Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Մենք ակտիվորեն զարգացնում ենք կոնքազդրային, ծնկան հոդի եւ ռեվիզիոն պրոթեզավորումը. Սահակ Սարիբեկյան

Մենք ակտիվորեն զարգացնում ենք կոնքազդրային, ծնկան հոդի եւ ռեվիզիոն պրոթեզավորումը. Սահակ Սարիբեկյան

Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի սպորտային վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Սահակ Սարիբեկյանը.

–   Ներկայում օրթոպեդիկ ծառայության հնարավորությունները «Իզմիրլյան» ԲԿ-ում:

–   Ներկայում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական և օրթոպեդիայի բաժանմունքը մատուցում է ծառայութունների լայն շրջանակ: Մեր բաժանմունքում իրականացվում է օրթոպեդիկ ծառայությունների ամբողջ ծավալը, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ ողնաշարային վիրաբուժության: Մենք ակտիվորեն զարգացնում ենք կոնքազդրային հոդի, ծնկան հոդի պրոթեզավորումը եւ ռեվիզիոն պրոթեզավորումը, այսինքն, վիրահատություններ, որոնք կատարվում են արդեն իսկ էնդոպրոթեզավորված հիվանդներին: Դրանք այն պացիենտներն են, ովքեր մեկ անգամ վիրահատվելով ու կանգնելով խնդրի առաջ, մասնագետին են դիմում երկրորդ անգամ, ընդ որում, այս պացիենտների դիմելիությունն ու իրականացված վիրահատությունները ներկայում թվաքանակով ամենաշատն են:

–   Ո՞ր ծառայություններն են առավել ակտուալ:

–   2014 թվականին մեր կլինիկայում շեշտն առավել դրված էր օրթոպեդիկ խնդիրների վրա: Հետո առավել շեշտադրվեց վնասվածքային ախտաբանությունը: Այսօր մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ռեվիզիոն պրոթեզավորմանը, քանի որ նախկինում  իրականացված վիրահատությունների էնդոպրոթեզների ծառայության ժամկետը սպառվել է ու ներկայում նման հիվանդների մեծ հոսք կա:

Մարդիկ, իհարկե՛, երկրորդ անգամ դիմելու դեպքում ֆինանսական խնդիրների առջև են կանգնում, սակայն մենք փորձում ենք հարցերին համակարգված լուծում տալ, որ համապատասխան բուժական ծառայութունից օգտվելու համար ոչ մի հիվանդ դուրս չմնա:

 



–   Կ՞ան, արդյոք, արտերկրից պացիենտներ, եթե այո, ի՞նչ ախտաբանությամբ:

–   Արտերկրից պացիենտներ ունենք, օրթոպեդիկ ուղղվածության սպորտային և կենցաղային վնասվածքներով: Կան անգամ պացիենտներ, ովքեր սուր վնասվածքներով ինքնաթիռով ժամանում են Հայաստան` մեզ մոտ վիրահատվելու: Սա, իհարկե՛, չեմ համարի բժշկական տուրիզմ: Մեր կլինիկայի համբավն, իրոք, այնքան բարձր է, որ մարդիկ վստահում ու արտերկրից անգամ  հատկապես մեզ են դիմում: Երբ գնում ենք գործուղումների, տեսնում ենք, ինչ է կատարվում արտերկրի մեծ կլինիկաներում. կա հիվանդի հարմարավետության խնդիր, ինչը լուրջ հարց է: Հիվանդները ցանկանում են շփվել իրենց բուժող բժշկի հետ, իսկ արտերկրում բժշկի հետ շփման մակարդակը խիստ ցածր է : Բացի այս, մենք ունենք բարձր ցուցանիշներ, որոնք թե՛ բարդությունների, թե՛ գերազանց արդյուքների առումով եվրոպական եւ եվրասիական միջին ցուցանիշներից չեն տարբերվում: Չեմ կարող չնշել նաեւ, որ Հայաստանը շատ ավելի մատչելի է բժշկական ծառայությունների մատուցման տեսակետից, քան մյուս երկրները:

–   Ծառայությունների դիմելիության տարեցտարի ի՞նչ միտում կա :

–   Միանշանակ կարող եմ ասել, որ գնալով մեզ դիմողների թիվն ակնհայտ շատանում է: Իհարկե, դրան նպաստել է նաև պետպատվերի և ապահովագրական ծառայությունների ներմուծումը: Մինչեւ 2010 թվականը մեր կողմից իրականացվող ծառայությունների դիմաց վճարում էին հիվանդները: Սոցիալական շահառուների փաթեթների առկայությունը հիվանդին ազատել է ներհիվանդանոցային  վճարման խնդրից, ինպես նաև մասայական ապահովագրման ֆոնին հիվանդների հոսքը նույնպես ավելացել է: Սա հատկապես միջին տարիքի մարդկանց համար առավել մատչելի տարբերակ է:

–   Հայաստանում ինչպիսի՞ն է ծառայությունների գնային քաղաքականությունը, եթե համեմատենք արտերկրի հետ:

–   Ինչպես արդեն նշեցի մեզ մոտ մատուցվող ծառայությունները շատ ավելի մատչելի են:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Ախտորոշում
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Նյարդաբանություն
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com
Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com
Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...

Նյարդաբանություն
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...

Նյարդաբանություն
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Ախտորոշում
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...

Նյարդաբանություն
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...

Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com

Միջողային աճառների ճողվածքների ոչ մեծ չափերի դեպքում այլ մեթոդներից առավել արդյունավետ է ստորջրյա ձգումն այն առումով, որ տաք ջուրը նպաստում է մկանային լարվածության նվազմանը, իսկ համակարգչային հսկողության...

Ֆիզիոթերապիա
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ