշում մտածված և ծանրութեթև արված է։ Ձեր կողմից ձեռնարկված յուրաքանչյուր գործ կատարվում է ժամանակին և ինչպես հարկն է։ Դուք հուսալի մարդ եք։ Երբեմն Ձեզ այնպիսի զգացողություն է համակում, ասես կյանքն անցնում է Ձեր կողքով, իսկ Դուք ոչինչ չեք հասցնում անել։ Երբեմն շրջապատի մարդիկ Ձեզ կարող են դանդաղկոտ և ոչ զգայուն համարել։ Ավելի մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրեք Ձեր հանգստին։ Հավատացե՛ք Ձեր ներքին ձայնին. և երբեք չե՛ք խաբվի։

 

6-10 միավոր
Դուք իդեալական մարդ եք։ Ձեր զգացմունքները միշտ կառավարվում են բանականությամբ։ Ձեր ներքին ձայնը լավ զարգացած է, այդ իսկ պատճառով նույնիսկ զգացմունքների ազդեցության ներքո կայացված որոշումներն արդար են լինում։ Դուք «բիզնես-լեդիի» իդեալական կերպար եք։ Ձեզ վրա կարող են հույս դնել թե՛ գործընկերները, թե՛ հարազատները և թե՛ մտերիմները։ Սակայն վտանգավորն այն է, որ հենց ա՛յս տիպի կանանց շատ հաճախ մի չափազանց անհարիր` «փեշով տղամարդ» մականուն կարող են տալ։ Պատճառն այն է, որ Ձեր մտածելակերպը նման է տղամարդկանց մտածելակերպին, ինչը հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ մրցակցության զգացողություն կարող է առաջացնել։ Միշտ հիշե՛ք, որ Դուք կին եք։ Սիրե՛ք և երես տվե՛ք ինքներդ Ձեզ. դա Ձեր պարագայում լավ է ստացվում։

 

10 Միավոր և ավելի
Դուք «հարյուր տոկոսանոց» կին եք։ Ձեր զգացմունքները գրեթե միշտ վեր են դասվում ամենից։ Դուք այն տիպի մարդկանցից եք, ովքեր իրենց հետևից կարող են մի ամբողջ ամբոխ տանել։ Ձեր կյանքը լի է անկանխատեսելի իրադարձություններով։ Ձեր խառնվածքի տեր անհատականությունները կտրուկ քայլեր գործելու սիրահարներ են։ Սակայն դեպրեսիայի մեջ ընկնելը ևս հատուկ է Ձեզ։ Դուք շատ երկրպագուներ ունեք, սակայն Ձեր իմպուլսիվ և չմտածված քայլերի պատճառով հաճախ կարող եք Ձե՛ր իսկ անձնական կյանքը դժոխքի վերածել։ Որոշումներ կայացնելիս ծայրաստիճան զգույշ և խոհական եղեք։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-10-2008 (14)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դանիել Հովսեփյան
Դանիել Հովսեփյան

2008-ին կլրանար հանրապետության առողջապահության բնագավառի անխոնջ նվիրյալ, Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի քաջարի մարտիկ և Բեռլինի գրոհի մասնակից Դանիել Կարապետի Հովսեփյանի...

Հայ բժիշկերի կյանքից
Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում
Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում

Դեղային ազգային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումն է։ Համաշխարհային դեղագործական շուկայում դեղերի թիվն օրեցօր...

Դեղամիջոցներ
Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում
Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում

Հայկական բժշկական ասոցիացիան, շարունակելով առողջապահական համակարգում բարեփոխումներին նվիրված միջոցառումների շարքը, 2008 թ. սեպտեմբերի 17-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էրատո»...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում Միջոցառումներ
Հակածխախոտային ծրագիրը Հայաստանում

Ովքեր հետևում են Հայաստանում ընթացող հակածխախոտային ծրագրի զարգացումներին, կհիշեն, որ 2004 և 2006 թ.թ. մեր երկիրը մասնակցեց միջազգային «Quit&Win» արշավին։...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Երեխաների հոգեկան առողջության պահպանման խնդիրներ
Երեխաների հոգեկան առողջության պահպանման  խնդիրներ

Երեխաների հոգեկան առողջության պահպանման համար անհրաժեշտ է բարձրացնել երեխաների հոգեկան առողջության իրազեկումը, և շատ կարևոր նախապայման է` սովորել հասկանալ այն ազդանշանները....

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Անտոն Սուրյան
Անտոն Սուրյան

Ճարտարագետ, գյուտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան, բարերար Անտոն Հովսեփի Սուրյանը ծնվել է մոտավորապես 1539թ., ենթադրաբար՝ Սիրիայում։ Հիշատակվում է նաև

Հայ բժիշկերի կյանքից
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...

Բժիշկ-արվեստագետ
Չբերություն - Լուծվող խնդիր
Չբերություն  - Լուծվող խնդիր

Չբերության խնդիրն իր յուրահատուկ տեղն ունի բժշկության մեջ։ Լինելով և՛ բժշկական, և՛ սոցիալական, և՛ հոգեբանական խնդիր, ազդում է զույգի հոգեբանական վիճակի, ինչպես նաև` երկրի ժողովրդագրական...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Երկաթ
Երկաթ

Երկաթն աուտոգեն միացությունների այն բաղադրիչ մասն է, որն ապահովում է թթվածնի կամ էներգիայի փոխանցումը։ Կարմիր հեմոգլոբինի կենտրոնական ատոմը երկաթն է։ Եթե երկաթը կապակցված է հեմոգլոբինին...

Վիտամիններ և միներալներ
Գույնի զգացողությունը
Գույնի զգացողությունը

Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ կապույտ երկնքին կամ կապույտ ծովի ալիքներին երկար նայելիս մեր հոգուն հանգստություն եվ խաղաղություն է իջնում, տերևների և խոտի հյութալի կանաչը...

Հոգեկան առողջություն Թեստեր Ես
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ

Ես ունեմ հետաքրքիր աշխատանք։ Դեռ մի քանի ամիս առաջ ես բառացիորեն «այրվում էի» իմ աշխատատեղում։ Բայց ի՞նչ պատահեց։ Ինչո՞ւ է հիմա ամեն ինչ «ձեռքիցս վայր ընկնում», ամեն ինչ ազդում է նյարդերիս վրա...

Թեստեր Ես և աշխատանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ