Ուռուցքաբանություն
Եթե կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, տղամարդը պետք է իմանա՝ ինչպես նրան օգնել. oncology.am

Կնոջ մոտ այս ախտորոշման հասատատումը կարող է ցնցել տղամարդուն և խնդիր դառնալ ոչ միայն նրա սիրելիի, այլև հենց իր համար: Գուցե նրան շատ քիչ բան է հայտնի հիվանդության մասին, և տղամարդը չգիտի՝ ինչպես օգնել կնոջը: Այս բաժնում ներկայացված տեղեկատվությունը կարևոր է այդ իրավիճակը հասկանալու համար:
Ի՞նչ է տեղի ունենում
Կրծքագեղձի քաղցկեղը հիվանդություն է, որը հասարակ հաբերով չի բուժվում: Բուժումը շատ անհատական է՝ պայմանավորված նորագոյացության չափերով և ուռուցքի տարածման աստիճանով, ինչպես նաև կենսաբանական բնութագրերով, կնոջ տարիքով:
Սակայն որոշ պահեր կան, որոնց կարելի է սպասել: Կրծքագեղձի քաղցկեղով կանանց մեծամասնությունը քիմիաբուժության կարիք է ունենում: Այն նվազագույնը կազմում է երեք ամիս: Անհրաժեշտ է յուրաքանչյուր երեք շաբաթը մեկ անցնել քիմիաբուժության կուրս, որը կարող է մի քանի ժամ տևել: Քիմիաբուժության կուրսից հետո պետք է հատուկ պրեպարատներ ընդունել, և կինն իրեն վատ է զգում: Փոխվում է նրա արտաքին տեսքը, հաճախ տեղի է ունենում մազերի (ժամանակավոր) կորուստ: Այն շատ կարևոր սթրեսային գործոն է յուրաքանչյուր կնոջ համար, նույնիսկ եթե նա հնարավորինս փորձում է թաքցնել այն:
Կարող են նաև այլ փոփոխություններ տեղի ունենալ. Ճառագայթային բուժման ժամանակ արտահայտված թուլություն է լինում, կարող են զարգանալ նաև մաշկի զգայնության, հուզական վիճակի փոփոխություններ:
Ի՞նչ կարող է անել տղամարդը
Ամենամեծ դժվարությունը անօգնական լինելու զգացողության հաղթահարումն է: Չափազանց ծանր է հետևել՝ ինչպես է սիրելի կինը տառապում ծանր հիվանդությամբ և անցնում բարդ բուժում: Այս իրավիճակում լսելու կարողությունն ամենամեծ արժեքն է:
Եվ այսպես, մի քանի խորհուրդներ.
- Բաց եղեք, որքան հնարավոր է: Եթե վախ եք զգում, խոստովանեք այն: Եթե ցանկանում եք, լաց եղեք:
- Ամեն անգամ, եթե անհրաժեշտ է, նրա հետ հիվանդանոց գնացեք: Ձեր կնոջը միայնակ մի՜ թողեք: Եթե Դուք չեք կարող, համոզվեք, որ նրան ինչ-որ մեկն ուղեկցում է:
- Նրա համար բերեք նրա սիրելի գրքերը, միասին նայեք սիրելի ֆիլմերը, հոգացեք Ձեր կնոջ հարմարավետության մասին:.
- Ձեր մասին ինքներդ հոգացեք և ընտանիքի հոգսերի մեծ մասը վերցրեք Ձեզ վրա: .
- Շատ կարևոր է ֆիզիկական շփումը: Մի՜ վախեցեք դիպչել կնոջը, հետաքրքրվել նրա ֆիզիկական և հոգեկան վիճակով:
- Պետք չէ ցուցադրել Ձեր «խղճահարությունը»: Այն ընկճում և նվաստեցնում է: Կնոջը վերաբերվեք որպես գործընկերոջ, ընկերոջ, հարազատ մարդու, ով ժամանակավոր դժվարություններ ունի: Շփումը կենսական կարևոր նշանակություն ունի, հատկապես, եթե խնդիրներ կան սեքսի հետ: Տղամարդը կարող է կասկածել, չիմանալ՝ ինչպես մոտենալ կնոջը: Երբ կինը քիմիաբուժության կուրս է անցնում, ապա ամենավերջին բանը, որի մասին նա մտածում է, սեքսն է: Միևնույն ժամանակ նրան կարող է չլքել միտքն այն մասին, որ հիվանդության պատճառով սիրելի տղամարդը կորցնում է հետաքրքրությունն իր նկատմամբ: Բացեիբաց խոսեք Ձեր սեռական պահանջմունքների մասին: Ասացեք կնոջը, թե որքան ուժեղ եք սիրում և ցանկանում նրան, բայց հասկանում եք, որ նա հոգնել է, որն նրա վիճակն այնքան էլ լավ չէ: Կնոջ ինքնավստահությունը կվերականգնվի, և ըմբռնման համար նա շնորհակալ կլինի:
Երկար ճանապարհ
Կնոջ կյանքում կրծքագեղձի քաղցկեղը պահպանվում է շատ երկար, նույնիսկ հաջող բուժումից հետո: Նա պետք է պարբերարաբար հետազոտվի, կրկնությունների կանխարգելման նպատակով բուժում ստանա: Տղամարդը պետք է այդ ամենին վերաբերվի ըմբռնումով և համբերությամբ: Մի՜ վախեցեք բժշկին հարցեր տալ, նրա հետ քննարկել անհասկանալի պահերը, խորհրդակցեք Կենտրոնի հոգեբանի հետ: Միայն աջակցելու, միշտ կողքին լինելու անկեղծ ցանկությունը կօգնի տղամարդուն և նրա սիրելի կնոջը հագիստ և պատվով անցնել ոչ այդքան դյուրին ճանապարհը:

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...


Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...


Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...


Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...


Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...


Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...


Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...


Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...



Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...


Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն