Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ստոմատոլոգիա

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների և հյուսվածքների ֆունկցիաների վրա։ Ազդելով կենսաբանական թաղանթների թափանցելիության, բջջի գենետիկ ապարատի և ֆերմենտների ակտիվության վրա, հորմոնները մասնակցում են հոմեոստազի պահպանմանը, ազդում են աճի, զարգացման, պսիխիկայի, բոլոր օրգանների ֆունկցիոնալ ակտիվության վրա։ Ինչպես նշվեց հորմոնները պատասխանատու են զանազան ֆիզիոլոգիական պրոցեսների համար։

 

Հյուսվածքների վրա հորմոնններն իրենց ազդեցությունը թողնում են համապատասխան ռեցեպտորների միջոցով։ Պարօդոնտի հյուսվածքներում հայտնաբերվել են ռեցեպտորներ սեռական հորմոնների՝ անդրոգենների, էստրոգենների, պրոգեստերոնի նկատմաբ։ Հետևաբար էնդոկրին համակրգի մասնավորապես սեռական համակարգի հորմոնների դիսբալանսը կազդի պարօդոնտի հյուսվածքների վրա և կբերի պարօդոնտում ախտաբանական փոփոխություւների։ Ստերոիդ սեռական հորմոնները՝ էստրոգեն ,էստրադիոլ ,պրոգեստերոն ,տեստոստերոն, դիհիդրոտեստոստերոն, անդրոստենդիոն, դիհիդրոէպիանդրոստենդիոն ազդում են ոսկրային հյուսվածքի հանքային կազմի նյութափոխամակության վրա։ Վերը նշված հորմոններից պարօդոնտի հիվանդությունների ժամանակ առավել կարևոր է էստրոգենի, տեստոստերոնի և պրոգեստերոնի դերը։Կնոջ օրգանիզմում էստրոգենը և պրոգեստերոնը պատասխանատու են մի շարք ֆիզիոլոգիական պրոցեսների համար։ Էստրոգենների ազդեցությամբ տեղի է ունենում առաջնային և երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը։


Պրոգեստերոնը արյան հուն  է անցնում դաշտանային ցիկլի երկրորդ կեսում և հղիության ժամանակ ինչպես նաև ճնշում է ֆոլիկուլոխտնիչ հորմոնի արտադրությունը։Պետք է նշել որ թե պրոգեստերոնը թե էստրոգենը ունեն անաբոլիկ ազդեցություն և նպաստում են օրգանիզմի աճին։

 

Վերը նշված հորմոնները ազդում են տարբեր օրգանների և օրգան համակարգերի վրա այդ թվում բերանի խոռոչի։ Ինչպես նշվեց օստեոբլաստների վրա հայտնաբերվել են էստրոգենային ռեցպտրներ, որի շնորհիվ էստրոգեններն ուղղակի ազդեցություն են ունենում ոսկրային հյուսվածքի հանքային կազմի նյութափոխանակության վրա։ Էստրոգենային ռեցեպրներ հայտնաբերվել են նաև ֆիբրոբլաստներում և պերիոդոնտալ կապանում։ Կլինիկորեն ապացուցված է որ միևնուն քանակության ատամնափառ ունեցող պացիենտների մոտ պարոդնոտիտ ավելի հաճախ զարգանում է այն պացինետների մոտ որոնք ունեն էստրոգենների ավելի ցածր մակարադակ։Արյան մեջ բավարար քանակությամբ էստրոգենների առկայության դեպքում նվազում է բորբոքային միջնորդանյութների ակտիվությունը, որը կարող է բացատրվել էստրոգենների և պրոլակտինի ունեցած ազդեցությամբ պրոստագլանդինների վրա։Էստրոգեններիի քանակության փոփոխությունը արյան մեջ ազդում նաև արյունատար անոթների վրա։ Էստրոգենների ազդեցությամբ տեղի է ունենում արյունատար անոթների պատերի բջիջների K-ական անցուղիների թափանցելիության մեծացում և դոզակախյալ հիպերբևեռացում։ Էստրոգենները զգալիորեն մեծացնում են անոթների էնդոթելի կողմից NO-ի սեկրեցիան։ Վերը նշված պրոցեսները հանգեցնում են արյունատար անոթների լայնացմանը և հյուսվածքների արյունամատակարաման և սնուցման լավացմանը։ Էստրոգենների քանակի իջեցումը հանգեցնում են վերը նշված պրոցեսների խանգարամանը պարօդոնտում և կարող է  նպաստել ախտաբանական դիստրոֆիկ պրոցեսների զարգացմանը։


Էստրոգենները պարօդոնտի վրա թողնում են հետևյալ ազդեցությունը՝

 

  • հանդիսանում են պրոբորբոքային մեդիատրների սինթեղզի ինհիբիտրներ,
  • նվազեցնում են բջջային իմունիտետն ապահովող T լիմֆոցիտների քանակը,
  • ոսկրածուծում ճնշում են լեյկոցիտների սինթեզը,
  • ճնշում են պոլիմորֆ-կորիզային նեյտրոֆիլների (ՊՄՆ) քեմոտաքսիսը,
  • ուժեղացնում են  ՊՄՆ-ի ֆագոցիտոզը:


Մյուս հորմոնը որը ուղղակի ազդեցություն ունի պարօդոնտի վրա պրոգեստերոնն է։


Պրոգեստերոնը ակտիվորեն մասնակցում է ոսկրային նյութափոխանանկությանը և ազդում ոսկրի սինթեզի և ռեզորբցիայի վրա։ Պրոգեստերոնը կարող է իր ազդդեցությունը ունենալ ուղղակիորեն ազդելով օստեոբլաստների պրոգեստերոնային ռեցեպրների վրա կամ էլ անուղղակիորեն ՝ մրցակցային մեխանիզմով ազդելով գլյուկոկորտիկոիդային ռեցեպտորների վրա։ Պրոգեստերոնը մրցակցային մեխանիզմով կարող է միանալ պարօդոնտում տեղակայվաած օստեոբլաստների գլյուկոկորտիկոիդային ռեցեպտորների հետ, դրանով իսկ կանխելով գլյուկոկորտիկոիդներով ինդուկցված օստեոպորոզը։

Պրոգեստերոնը պարօդոնտի վրա թողնում է հետևյալ ազդեցությունը՝

 

  • մեծացնում է պրոստոգլանդինների սինթեզը
  • լնդային հեղուկում մեծացնում է պոլիմորֆ-կորիզային լեյկոցիտների և PGE2-ի քանակությունը
  • ընկճում է գլյուկոկորտիկոիդների հակաբորբոքային ազդեցությունը
  • կարգավորում է կոլագենի և այլ սպիտակուցների սինթեզը
  • կարգավորում է պերիոդոնտի ֆիբրոբլաստների նյութափոխանակությունը
  • մեծացնում է անոթների թափանցելիությունը:


Արական սեռական հորմոնները պատասխանատու են մկանային համակարգի զարգացման, առաջնային և երկրորդային  սեռական հատկանիշների ձևավորման համար։ Անդրոգենները սինթեզվում են ամորձիների սեկրետոր բջիջների ՝ Լեյդիկի բջիջների կողմից։ Անդրոգեններ արտադրվում է նաև մակերիկամների կեղևի կողմից։ Սակայն ամորձիների կողմից արտադրված տեստոստորոնը կենսաբանորեն ավելի ակտիվ է։Նրանց սեկրեցիան կարգավորվում է ԱԿՏՀ և գոնադոտրոպ հորմոնների կողմից։ Մակերիկամի կեղևի կողմից արտադրվող անդրոստենդիոնը հանդիսանում է տեստոստերոնի և էստրոգենի աղբյուր։ Տղամարդկանց մոտ այն հանդիսանում է էստրոգենի շատ կարևոր աղբյուր, ինչպես նաև նրա դերը կարևորվում է կանանց մոտ հետդաշտանային շրջանում։ Պարօդոնտում հայտնաբերվել են սպեցիֆիկ ընկալիչիներ տեստոստերոնի նկատմամբ։ Հայտնի է որ լնդերի բորբոքային պրոցեսների ժամանակ ֆիբորոբլաստների վրա առկա ռեցեպտրների քանակը շատանալու հակում ունի։


Տեստոստերոնն ունի անաբոլիկ ազդեցություն պարօդոնտալ հյուսվածքների վրա ։Տեստոստերոնը ևս մասնակցում է ոսկրային հյուսվածքի նյութափոխանակությունը։


Տեստոստերոնը պարօդոնտալ հյուսվածքների վրա ունի հետևյալ ազդեցությունները՝

 

  • խթանում է օստեոբլաստների և ֆիբրոբլաստների գործունեությունը,
  • խթանում է օստոբլաստների պրոլիֆերացիան և տարբերակումը,
  • բորբոքման ժամանակ ընկճում են IL-6-ի արտաադրությունը,
  • ընկճում են պրոստոգլանդինների սեկրեցիան,
  • բարձրացնում են OPG-ի կոնցենտրացիան:


Օստեոսինթեզը և ռեզորբցիան պայմանավորված է օստեոբլաստների և օստեոկլատների գործունեությամբ։ Օստեոկլաստները ակտիվացնող գործոններից է RANKL որոնք միանալով օստեոկլասների թաղանթին տեղակայված RANK ռեցեպտորներին ակտիվացնում են տրանսկրիպցիայի գործոններին ինչը հանգեցնում է օստոկլաստների ակտիվացմանը և ոսկրի ռեզորբցիային։


Օստոպրոտեգրինը գլիկոպրոտեին է, որը հանդիսանում է RANKL համար կեղծ ռեցեպտոր։ Մրցակցային մեխանիզմով RANKL միանալով OPG-ի հետ, կարծես հայտնվում են ,,թակարդում,,։ Վերը նշված մեխանիզմով OPG-ը խոչընդոտում է RANK ռեցեպտորների և RANK լիգանդների միջև կապը դրանով իսկ խանգառելով օստոկլաստների ակտիվացումը և ոսկրի ռեզորբցիան։


Այսպիսով պարօդոնտում տեստոստերոնը բարձրացնելով OPG-ի կոնցենտրացիան արգելակում է օստոկլաստների ակտիվացումը ինչը իր հերթին կընկճի ոսկրի ռեզորբցիան։Հետազոտությունների արդյունքում պարզվել որ էստրոգենների բարձր կոնցենտրացիան արյան մեջ ևս հանգեցնում է OPG-ի սինթեզի ուժեղացմանը, մինչդեղ պարատ հորմոնը նվազեցնում է OPG-ի կոնցենտրացիան արյան շիճուկում։
Այս տվյալները թույլ են տալիս պնդել OPG-ի կարևոր դերի մասին որպես ոսկրային նյութափոխանակության մեդիատրի, ընդգծելով անդրոգենների կարևոր դերը ոսկրային նյութափոխանակության հոմեոստազի պահպանամն մեջ։

Սեռական հորմոնների ազդեցության ինտեսնիվությունը և բնույթը պարօդոնտի վրա կախված է մի շարք հանգամանքներից՝ սեռից ,տարիքից, հորմոնալ պրեպարատներից։


Հայտնի է որ կանայք շատ ավելի են հակված օստոպորոզի զարգացմանը քան տղամարդիկ։ E. Leu-ի տվյալներով, օստեոպորոզով տառապող հիվանդների 80%-ը կանայք են։ Կանանց մոտ հետդաշտանային հիպոէստրոգենեմիայով պայմանավորված օրգանիզմում տեղի ունեցող համակարգային փոփոփոխությունները ուղղակիորեն ազդում են ինչպես ատամի կակղանի, պարօդոնտի հյուսվածքների վրա այնպես էլ ամբողջ ոսկրային համակարգի այդ թվում դիմածնոտային համակարգի վրա ։Հիպոէստրոգենեմիայով պայմանավորված ոսկրային ռեզորբցիայի դեպքում դիտվում է սպունգանման նյութի արագ նոսրացում որից հետո կորտիկալ թիթեղի դանդաղ ռեզորբցիա։


ՈՒսուոմնասիրվել են տարիքի հետ կապված կանանց և տղամարդկանց ալվոլյար ելունի բարձրության փոփոխությունները և պարզվել է որ կանանց մոտ ալվոլյար ելունը ավելի շատ է ենթարկվում ռեզորբցիայի։ Ինչը կապված է հետդաշտանային շրջանում արյան մեջ շրջանառող էստրոգենների կոնցենտրացիայի նվզմամբ պայմանավորված ալվեոլյար ոսկրի ելունի բարձրության  և ոսկրի խտության նվազման հետ ։
Տարիքի հետ կապված սեռական հորմոնների քանակի փոփոխություններով պայմանավորված պարօդոնտում դիտվող փոփոխություններն ավելի բնորոշ են կանանց։Սեռական հասունացումը ,մենստրուացիոն ցիկլերը ,հղիությունը, մենոպաուզան, օրալ հակաբեղմնավորիչների օգտագործումը հանգեցնում են օրգանիզմի հորմոնալ վերակառուցման և ավելի խոցելի են դարձնում կանանաց պարօդոնտի հիվանդությունների առաջացման տեսանկյունից։


Եվրոպոիդ ռասայում մենոպահուզան միջինում սկսվում է 45-50 տարեկանում, և հաշվի առնելով ներկայիս կյանքի տևողությունը, կանանց կյանքի 30-40%-ը բաժին է ընկնում հետդաշտանային շրջանին։ Կարևոր է նշել որ  կնոջ օրգանիզմում տարիքային հորմոնալ փոփոխությունները համարվում է ֆիզիոլոգիական պրոցես, սակայն հորմոնների քանակի փոփոխությունները, տատանումները շատ հաճախ հանգեցնում են ինքնազգացողության վատացման և կյանքի որակի իջեցման։  Էստրոգենները ուղղակիորեն ազդում են բազում օրգան համակարգերի վրա։ Էստրոգենային ռեցեպտորներ հայտնաբերվել են ոսկրային հյուսվածքում, գլխուղեղի բջիջներում, սրտամկանում, լնդի էպիթելիալ հյուսվածքի բազալ շերտում  ինչպես նաև բերանի խոռոչի այլ հյուսվածքներում այդ թվում անոթներում։


Կարևոր է նաև նշել որ այդ տատանումները բացասաբար են անրադառնում նաև տղամարդկանց առողջության վրա։ Կանանց մոտ մենոպաուզայում դիտվող օստեոպարոզը, որը շատ ավելի հազվադեպ հանդիպում է նաև տղամարդկանց մոտ, պարօդոնտի վրա թողնում է հետևյալ ազդեցությունները․

 

  • Վերքերի դժվար լավացում
  • Ծնոտներում հանքային տարրերի քանակի նվազում
  • Պարօդոնտոզի և ատամների շարժունակության հանդիպման հաջախականության մեծացում


Մենոպաուզային հաջորդեղ 20 տարում դիտվեղ ոսկրային հյուսվածքի փոփոխություններրը պայմանավորված են ձվարանների ֆունկցիայի ընկճումով, այլ ոչ թե տարիքային փոփոխություններով։


ՄԵնոպաուզան ազդում է նաև արյան մեջ շրջանառող անդրոգենների քանակի վրա։ Մինչ մենոպաուզան արյան մեջ շրջանառող անդրոստենդիոնի 50%-ը հանդիսանում է ձվարանների արտադրանքը մյուս 50%-ը մակերիկամների։ Ձվարանների ֆունկցիայի ընկճման հետևանքով շրջանառող անդրոգենների քանակը ընկնում է մոտավորապես 50%-ով։ Կա տեսակետ որ պերիֆերֆերիկ հյուսվածքներում տեստոստերոնի վերափոխումը էստրոգենի հանդիսանում է ոսկրային հյուսվածքի կարևոր պաշտպանիչ գործոն։

Այսպիսով սեռական հորմոնները կարևոր դեր են խաղում պարօդոնտի հիվանդությունների առաջացման, ընթացքի, ելքի վրա։ Հատկանշական է  որ սեռական հորմոնների դիսբալանսի բացասկաան հետևանքները պարօդոնտի վրա հնարավոր է մինիմալացնել բերանի խոռոչի կատարյալ հիգիենայի պահպանման և ճիշտ հորմոնալ թերապիայի միջոցով։

Հեղինակ. Աշոտ Օթարյան, Ստոմատոլոգիական պոլիկլինիկա №1 (Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ
Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ

Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...

Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am
Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:

Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...

Հղիությունը և ատամները. morevmankan.am
Հղիությունը և ատամները. morevmankan.am

Հղիության ժամանակ անխուսափելի է կալցիումի փոխանակության փոփոխությունը:  Ապագա փոքրիկի մոր կալցիումի պաշարն օգտագործվում է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am

Ինչո՞ւ հղիության ժամանակ հաճախ են ախտահարվում ատամները


Կնոջ առողջական վիճակից և ժառանգականությունից կախված, հղիության ընթացքում ատամները կարող են...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Անձնական խնամք
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը

Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...

Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ