Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ակնաբանություն

Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ

Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը համեմատում է՝ կեռատոկոնուս հիվանդության դեպքում հիվանդն աշխարհը տեսնում է կարծես ծուռ հայելու միջից: Այն ուղղելու տարբերակը բժիշկները գտել են: Այսօր աշախրհը կիրառում է կերարինգ կոչվող վիրահատությունը:

 

Ելենա Մալայանը հպարտանում է՝ իր ավելի քան 50 հիվանդները, որոնք տարիներ առաջ լավ տեսնելու մասին նույնիսկ երազել չէին կարող, այսօր դեն են նետել ակնոցը: Կերարինգը ակնաբուժության մեջ հեղափոխական վիրահատություն է, քանի որ հիվանդն ամբողջ կյանքում այլեւս ակնոց դնելու կարիք չի ունենում:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայան- Այն շտկող մեթոդ է եւ արդեն 4 տարի է՝ կատարվում է Հայաստանում: Բացի այն, որ այս վիրահատությունը կանխում է կեռատոկոնուս հիվանդության զարգացումը, այն նաեւ օգնում է ազատվել ակնոցից: Սա շատ կարեւոր է, քանի որ կեռատոկոնուսի դեպքում հնարավոր չէ կատարել լազերային վիրահատություն: Այսինքն, մի կողմից օգնում է կանխել հիվավանդության զարգացումը, մյուս կողմից՝ լավացնում տեսողությունը, - ասում է բժիշկը:

Կեռատոկոնուսը գրեթե մշտապես ուղեկցվում է կարճատեսությամբ կամ աստիգմատիզմով: Սակայն այս հիվանդներին կատարել լազերային վիրահատություն, որպեսզի տեսողական այս խնդիրները շտկվեն՝ արգելվում է: Ստացվում է, որ նրանք դատապաևտված էին մշտապես ակնոց կրել: Սակայն կերարինգ կոչվող վիրահատությունը նրանց օգնում է աշխարհը տեսնել առանց ապակու:

- Կերարինգը՝ հատուկ օղակների տեղադրումը մեծ քայլ է կեռատոկոնուսի բուժման մեջ: Սակայն պետք է նշեմ, որ այն շատ անհատական մոտեցում պահանջող վիրահատություն է, քանի որ արվում է կեռատոկոնուսով ոչ բոլոր հիվանդներին: Կան եւ տարիքային սահմանափակումներ, եւ հիվանդության ծանրության աստիճաններ: Բացի այդ, լինում են դեպքեր, երբ նույն մարդու երկու աչքերը թեեւ ունեն միեւնույն խնդիրը, սակայն կերարինգ արվում է մի աչքին, մյուսին՝ ցանկալի չէ, - պատմում է Ելենա Մալայանը:

Բժիշկը խոստովանում է՝ այս հիվանդության դեպքում այսօր սա աշխարհում կիրառելի ամենաարդյունավետ մեթոդն է:

Այն շատ կանխատեսելի վիրահատություն է, քանի որ բացառապես բոլոր դեպքերում մենք գիտենք, թե ինչպես է լինելու ելքը, քանի՞ տոկոսով է վերականգնվելու տեսողությունը, քանի՞ տոկոսով կնահանջի հիվանդությունը: Օղակը պատրաստված է կոշտ նյութից, որը տեղադրվում է եղջերաթաղանթի շերտի մեջ: Հենց այն հատվածում, որտեղ հիվանդությունն ավելի զարգացած է:

Կեռատոկոնուսի դեպքում աչքի առաջին թաղանթը՝ եղջերաթաղանթը կորություն է ստանում: Օղակը տեղադրվում է ամենակորացած հատվածում ու ստիպում, որ այն տափակի եւ միաժամանակ պաշտպանում է բարակող հյուսվածքը:

 

Ս.Վ.Մալայանի Անվան Ակնաբուժական կենտրոն
-Կերարինգի գլխավոր առավելությունն այն է, որ այն եկավ հանելու հիվանդի աչքերից ակնոցը: Իսկ մինչեւ հիմա մենք լուրջ զարգացում ենք ունեցել կեռատոկոնուսի բուժման առումով: Տարիներ առաջ, երբ մենք ախտորոշում էինք այս հիվանդությունը՝ պարզապես անզոր էինք :Կար միայն մեկ տարբերակ՝ հսկել հիվանդին, իսկ բարդացած դեպքերում կատարել եղջերաթաղանթի փոխպատվաստում, որը բարդ գործողություն է և Հայսատանում կատարվում է միայն մեր Կենտրոնում: Երբ դեռ ներդրված չէր կերարինգը, 9 տարի առաջ մենք սկսեցինք կիրառել մեկ այլ մեթոդ, որը օգնեց կանխել հիվանդությունը: Այն կոչվում է քրոսլինքինգ, - պատմում է բժիշկը:

 
Ելենա Մալայանը հպարտանում է՝ հենց այս միջամտությունների շնոհիվ է, որ վերջին տարիներին եղջերաթաղանթի փոխպատվաստման դեպքերը պակասել են, քանի որ հիվանդությունն իր գագաթնակետին չի հասնում:

- Սա այսօր աշխարհին ընդունելի բուժման տարբերակներն են ու մեր կենտրոնում մենք այն իրականացնում ենք ժամանակակից բժշկությանն ընդունելի չափանիշներով։ Կեռատոկոնուսը դեռեւս այլ բուժում չունի ոչ մի երկրում։ Իսկ այս երկու միջամտությունները մեզ բուժական մեծ հնարավորություններ են տալիս, - ասում է Ելենա Մալայանը:

Վիրահատությունից րոպեներ անց հիվանդի համար սկսվում է այլ կյանք: Հաջորդ օրն արդեն նա կարող է անցնել իր սովորական կյանքի ռիթմին՝ ընդմիշտ մոռանալով աշխարհին թեք նայելու մասին:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տեսողության տարիքային փոփոխությունները. nairimed.com
Տեսողության տարիքային փոփոխությունները. nairimed.com

Տարիքի հետ մկանները թուլանում են, մաշկը կորցնում է տոնուսը, տեղի են ունենում անցանկալի փոփոխություններ ամբողջ մարմնում, այդ պատճառով վատացող տեսողությանը մարդիկ հանգիստ են վերաբերվում...

Գիշերային կուրություն. nairimed.com
Գիշերային կուրություն. nairimed.com

Գիշերային կուրությունը վիճակ է, որի ժամանակ հիվանդը գիշերը կամ վատ լուսավորության պայմաններում գրեթե չի տեսնում: Բժիշկներն այն անվանում են նիկտալոպիա և հիվանդություն չեն համարում, այլ որևէ վիճակի ախտանիշ...

Նյարդաակնաբուժություն, ակնահատակի հետազոտություն. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդաակնաբուժություն, ակնահատակի հետազոտություն. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Նյարդակնաբուժության ծառայության առանձնահատկությունների, ակնահատակի հետազոտության հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ նյարդաակնաբույժ, նյադաբան, նյարդաբանության ամբիոնի դասախոս...

Դիպլոպիա (երկտեսություն). nairimed.com
Դիպլոպիա (երկտեսություն). nairimed.com

Դիպլոպիան պատկերի կրկնապատկումն է։ Սովորաբար, այդ վիճակն անվանում են երկտեսություն։ Դիպլոպիան հիվանդություն չէ, այլ` ախտանիշ, իսկ վերջինիս պատճառների հայտնաբերումը և բուժումը կարող է վերականգնել նորմալ տեսողությունը...

Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3
Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3

Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...

Սալուտեմ 3.2021
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ կուրության առաջացման գլխավոր պատճառ. nairimed.com

Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ...

Ներզատաբանություն
Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան
Աչքի հիվանդությունների դեպքում շատ կարևոր է ժամանակին բացահայտումը և ճիշտ ախտորոշումը. Տաթևիկ Հակոբյան

Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման...

Բժշկի ընդունարանում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...

Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան
Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. նորագույն մեթոդները` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, Ելենա Մալայան

Տեսողությունը բնությունից տրված լավագույն նվերն է մարդուն, որը հարկավոր է պահպանել ամեն կերպ: Տեսողության հետ առկա բոլոր տեսակի խնդիրներն այսօր կարող են բուժվել և վերականգնվել տարբեր վիրահատական միջամտություններով...

Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Օֆթալմոսկոպիա. հարցազրույց նեյրոօֆթալմոլոգ Մարգարիտա Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:

Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...

Ախտորոշում
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը. nairimed.com

Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...

Ներզատաբանություն
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com
Դիաբետիկ ռետինոպաթիա. nairimed.com

Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման  գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...

Ախտորոշում
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում
Արցունքատար խողովակների խցանման ախտորոշում եւ բուժում «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայում

Նորմայի դեպքում աչքերից արցունքը հոսում է բարակ արցունքատար խողովակներով, որոնք ձգվում են աչքից մինչեւ քթի խոռոչ: Արցունքատար խողովակի խցանման մասին խոսում են, երբ մասամբ կամ ամբողջությամբ խախտվում է...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ. emalayan.com

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ