Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Լսողության խանգարումներ. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ օտովիրաբույժ-ականջաբան Գայանե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Լսողության խանգարումներ. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ օտովիրաբույժ-ականջաբան Գայանե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Լսողության գործընթացը բավականին բարդ է և հետաքրքիր: Նրա իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի ձայնային ալիքը փոխանցվի մինչև խխունջի ռեցեպտոր, փոխակերպվի նյարդային իմպուլսի, որն էլ՝ իր հերթին, հաղորդվի նյարդային կենտրոն՝  գլխուղեղի կեղև, որտեղ ձայնային տեղեկատվությունն արդեն ենթարկվում է վերլուծության և ինտեգրացիայի:

ԱՀԿ տվյալներով, լավ լսող ականջում, 40 դեցիբելից ավելի լսողության կորուստ ունեն 300 միլիոն մարդ, իսկ Շվեդական աուդիոլոգների տվյալներով, աշխարհում կա լսողության խանգարում ունեցող 70 միլիոն մարդ:

Այս և այլ խնդիրներին վերաբերող հարցերով զրուցեցինք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ՔԿԱ կլինիկայի օտովիրաբույժ-ականջաբան, Երևանի Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանի ՔԿԱ ամբիոնի դոցենտ Գայանե Սարգսյանի հետ

Ի՞նչ համակարգեր են մասնակցում լսողության գործընթացին:

Գործընթացին մասնակցում է լսողական օրգանը, որտեղ առկա են ձայն  հաղորդող և ձայն ընկալող հատվածները, հաղորդչական ուղիները և լսողական կենտրոնը:  Ձայն հաղորդող հատվածը ներառում է արտաքին ականջը՝ ականջախեցին, լսողական անցուղին,  միջին ականջը՝ իր կառուցվածքներով, ներքին ականջը՝ ընդհուպ մինչև Կորտյան օրգան, որը լսողական կոխլեար անալիզատորն է։ Ներքին ականջում է տեղակայված նաև հավասարակշռության օրգանը՝վեստիբուլյար անալիզատորը, որն ապահովում է ստատիկ և կինետիկ հավասարակշռությունը։

Լսողության գործընթացի մեջ ընդգրկված է նաև նյարդային համակարգը՝ հաղորդչական ուղիները և կենտրոնը, որը գտնվում է գլխուղեղում (քունքային բլթում): Լսողության գործընթացում ներգրավված բաժիններից ցանկացած հատվածում առկա   խնդիրը բերում է լսողության իջեցման, ուստի շատ կարևոր է այդ բաժինների ուսումնասիրությունը, լսողության իջեցման տոպոգրաֆիան,  հայտնաբերելը և թիրախավորված  բուժական միջոցառումներ կազմակերպելը:

Լսողության խանգարման ի՞նչ տեսակներ կան:

Լսողության ախտահարման պատճառներից, տեղակայումից ելնելով, տարբերակում են լսողության ձայն հաղորդող  և ձայն ընկալող համակարգի ախտահարումներ. համապատասխանաբար՝ կոնդուկտիվ կամ հաղորդչական բնույթի ծանրալսություն և սենսոնևրալ կամ ընկալող տիպի ծանրալսություն:

Լսողության իջեցման ի՞նչ չափանիշներ կան:

Ըստ ծանրալսության միջազգային դասակարգման՝ խոսակցական հաճախություններում ձայնի ընկալման շեմքերի միջին ցուցանիշներից ելնելով,  տարբերում են ծանրալսության 4 աստիճան. մինչև 25 դեցիբելը (դբ) համարվում է նորմալ լսողություն, 26-40 դբ՝ 1-ին աստիճան, 41-55 դբ՝ 2-րդ աստիճան, 56-70 դբ՝ 3-րդ աստիճան, 71-90 դբ՝ 4- րդ աստիճան,  90 7և ավելին պրակտիկորեն խլություն է։

Ի՞նչ պատճառներից կարող է վատանալ լսողություն:

Լսողության իջեցման պատճառները բազմաթիվ են: Պատճառներից են՝ անոթային խնդիրները. զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը և այն բոլոր հիվանդությունները, որոնց հիմքում առկա է անոթային խնդիր։ Վերջիններս կարող են բարդանալ լսողության խանգարումով, որովհետև լսողական օրգանն անոթավորվում է ողնաշարից  (ողնաշարային զարկերակ, բազիլյար զարկերակ) և, բնականաբար, այդ հատվածում որևէ անոթային խնդիր  բերում է նաև լսողական օրգանի, մասնավորապես, ներքին ականջի վնասման:  Եվ շատ կարևոր է անոթային խնդիրների լուծումը, դրանց հայտնաբերումը:

Ծանրալսության զարգացման մյուս հաճախ հանդիպող պատճառներից են վիրուսային հիվանդությունները, հատկապես գրիպը, մանկական վարակները, հերպեսը, շատ արդիական է մեր օրերում նաև կորոնավիրուսային վարակը: Այդ պատճառով պատվաստումներ ստանալը շատ կարևոր է:

Համաշխարհային գրականության մեջ արդեն կան գրանցված դեպքեր, ինքս նույնպես ունեմ հիվանդներ, որոնք հետկովիդային շրջանում ունեցել են նաև լսողության խանգարումներ՝ սենսոնևրալ ծանրալսության ձևով: Բակտերիալ վարակները՝ մենինգիտները և այլն, նույնպես  կարող են առաջացնել լսողության իջեցում:

Հանկարծակի սենսոնևրալ ծանրալսության պարագայում մեծ է համակարգային աուտոիմուն հիվանդությունների դերը։ Վերջիններին կարելի է համարել դարի հիվանդություններ, և դրանց էթիոպաթոգենեզի վերլուծությունը կարող է նպաստել լսողության խնդիրների բուժման նոր մեթոդներ ստեղծելու դժվարին գործին։  

Աստիճանական զարգացող սենսոնևրալ ծանրալսության պաթոգենեզում կարևոր են օտոտոքսիկ դեղերը, տրավման՝ մասնավորապես աղմուկի շարունակական ազդեցությունը (պատերազմի ժամանակ՝ պայթյունների հարվածային ալիքի հետևանքով զարգանում են կոնտուզիոն բնույթի օտիտներ), որոշ համակարգային հիվանդությունները, պարանոցային ողերի օստոխոնդրոզը, կամուրջ-ուղեղիկային անկյան ուռուցքները, տարիքային դժվարալսությունը, ալերգիան։

Ինչո՞ւ է առաջանում աղմուկով ուղեկցվող ծանրալսություն:

Հաճախ ծանրալսությունն ուղեկցվում է աղմուկով։  Հիվանդները լսողության իջեցման հետ մեկտեղ  նշում են նաև ականջներում աղմուկի զգացողություն: Նախ, ձայն ընկալող համակարգի ախտահարման ժամանակ սկզբում ինչ-ինչ պատճառներից իջնում է լսողությունը, հետո միանում է աղմուկը: Լսողությունը սկզբում իջնում է բարձր հաճախականություններում (8000, 10000 հերց), իսկ դա առօրյա խոսակցական հաճախությունը չէ (խոսակցականը 500-4000 հերցն է): Լսողական օրգանը նախ` այդ հատվածներում է վնասվում, և, փաստորեն, աննկատ է մնում: Այդ պատճառով հիվանդներն ուշացած են դիմում բժշկի, երբ լսողության իջեցմանը միանում է նաև ականջների աղմուկը:

Որո՞նք են աղմուկի պատճառները:

Աղմուկի պատճառները բազմապիսի են՝ կենտրոնական, պերիֆերիկ, սուբյեկտիվ, օբյեկտիվ և այլն: Երբեմն դա հնարավոր է բուժել դեղորայքային կամ վիրահատական մեթոդներով: Բայց երբեմն լսողությունը վերականգնվում է, իսկ աղմուկի զգացողությունը մնում է , որովհետև դրա պատճառները կարող են լինել նաև ոչ ականջածին՝ ողնաշարի դեֆորմացիա, ուղեղային, երբեմն նաև հոգեբանական  խնդիրներ:

Ո՞ր տարիքին է առավել բնորոշ սենսոնևրալ ծանրալսությունը:

Ցավոք, սենսոնևրալ ծանրալսությունը մեր օրերում երիտասարդացել է, պատճառն ականջակալներն են,  աղմկոտ միջավայրը, և, իհարկե, պատերազմը։ Ավելացել են դեռահասների շրջանում սենսոնևրալ ծանրալսության դեպքերը, ուստի շատ կարևոր է կյանքի հիգիենայի հարցերի կարգավորումը և լսողության խնդիրների զարգացման կանխարգելումը։ Պետք է ծնողներին իրազեկել այդ կարևոր խնդրի մասին։

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում լսողության ախտաբանությունը հայտնաբերման համար:

Այսօր լսողության հետազոտման մեթոդների ցանկում կան բազմաթիվ մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս բավականին ճշգրիտ հայտնաբերել ծանրալսության պատճառը և կազմակերպել համապատասխան թիրախավորված բուժում։ Մեզ ևս հասանելի են այդ մեթոդները, որոնք լայնորեն կիրառվում են մեր ամենօրյա աշխատանքային գործունեության շրջանակներում։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am
Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am

Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...

Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am
Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am

Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...

Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...

Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...

Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները...

Պլաստիկ վիրաբուժություն
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am

Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...

Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am
Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am

Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...

Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...

Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...

Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am
Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am

Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...

Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am
Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am

Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...

Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am
Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...

Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Բժշկի ընդունարանում
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում  


Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Վարակաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ