Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:

Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում։

H. pylori-ն համարվում է աշխարհի ամենատարածված վարակը և առավել հաճախ հանդիպում է զարգացող երկրներում։

Հելիկոբակտեր պիլորին առաջին անգամ հետազոտել են Ավստրալացի գիտնականներ Ռոբին Ուորենը և Բարրի Մարշալը, ինչի համար նրանք 2005 թվականին արժանացել են Նոբելյան մրցանակի:

Ի՞նչ ախտաբանական վիճակներ են առաջանում հելիկոբակտերի առկայության դեպքում:

Այս մանրէն որոշ գործոնների առկայության պայմաններում կարող է առաջացնել ստամոքսի բորբոքում (գաստրիտ) և նպաստել ավելի լուրջ հիվանդությունների առաջացման: 95-98 % դեպքերում այն նպաստում է ստամոքսի և 12- մատնյա աղու խոցի առաջացմանը՝ ընդհուպ մինչև քաղցկեղի զարգացում։

Ինչպես գիտենք, մարդու ստամոքսն արտադրում է աղաթթու, և այդ թթվային միջավայրի ազդեցությամբ հայտնի մանրէների մեծ մասն արագ ոչնչանում է: Սակայն դա չի վերաբերում հելիկոբակտերին, որի համար հենց այդ միջավայրն է գերադասելի:

Helicobacter pylori-ն, հայտնվելով ստամոքսում, սկսում է արտազատել ուրեազա ֆերմենտը, որը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը: Վերջինս՝ պաշտպանվելու համար, ավելացնում է աղաթթվի և պեպսինի արտադրությունը, արդյունքում հելիկոբակտերն իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում:

Ինչպե՞ս է փոխանցվում Helicobacter pylori-ն:

Հելիկոբակտերը փոխանցվում է ֆեկալ-օրալ ճանապարհով. օրինակ՝ համբուրվելիս, աղտոտված սննդի օգտագործման արդյունքում, վարակված մարդու հետ նույն սննդամթերքից, նույն խոհանոցային պարագաներից և սպասքից օգտվելիս, ջրի միջոցով։

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում:

Շատ հաճախ կարող է ընթանալ անախտանիշ և հայտնաբերվել պատահական հետազոտության ժամանակ:

Սակայն կարող է նաև դրսևորվել հետևյալ գանգատներով.

  • փքվածության կամ տհաճ զգացողություն էպիգաստրալ շրջանում, որը շատ հաճախ կարող է միակ գանգատը լինել,
  • հաճախակի գխտոց, բերանում թթվության կամ դառնության զգացում,
  • սրտխառնոց, փսխում, այրոցի զգացում` կրծոսկրի հետևում,
  • էպիգաստրալ շրջանում` ցավեր:


Ինչպե՞ս ախորոշել:

Ախտորոշման նպատակով իրականացվում են հետևյալ թեստերը և հետազոտությունները.

Արյան թեստ. արյան նմուշի լաբորատոր հետազոտությունը կարող է հայտնաբերել H. pylori վարակի նախկին կամ ներկա առկայության մասին վկայող տվյալներ (հակամարմիններ):

Շնչական թեստ. արտաշնչած օդի մեջ հայտնաբերվում է ակտիվ H. pylori վարակի առկայության վկայություն: Այս թեստի արդյունքները կարող են շեղվել, եթե օգտագործվում են ստամոքսի թթվայնությունը նվազեցնող դեղեր կամ հակաբիոտիկներ:

Կղանքի հետազոտություն. կղանքի նմուշի մեջ որոշվում է H. pylori մանրէի հետ կապված օտարածին սպիտակուցների՝ հակածինների (անտիգեն) առկայությունը: Ճշգրիտ տվյալներ ստանալու համար խորհուրդ է տրվում կղանքի թեստ անցկացնել ստամոքսի թթվայնությունը նվազեցնող դեղերի օգտագործումը դադարեցնելուց առնվազն երկու շաբաթ հետո:

Էնդոսկոպիկ թեստ. գաստրոսկոպիայի միջոցով ստամոքսի լորձաթաղանթից վերցվում է փոքր կտոր, որի մեջ ստուգվում է H. pylori մանրէի կամ դրա հակածնի առկայությունը:

Ի՞նչ սկզբունքներ և մոտեցումներ է ներառում հելիկոբակտեր պիլորիի բուժումը:

Բուժումն անցկացվում է համակցված: Քանի որ այդ վարակի դեպքում առկա է գաստրիտ, էրոզիա կամ խոց, բուժումը նշանակվում է և՛ վարակի, և՛ զարգացած ախտաբանության դեմ: Իրականացվում է հելիկոբակտեր պիլորի  վարակիէռադիկացիա. նշանակվում է անտիբիոտիկոթերապիա` եռաբաղադրիչ կամ քառաբաղադրիչ սխեմայով, նշանակվում են նաև պրոտոնային պոմպի հակապաշարիչներ, բիսմուտի պատրաստուկներ:

Բուժման տևողությունը 14 oր է: Բուժման ավարտից 4 շաբաթ անց անհրաժեշտ է կատարել H. pylori ստուգման թեստ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am
Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am

Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:

Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...

Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am
Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am

Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Վիրաբուժություն
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...

Ախտորոշում Լաբորատոր հետազոտություններ
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Վիրաբուժություն
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com

Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս  (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...

Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...

Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...

Ախտորոշում
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ:  Լյարդի բջիջները քայքայվում են...

Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...

Ախտորոշում
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com

Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...

Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com
Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com

Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...

Վիրաբուժություն
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը (cirhosis hepatis) քրոնիկ կլինիկաախտաբանական ախտահարում է, որը զարգանում է լյարդի պարենխիմայում ինտերստիցիալ տիպի մատրիքսի շարունակական կուտակման հետևանքով: Ցիռոզը համարվում է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ