Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)

Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Իր ժամանակների վառ անհատականություն Իսահակ Գրիգորի Իսահակյանի ավանդը մեծ էր բժշկության բնագավառում։ Նա մեծ աշխատանք է տարել հանրապետությունում վնասվածքաբանության և ոսկրաբուժության զարգացման գործում, պատրաստել տասնյակ մասնագետներ։

 

10 տարի ղեկավարել է Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների գիտական ընկերությունը, 15 տարի անընդմեջ եղել է Վիրաբույժների ընկերության վարչության, Վնասվածքաբանների և օրթոպեդների համամիութենական գիտական ընկերության վարչության, ինչպես նաև «Օրթոպեդիա, վնասվածքաբանություն և պրոթեզավորում» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Գիտնականը հեղինակ է 3 մենագրությունների, 78 գիտական աշխատությունների («Մանկական վնասվածքները և դրանց նախականխումը», «Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ» և այլն)։ Նա երկու տասնյակ ատենախոսական թեզերի գիտական ղեկավար է եղել, մասնակցել է օրթոպեդիայի վերաբերյալ միջազգային կոնգրեսների (ԱՄՆ, Հունգարիա), արժանացել «Կարմիր աստղ», «Պատվո նշան» շքանշանների և մի շարք մեդալների, այդ թվում նաև` Ն.Ի.Պիրոգովի անվան մեդալի։


Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԻ.Գ. Իսահակյանը ծնվել է 1904 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի գեղատեսիլ լեռնաշխարհում` Զանգեզուրում։ Դեռ պատանի հասակում հոր հետ տեղափոխվում է Բաքու, որտեղ ստանում է սկզբնական կրթություն ու 1923 թ. ընդունվում տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետը, ապա կրթությունը շարունակում Մոսկվայի համալսարանում, որի բժշկական ֆակուլտետն ավարտում է 1928 թ. և առաջարկ ստանում մնալ պրոֆեսոր Ա.Վ.Մարտինովի կլինիկայում։ Սակայն հայրենիքի նկատմամբ ունեցած սերը նրան ստիպում է վերադառնալ Հայաստան։ Զանգեզուրում 3 տարի աշխատում է որպես գյուղական բժշկական տեղամասի վարիչ։


1931թ. տեղափոխվում է Երևան և նշանակվում Բժշկական ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության ու տեղագրական անատոմիայի ամբիոնի ասիստենտ, որը ղեկավարում էր Ք.Ա.Պետրոսյանը։


1938 թ. զորակոչվում է բանակ ու ծառայում բժշկական ծառայության տարբեր ստորաբաժանումներում։


Հայրենական պատերազմի տարիներին աշխատում է որպես էվակոհոսպիտ ալի վիրաբուժական ծառայության պետ։ Պատերազմից հետո Ի.Իսահակյանը, հաշմանդամների բուժման նպատակով, պրոֆեսոր Ք.Պետրոսյանի ղեկավարությամբ, հիմնադրում է հանրապետության վնասվածքաբանության և ոսկրաբուժության գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ սկզբնական շրջանում աշխատում է որպես բաժնի վարիչ, իսկ հետո, մինչև 1970 թ.-ը, ինստիտուտի տնօրեն։ Հենց այստեղ էլ դրսևորվում է նրա տաղանդը` որպես հետազոտողի, վիրաբույժի, գիտնականի և կազմակերպչի։ Այդ նույն ժամանակաշրջանում նա միաժամանակ հանրապետության Առողջապահության նախարարության գլխավոր օրթոպեդ-վնասվածքաբանն էր։ Նրա ջանքերի շնորհիվ Երևանում հիմնադրվեցին վնասվածքաբանական կետեր, իսկ շրջաններում` ստացիոնար բաժանմունքներ։


Ի մի բերելով պատերազմի տարիների իր հարուստ փորձի տվյալները, Իսահակյանը 1946 թ. պաշտպանեց «Ձեռքի և մատների հրազենային վնասվածքների բուժումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։


Հետագայում, շարունակելով իր գիտահետազոտական աշխատանքները, նա ուշադրությունը կենտրոնացնում է սրունքի ծայրատման հարցերի վրա, մշակում սրունքի ծայրատման և կրկնակի ծայրատման յուրատեսակ ու ուշագրավ եղանակ, որի շնորհիվ կանխվում է մաշկային սպիի սերտաճումն ստորադիր հյուսվածքների հետ, դրանով ապահովվում ծայրատի սպիի շարժունակությունը` միաժամանակ ստեղծելով ֆունկցիայի ու հենման տեսակետից պիտանի ծայրատ։ Գիտնականն առաջարկել է նյարդի մշակման նոր եղանակ։ Ամփոփելով իր կատարած աշխատանքները, 1952 թ. պաշտպանում է «Սրունքի ֆունկցիոնալ-պլաստիկ ծայրատում և կրկնածայրատում» թեմայով դոկտորական ատենախոսությունը։


Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԻ.Իսահակյանը Երևանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, ոսկրաբուժության և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր էր։ Նա հաճախ պարապմունքներն անցկացնում էր իր կաբինետում։ Այդ տարեց, ալեհեր մարդը շարունակում էր մնալ հոգով երիտասարդ ու եռանդուն։ Նա կարճ ժամանակահատվածում ձգտում էր ապագա բժիշկներին փոխանցել իր երկար տարիների ընթացքում կուտակած պրոֆեսիոնալ գիտելիքների վիթխարի պաշարը։


Իսահակյանը չափազանց աշխույժ և կատակասեր մարդ էր։ Շատ էր սիրում կյանքը, մարդկանց, մարդիկ էլ` նրան։ Աջակցում էր բոլորին, ով ուներ իր օգնության կարիքը։ Մի անգամ նրան զանգեց ինչ-որ մեկը և ներկայացավ իր կոչումներով, նա լսեց, վերջում
հարցրեց. «Դուք ավարտեցիք թվել ձեր կոչումները` ցտեսություն» և անջատեց հեռախոսը։ Նորից զանգեցին, պատասխանեց.»Ինձ բոլորովին հետաքրքիր չեն ձեր կոչումները, ասացեք ինչ է ձեզ պետք»։


Ականավոր գիտնականն անսահման սիրում էր իր ծննդավայրը` Շենաթաղը։ Մտերիմներին գրված նամակներն ստորագրում էր «Իսահակ Զանգ» (Զանգեզուր)։ Ի նշան երախտագիտության, հայրենակիցները հպարտ լեռների գրկում` Զանգեզուրում նրան հողամաս են տրամադրում, որտեղ և նա կառուցում է իր առանձնատունը։

Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Իսահակ Իսահակյանն իր մահկանացուն կնքեց 1985 թ. մարտի 11-ին Երևանում։ Եվ նրանք, ովքեր պատիվ են ունեցել շփվելու մեծ բժշկի հետ, զգացել են նրա բարությունը, հոգատարությունը։ Բժշկության բնագավառում թողած նրա ահռելի ժառանգությունը մեծ դեր է ունեցել իր ժամանակին և դեռ կծառայի ապագայում` երկար տասնամյակներ։

Հեղինակ. Լուսինե Միքայելյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երեխաների հիմնական հոգեկան խանգարումները
Երեխաների հիմնական  հոգեկան խանգարումները

«Հիմնական հոգեկան խանգարում» ունեցող երեխան պետք է դիտվի որպես լուրջ հիվանդ, քանի որ հիվանդությունն ազդում է երեխայի և նրա ընտանիքի կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Վերջիններիս շարքին են դասվում...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ով ինչքան գույներ է տեսնում
Ով ինչքան գույներ է տեսնում

Բնության մեջ գոյություն ունեցող բոլոր գույները բաժանվում են երկու խմբի` աքրոմատիկ (սպիտակ, սև, մոխրագույն) և քրոմատիկ (դրանք մենք տեսնում ենք սպեկտրում )...

Գիտե՞ք, որ...
Արևը` վահան
Արևը` վահան

Տիբեթի կլիման այնքան չոր է, որ կարագն ու հում միսը այնտեղ կարելի է պահել համարյա մեկ տարի։ Սակայն տեղի կլիմայի արտասովոր հատկանիշը դա չէ...

Գիտե՞ք, որ...
Պարբերական հիվանդությունը՝ դարերի խորքից մինչև մեր օրերը
Պարբերական հիվանդությունը՝ դարերի խորքից մինչև մեր օրերը

Պատմությունը: Բացահայտվել են այդ հիվանդությունների բազմաթիվ պատճառային և ռիսկի գործոններ, սակայն մինչև օրս հայտնի չեն ախտաբանական այն օղակները, որոնք իրենց դրսևորումներն են ստանում...

Համակարգային հիվանդություններ
Հարցազրույց քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանի հետ
Հարցազրույց քիթ-կոկորդ-ականջաբան Գարեգին Միրաքյանի հետ

Մեր հյուրն է ԵրՊԲՀ Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոնի դոցենտ, ականջի միկրովիրաբուժության և լսողության վերականգնման կենտրոնի բաժնի վարիչ Գարեգին Միրաքյանը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանը 10 տարեկան է
Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանը 10 տարեկան է

Դեռևս 1943թ. Հայաստանի բժշկապատմագիտության հիմնադիր, ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում հիմնադրել էր Բժշկության պատմության թանգարան, որտեղ ցուցադրվում էին...

Իրադարձություններ Հայաստանում Պատմության էջերից
Երեխաների ադապտացիան
Երեխաների ադապտացիան

Դպրոցում սովորելու տարիներին երեխան անցնում է մի շարք բարդ պահերի միջով. Առաջին դասարան ընդունվելը, տարրական դասարաններից միջին դպրոց, (5-րդ դասարան) և միջինից բարձր դասարաններ...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Թեստեր
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ

Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:

Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,

և այն ինձ համար անսպառ աղբյուր է:

Ամադեո Մոդիլյանի...

Բժիշկ-արվեստագետ
Նացիզմի բժշկությունը
Նացիզմի բժշկությունը

Բժշկությունը կոչված է մարդկանց բուժելու և հիվանդներին հույս պարգևելու։ Բժշկության պատմության մեջ մարդկանց փրկելու և տառապյալներին օգնելու մասին շատ հիշատակումներ կան...

Պատմության էջերից
Ինձ գումար է պետք. ավելին` որքան շատ, այնքան լավ
Ինձ գումար է պետք. ավելին` որքան շատ, այնքան լավ

Աշխատավայրում գործընկերների բարձր աշխատավարձի մասին տեղեկանալը միշտ էլ շարժառիթ է դառնում սեփական աշխատավարձի  չափի վերաբերյալ պահանջ ներկայացնելու վերադասին...

Ես և աշխատանքը
Ստորագրությունը հոգու հայելին է
Ստորագրությունը հոգու հայելին է

Ստորագրեք որևէ թղթի վրա։ Դրա չափը կարտահայտի ձեր հոգեկան վիճակը։ Այսպիսի եզրակացության են հանգել ամերիկյան համալսաններից մեկի հոգեբանության բաժանմունքի մասնագետները...

Հոգեկան առողջություն Թեստեր Ես և աշխատանքը
Ատամի մածուկի պատմությունից
Ատամի մածուկի պատմությունից

Առաջին անգամ ատամի մածուկ օգտագործել են հին եգիպտացիները։ 5000 տարի առաջ անհայտ գրագիրը պապիրուսի վրա գրել է դրա բաղադրատոմսը։ «Հարկավոր է վերցնել ագաթե սանդ և դրա մեջ լցնել...

Գիտե՞ք, որ...
Խելքի տարրը` յոդ
Խելքի տարրը` յոդ

Տնային դեղատուփում յոդի 5% սպիրտային լուծույթով սրվակի առկայությունը դժվար թե որևէ մեկին զարմացնի։ Այդուհանդերձ, երկրաբանական գիտության տեսակետից նման սրվակ ունեցողը մեծ հարստության...

Վիտամիններ և միներալներ
Օգտակար կալցիումը
Օգտակար կալցիումը

Գիտե՞ք, որ կալցիումն անհրաժեշտ է ոչ միայն օստեոպորոզի կանխարգելման համար, այլ նաև օգնում է իջեցնելու զարկերակային գերճնշումը, կանխում սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև ուղիղ...

Վիտամիններ և միներալներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ