Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել, այլապես մահացու վտանգավոր կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը բարձր է։ Ինչպե՞ս ապրել գերճնշումով։ Ինչպե՞ս ընտրել դեղեր։

Գերճնշման ախտանիշները։ Ինչպե՞ս ախտորոշել։

Հիվանդությունը տարբեր ախտանիշներ ունի, դրանցից են`

  • անհամաչափ քայլվածք (ճնշման տատանումներից հիվանդը ճոճվում է),
  • գլխացավերը (ուժեղ կամ թույլ, որը, սովորաբար, առաջանում է առավոտյան՝ ծոծրակի կամ քունքի շրջանում),
  • աղմուկ` ականջներում,
  • գլխապտույտ,
  • սրտխառնոց,
  • քթային արյունահոսություն,
  • անքնություն,
  • դեմքի կարմրություն,
  • աչքերի առաջ «մլակների» առկայություն և մառախուղ,
  • ցավեր թիակների շրջանում, կրծքավանդակում, ձեռքի մատներում։


Սակայն, ցավոք, երբեմն գերճնշումն ընթանում է առանց ախտանիշների։ Այդ պատճառով պետք է կանոնավոր վերահսկել զարկերակային ճնշումը՝ չափելով այն տոնոմետրով։

Ո՞ր տոնոմետրը նախընտրել՝ ավտոմա՞տ, թե՞ մեխանիկական։

Ցանկացածը, որը հարմար է կիրառել։

Եթե գերճնշումն ընթանում է առանց ախտանիշների...

Որոշ մարդիկ ընդհանրապես չեն զգում ճնշման տատանումները։ Ժամանակի ընթացքում նրանց օրգանիզմը հարմարվում է, և բարձր ճնշման պայմաններում նրանք իրենց ավելի լավ են զգում։

Սա շատ վտանգավոր է։ Եթե գերճնշումը չբուժվի, մարդու մոտ շատ արագ կաթված կամ սրտի իշեմիկ հիվանդություն կզարգանա։ Բացի այդ, բարձր ճնշումը մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը։ Այդ մասին են վկայում հետևյալ տխուր փաստերը. սրտամկանի ինֆարկտի 100 դեպքից` 68-ի, և կաթվածի 100 դեպքից` 75-ի մոտ, հիվանդները նշում են զարկերակային ճնշման բարձրացում, որը նրանց կողմից բավարար կերպով չի վերահսկվել։

Եթե գերճնշման սկզբնական շրջանում կարելի է պայքարել սննդակարգի, ճիշտ կենսակերպի, զարկերակային ճնշումը կանոնավոր չափելու և վերջինիս բարձրացումը կանխելու միջոցով, ապա ավելի ուշ շրջաններում առանց դեղորայքի հնարավոր չէ կարգավորել այն։

Զարկերակային ճնշման նորմաները

Բժիշկների և հիվանդների ամենամեծ վեճերը կապված են նորմաների հետ։ Մեր բժիշկների կողմից ընդունված նորմաները մոտեցված են վերջերս ԱՄՆ-ում կատարված փոփոխություններին.

  • մինչև 120/80՝ նորմա,
  • 120/80 - 130/80՝ բաձր ճնշում,
  • 130/80 - 139/89՝ առաջին աստիճանի գերճնշում, որը դեղորայքային բուժում է պահանջում։


Սակայն, ինչպես նշում են գերճնշմամբ հիվանդները, նյարդային լարվածությունից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ալկոհոլից և սեռական հարաբերությունից հետո այդ թվերը կարող են էականորեն տատանվել։ Այդ պատճառով շատ կարևոր է բուժող բժշկի համար այն տեղեկատվությունը, թե կտրուկ բարձրացած զարկերակային ճնշումը որքան ժամանակում է նորմալանում։ Լավ է, եթե ճնշման կայունացման համար պահանջվում է առավելագույնը 30 րոպե։ Ընդ որում, որքան քիչ են սթրեսն ու ֆիզիկական ակտիվությունը, այնքան արագ պետք է ճնշումը վերադառնա ելքային թվերին։

Օրական քանի՞ անգամ պետք է չափել ճնշումը, որպեսզի բժիշկը կարողանա ախտորոշել«Հիպերտոնիկ հիվանդություն» ախտորոշումը դրվում է միայն տարբեր օրերի ընթացքում ճնշման բազմակի չափումների (oրական առնվազն 5 անգամ` գիշերը և վաղ առավոտյան) արդյունքների հիման վրա։ Երբ զարկերակային ճնշումն աննշան է բարձրանում, տոնոմետրով չափումները պետք է իրականացնել մի քանի ամիս։

Ինչպե՞ս ճիշտ բուժել գերճնշումը։

Վերջերս բժիշկները նախընտրում են մեկ դեղի փոխարեն նշանակել դեղերի համակցություն։ Երբեմն մի քանի դեղը ներառվում է մեկ հաբում։ Այդպես հարմար է հիվանդի համար և արդյունավետ է` բուժման առումով, քանի որ տարբեր ազդեցության մեխանիզմներով մի քանի դեղերի համակցումը թույլ է տալիս դրանք նշանակել ցածր կամ միջին դեղաչափերով, այլ` ոչ բարձր։ Արդյունքը զարկերակային ճնշման էական նվազումն է, դեղի լավ տանելիությունը, կողմնակի ազդեցությունների զգալի նվազումը։
Ներկայում կան երկարատև ազդեցության ժամանակակից պատրաստուկներ, որոնք նվազեցնում են զարկերակային ճնշումը 24 ժամով՝ օրական մեկ անգամ ընդունելու պայմաններում։ Գերճնշման բուժման հայտնի դեղրից են.

  • միզամուղները, կամ դիուրետիկները. հաճախ հենց սրանցից են սկսում բուժումը, որոնք մեղմ ձևով են իջեցնում ճնշումը (շաքարային դիաբետը, պոդագրան համարվում են հակացուցումներ),
  • բետա ադրենապաշարիչները. թեթևացնում են սրտի աշխատանքը՝ կրճատելով մեր «շարժիչի» էներգիայի ծախսը, օժտված են նաև այլ օգտակար հատկություններով, սակայն ունեն նաև հակացուցումներ,
  • անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի պաշարիչները (ԱՓՖՊ) և անգիոտենզինի ուղղակի ներհակորդները շատ արդյունավետ են, սակայն բժիշկը պետք է տեղեկացված լինի հիվանդի երիկամների վիճակի մասին,
  • կալցիումի ներհակորդները. հիվանդների կողմից սիրված, արդյունավետ պատրաստուկներ են,
  • ալֆա ադրենառեցեպտորների պաշարիչները համեմատաբար քիչ են նշանակվում, հարմար է ծայրամասային զարկերակների հիվանդությունների, շագանակագեղձի ադենոմայի ժամանակ,
  • կենտրոնական ազդեցության հիպոտենզիվ միջոցները նշանակվում են ավելի քիչ, քան անհրաժեշտ է,
  • ուղղակի` անոթալայնիչներ։


Գերճնշման ժամանակ ոչ մի դեպքում ինքներդ Ձեզ դեղ մի նշանակեք։ Շատ հաճախ մարդիկ օգտվում են դեղերից, որոնք նշանակվել են ոչ թե իրենց, այլ հարևաններին, ընկերներին, բարեկամներին։ Ոչ մի դեպքում չի կարելի այդպես վարվել։ Դեղի չափաբաժինը կարող է որոշել միայն բժիշկը՝ զննումից և հետազոտումից հետո։ Երբեմն ճիշտ բուժում ընտրելու նպատակով հիվանդին ընդունում են հիվանդանոց՝ կանոնավոր հետևելու, ճիշտ դեղը և ճիշտ դեղաչափը ընտրելու համար։ Բժիշկը բուժումը նշանակում է ո՛չ միայն ախտորոշումից ելնելով, այլ նաև հաշվի է առնում՝

  • հիվանդի տարիքը,
  • հիվանդության շրջանը (գոյություն ունի գերճնշման 3 շրջան),
  • հիվանդի սրտի վիճակը (կրծքային հեղձուկի, սրտային անբավարարության, սրտի ռիթմի խանգարման առկայությունը կամ բացակայությունը),
  • հիվանդի մոտ ճարպակալման, շաքարային դիաբետի, բրոնխոսպազմի և այլ հիվանդությունների առկայությունը։


Հիպոտենզիվ (ճնշումն իջեցնող) միջոցները հաճախ օժտված են հզոր ազդեցությամբ, իսկ ճնշման կտրուկ և ուժեղ իջեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Բացի այդ, բուժման ընթացքում դեղաչափը կարող է ինչպես ավելացվել, այնպես էլ նվազեցվել՝ կախված հիվանդի վիճակից։ Անհրաժեշտ է հիշել, որ հաճախ դեղի լիարժեք ազդեցությունը դրսևորվում է այն ընդունելուց 1-2 շաբաթ հետո միայն։

Ինչու՞ երբեմն թերապևտի նշանակած հաբերը պացիենտի վիճակը չի բարելավում:

Այս իրավիճակում կարելի է կասկածել, որ գերճնշումը պայմանավորված է ոչ թե ժառանգական գործոններով, վնասակար սովորություններով (յուղոտ և աղի սննդի չարաշահում, շատակերություն, նստակյաց կյանք, ծխել) կամ տարիքով և անոթների վատ վիճակով, այլ կապված է առողջական այլ խնդիրների հետ։

Զարկերակային ճնշումը կարող է բարձրանալ երիկամների և երիկամային զարկերակների հիվանդությունների, թիրեոտոքսիկոզի (վահանաձև գեղձի հիվանդություն), մակերիկամների հիվանդությունների, սրտի արատների, ուղեղի վնասվածքների ժամանակ։ Այդ դեպքում պացիենտը պետք է կատարի հնարավոր բոլոր հետազոտությունները։

Հիմնական հիվանդությունը չբուժելու դեպքում գերճնշումը չի վերանա, դեղերն էլ անարդյունավետ կլինեն։ Հարկ կլինի դիմել համապատասխան մասնագետի խորհրդատվության:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...

Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։

Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...

Ախտորոշում
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Թերապիա
Հոլտերի մոնիթորինգ
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...

Ախտորոշում
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...

Զարկերակային գերճնշում. nairimed.com
Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:

Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...

Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Ախտորոշում
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ