Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Օնկոմարկերներ. ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման մեթոդների վարկանիշը. oncology.am

Օնկոմարկերներ. ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման մեթոդների վարկանիշը. oncology.am

Օրգանիզմում ուռուցքային գործընթացի սկիզբը կարելի է հայտնաբերել առնվազն հինգ եղանակով, ընդ որում, մեկի կիրառումը, սովորաբար, պահանջում է մյուսի իրականացումը, որն առավել հստակեցնող և տեղեկատվական է։

Այնուամենայնիվ, հարկ է գնահատել յուրաքանչյուր եղանակը և պարզել, թե դրանցից որն է առավել ընդունելի մեր ժամանակներում` ըստ բալային համակարգի.

  •  տեղեկատվություն.  կարևոր գործոն, հենց առաջին հետազոտության ժամանակ առավել ճիշտ ախտորոշելու ունակությունը` 1-4 բալ,
  •  հասանելիություն.  կախված գնի և մեթոդի տարածվածությունից` 1-3 բալ, 
  •  ինվազիվություն՝ հետազոտությունն իրականացնելու համար օրգանիզմի հյուսվածքների անհրաժեշտ վնասման աստիճանը. 1-3 բալ։


գոյություն ունի 5 մեթոդ.

  • Էնդոսկոպիա,
  • բիոպսիա,
  • ճառագայթային եղանակներ (ՄՌՏ, ռենտգեն, ՀՏ կամ ՈՒՁՀ),
  • լաբորատոր ախտորոշում,
  • հետազոտման ռադիոիզոտոպային եղանակ։


Էնդոսկոպիան հետազոտման եղանակ է՝ հիմնված օրգանիզմի խոռոչի մակերեսների վիզուալ զննման նպատակով օպտիկամանրաթելային գործիքի ներթափանցման վրա։ Երբեմն, իսկ ուռուցքի առկայության դեպքում` հաճախ,այն համակցվում է բիոպսիայի հետ՝ կենսանյութի նմուշի ստացումով։ Տեղեկատվության համար էնդոսկոպիան ստանում է 3 բալ, քանի որ հրաշալի տեսանելիությունը փորձառու բժշկին թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքը վաղ շրջանում, եթե, իհարկե, այն գտնվում է խոռոչում, այլ չի աճում  պատի ներսում կամ օրգանի պարենխիմայում։ Այդ պատճառով 1 բալ չի ավելացվում։ Հասանելիության համար ստանում է 2 բալ, հետազոտությունը մատչելի չէ և ամենուրեք չի իրականացվում, քանի որ վիրահատական միջամտություն է և անհրաժեշտ է ստացիոնարի արտոնագիր։ Ինվազիվության համար ստանում է 2, քանի որ հիվանդների կողմից միջամտությունը ծանր է տարվում և երկարատև վերականգնում է պահանջում։

Ընդհանուր` 7 բալ։

Բիոպսիան հյուսվածաբանական հետազոտության նպատակով ուռուցքի կապակցությամբ կասկածելի օրգանի հյուսվածքներից նմուշի ստացումն է՝ հյուսվածքների ամբողջականության պարտադիր խախտումով։ Իրականացվում է էնդոսկոպիայով կամ անմիջապես օրգանից հատուկ ասեղներով պունկցիայի եղանակով ՝ ՈՒՁՀ կամ ռենտգեն հսկողությամբ։ Տեղեկատվության համար կստանա 4 բալ։ Բիոպսիայից ավելի հուսալի  դժվար է այլ բան մտածել։ Հասանելիության համար, ինչպես էնդոսկոպիան ստանում է 2, իսկ ինվազիվության համար՝1։

Ընդանուր` 7 բալ։

Ճառագայթային եղանակները, որոնց վերաբերվում են ինչպես անվնաս ՈՒՁՀ-ն (ուլտրաձայնային հետազոտություն)  և ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա), այնպես էլ համեմատաբար վտանգավոր ռենտգեն հետազոտությունները և համակարգչային տոմոգրաֆիան  (ՀՏ), կարելի է բաժանել երկու մասի, միջինացված բալ ստանալու համար։ ՈՒՁՀ-ն և ՄՌՏ-ն տեղեկատվության համար ստանում են 1 բալ, ուռուցքի զարգացման վաղ շրջանում այս մեթոդները հաճախ սխալվում են և ճշգրիտ չեն։ Նույնը վերաբերում է ռենտգենին և ՀՏ-ին՝ 1 բալ։ Հասանելիությունը քաղաքներում բավականին մեծ է, սակայն թանկ արժեն, այսպիսով, կտրվի 2 բալ։ Ինվազիվությունը ՈՒՁՀ և ՄՌՏ-ի համար կազմում է 3 բալ, ռենտգենի և ՀՏ-ի համար՝ 1 բալ։ Այսպիսով, ընդհանուր միջին բալը 6+4=10 և այն բաժանած 2-ի՝ 5 բալ։

Լաբորատոր ախտորոշումը  հաճախ դառնում է խորացված հետազոտության եղանակ, երբ կողմնակի ախտանիշներով և վերը նշված եղանակներով հայտնաբերվել է ուռուցքի օջախ։ Լաբորատոր քննությունն, այս դեպքում, տարբերակում է ուռուցքի տիպը, տեսակը, ակտիվությունը, տալիս պատկերացում վերջինիս ծագման մասին։ Բացի այդ, լաբորատոր հետազոտությունները հայտնաբերում են ուռուցքը և վերջինիս տեսակը շատ ավելի վաղ, քան մնացած եղանակները։ Սա հնարավորություն է տալիս մեթոդը համարել հուսալի՝ ուռուցքային աճի վաղ ախտորոշման համար։ Այսպիսով, տեղեկատվության համար այն ստանում է 4 բալ։ Մեթոդի հասանելիությունը նույնպես բավականին բարձր է։ Արյան քննություն կարելի է հանձնել ցանկացած տեղ, հետազոտությունը թանկարժեք չէ։  Որոշ դեպքերում այն կարելի է հանձնել տանը կամ` նույնիսկ աշխատանքի վայրում։ Օնկոմարկերների  հետազոտման համար հիվանդը չի պահանջվում, այլ միայն նրա արյան նմուշը, ինչը թույլ է տալիս հասանելիության համար գնահատել 3 բալ։

Ինվազիվությունը նվզագույն է և համեմատելի է ՈՒՁՀ-ի հետ։  Մեթոդը չունի սահմանափակումներ` ըստ առողջական վիճակի կամ ուղեկցող հիվանդությունների։ Այսպիսով, կարող ենք համարձակորեն 3 բալ տալ։ Այսպիսով, ուռուցքային գործընթցի վաղ շրջանում լաբորատոր ախտորոշմանն ընդհանուր տրվում է 10 բալ։

Ռադիոիզոտոպային մեթոդը վաղ ախտորոշման հնարավորություններով և ոչ բարձր ինվազիվությամբ մոտ է լաբորատոր ախտորոշմանը, սակայն հասանելիությամբ խիստ տարբերվում է։ Խոշոր քաղաքներում և շատ նեղ ցուցումներով կարելի է իրականացնել այս թեստը՝ բավականին թանկ գնով։ Այսպիսով՝ 4+1+3 , ընդհանուր այս մեթոդը ստանում է 8 բալ։

Այսպիսով, կարճ ամփոփենք արդյունքները.

  • էնդոսկոպիա. 7 բալ,
  • բիոպսիա. 7 բալ,
  • ճառագայթային եղանակներ (ՄՌՏ, ՀՏ կամ ՈՒՁՀ).  5 բալ,
  • լաբորատոր ախտորոշում. 10 բալ,
  • հետազոտման ռադիոիզոտոպային եղանակ. 8 բալ։


Հավելենք, որ ճշգրիտ ախտորոշման համար հիմնականում կիրառվում է ոչ թե մեկ եղանակ, այլ մի քանիսը, և թե որ մեթոդների համակցումը կլինի ավելի ինֆորմատիվ, որոշում է բժիշկը, հաշվի առնելով ուռուցքի տեղակայումը և մեթոդի հասանելիությունը։

Մանրամասն` օնկոմարկերների մասին

Օնկոմարկերները նյութեր են, որոնք սինթեզվում են ուռուցքի կողմից կամ նրա բաղադրիչ մասն են։
Կլինիկական ախտորոշման մեջ օնկոմարկերները հիմնականում կիրառվում են հիվանդության ընթացքի և իրականացվող բուժման արդյունավետության վերահսկման համար։

Օնկոմարկերների օգնությամբ հնարավոր է ուռուցքը հայտնաբերել բավականին վաղ շրջանում, իսկ այլ եղանակների հետ միասին որոշել բուժման արդյունավետությունը և տեղեկատվություն ստանալ հիվանդության կանխատեսման մասին։

Օնկոմարկերների մակարդակի բարձրացումը, օրինակ са 15 3, կարող է արտացոլել մետաստազավորումը և/կամ հիվանդության կրկնությունը հիվանդության զարգացման կլինիկական ախտանիշների առաջացումից 6 և ավելի ամիսներ առաջ։ Օնկոմարկերների մակարդակի փոփոխությամբ պայմանավորված կարելի է ընտրել համապատասխան բուժում։ Եթե խտությունն աննշան է ավելանում կամ երկարատև մնում է նույնը, կարելի է խոսել ռեմիսիայի մասին։

 

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Միզային համակարգ
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Ախտորոշում Գենետիկա
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Բժշկի ընդունարանում
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Բժշկի ընդունարանում
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...

Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Նյարդաբանություն
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...

Բժշկի ընդունարանում
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում


Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...

Նյարդաբանություն
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...

Ախտորոշում
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ներզատաբանություն
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ