Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Քթի ադենոիդ, նշիկաբորբ, թեք միջնապատ․ «Արամյանց» ԲԿ-ում կօգնեն Ձեր երեխային արագ և անվճար. «Արամյանց» ԲԿ

Քթի ադենոիդ, նշիկաբորբ, թեք միջնապատ․ «Արամյանց» ԲԿ-ում կօգնեն Ձեր երեխային  արագ և անվճար. «Արամյանց» ԲԿ

«Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը առաջարկում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների քթի, կոկորդի, ականջի պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական  բարձրակարգ բուժում:  Մանկական պետպատվերի շրջանակում բաժանմունքի ղեկավար Գայանե Ռոբերտի Արզումանյանի գլխավորությամբ իրականացվում են 4-18 տարեկան երեխաների տոնզիլէկտոմիաներ, ադենոտոմիաներ, քթի միջնապատի շտկում, խեցիների վիրահատություններ: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները և ե՞րբ դիմեն ԼՕՌ մասնագետի պարզաբանում է ԼՕՌ վիրաբույժ Գայանե Արզումանյանը։


-Տոնզիլիտը կամ նշաբորբը բավական տարածված խնդիր է նախադպրոցական տարիքում և հաճախ որպես բուժում առաջարկվում է նշիկների վիրահատական հեռացումը։ Որքանո՞վ է այդ մոտեցումը ճիշտ և արդիական։


-Մեր օրերում տոնզիլէկտոմիայի կամ քմային նշիկների հեռացման դիմում են ծայրահեղ դեպքերում, հիմնականում նախընտրում են կոնսերվատիվ բուժել։ Բայց եթե երեխան տարվա մեջ 4 –ից ավելի անգամ հիվանդանում է թարախային անգինայով, եթե լինում են հաճախակի հոդացավեր, սկսում են տուժել այլ օրգան-համակարգեր, ապա մենք առաջարկում ենք վիրահատություն։ Մեր կենտրոնում նույնպես այդ վիրահատությունը կատարվում է պետպատվերի շրջանակում անվճար։  

 

Գայանե Արզումանյան


-Իսկ որո՞նք են ադենոիդի ախտանշանները, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները։


- Հիմնական ախտանշանը քթային դժվարացած շնչառությունն է, որը անհնար է չնկատել, հատկապես երեխայի քնած ժամանակ: Իսկ եթե շնչառությունը երկար ժամանակ է խանգարված մնում, օրգանիզմում արյունը բավարար չափով չի հագենում թթվածնով, ինչն էլ ազդում է գլխուղեղի և մյուս օրգանների աշխատանքի վրա, երեխան թույլ է լինում, գունատ, բերանը կիսաբաց, խոսքը՝ քթի մեջ, շուտ է հոգնում, վատ ախորժակ է ունենում, լսողության իջեցում է զարգանում: Բացի այդ լինում են հաճախակի ռինիտներ, միջին ականջաբորբ, ատամնաշարի ու ծնոտի պաթոլոգիաներ։  Անտեսել այս ախտանշանը կամ ԼՕՌ բժշկի այցը հետաձգել չի կարելի։ Ֆիբրոսկոպով հետազոտելով երեխայի քթի խոռոչը՝ մենք պարզում ենք ադենոիդային վեգետացիայի (քթի միս) աստիճանը, որի հիման վրա էլ պլանավորում ենք բուժման հետագա ընթացքը՝ կոնսերվատիվ կամ վիրահատական: Եթե ադենոիդը 1-ին և 2-րդ աստիճանի է, բժիշկը նշանակվում է կոնսերվատիվ բուժում, ինչի արդյունքում ադենոիդը հետ է զարգանում: Բայց պատահում է, որ փոքր չափսի ադենոիդը ազդում է երեխայի լսողության վրա, այդ դեպքում վիրաբույժը կարող է որոշել հեռացնել այն՝ լսողական խանգարումները կանխելու համար: 3-րդ աստիճանի ադեոնիդի դեպքում կատարվում է ադենոտոմիա՝ առանց հետվիրահատական բարդությունների:

 

Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Պացիենտը հիվադանոցում մնում է 1 օր:

 

Քթի ադենոիդ, նշիկաբորբ, թեք միջնապատ


-Ձեր բաժանմունքը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ իրականացվում են երեխաների քթի միջնապատի ուղղում վաղ տարիքում․ ո՞ր տարիքում  է թույլ տրվում դիմել այդ միջամտությունը կատարելու համար։


- Ժամանակակից միջազգային բժշկական ուղեցույցներով միջնապատի թեքությունը կարելի է շտկել 14 տարեկանից։ Մենք այդ միջամտությունն իրականացնելու բավական մեծ ու դրական փորձ ունենք։ Այնպես որ, այսօր երեխայի միջնապատի թեքությունը շտկելու համար այլևս պետք չէ սպասել 18 տարեկանը լրանալուն: Գիտենք, որ սպասելու ընթացքում երեխայի մոտ կարող են միջնապատի թեքությամբ առաջացող դժվարացած շնչառությամբ պայմանավորված տարբեր առողջական խնդիրներ ի հայտ գան:  Կանխել դրանք պետք է հնարավորինս շուտ և մեր բաժանմունքը այդ հնարավորությունը տալիս է՝ ի դեպ կրկին օգտվելով պետպատվերի հնարավորությունից:

 

Քթի ադենոիդ, նշիկաբորբ, թեք միջնապատ․ «Արամյանց» ԲԿ-ում


-Որո՞նք են «Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի առավելությունները։


-Բաժանմունքը վերազինված է   նոր գործիքակազմով, կիրառվում են էնդոսկոպներ՝ առավել թիրախային, ճշգրիտ ու արդյունավետ վիրահատական միջամտություններ կատարելու համար: Բաժանմունքում պետպատվերի շրջանակում իրականացվում է 4-18 տարեկան երեխաների տոնզիլէկտոմիա, ադենոտոմիա, քթի միջնապատի թեքվածության շտկում 14 տարեկանից։ Իհարկե կատարվում է նաև մեծահասակների քիթ-կոկորդ-ականջ տարբեր պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական բուժում։  Հետվիրահատական բուժումը պացիենտները ստանում են անհատական հիվանդասենյակներում: Բաժանմունքն իր աշխատանքը կազմակերպում է այնպես, որ մեր պացիենտները կարողանան առանց հերթերի, ժամանակին ստանան իրենց անհրաժեշտ բժշկական աջակցությունը պրոֆեսիոնալ բարձր մակարդակում: Հետվիրահատական շրջանն էլ այստեղ անցկացնեն մաքսիմալ հարմարավետ պայմաններում և բաժանմունքից հեռանան հիրավի գոհ ու վստահ, որ ստացել են լավագույն բժշկական աջակցությունը:

 

«Արամյանց» ԲԿ

Սկզբնաղբյուր. «Արամյանց» ԲԿ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am
Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am

Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...

Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am
Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am

Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...

Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...

Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...

Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները...

Պլաստիկ վիրաբուժություն
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am

Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...

Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am
Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am

Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...

Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...

Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...

Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am
Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am

Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...

Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am
Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am

Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...

Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am
Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...

Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Բժշկի ընդունարանում
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում  


Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Վարակաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ