Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Լսողական խնդիրները` պատերազմի ժամանակ. հարցազրույց օտովիրաբույժ-ականջաբան Գայանե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Լսողական խնդիրները` պատերազմի ժամանակ. հարցազրույց օտովիրաբույժ-ականջաբան Գայանե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Լսողության խնդիրների ի՞նչ առանձնահատկություններ են դիտվել արցախյան պատերազմի ժամանակ:

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ նոր տիպի զինտեխնիկայի ներդրման, արկերի կիրառման և դրանց պայթյունների հարվածային ալիքի հետևանքով բազմաթիվ զինվորների մոտ ախտորոշվեցին կոնտուզիոն բնույթի օտիտներ, որոնք ուղեկցվում էին կոնդուկտիվ և սենսոնևրալ ծանրալսությությամբ։ Պայթյունի հարվածային ալիքի հետևանքով առաջացած վնասվածքը դրսևորվում էր որպես օրգանիզմի ախտաբանական գործընթաց:

Այդ ախտահարումների դրսևորման ի՞նչ տեսակներ կային:

Ըստ  վնասվածքի առաջացման մեխանիզմի տարբերվում են՝ ալիքի ուղղակի ազդեցություն, թռչող բեկորներով պայմանավորված վնասում,  տուժածի մարմնի պրոյեկցիայով պայմանավորված անուղղակի վնասում, այրվածքներ, ածխածնի մոնօքսիդով ինհալացիոն ախտահարումներ:  Օդակիր օրգանները, ինչպիսիք են՝ միջին ականջը, թոքերը, մարսողական համակարգի օրգանները, վնասման հիմնական նախընտրելի թիրախներն են: Վնասվածքների ծանրությունն առավելապես պայմանավորված է այդ օրգաններում օդի ճնշման հանկարծակի փոփոխությամբ:

Որո՞նք էին լսողության խանգարումների պատճառները:
 
Պատերազմի հետ կապված առաջին պատճառը, որին առնչվեցինք՝ պայթյունի հետևանքով առաջացած հարվածային ալիքն էր, որը բերում է բարոտրավմայի, թմբկաթաղանթի պատռման, մինչև անգամ ներքին ականջի թաղանթների պատռման, ինչպես նաև՝ ակուստիկ, ձայնային տրավմայի արդյունքում վնասվում է ներքին ականջը: Արկերի պայթյունից առաջանում է 140 դեցիբել բարձրության ձայն, որի հետևանքով վնասվում են լսողական օրգանի զգացող բջիջները, իսկ դա, ցավոք, անդարձելի գործընթաց է:

Ո՞ր վնասվածքներն են ավելի հաճախ հանդիպել:

Ըստ վնասվածքի տեղակայման, արտաքին ականջի վնասումն ավելի հազվադեպ է հանդիպում (այրվածքներ և երկրորդային պայթյունի մեխանիզմով`պայթյունի ընթացքում մետաղական բեկորներով վնասում)։ Ավելի հաճախ վնասվում են միջին ականջի կառուցվածքները, ներքին ականջի զգացող բջիջները։

Բուժման ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվում:

Այս խնդիրների մի մասն ունի վիրահատական բուժում, մասնավորապես, միջին ականջի ռեկոնստրուկտիվ վիրահատութուններ. թմբկաթաղանթի դեֆեկտի վերականգնում՝տիմպանոպլաստիկա, լսողական ոսկրիկների շղթայի վերականգնում՝ օսիկուլոպլաստիկա։ Իսկ ձայն ընկալող համակարգի վնասման դեպքում սուր էտապում ցուցված է դեղորայքային բուժում, իսկ ուշացած դեպքերում` լսողության պրոթեզավորում լսողական սարքերի, որոշ դեպքերում նաև, խխունջային ներպատվաստման ձևով։ Բազմաթիվ լսողության վերականգնողական վիրահատություններ են կատարվել պատերազմի օրերին և առայսօր շարունակվում են իրականացվել։

Այնպես որ, վերջին շրջանում, մեր երկրի, ժողովրդի համար՝ պատերազմի ժամանակ ձայնային (ակուստիկ) տրավմաների արդյունքում լսողության իջեցման բուժումը դարձել է հրատապ և առաջնային: Այդ խնդիրներով զինվորները բավականին շատ են։ Զինվորների մի մասի մոտ, իհարկե, լսողությունը կվերականգնվի, բայց նաև լսողական  խնդիրներ ունեցող շատ տղաներ կան, որոնք կարիք ունեն լսողության պրոթեզավորման:

Ծրագրավորված ինչ աշխատանքներկա ներկայում:

Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ համատեղ կատարվում է լայնածավալ գիտական աշխատանք. պատերազմից տուժած զինվորների հիվանդության պատմությունների հավաքագրում և մշակում՝ բուժման ժամանակակից  մեթոդներ մշակելու նպատակով։ Հետագայում, դրանից ելնելով, այլ աշխատանքներ նույնպես կկատարվեն, հնարավոր կլինի այդ զինվորների պրոթեզավորման հարցերը լուծել և, իհարկե, դեղորայքային ու վիրաբուժական միջամտություններ իրականացնել:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am
Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am

Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...

Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am
Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am

Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...

Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...

Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...

Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները...

Պլաստիկ վիրաբուժություն
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am

Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...

Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am
Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am

Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...

Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...

Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...

Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am
Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am

Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...

Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am
Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am

Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...

Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am
Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...

Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Բժշկի ընդունարանում
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում  


Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Վարակաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ