Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Նյարդաբանություն

Ո՞ր ախտանշանների դեպքում է անհրաժեշտ շտապ դիմել նյարդաբանի՝ խուսափելու համար գլխուղեղի ինսուլտի զարգացումից. նյարդաբան Մհեր Հարմանդայան. armeniamedicalcenter.am

Ո՞ր ախտանշանների դեպքում է անհրաժեշտ շտապ դիմել նյարդաբանի՝ խուսափելու համար գլխուղեղի ինսուլտի զարգացումից. նյարդաբան Մհեր Հարմանդայան. armeniamedicalcenter.am

Ո՞ր գործոններն են նպաստում ինսուլտի առաջացմանը, և ինչպե՞ս կանխարգելել այն։

Ինսուլտի առաջացմանը նպաստող հիմնական գործոններն են՝ ծխելը, զարկերակային հիպերտենզիան, շաքարային դիաբետը, ալկոհոլի չարաշահումը, արյան մեջ խոլեսթերինի և ճարպաթթուների մեծ քանակությունը, բարձր տարիքը, հիպոդինամիան:  Նշված գործոններից շատերը հնարավոր է նվազեցնել կամ անգամ բացառել՝ այդպիսով խուսափելով հիվանդության զարգացումից:

Ի՞նչ մեխանիզմով է զարգանում գլխուղեղի ինսուլտը։

Ինսուլտը գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է: Ինսուլտի ժամանակ գլխուղեղի արյունատար անոթներից մեկը կամ մի քանիսը չեն կատարում իրենց գործառույթը, որը արյան  մատակարարումն է գլխուղեղի՝ նրանց համապատասխանող հատվածին: Դա կարող է լինել երկու հիմնական  պատճառով՝ եթե անոթը պատռվել է, որի դեպքում զարգանում է հեմոռագիկ ինսուլտ, և եթե անոթը խցանվել է, որի դեպքում ինսուլտն արդեն իշեմիկ բնույթ ունի: Հազվադեպ, առանց անոթի պատռման և խցանման, անոթում ճնշման անկման պատճառով ևս արյունը չի հասնում ուղեղի որոշ հատվածներին: Այդ դեպքում զարգանում է իշեմիկ ինսուլտի մի տարբերակ, որը կոչվում է հեմոդինամիկ մեխանիզմով իշեմիկ ինսուլտ:

Ինչո՞ւ է կարևորվում շտապ կողմնորոշվելը  ինսուլտի զարգացման հարցում։

Անհրաժեշտ  է ինսուլտը հայտնաբերել հնարավորինս արագ, որովհետև արդեն մահացած ուղեղի բջիջներն այլևս չեն վերականգնվում, բայց ժամանակին հայտնաբերելու դեպքում հնարավոր է կանգնեցնել կամ դանդաղեցնել ինսուլտի ընթացքը:
 
Իշեմիկ ինսուլտի դեպքում դա իրականացվում է անոթը փակող թրոմբի լուծումով /քայքայումով/՝ մինչև ուղեղի բջիջների մահը:

Հեմոռագիկի դեպքում, երբեմն՝ վիրահատական միջամտությունների շնորհիվ, հնարավոր է լինում դադարեցնել արյունահոսությունը վնասված անոթից:

Յուրաքանչյուր կորցրած ժամը հանգեցնում է ուղեղի բջիջների կորստի և սահմանափակում է բժիշկների՝ հիվանդին օգնելու հնարավորությունները: Վտանգավոր է կորցնել թանկ ժամանակը՝ սպասելով և հուսալով, որ գանգատներն ինքնուրույն կվերանան:

Որո՞նք են ինսուլտի հիմնական ախտանշանները։

Ինսուլտի հիմնական նշաններն են՝ մարմնի մի կողմի թուլությունը կամ թմրածությունը, որը կարող է լինել նաև մեկ ձեռքի կամ մեկ ոտքի շրջանում խոսքի կամ կողմնորոշման խանգարումը՝ հիվանդը կարող է չպատասխանել հարցերին, կորցնել խոսելու ունակությունը, մոռանալ բառերը, կամ խոսել անհասկանալի, ռնգային՝ քթի մեջ, կարող է դժվարանալ որոշ հնչյունների արտաբերման հարցում:

Հիվանդը կարող է կորցնել նաև կողմնորոշումը տարածության մեջ: Հավասարակշռության և շարժումները կառավարելու ունակության կորուստը նույնպես կարող է ինսուլտի ախտանշան լինել: Ինսուլտի ախտանիշ է նաև կտրուկ առաջացած շլությունը կամ դեմքի թեքվածությունը, երբ հիվանդը չի կարողանում շարժել դեմքի մի կողմը:

Այս ախտանշանները նկատելու դեպքում անհրաժեշտ է հիվանդին շտապ հասցնել հիվանդանոց:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Ախտորոշում
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Ախտորոշում
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Ախտորոշում
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...

Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիա. armeniamedicalcenter.am

Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...

Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com
Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Վիրաբուժություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Վիրաբուժություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Բժշկի ընդունարանում
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ