Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ճարպակալում

Հեղուկ կալորիաներ. ո՞ր հեղուկներն են հրահրում ավելորդ քաշ

Հեղուկ կալորիաներ. ո՞ր հեղուկներն են հրահրում ավելորդ քաշ

Նույնիսկ ամենախիստ սննդակարգի վրա նստած մարդը, որպես կանոն, մոռանում է, որ էներգետիկ արժեք ունեն ոչ միայն սննդամթերքը, այլև ըմպելիքները: Չնայած պիտակի վրա մեկ հպանցիկ հայացքն էլ է բավարար, հասկանալու համար, կալորիա չի պարունակում միայն ջուրը, մնացած ըմպելիքները լիովին «նյութական» են:

 

Ընդ որում, ՙհեղուկ՚ կալորիաները ավելի նենգ են, քան «պինդերը»: 

 

Թխվածքներն անվտա՞նգ են

 

Ամերիկացի դիետոլոգները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել: Կամավորների մի խմբի սննդակարգին, մեկ ամսվա ընթացքում, ավելացրել են 450 կկալ քաղցր ըմպելիքների ձևով, մյուս խմբին` այդ նույն 450 կկալ-ն, բայց կոնֆետի ու թխվածքի ձևով: Հետազոտության ավարտին  առաջին խմբում քաշի ավելացումը նշանակալիորեն բարձր է եղել, քան երկրորդ խմբում:

 

Այս փաստի բացատրությունը շատ պարզ է: Պինդ սնունդը, որը մարսելու համար օրգանիզմը ծախսում է ստացած էներգիայի 10%-ը , դանդաղ է յուրացվում, ստամոքսում ավելի երկար ժամանակ է մնում և երկար ժամանակ էլ հագեցածության զգացում է ապահովում: Հեղուկ կալորիաները ակնթարթորեն յուրացվում են, գրեթե առանց էներգիայի ծախսի: Այդ պատճառով էլ մարդը, իր համար էլ աննկատ, ավելի շատ է խմում, քան պլանավորել էր: Դրա հետ մեկտեղ, ուտելիքի քանակն էլ է ավելանում, որի հետ միաժամանակ ըմպելիքը խմվում է: Զգուշություն պետք է պահպանել ոչ միայն գազավորված ըմպելիքների հարցում, այլև այլ ըմպելիքների, որոնք ընդունված է անվնաս համարել: Պետք չէ ծարավը հագեցնել մրգահյութերով, հատկապես փաթեթավորված: Դրանց մեջ պարունակվող շաքարը քիչ է, քան գազավորված ըմպելիքներում, այդ պատճառով էլ ցանկությունէ առաջանում ավելի շատ խմել: Իսկ այդ հյութերի մեջ ածխաջրատները թխվածքների մեջ պարունակվող ածխաջրատներից քիչ չեն: Օրինակ, մեկ բաժակ խաղողի հյութը կալորիականությամբ հավասար է մեկ կտոր շոկոլադե տորթին: Կաթնային և ալկոհոլային կոկտեյլներն էլ են բավարար քանակությամբ շաքար ու կալորիաներ պարունակում:   

 

Բոլոր նիհարել ցանկացողների սիրելի ընպելիքն են թեյն ու սուրճը: Դրանք, իրոք, առանց խառնուրդների գրեթե կալորիա չեն պարունակում: Բայց եթե այդ ըմպելիքների մեջ ավելացվում են ամեն տեսակ հավելումներ, ապա կալորիականությունն ավելանում է: Օրինակ, մեկ բաժակ սուրճը ընդամենը 2 կկալ է պարունակում, բայց շաքարով ու կաթով սուրճն արդեն 75 կկալ  ունի, իսկ սերուցքով ու շոկոլադով սուրճն արդեն 275 կկալ է պարունակում (այնքան, որքան լիարժեք տաք ճաշատեսակը):

 

 Զգալ տարբերությունը

 

Բնականաբար հարց է առաջանում, կարելի± է հանգիստ խմել շշով, գազավորված ըմպելիքը, որի վրա գրված է 0 կալորիա:

 

Այդ մակագրությունը սովորաբար նշանակում է, որ սովորական շաքարի փոխարեն ըմպելիքի մեջ օգտագործված է շաքարի փոխարինիչներ: Բայց նման գազավորված ջրով հնարավոր չէ ծարավը հագեցնել: Առաջինը, արհեստական քաղցրացնող նյութը կարող է պաշարել ծարավի ռեցեպտորները, որոնք տեղակայված են բերանի խոռոչի լորձաթաղանթում, և վատ է «մաքրվում», այդ պատճառով էլ մշտապես ցանկություն է առաջանուն այն «մաքրել» գազավորված ջրի նոր չափաբաժնով: Երկրորդը, սովորական շաքարի փոխարեն սովորաբար օգտագործվող ասպարտամը, 37 աստիճան C –ից բարձր ջերմաստիճանի դեպքում մեթանոլի ձևավորում է հրահրում (փայտի սպիրտ), որը նույնիսկ փոքր չափաքանակի դեպքում կարող է նյարդաբանական հիվանդությունների զարգացում հրահրել:  

 

Ըմպելիքների կալորիականությունը 


(կկալ` 100 մլ)

  • Ջուր` 0

  • Թեյ` 1

  • Թեյ շաքարով (1 գդալ)` 28

  • Սուրճ` 1

  • Սուրճ շաքարով (1 գդալ) և կաթով` 75

  • Քաղցր գազավորված ջուր` 42

  • Կաթնային կոկտեյլ` 96

  • Տաք շոկոլադ` 110

  • Կվաս` 27

  • Հյութ` (թուրինջի` 35, խաղողի` 75):

 

Ալկոհոլային և թույլալկոհոլային ըմպելիքներից առաջատար դիրքերում են

  • Գարեջուր (բաց գույն)` 43, (մուգ գույն)` 48

  • Շամպայն (չոր)`64, (քաղցր)` 100

  • Օղի` 235

  • Կոնյակ` 239:      

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Թերապիա
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am

Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...

Պլաստիկ վիրաբուժություն
Որո՞նք են ճարպակալման հետևանքները. urolog.am
Որո՞նք են ճարպակալման հետևանքները. urolog.am

Հարց

Ճարպակալումը ինչպիսի՞ վտանգ է ներկայացնում առողջությանը։

Պատասխան...

Ինչ անել, եթե ախտորոշել են ճարպակալում. nairimed.com
Ինչ անել, եթե ախտորոշել են ճարպակալում. nairimed.com

Ճարպակալումը  միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի  ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում...

Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ճարպակալումը և հղիությունը. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am
Ճարպակալումը և հղիությունը. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Ավելորդ քաշն ու ճարպակալումը COVID-19-ի պայմաններում
ՀՀ ԱՆ. Ավելորդ քաշն ու ճարպակալումը COVID-19-ի պայմաններում

Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը...

ՀՀ ԱՆ. Ավելցուկային քաշն ու ճարպակալումը` ռիսկի գործոն
ՀՀ ԱՆ. Ավելցուկային քաշն ու ճարպակալումը` ռիսկի գործոն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները...

Ճարպակալումը և շնչառությունը. izmirlianmedicalcenter.com
Ճարպակալումը և շնչառությունը. izmirlianmedicalcenter.com

Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...

Շնչառական համակարգ
Ճարպակալում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Լուսինե Մամիկոնյանը. armeniamedicalcenter.am
Ճարպակալում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Լուսինե Մամիկոնյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:

Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ...

Օրգանիզմում տարիքի հետ կուտակվող ճարպը ճարպոտ կերակուրից չէ. ինչպես ազատվել. 168.am
Օրգանիզմում տարիքի հետ կուտակվող ճարպը ճարպոտ կերակուրից չէ. ինչպես ազատվել. 168.am

Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...

Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am
Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...

Օգտակար խորհուրդներ
Ինչպե՞ս օգտագործել ակտիվացված ածուխը նիհարելու համար. 168.am
Ինչպե՞ս օգտագործել ակտիվացված ածուխը նիհարելու համար. 168.am

Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...

Ինչո՞վ է օգտակար արքայախնձորով ջուրը. 168.am
Ինչո՞վ է օգտակար արքայախնձորով ջուրը. 168.am

Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...

Սնունդը և առողջությունը
Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել. 168.am
Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել. 168.am

Առաջարկվող կոկտեյլներն օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար նյութերով։ Դրական արդյունքը բավականին շուտ կնկատեք. քաշը կսկսի նվազել։ Steptohealth.ru-ն գրում է, որ դա տեղի կունենա ճարպերի քանակի նվազեցման շնորհիվ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ