Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Ինչպես նախապատրաստվել էլեկտրասրտագրությանը. խորհուրդ են տալիս բժիշկները. nairimed.com

Ինչպես նախապատրաստվել էլեկտրասրտագրությանը. խորհուրդ են տալիս բժիշկները. nairimed.com

Սրտի շրջանում ցավերի դեպքում բժիշկն անպայման հիվանդին ուղարկում է էլեկտրասրտագրության (ԷՍԳ)։ Այս հետազոտությունը ամենապարզերից է, սակայն` շատ տեղեկատվական։ Որպեսզի այն չխեղաթյուրի արդյունքները, սրտաբանները խորհուրդ են տալիս չանտեսել ԷՍԳ նախապատրաստման կանոնները։

Ի՞նչ է ԷՍԳ-ն


ԷՍԳ-ն սրտամկանի աշխատանքի ոչ միջամտական հետազոտումն է որոշակի ժամանակում։ Հետազոտությունն իրականացվում է հատուկ էլեկտրոդների օգնությամբ, որոնք ամրանում են կրծքավանդակի որոշակի կետերին։ Ընդունվում են հետազոտվողի սրտային իմպուլսները, ուժեղացվում և փոխանցվում են գալվանոմետրին։ Այս ազդակները ատամնավոր գծերի տեսքով գրանցվում են գրանցող սարքի օգնությամբ։

Ատամների բարձրությունը և տևողությունը պետք է համապատասխանեն հաստատված նորմային։ Ցանկացած շեղում վկայում է սրտի խնդրի մասին։ Փորձառու բժիշկը կարող է ճիշտ ախտորոշել` ըստ սրտագրության արդյունքների։

Ինչ է ցույց տալիս ԷՍԳ-ն

Որպես անվտանգ և արդյունավետ հետազոտություն, այն նշանակվում է բոլորին՝ առանց բացառության։ ԷՍԳ-ն հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել սիրտ-անոթային ախտաբանությունները և ընտրել ճիշտ բուժում։

Սրտագրությունը հնարավորություն է տալիս որոշել սրտի հետևյալ հատկությունները.

  • սրտի կծկումների հաճախությունը,
  • սրտամկանի պատի հաստությունը,
  • կալիումի, մագնեզիումի փոխանակության խանգարումը,
  • սրտամկանի վնասումը,
  • սրտային խթանիչի աշխատանքի որակը,
  • սրտի շրջանում ցավերի աղբյուրը (դրանք պայմանավորված են սրտայի՞ն, թե՞ այլ ախտաբանություններով)։


Եթե ճիշտ է իրականացվել պացիենտի նախապատրաստումը ԷՍԳ հետազոտությանը, ապա հնարավոր է ախտորոշել.

  • առիթմիան,
  • հաճախասրտությունը,
  • կարդիոմիոպաթիան,
  • սրտի իշեմիկ հիվանդությունը,
  • պերիկարդիտը,
  • ինֆարկտը։


Հետազոտության իրականացման հաճախությունը

ԷՍԳ իրականացման ժամանակ կրծքավանդակին ամրացված տվիչները որևէ ազդեցություն չեն թողնում օրգանիզմի վրա։ Դրանց հիմնական խնդիրը սրտային իմպուլսների ստացումը և փոխանցումն է։ Այդ պատճառով ԷՍԳ-ն  չի կարող որևէ վնաս հասցնել մարդուն, եթե նույնիսկ այս հետազոտությունն իրականացվի ամեն օր։

Բժիշկները հիմնավորված են համարում ԷՍԳ իրականացման հետևյալ հաճախությունը.

  • Մինչև 40 տարեկան առողջ բնակչությանը հետազոտությունը բավարար է տարեկան մեկ անգամ։
  • Սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապող պացիենտների ԷՍԳ հետազոտության գրաֆիկը որոշվում է բուժող բժշկի կողմից։ Սովորաբար, խորհուրդ է տրվում հետազոտությունն իրականացնել եռամսյակը մեկ անգամ։
  • Ռիսկի խմբի մասնագիտությամբ մարդկանց  (օրինակ, արտակարգ իրավիճակների բժշկական ծառայություն) խորհուրդ է տրվում հետազոտվել կիսամյակը մեկ անգամ։  
  • 40 տարեկանից հետո խորհուրդ է տրվում հետազոտվել 3-6 ամիսը մեկ անգամ։ ԷՍԳ հետազոտության հաճախությունը պայմանավորված է առողջական վիճակով և բացառապես որոշվում է բժշկի կողմից։


ԷՍԳ պարտադիր նշանակվում է հղիներին։ Ապագա մայրերի մոտ փոխվում է հորմոնային ֆոնը։ Այս փոփոխությունները ազդում են արյան շրջանառության վրա։ Այդ պատճառով չի կարելի անտեսել ԷՍԳ-ն։ Հետազոտության հաճախությունը պայմանավորված է միայն կնոջ վիճակով և հղիության ընթացքով։

Հետազոտության նախապատրաստում

Շատերը համոզված են, որ ԷՍԳ-ն որևէ նախապատրաստում չի պահանջում։ Այս պացիենտների մոտ սրտագրությունը հաճախ տալիս է կեղծ արդյունքներ և, նույնիսկ, կարող են վկայել սրտի ախտաբանության զարգացման մասին։ Սխալ տվյալներ ստանալու ռիսկը բացառելու համար սրտաբանները խորհուրդ են տալիս չանտեսել հետազոտության նախապատրաստման  պարզ կանոնները։

Հետազոտության նախօրեին

Պացիենտները, ում նշանակված է ԷՍԳ, հետազոտության նախապատրաստումը պետք է սկսեն մեկ օր առաջ՝ իրականացնելով հետևյալ միջոցառումները:

  • Լիարժեք հանգիստ։ ԷՍԳ հետազոտության նախօրեին անհրաժեշտ է հնարավորին զերծ մնալ սթրեսային իրավիճակներից։ Սրտագրության արդյունքները կարող են խեղաթյուրել հուզումները, տագնապային վիճակները։  
  • Լիարժեք քուն։ Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է լավ քնել։ Հոգնած օրգանիզմում սիրտը գործում է ուժեղացված ռեժիմով։
  • Հրաժարվել ալկոհոլից։ Խստիվ արգելված է նախքան ԷՍԳ-ն կիրառել սպիրտային խմիչքներ։ Ալկոհոլը խտացնում է արյունը, ինչի արդյունքում սիրտը սկսում ավելի ակտիվ է աշխատել։
  • Ճիշտ սնուցում։ Չի կարելի ԷՍԳ-ից առաջ ծանրաբեռնել օրգանիզմը ծանր ընթրիքով կամ նախաճաշով։ Ցանկալի է սննդակարգից բացառել յուղային, ծանր սնունդը։ Այլապես օրգանիզմը բոլոր ռեզերվները կծախսի մարսողության վրա, իսկ սիրտը ստիպված հյուծված կաշխատի։
  • Հրաժարվել ֆիզիկական ակտիվությունից։ Որպեսզի սրտագրությունը հավաստի արդյունքներ ցույց տա, բժիշկները խորհուրդ են տալիս ԷՍԳ-ի նախօրեին հրաժարվել սպորտային պարապմունքներից, առավոտյան խուսափել մարզանքից և վազքից։
  • Բացառել ջերմային միջոցառումները։ Խորհուրդ չի տրվում ԷՍԳ-ից առաջ տաք ջով լողանալ կամ սաունա գնալ։  Բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել լոգանքների ընդունումից։ Ցանկացած ջերմային միջոցառում կարող է ուժեղացնել արյունամատակարարումը և սրտի ակտիվությունը։
  • Դեղորայքի ընդունում։ Հետազոտության նախօրեին անհրաժեշտ է լիովին բացառել դեղերի ընդունումը` բացի կանոնավոր նշանակվածներից։ Վերջիններիս մասին բժիշկը պետք է անպայման տեղեկացված լինի։


ԷՍԳ իրականացման օրը

ԷՍԳ իրականացման ճիշտ նախապատրաստումը ներառում է հետևյալ խորհուրդները.

  • Հրաժարվել սուրճից։ Հետազոտության օրը ցանկալի է սննդակարգից բացառել կոֆեին պարունակող ըմպելիքները։ Դրանց թվում են խիտ սուրճը, թեյը, որոշ գազավորված ըմպելիքներ։ Կտրականապես արգելվում է էներգետիկ ըմպելիքների ընդունումը։
  • Բացառել կրեմների կիրառումը։ Նախքան հետազոտությունը չի կարելի կրծքավանդակի վրա քսել յուղային լոսյոններ կամ քսուկներ։ Այս կոսմետիկան կարող է մարմնի մակերևույթին թաղանթ առաջացնել, որի հետ տվիչները բավականին դժվար են շփման մեջ մտնում։
  • Հրաժարվել ծխելուց։ ԷՍԳ իրականացնելուց 2-3 ժամ առաջ չծխել։ Նիկոտինը բերում է անոթների խիստ նեղացման՝ ակտիվացնելով սրտի աշխատանքը։
  • Ճիշտ հագուստ։ Սրտի իմպուլսները գրանցող տվիչները դրվում են կրծքավանդակի շրջանում, ինչպես նաև դաստակների և ձկնամկանների շրջանում։ Մարմնի այս հատվածները հետազոտությունից առաջ պետք է մերկացնել։ Ցանկալի է այնպիսի հագուստ ընտրել, որը հնարավորություն կտա ճիշտ դնել էլեկտրոդները և մարմնի վրա ճնշում չգործադրել։


Սրտաբանները խորհուրդ են տալիս ներկայանալ ԷՍԳ հետազոտությունից 15-20 րոպե առաջ։ Անհրաժեշտ է նստել, խորը շնչել՝ քայլելու հետևանքով սրտի արագացած աշխատանքը կարգավորելու համար։

ԷՍԳ արդյունքները խեղաթյուրող 3 պատճառները

Բժիշկները պնդում են, որ հաճախ ԷՍԳ սխալ արդյունքներ ստացվում են հետևյալ դեպքերում.

  • Էլեկտրոդների սխալ տեղադրում։ Այս սխալը միշտ չէ, որ պայմանավորված է բուժաշխատողներով։ Եթե հետազոտվողը մարմնի վրա քսել է յուղոտ քսուկ, ապա տվիչը պարզապես չի կարող ամրանալ անհրաժեշտ տեղում։
  • Բարձր գրգռականություն։ Եթե նախօրեին սթրեսներ են եղել կամ պացիենտը չի հասցրել հետազոտությունից առաջ թուլանալ, ապա սրտի կծկումների հաճախությունը զգալիորեն կգերազանցի սովորականին։
  • Դեղորայքի ընդունում։ Սիրտը շատ զգայուն է տրանկվիլիզատորների, հակադեպրեսանտների, նոոտրոպների և սեդատիվ դեղերի ընդունման նկատմամբ։


Եթե ԷՍԳ արդյունքները շատ են շեղված, անհրաժեշտ է ուշադրությամբ վերլուծել՝ արդյո՞ք խախտված չեն հետազոտության նախապատրաստման կանոնները։ Պետք է միանգամից  խուճապի չմատնվել։ Կրկնակի հետազոտուոյունը կարող է լիովին բացառել  հայտնաբերված բոլոր  «շեղումները»։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...

Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։

Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...

Ախտորոշում
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Թերապիա
Հոլտերի մոնիթորինգ
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...

Ախտորոշում
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...

Զարկերակային գերճնշում. nairimed.com
Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:

Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...

Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com
Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Ախտորոշում
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ