Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեքսոլոգիա

Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետեւանքները. պարզաբանումներ սեքսապաթոլոգից

Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետեւանքները. պարզաբանումներ սեքսապաթոլոգից

Կյանքի շրձադարձերը կարող են մարդուն վերափոխել անճանաչելիության աստիճան, եւ միշտ չէ, որ պատճառները թաքնված են հենց այնտեղ, որտեղ մենք փնտրում ենք դրանք: LN-ը վերջերս նամակ ստացավ իր դստեր վարքով անհանգստացած մի կնոջից, ով չի կարողանում հավատալ, որ իր համեստ աղջիկն այդքան փոխվել է ամուսնալուծությունից հետո:

 

Երիտասարդ կինն ագրեսիվ վարք է դրսեւորում, անհետանում օրերով, մեկը մյուսի հետեւից մտնում պատահական կապերի մեջ… Հուսահատ վիճակի հասած մայրը դստեր վարքը կապում է սեռական կյանքի ընդհատման եւ դրա հետեւանքով հորմոնային խախտումների հետ, բայց քանի որ նրան բժշկի տանել չի կարողանում, մնում է միայն կռահել, թե ինչից կարող էր մարդն այդպես վերափոխվել:

 

Այս խնդրի շուրջ LN-ը զրուցեց սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանի հետ, ով նշեց, որ իր եւ գործընկերների պրակտիկայում նման դեպքեր էլի են հանդիպել… Բժշկուհու խոսքով՝ որպես կանոն նման իրավիճակում հայտնված կանայք ինքնուրույն չեմ դիմում բժշկի, որովհետեւ չեն կարծում, որ իրենք խնդիր ունեն: «Մեզ մոտ գալիս են մայրը, քույրը եւ ասում են գրեթե նույն բանը. «Բժշկուհի, չենք հավատում, գիտե՞ք՝ ինքը ինչ պարկեշտ կին է եղել: Վախենում էր նայել տղամարդկանց աչքերի մեջ: Այսօր կարող է տնից դուրս գալ, պատահական մեկի հետ ծառի տակ հարաբերություն ունենալ, գալ»: Որոշ դեպքերում կանոնավոր սեռական կյանքն ընդհատելը պատճառներից մեկն է, բայց սա ավելի շատ հոգեբանական խնդիր է, սնվում է ներքին ագրեսիայից»,- պարզաբանում է մասնագետը:

 

Սակայն, ինչպես նկատում է սեքսապաթոլոգը, նման խնդրի պատճառը ոչ միաjն բաժանությունն է լինում, այլեւ անձի տիպը. ոչ բոլոր կանայք են ընդունակ այդպիսի վարքի. նման իրավիճակ սովորաբար ստեղծվում է հիպերակտիվ կանանց դեպքում, ովքեր սթրեսային ռեակցիայի ժամանակ ոչ թե ինքնամփոփ են դառնում, մեկուսանում, այլ հակառակը՝ ագրեսիվանում են, տվյալ դեպքում առավել այն արտահայտվում է հակառակ սեռի հանդեպ:

 

«Հաճախ բժիշկներն ասում են, որ առողջական այս կամ այն խնդիրը կլուծվի սեռական կյանքով ապրելու դեպքում, բայց իրականում այդ ամենը մարդու ընկալումից է կախված: Այո, կարող են լինել հորմոնալ տեղաշարժեր, վերջիվերջո ռեֆլեքսի խախտում (ենթադրենք շաբաթական երկու կամ երեք անգամ սեռական կյանքով է ապրել), բայց երբ պայման չի լինում, համապատասխան կենտրոնն արգելակվում է: Եվ անհատը ադապտացվում է նոր իրավիճակում նոր ռիթմով: Իհարկե, որոշ ժամանակով, մինչեւ որ դուրս է գալիս սթրեսային վիճակից, եւ ամեն մեկը մի ելք գտնում է: Ամուսնանում են կամ պարզապես ապրում են այլընտրանքային սեռական կյանքով… Դա կնոջ ընկալումից, արժեքներից է կախված»,- մեկնաբանում է Ռուզաննա Ազատյանը:

 

Ըստ նրա՝ այս իրավիճակում լուծումը սեփական խնդիրները վերանայելն է:

 

Պետք չէ ավարտված հարաբերությունից հետո կորցնել ինքն իրեն եւ վրեժխնդիր լինելու միտումով սկսել մեկը մյուսի հետեւից փոխել զուգընկերներին, բայց ոչ էլ մյուս ծայրահեղությունն է խրախուսվում՝ նոր հարաբերությունների գնալու վախը, դրա հետեւանքով մեկուսացումը. պետք է շփվել մարդկանց հետ: Ռուզաննա Ազատյանի խոսքով՝ մասնագետները միշտ շատ նրբանկատ են նման խնդրի հանդիպելիս. «Երբեք չենք ասում՝ հարմարվիր, կանցնի… Լինում են դեպքեր, երբ կինը սեռական ցանկությունը զսպող դեղ է ուզում: Դա առողջ ցանկություն է. ոչ մի բժիշկ այն ընկճող դեղ չի նշանակի: Տարիքով կանանց դեպքում ավելի դժվար է սեռական կյանքի մասին հայացքները լայնացնելը, ալտերնատիվ տարբերակներ քննարկելը… Բայց երբ բժիշկն է դա անում, ոչ թե հարեւանը, հավատացեք, որ ստացվում է եւ կիրառվում»:

 

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Լուսանկարը. www.velvet.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեռական կյանք
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեռական կյանք
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեռական կյանք
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեռական կյանք
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեռական կյանք
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեռական կյանք
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեռական կյանք
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեռական կյանք
Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեռական կյանք
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո

Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...

Ուրո-անդրոլոգիա
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...

Հղիություն, ծննդաբերություն
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ