Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» ԲՀ էնդոկրին ծառայության ղեկավար Իրինա Մարությանի հետ:

–   Ի՞նչ է շաքարային դիաբետը:

–   Շաքարային դիաբետը հիվանդություն է, որը պայմանավորված է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով: Գոյություն ունեն շաքարային դիաբետի մի քանի տեսակներ, բայց ամենատարածվածներն  են առաջին տիպի ինսուլինակախյալ եւ երկրորդ տիպի՝ ինսուլինաանկախ դիաբետները: Վերջինս հանդիպում է մեծահասակների մոտ: Երեխաները հիմնականում հիվանդանում են առաջին տիպի շաքարային դիաբետով, որով հիվանդացության տարիքային շեմը 35-40-ն է: Երկրորդ տիպի դիաբետը երեխաների մոտ հանդիպում է հազվադեպ:

–   Ո՞րն է շաքարային դիաբետի առաջացման պատճառը եւ ինչո՞ւ է սպառնում նաեւ երեխաներին:

–   Երեխաների մոտ առաջին տիպի դիաբետն աուտոիմուն խնդիր է՝ օրգանիզմն արտադրում է հակամարմիններ ենթաստամոքսային գեղձի հանդեպ: Առաջին տիպի դիաբետի առաջացման ենթադրյալ պատճառներից են վարակները՝ կոքսակի, էխո կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, որոնք համարվում են դիաբետոգեն: Կովի կաթի մեջ պարունակող սպիտակուցը նույնպես կարող է դիաբետի առաջացման պատճառ լինել:

–   Կարո՞ղ է դիաբետի պատճառ լինել քաղցրավենիքի չարաշահումը:

–   Նման պատճառ գոյություն չունի: Իհարկե՛, չի կարելի քաղցրը չարաշահել, բայց ենթադրել, որ այն ուտելիս կարող է առաջանալ դիաբետ, սխալ է:

–   Դիաբետը փոխանցվո՞ւմ է ժառանգաբար:

–   Ժառանգական գործոնը որոշակի դեր ունի, սակայն այս գործոնը նպաստավոր է երկրորդ տիպի դիաբետի առաջացման գործընթացում:

–   Մանկական տարիքում ովքե՞ր են ռիսկի խմբում:

–   Հիվանդության զարգացում հնարավոր է տարիքային ցանկացած խմբում: Թիրախային է սեռահասանուցման շրջանը, քանի որ ակտիվանում են բոլոր հորմոնները, և հորմոնալ տատանումների արդյունքում առաջացող հորմոնալ դիսբալանսը կարող է հիվանդության զարգացման համար նպաստավոր լինել:

–   Ի՞ նչ ախտանշաններով է արտահայտվում դիաբետը:

–   Առաջին եւ երկորդ տիպի շաքարային դիաբետերի ժամանակ ախտանշանները գրեթե նույն կերպ են դրսեւորվում: Առաջին տիպի դիաբետը, որն առավել ակնհայտ է դրսեւորվում երեխաների մոտ հետեւյալն է. հաճախամիզություն, բերանում չորության զգացում, ծարավի զգացում, ընհանուր թուլություն, հոգնածություն, քաշի նվազում,մաշկի եւ սեռական օրգանների շրջանում քորի զգացում, բերանից` ացետոնի հոտ եւ այլն: Երկորդ տիպի դեպքում հիվանդությունը երբեմն ընթանում է թաքնված՝ առանց ախտանշանների:

–   Ի՞նչ առանձնահատկություններով է ընթանում դիաբետը մանկական տարբեր տարիքային խմբերում:

–   Որեւէ առանձնահատկություն չկա, բոլոր տարիքային խմբերում հիվանդությունը դրսեւորվում է միանման:

–   Ի՞նչ բարդություններ կարող են լինել դիաբետով հիվանդ երեխայի մոտ:

–   Գոյություն ունեն սուր եւ քրոնիկ բարդություններ: Վերջինս երկար ընթացող բարդություններն են, որի ընթացքում տեղի է ունենում օրգանների ախտահարում, օրինակ, ռետինոպաթիա (աչքի ցանցաթաղանթի ախտարահում), նեֆրոպաթիա (երիկամների ախտահարում), նեյրոպաթիա, անգիոպաթիա եւ այլն: Սուր բարդություններից են կոմաները` հիպերգլիկեմիկ և հիպոգլիկեմիկ, որոնց պատճառը արյան մեջ շաքարի բարձր կամ ցածր լինելն է:

–   Դիաբետով հիվանդն ինչպե՞ս է զգում, որ արյան մեջ շաքարը բարձր է:

–   Հիվանդը նկատում է ծարավի, բերանի չորության զգացումը, հաճախամիզությունը, նվազում է երեխաների ակտիվությունը, տրամադրության անկումը, նվազում է քաշը եւ այլն: Նման գանգատների դեպքում պարտադիր պետք է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:

–   Հիվանդության զարգացման ի՞նչ էտապներ գոյություն ունեն:

–   Քանի որ երեխաների պարագայում խնդիրն աուտոիմուն է եւ հիվանդության առաջացման ենթադրյալ պատճառներից են վարակները, ապա որպես զարգացման առաջին էտապ է որեւէ վարակային հիվանդությունը: Հաջորդ էտապը սկսվում է մոտավորապես 6 շաբաթ անց, երբ սկսվում է ենթաստամոքսային գեղձի բետտա-բջիջների կողմից ինսուլինի արտադրության նվազում:  Այս էտապները շաքարային դիաբետի առաջացման սկզբնական գործոններն են:

–   Ինչպե՞ս են իրականացվում դիաբետի ախտորոշման հետազոտությունները:

–   Անհրաժեշտ է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ գլյուկոզան եւ ացետոնը` մեզի մեջ: Շաքարային դիաբետի ախտորոշման համար ստացիոնար պայմաններում կատարվում է հետազոտություն եւ որոշվում գլիկոզացված հեմոգլոբինի քանակն արյան մեջ: Այս հետազոտությամբ ստանում ենք երեք ամսվա ընթացքում զարգացող շաքարախտի միջին կոմպեսացիոն պատկերը: Եթե բարձր ցուցանիշ է գրանցվում, ուրեմն հիվանդությունն ավելի վաղ շրջանում է առաջացել:

–   Հիվանդության ախտորոշումից հետո արյան մեջ շաքարի մակարդակը ի՞նչ պարբերականությամբ պետք է չափել:

–   Եթե ախտորոշված է շաքարային դիաբետ, անհրաժեշտ է օրը 4-6 անգամ ստուգել շաքարի մակարդակն արյան մեջ:

–   Հնարավո՞ր է երեխաների մոտ հիվանդությունն ինքնուրույն անցնի:

–   Նման բան գոյություն չունի:

–   Ինչո՞վ է սպառնում դիաբետը, եթե չվերահսկվի: Ի՞նչ հետևանքներ կարող են լինել:

–   Երեխան կարող է հայտնվել կոմայի մեջ, որը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է:

–   Ինչպիսի՞ բուժում է նշանակվում:

–   Միայն ինսուլինի ներարկում:

–   Ինչո՞ւ է ներարկվում ինսուլին:

–   Քանի որ հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձն ինսուլին չի արտադրում, անհրաժեշտ է ինսուլինի ներարկում:

–   Ինչպե՞ս լուծել դիաբետով հիվանդ դպրոցականների խնդիրները:

–   Հայաստանում ընդունված չէ ծնողների կողմից երեխայի առողջական խնդրի մասին ուսուցիչներին ու դասընկերներին տեղեկացնելը: Երեխաները ստիպված գաղտնի չափում են շաքարի մակարդակն արյան մեջ եւ կատարում ներարկում: Սա խնդրահարույց հարց է, որի մասին հարկ է բարձրաձայնել և փոխել վերաբերմունքը:

–   Ի՞նչ է դիաբետի ռեմիսիան:

–   Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի բետտա-բջիջների կողմից: Բջիջների 10% առկայությունը շաքարային դիաբետի սկիզբ է համարվում: Ժամանակին տեղեկանալով դրա մասին եւ կատարելով ինսուլինաթերապիա, շատ երեխաների մոտ երկար ժամանակ ինսուլին ներարկելու անհրաժեշտություն չի առաջանում: Ստացվում է այնպես, որ նշյալ բետտա-բջիջիների մնացյալ 10%-ն աշխատում է 100% արդյունավետությամբ: Անհատական է, թե որ երեխայի մոտ այդ էտապը որքան կտեւի: Այս փուլն ընդունված է կոչել շաքարային դիաբետի մեղրամիս, ինչը նշանակում է, որ շաքարային դիաբետը երեխայի մոտ չի անցնում:

–   Ի՞նչ սննդակարգ է նշանակվում դիաբետով հիվանդին:

–   Դիաբետով հիվանդներին հատուկ սննդակարգ չի նշանակվում, ուղղակի պետք է սահմանափակել  ածխաջրերով և ճարպերով հարուստ սննդակարգը:

–   Եթե դիաբետը վերահսկվի, որքա՞ն երկար կարող է հիվանդն ապրել:

–   Որքան վաղ տարիքում է հայտնվում շաքարային դիաբետը, այնքան կրճատվում է մարդու կյանքի տարիները: Բայց ժամանակակից կյանքում ինսուլինի որակի շնորհիվ կյանքի տեւողությունը երկարել է: Ընդհանրապես, մարդիկ մահանում են ոչ թե շաքարային դիաբետից, այլ հիվանդության հետեւանքով ախտահարված օրգանների խնդիրներից:

–   Կարո՞ղ է դիաբետով երեխան սպորտով զբաղվել:

–   Այս հիվանդութան դեպքում ֆիզիկական ակտիվությունը շատ օգտակար է, քանի որ նպաստում է օրգանիզմում ինսուլինի ավելի լավ յուրացմանը  եւ արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը:

–   Հնարավո՞ր է խուսափել դիաբետից: Ինչպե՞ս կանխարգելել:

–   Առաջին տիպի դիաբետը դժվար է կանխարգելել: Երկրորդ տիպի դիաբետը համեմատաբար հեշտ է կանխարգելել, պարզապես անհրաժեշտ է ապահովել քաշի նվազում, հրաժարվել ծխելու վատ սովորությունից, ապրել ակտիվ եւ առողջ կյանքով, չվարել նստակյաց կյանք եւ այլն:

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am
Էնդոկրին համակարգի խանգարումները կանանց մոտ. morevmankan.am

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...

ԿԻՆ: Հիվանդություններ
Կնոջ հորմոնները. morevmankan.am
Կնոջ հորմոնները. morevmankan.am

Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...

Առողջ կին
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...

Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձը էնդոկրին համակարգի  բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...

Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ուռուցքաբանություն
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:

Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...

Վիրաբուժություն
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com
Վահանաձև գեղձի հիվանդություններ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...

Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am
Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am

Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...

Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am
Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը:  Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...

Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am
Ինսուլինակայունություն. armeniamedicalcenter.am

ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները...

Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com
Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com

Էնդոկրինոլոգ, բ․գ․թ․ դոցենտ, «Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանի հետ խոսել ենք վահանձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների և հղիության ու պտղի վրա դրանց անմիջական...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am
Ակրոմեգալիա. armeniamedicalcenter.am

Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...

Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com
Թքագեղձերի դերի, կարևորության և ախտաբանության մասին մանրամասնում է բժիշկ Արամ Բադալյանը. nairimed.com

Չարորակ գոյացությունները շարունակում են մնալ 21-րդ դարի լրջագույն մարտահրավերը։ Քչերը գիտեն, որ բերանի խոռոչում և մարսողական համակարգում կարևոր գործառույթ կատարող ու մեր կողմից քիչ ուշադրության...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ