Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը

Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում երբեմն նեղ մասնագետների գործունեության դաշտը խաչվում է, ինչպես օրինակ դիմածնոտային վիրաբույժի, քիթ-կոկորդ ականջաբանի ու պլաստիկ վիրաբույժի կատարած միջամտությունները դեմքի շրջանում: Վիճել որ մասնագետը կարող է ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, կառուցողական չէ: Ինչքան որակավորումդ ավելի ընդգրկուն լինի, այնքան ավելի վստահելի կլինի կատարվող աշխատանքի արդյունքը: “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի հարցազրույցը “Աստղիկ” ԲԿ-ի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի բժիշկ, դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ Աշոտ Էդուարդի Հարությունյանի հետ:


-Ի՞նչ վիրահատություններն են մտնում Ձեր իրավասության շրջանակներում, և որո՞նք եք ամենահաճախը կատարելու առիթ ունենում:

 

- Դիմածնոտային վիրաբույժի կողմից կարող են կատարվել հետևյալ վիրահատությունները` դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ուղղում, դիմային ոսկրերի վնասվածքների վիրահատական բուժում, դեմքի և պարանոցի շրջանի չարորակ նորագոյացությունների հեռացում, թքագեղձերի բորբոքային հիվանդությունների բուժում, բերանի խոռոչի վիրաբուժություն և իհարկե դեմքի էսթետիկ վիրահատություններ: Բավական լայն սպեկտր է՝ սկսած բարդ ատամների հեռացումից մինչև ամենաբարդ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ: Ինչպես հայտնի է Հայաստանում այս պահին ամենալայն տարածում ունեցող վիրահատություններից մեկը ռինոպլաստիկան է:


Քթի վիրահատություններն անցկացվում են երկու եղանակով՝ բաց և փակ: Առաջինի դեպքում քթի մաշկն անջատվում է ոսկրային և աճառային համակարգից և մենք ունենում ենք ավելի լայն հասանելիություն քթի կառուցվածքին և կարող ենք գրեթե ցանկացած գործողություն կատարել: Այդպիսով հնարավորություն ունենք նաև էսթետիկ ավելի լավ արդյունք ստանալ: Փակ տարբերակը փոքր-ինչ սահմանափակում է մեր հնարավորությունները, սակայն դա հարաբերական է և այդ ընտրությունը կախված է յուրաքանչյուր վիրաբույժի տեխնիկայի կիրառումից:


Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը
-Նշեցիք, որ մեծ տարածում ունի ռինոպլաստիկան, ի՞նչ պետք է իմանա մարդը, ով ուզում է գնալ նման վիրահատության:


-Նախ պացիենտը պետք է հստակ գիտակցի, թե ինչու է դիմում նման վիրահատության: Այն կարող է փոխել մարդու կյանքի որակը և վերադարձնել ինքնավստահությունը, բայց պացիենտը պետք է իմանա, որ ամեն ինչ ուղղակի վիրահատությամբ չի ավարտվում: Առաջնային հետվիրահատական շրջանը տևում է 10-14 օր, այսինքն՝ մինչև գիպսը հեռացնելը: Գիպսը հանելուց հետո երևում է առաջնային էսթետիկ տեսքը, իսկ վերջնական տեսքը կարելի է տեսնել 6-8 ամիս, որոշ դեպքերում՝ մեկ տարի հետո, երբ բոլոր այտուցներն արդեն անցած կլինեն և քիթը՝ վերջնականապես ձևավորված: Պացիենտը պետք է հստակ հետևի բժշկի ցուցումներին, հեռու մնա քթի շրջանում վնասվածքներ ստանալու հավանականությունից: Նա երեք-չորս ամիս պետք է մնա հսկողության տակ, քանի որ հնարավոր է՝ շտկումների, մերսումների կարիք լինի:


Ի դեպ, ռինոպլաստիկայի հիմնականում դիմում են աղջիկներն ու կանայք,  բայց վերջերս տղամարդկանց մոտ  դիմելիության աճ է նկատվում: Բայց նրանց պարագայում ավելի հաճախ կատարում ենք քթային շնչառության վերականգնման  և արտաքին շտկման զուգակցվող վիրահատություններ:

-Ի՞նչ որակի պլաստիկ վիրահատություն կարող է ստանալ մարդը՝ առանց Հայաստանից դուրս գալու:


-Ես կարծում եմ, որ վերջին տարիներին այս ճյուղը բավականին լայն զարգացում է ստացել Հայաստանում: Եվ այն փաստը, որ վիրահատությունները շատանում են, նույնպես խոսում է որակի աճի մասին: Ավելին՝ եթե նախկինում գնում էին այլ երկիր՝ վիրահատվելու, հիմա տարբեր երկրներից են գալիս Հայաստան, և ոչ միայն հայեր: Պացիենտներ ունենք Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից: Այն, որ մարդը դիմում է պլաստիկայի, նշանակում է, որ նա բծախնդիր է իր արտաքինի նկատմամբ, և եթե մարդիկ որակ չտեսնեն, ոչ մի դեպքում չեն դիմի: Մրցակցության ավելացումը նույնպես բերել է որակի բարձրացման:

-Իսկ որո՞նք են դիմածնոտային շրջանում հանդիպող այլ առավել տարածում ունեցող խնդիրները, որոնք վիրահատական միջամտության կարիք ունեն:

Լայն  տարածում ունեն թքագեղձերի հետ կապված խնդիրները, դիմածնոտային շրջանի կոտրվածքները, որոնց ժամանակ կարող են կատարվել նաև տարբեր բարդության ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, քիչ չեն նաև ատամների, հայմորյան խոռոչների հետ կապված խնդիրները (hայմորիտ) որի դեպքում օգտագործվում է էնդոսկոպիկ վիրահատությունների մեթոդը: Մասնավորապես հայմորյան խոռոչի օդոնտոգեն բորբոքումների դեպքում: Եթե նախկինում կատարվում էր կտրվածք բերանի խոռոչից, ոսկրային պատուհան էր բացվում և այլն, ապա էնդոսկոպի կիրառման  դեպքում այդ ամենը կատարվում է քթի խոռոչից և ավելի քիչ տրավմատիկ է, իսկ հետվիրահատական շրջանը շատ ավելի կարճ է և հարմարավետ պացիենտի համար, ցավերն ու այտուցները նվազագույն են: Էնդոսկոպը նաև օգտագործվում է քունքոսկրածնոտային հոդերի վիրահատությունների ժամանակ:  

-Ի՞նչն եք կարևորում ձեր աշխատանքում:


-Առաջին հերթին պրոֆեսիոնալիզմ և կատարելագործում, քանի որ առանց դրա բժշկի մասնագիտությունն իր դերակատարությունը կորցնում է: Յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է որը պահանջում է ձեռքի և գիտելիքների ճկունություն:


Միաժամանակ, վիրաբույժը միշտ պետք է պատրաստ լինի անակնկալների և գլուխը չկորցնի:

 

Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը


 -Վախ կա՞:


-Վախը շատ արագ փոխակերպվում է պատասխանատվության զգացման: Գիտակցում ես, որ ամեն ինչ պետք է ճիշտ անես, որ առաջին հերթին չվնասես, և երկրորդը՝ ստանաս ցանկալի արդյունք: Դա էմոցիոնալ ցանց է, որը մեզ՝ բժիշկներիս, շրջապատում է ամբողջ կյանքում:


Ի դեպ ցանկալի արդյունք ստանալու համար շատ կարևոր է,որ ի սկզբանե վստահություն լինի բժշկի և պացիենտի միջև ու ստեղծվի դրական աուրա:


Ուշադիր լինել պացիենտի նկատմամբ, կարևորել ցանկացած մանրուք ու կարողանալ հոգեբանորեն ճիշտ ուղղորդել պացիենտին:  Սրանք կանոններ են, որոնց միշտ հետևում եմ պացիենտի հետ շփումներում: Հատկապես պլաստիկ վիաբուժության պարագայում հատուկ մոտեցում է պահանջվում, որպեսզի պացիենտը տարբերակի՝երբ է իրեն իսկապես վիրահատություն անհրաժեշտ և երբ է պլաստիկ վիրահատության ցանկությունը քողարկում արտաքին տեսքի պատճառով չառաջացած բարդույթները: Լինում են դեպքեր, երբ պացիենտն անպայման ուզում է վիրահատվել, բայց մենք գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա ու փորձում ենք ետ պահել վիրահատվելուց: Սա հատկապես պատահում է, երբ պացիենտը ոչ թե ուզում է շտկել ու էլ ավելի գեղեցկանալ, այլ երբ ուղղակի ցանկանում է վիրահատվել, որ արտաքինով նմանվի որևէ հայտնի մարդու:


-Դուք մարդկանց գեղեցկացնում եք: Դա ինչ-որ հատուկ էմոցիաներ առաջացնո՞ւմ է:


-Առաջացնում է: Չեմ կարծում, որ դա կարող եմ նկարագրել: Երբ տեսնում ես մարդու էմոցիոնալ վիճակի փոփոխությունը դեպի դրականը, նրա հաջողությունները կյանքում, որոնք մասամբ նաև քո արած վիրահատության արդյունքն են... դա չի կարող էմոցիաներ չառաջացնել: Կցանկանամ առանձնահատուկ նշեմ ինձ հետ աշխատող անձնակազմի բարձր որակի մասին և մեր կենտրոնի գերժամանակակից սարքավորումների ու պայմանների մասին, որոնք էլ ավելի մեծ վստահություն են տալիս՝ գոհացուցիչ աշխատանք կատարելու համար:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am
Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am

Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...

Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am
Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am

Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...

Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...

Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...

Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները...

Պլաստիկ վիրաբուժություն
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am

Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...

Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am
Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am

Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...

Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...

Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...

Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am
Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am

Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...

Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am
Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am

Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...

Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am
Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...

Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Բժշկի ընդունարանում
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում  


Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Վարակաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ