Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com

Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական առանձնահատկությունը, որը կարող է ժառանգական բնույթ կրել, այդ թվում` լայն եղնգաթիթեղը, որը խորն է տեղակայված` հարեղնգային բարձիկների նկատմամբ։ Նախատրամադրող գործոնների թվին կարելի է դասել նաև ոտնաթաթի կամարի հարթեցումը (օրինակ` հղիության ժամանակ)։ Հարվածի հետևանքով հարեղնգային բարձիկի վնասումը` եղնգաթիթեղով, անհարմար կոշիկի կրման ժամանակ ճնշման անհամաչափ բաշխումը, ոտնաթաթի կամարի հարթեցումը կամ պեդիկյուրի ժամանակ գործիքներով վնասումը կարող է բերել բորբոքման, հաջորդիվ` հյուսվածքների այտուցի։ Եվ այստեղ սկսում է գործել արատավոր շրջանը. մեծացած հարեղնգային բարձիկն ավելի ուժեղ է վնասվում եղնգաթիթեղով` նպաստելով բորբոքման ուժեղացմանը, մարդու կենսագործունեության ընթացքում միկրոօրգանիզմների մշտական ներթափանցման ֆոնին։
Ինչպե՞ս ընդհատել արատավոր շրջանը և ազատվել ներաճած եղունգից մեկընդմիշտ։
Ժամանակակից բժշկությունն առաջարկում է խնդրի լուծման բազմաթիվ եղանակներ։ Դրանցից մեկը հարեղնգային բարձիկի շտկումն է, որից ներկայում բժիշկները կտրականապես հրաժարվում են։ Բանն այն է, որ ներաճած եղունգի պատճառը եղնգաթիթեղն է, հետևաբար` պետք է շտկել հենց եղնգաթիթեղը։
Ներկայում կիրառվում է մեթոդ, որը հնարավորություն է տալիս արմատապես լուծել ներաճած եղունգի հարցը` առաջին իսկ դիմելու ժամանակ։ Այս բժշկական միջամտության էությունը եղնգաթիթեղի եզրային մասնահատումն է (էսթետիկորեն և խնամքով) և աճի մատրիացայի մշակումը` ռադիոալիքներով։
Գործողությունն իրականացվում է առանց ցավի` տեղային անզգայացմամբ։ Այս դեպքում հեռացվում է եղնգաթիթեղի միայն այն մասը, որն անմիջականորեն վնասում է հարեղնգային բարձիկը։
Վերոնշյալ միջամտությունն իրականացվում է ամբուլատոր, և հոսպիտալացման կարիք չկա։ Վիրակապությունները հիվանդը կատարում է ինքնուրույն։ Որպես կանոն, վիրահատության հաջորդ օրը հիվանդը վերադառնում է առօրյա կյանքին։
Ներաճած եղունգի հարցը լուծվում է մեկընդմիշտ։


Կարդացեք նաև

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...



Օստեոխոնդրոզ. ի՞նչ է օստեոխոնդրոզը և ինչպե՞ս է հնարավոր կանխարգելել ողնաշարի խնդիրները: «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբույժ Սարգիս Եղունյանը պարզաբանում է աշխարհում մեծ տարածում ունեցող այս խնդիրը...



Ծնկան հոդերն ամեն օր ենթարկվում են մեծ ծանրաբեռնվածության՝ մարմնի քաշի ծանրությանը, ինչի պատճառով խոցելի են...



Գոյություն ունեն մի քանի հիմնական գործոններ, որոնք նպաստում են ոտնաթաթերի «ոսկրիկների» առաջացմանը...



Կրունկի շրջանում ուժեղ ցավերը հաճախ վկայում են կրունկի ոսկրակոշտուկների (կրունկի ոսկրախթան, պլանտար ֆասցիիտ) զարգացման մասին: Այն ոտնաթաթի ներբանային ապոնևրոզի (ֆասցիայի) բորբոքում է, որի հետևանքով...



Արթրոզ, օստեոարթրոզ, օստեոարթրիտ հիվանդությունները հաճախ զարգանում են տարիքի հետ և առաջացնում հոդերի քայքայում:
Ցավոք, դրանք քրոնիկ ընթացք ունեն և առայսօր հայտնաբերված չեն բուժման լիարժեք մեթոդներ: Այնուամենայնիվ...



Օստեոպորոզը միջողային սկավառակներում դեգեներատիվ գործընթացների զարգացումն է, թեև հիվանդության ժամանակ գանգատները հիմնականում կապված են վերջինիս նյարդաբանական բարդությունների հետ...



Հղի կինը պետք է շատ զգույշ լինի տարբեր հետազոտությունների նկատմամբ, ուշադրություն դարձնի հասանելիք ճառագայթմանը, դրա թույլատրելիությանը...



Հարթաթաթությունը ոտնաթաթերի ձևախախտում է. ոտնաթաթն իջնում է լայնակի և երկայնակի ուղղություններով, հարթվում և կորցնում իր առաձգականությունը...



Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է...



Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...



Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...



Արթրիտն արտահայտվում է օրգանիզմում որոշակի բորբոքային գործընթացով, որն ընդգրկում է կենսական օրգանները և հոդերը: Այն սկսում է հոդացավով, այտուցով, արտահայտվում են որոշ փոփոխություններ: Քայլելը նույնպես դառնում է...



Ծնկների և հոդերի ցավերն առավել տարածված են 50 տարեկանն անց անձանց շրջանում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Բորբոքման և ցավի դեմ պայքարելու բնական միջոցներ շատ կան։ Առաջարկվող միջոցը...



Մորտոնի նևրոման ոտնաթաթի ախտաբանություն է, որն առաջանում է ներբանային նյարդի շրջանում ֆիբրոզ հյուսվածքի բարորակ գերաճի հետևանքով...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն