Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

«Ճարպոտ լյարդ». պատճառները, ախտանիշները, բարդությունները. nairimed.com

«Ճարպոտ լյարդ». պատճառները, ախտանիշները, բարդությունները. nairimed.com

«Ճարպոտ լյարդը» հիվանդություն է, որը բնութագրվում է լյարդային բջիջներում ավելցուկային ճարպի կուտակմամբ։ Այս հիվանդությունը մի քանի անուն ունի՝ ճարպային հեպատոզ, ստեատոզ, ճարպային դիստրոֆիա, սակայն դրանցից յուրաքանչյուրը մի բան է նշանակում. չարժե կատակել այս հիվանդության հետ, իսկ ախտորոշումը, ինչպես նաև հաջորդող բուժումը պետք է լինեն ժամանակին և բազմակողմանի։

Lյարդի ճարպային հեպատոզը կարող է կապված լինել լյարդի ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային վնասման հետ։

Ոչ ալկոհոլային վնասում

Վերջին ժամանակները լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ պացիենտների քանակը զգալիորեն ավելացել է։ Այսպես, ըստ վիճակագրության, 2007 թ. լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն հայտնաբերվել է պացիենտների 27%-ի մոտ, այն դեպքում, երբ 2014 թ. այդ թիվն աճել է մինչև 37%։ Այսպիսով, տվյալ պահին լյարդի քրոնիկ հիվանդություններից լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը գրավում է առաջին տեղը։

Ստեատոզի զարգացման ռիսկի գործոնները

  • Ճարպակալում կամ ավելցուկային քաշ, որի դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը 25 և բարձր է,
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետ կամ ինսուլինի նկատմամբ զգայնության իջեցում,
  • ճարպային փոխանակության խանգարում, մասնավորապես՝ դիսլիպիդեմիա,
  • մետաբոլիկ համախտանիշ,
  • տարիքը` 30-59,
  • հիպոդինամիա,
  • շատակերություն:


Ինչո՞վ է վտանգավոր լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը:

Ճարպային հեպատոզը, հատկապես ամենասկզբում, կարող է ընթանալ գրեթե անախտանիշ, իսկ առկա ախտանիշները սպեցիֆիկ չեն՝ այդպիսով դժվարացնելով ախտորոշումը։ Սակայն չարժե թուլանալ, ճարպային հեպատոզը կարևոր է ախտորոշել ցանկացած կասկածի դեպքում, քանի որ այն զարգանում է աստիճանաբար` առանց ակնհայտ դրսևորումների, սակայն մի քանի անգամ մեծացնում է կաթվածների զարգացման ռիսկը4։ Բացի այդ, բարձիթողի ճարպային հեպատոզը կարող է, ի վերջո, բերել ցիռոզի զարգացման և լյարդային անբավարարության։ Վերոնշյալի հավանականությունը մեծ չէ, սակայն հետևանքները կարող են մահացու լինել։ Բանն այն է, որ ցիռոզի ժամանակ, սովորաբար, պահանջվում է օրգանի փոխպատվաստում, որի իրականացումը կարող է լրացուցիչ դժվարանալ սիրտ-անոթային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների ժամանակ, որոնք հաճախ ուղեկցում են ճարպային հեպատոզին։

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության զարգացման շրջանները

  • Ճարպային հեպատոզի շրջան (ստեատոզ). հիվանդության սկզբնական շրջանն է, որը հաճախ ընթանում է անախտանիշ:
  • Ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ. հեպատոզին միանում է լյարդային բջիջների բորբոքումը:
  • Ֆիբրոզ, որը հետագայում վերածվում է ցիռոզի. այս շրջանում լյարդի հյուսվածքն սկսում է փոխարինվել շարակցական հյուսվածքով, ինչը բերում է կառուցվածքի խախտման և, ի վերջո, օրգանի աշխատանքի խանգարման։


Որո՞նք են ճարպային հեպատոզի նշանները:

Ինչպես արդեն նշվեց, տվյալ վիճակի գլխավոր առանձնահատկությունը սպեցիֆիկ ախտանիշների բացակայությունն է։ Այդ պատճառով հիվանդությունը հաճախ պատահաբար է հայտնաբերվում, սովորական դիսպանսերիզացիայի կամ լիովին այլ հիվանդության կապակցությամբ հետազոտվելիս։

Ճարպային հեպատոզի ժամանակ հաճախ առաջացող և անտեսվող ախտանիշներից հարկ է ուշադրություն դարձնել հետևյալ նշանների վրա.

  • անհարմարավետության զգացում աջ թուլակողում` սննդի հետ առանց հստակ կապի,
  • դյուրհոգնելիություն,
  • ընդհանուր թուլություն։


Եթե հայտնաբերվել են տվյալ ախտանիշները և անհանգստանում եք լյարդի վիճակի համար, ապա ախտորոշման ճշտման համար պետք է դիմել բժշկի, ով կարող է գործիքային հետազոտություն նշանակել, ինչպիսին ՈՒՁՀ-ն է։ Այն կօգնի հայտնաբերել մեծացած լյարդը և օրգանի էխոգեն փոփոխությունները։  Բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ որոշել լյարդային ֆերմենտների՝ ԱԼԱՏ-ի, ԱՍԱՏ-ի մակարդակը։ Որոշ դեպքերում մասնագետը կարող է  լյարդի բիոփսիա առաջարկել (մանրադիտակի տակ լյարդի հյուսվածքի հետազոտում), որն օրգանի վիճակի մասին առավել հավաստի տեղեկատվություն է կտա։

Ինչպե՞ս բուժել ճարպային հեպատոզը

Որքան վաղ է այն ախտորոշվում, այնքան` լավ։ Ծանր հետևանքներից խուսափելու համար ցանկալի է ճարպային հեպատոզը բուժել դեռ վաղ փուլում՝ ստեատոզի շրջանում։ Հեպատոզի բուժման ժամանակ հնարավորին բացառում են այն գործոնները, որոնք կարող են ազդել լյարդի վիճակի վրա։ Բուժման սխեմայի մեջ պարտադիր է ճիշտ սնուցումը և սննդակարգը (ալկոհոլային հեպատոզի դեպքում՝ ալկոհոլային խմիչքների ընդունման խիստ դադարեցում)։

Ճարպային հեպատոզով պացիենտները պետք է հետևեն, այսպես կոչված, միջերկրածովյան սննդակարգին. շատ ձուկ, ճարպոտ մսից հրաժարում, պարզ ածխաջրեր պարունակող քաղցր ըմպելիքների և մթերքների ընդունման սահմանափակում։ Զուգահեռ պետք է ավելացնել սննդաթելերի բարձր պարունակությամբ մթերքների կիրառումը, ինչպիսիք են` մրգերը (հաշվի առնելով կալորիականությունը) և բանջարեղենը։

Բացի ճիշտ սննդակարգից, պետք է լիովին փոխել կենսակերպը։ Պետք է շատ շարժվել, հետևել օրվա ռեժիմին և կարգացուցակին, ժամանակ գտնել ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունների համար։ Օրինակ, լողալ, զբաղվել հեծանվավազքով կամ պարզապես քայլել միջին տեմպով առնվազն 20 րոպե և շաբաթական առնվազն 5 անգամ։

Հեպատոզի դեղորայքային բուժումը կարող է իր մեջ ներառել էսենցիալ ֆոսֆոլիպիդների խմբից պատրաստուկների ընդունում, որոնք լյարդի ճարպային դիստրոֆիայի ժամանակ ունեն հակաբորբոքիչ, հակաօքսիդանտ ազդեցություն։

Բժշկի դիմեք ցանկացած առողջական խնդրի դեպքում և մի մոռացեք հետևել լյարդի վիճակին, որը մեր օրգանիզմի ամենակարևոր օրգաններից է։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am
Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am

Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:

Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...

Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am
Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am

Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Վիրաբուժություն
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...

Ախտորոշում Լաբորատոր հետազոտություններ
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Վիրաբուժություն
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com

Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս  (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:

Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...

Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...

Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...

Ախտորոշում
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ:  Լյարդի բջիջները քայքայվում են...

Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...

Ախտորոշում
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com

Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...

Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com
Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com

Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...

Վիրաբուժություն
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը (cirhosis hepatis) քրոնիկ կլինիկաախտաբանական ախտահարում է, որը զարգանում է լյարդի պարենխիմայում ինտերստիցիալ տիպի մատրիքսի շարունակական կուտակման հետևանքով: Ցիռոզը համարվում է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ