ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ
ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում

 

ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ դեղագործական ընկերություն

 

«ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ».  ՄՇԱԿՈՒՄ,  ԱՐՏԱԴՐՈՒՄ  ԵՎ  ՎԱՃԱՌՈՒՄ  Է  ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ  ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունը  հարուստ ավանդույթների տեր ընկերություն է և անցել է դինամիկ զարգացման ուղի:  Բեռլին-Ադլերսհոֆում  է սկիզբ առնում մեր պատմությունը 1890 թվականին: Մեր աշխատակիցներից  ոմանք հանդիսանում են այն ընտանիքների հինգերորդ սերնդի ներկայացուցիչները, որոնք ներգրավվել են այժմ արդեն «ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ԲԸ» անվամբ ընկերությունում դեղերի ստեղծման, արտադրման  ու վաճառքի գործում: 


Մենք ունենք առանձնահատուկ կապեր Բեռլինում տեղակայված մեր գլխավոր գրասենյակի հետ, որին հավատարիմ ենք մեր գործունեությամբ: Միևնույն ժամանակ, մեր ընկերությունը կոսմոպոլիտ է. Մեր մասնաճյուղերն ակտիվ գործունեություն են ծավալում ավելի քան 30 եվրոպական ու ասիական երկրներում: Մենք, ընդհանուր առմամբ, ունենք ավելի քան 70 ազգություններ ներկայացնող աշխատակիցներ, և այս բազմազանությունն է մեզ դարձնում առավել զորեղ:

ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ դեղագործական ընկերություն

   

 

ԳԻՏԱԿԱՆ  ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ՄՇԱԿՈՒՄՆԵՐ,  ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ  ԶԱՐԳԱՑՄԱՆԸ  ԶԱՐԿ  ՏՎՈՂ  ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ-ն, որպես Գիտահետազոտական դեղագործական ընկերությունների գերմանական ասոցիացիայի անդամ, նորարարության ջատագով է: Գիտական հետազոտությունների նպատակն է. մշակել նոր դեղամիջոցներ` հիվանդ մարդկանց օգնելու, և նրանց կյանքի որակը բարձրացնելու համար: ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության հետազոտությունների և մշակումների բաժինը ՄԵՆԱՐԻՆԻ միջազգային գիտահետազոտական խմբի մաս է կազմում: Այստեղ զարգացող հատկանշական ուղղություններից է նոր ակտիվ նյութերի քիմիական և անալիտիկ մշակումները, դեղագործական հիմունքներով դեղաչափի  մշակումը և կլինիկական հետազոտությունները: Մեր հետազոտական գործունեությունն ուղղված է նորարարական դեղամիջոցների մշակմանը հետևյալ բնագավառներում.

Բորբոքային հիվանդություններ և ցավ Ուռուցքաբանություն

Սիրտ-անոթային հիվանդություններ

Վիրուսային հիվանդություններ

 
   

 

ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ  ՄՇԱԿՈՒՄ, ԴԵՂԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱԿՑՄԱՄԲ


 

ԳԱԼԵՆԻԿ (անգլ. galenics) բառը ծագել է հունահռոմեացի բժիշկ Կլաուդիուս Գալենուսի անունից: Բժիշկ Մարկուս Աուրելիուսը մշակել է համակարգված, արդյունավետ դեղաչափեր` դրանով իսկ հիմք դնելով ժամանակակից բժշկության հիմնարար սկզբունքներին: ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության ԳԱԼԵՆԻԿ բաժնի աշխատակիցները (անգլ.` Pharmaceutical Development Department - Դեղանյութերի մշակման բաժին) կատարում են բոլոր այն հետազոտությունները, որոնք առնչվում են պատրաստի դեղամիջոցների համար ակտիվ նյութերի հետագա մշակման գործընթացի հետ: Մասնավորապես,  մշակվում են հետևյալ դեղանյութերի պատրաստման տեխնոլոգիաներ...

կարդալ ավելին

 

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ.  ԲԱՐՁՐՈՐԱԿ  ԴԵՂԵՐԻ  ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ


 

ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունը երաշխավորում է ՄԵՆԱՐԻՆԻ ԳՐՈՒՊԻ պահանջներին ու չափանիշներին համապատասխանող բարձրորակ դեղերի արտադրություն գերժամանակակից և անվտանգ տեխնոլոգիաներով:

ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունն ունի դեղերի արտադրության հարուստ ավանդույթներ և արտադրական գերազանց փորձառություն ունեցող աշխատանքային թիմ:

 

Բեռլինի Ադլերսհոֆ և Բրիթց գործարաններում մենք արտադրում ենք կարծր դեղաձևեր (հաբեր, թաղանթապատ հաբեր, դեղապատիճներ), հեղուկներ (լուծույթներ և կաթիլներ), մոմիկներ, ինչպես նաև ներարկման հեղուկներ...

 

կարդալ ավելին

       
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿ
ՀՐԱՎԵՐ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՏԵՍԱՍՐԱՀ
 
 
 

Մեր կայքէջը նախատեսված է մեր ընկերության, ապրանքների և այլ ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Կայքում տեղադրված տեղեկատվությունը մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել և վերանայվել է և մշտապես թարմացվում է: Չնայած մենք շահագրգիռ ենք ապահովելու կայքէջի ճշգրիտ, ամբողջական ու լիարժեք բովանդակություն, սակայն, ցավոք, չենք կարող ուղղակի կամ անուղղակի կերպով պատասխանատվություն կրել դրա համար: Համացանցի այս էջը տալիս է լոկ տեղեկատվություն և բացարձակապես, որևէ կերպ չեն կարող փոխարինել բժշկական, առևտրային կամ որևէ այլ խորհրդատվություն: Այդ պատճառով կայքէջի և դրանում պարունակվող տեղեկատվության ուղղակի կամ անուղղակի օգտագործումից բխող վնասի ընդունումը կամ փոխհատուցումը բացառվում է:

© BERLIN-CHEMIE AG

Եթե մեր կայքէջը պարունակի երրորդ կողմերի տեղեկատվություն կամ հղում կատարի դրան, ապա այդ տեղեկատվությունը չպետք է ընկալվի որպես մեր կողմից ներկայացվող խորհուրդներ: Մենք չենք կարող կրել որևէ պատասխանատվություն այդ տեղեկատվության համար, քանի որ չենք ստուգում դրա ճշտությունը կամ օրինականությունը:
Բովանդակությունը, տվյալները, նկարները և այլն, պաշտպանված են հեղինակային իրավունքով կամ արդյունաբերական սեփականության այլ իրավունքով: Ավելին, հարկ է նշել, որ բոլոր ապրանքների անունները և այլ, համապատասխանաբար նշված անուններ պաշտպանված են ապրանքանիշների մասին օրենքով: Դրանց ցանկացած օգտագործում, այդ թվում՝ բազմացումը, տարածումը և վերամշակումը թույլատրելի է միայն օրենքով սահմանված դեպքերում և միայն իրավասու անձի համաձայնությամբ:
Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխել կայքէջի տեղեկատվությունը:
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով