Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Որո՞նք են կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառները. mednews.am

Որո՞նք են կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառները. mednews.am

Որպես ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը իրականացնում է պլանային և շտապ վիրահատություններ բազմաբնույթ վիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ:

 

Այս անգամ Առողջապահական համակարգ /mednews.am/ մասնագիտական պարբերականը բժշկի հետ խոսել է հաստ և ուղիղ աղիների կամ կոլոռեկտալ քաղցկեղի մասին: Սրանք բավական հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներ են, որոնք անսպասելիորեն խուժում են ավելի ու ավելի շատ մարդկանց կյանք: Լևոն Գրիգորյանը բազմապրոֆիլ բժիշկ է, որն ընդհանուր վիրաբուժական գործունեությանը զուգահեռ մասնագիտացել է նաև օնկոկոլոպրոկտոլոգիայում և հատկապես կիրառում և Հայաստանում զարգացնում է այդ ուղղության քիչ ինվազիվ՝ լապարասկոպիկ մեթոդը: Բժշկի սկզբունքն է. «Լավագույնս կատարել աշխատանքը, որը հանձն ես առել կատարել»:

Կոլոռեկտալ քաղցկեղը հաստ և ուղիղ աղիների քաղցկեղն է, որը մահացության առումով 3-րդն է քաղցկեղային հիվանդությունների շարքում: Ռիսկի խմբում են հիմնականում այն մարդիկ, որոնց ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է քաղցկեղի այս տեսակը, ինչպես նաև  նրանք, ովքեր ունեն կոլոռեկտալ պոլիպներ և աղիների բորբոքային հիվանդություններ՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն: Կոլոռեկտալ քաղցկեղը 90% դեպքերում զարգանում է 50 տարեկանից հետո: Այն զարգանում է դանդաղ, առանց գանգատների, ախտանշաններն ի հայտ են գալիս ուշ փուլերում: Կոլոռեկտալ քաղցկեղը դատավճիռ չէ  և այն վաղ շրջանում ախտորոշման ու բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու դեպքում այն հաջողությամբ կարելի է կանխարգելել ու բուժել, ասում է ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը. «Ցանկալի է, որ 45 տարեկանից սկսած ռիսկի խմբում գտնվող անձինք, անգամ գանգատների բացակայության պարագայում, պարտադիր անցնեն սքրինգային հետազոտություն՝ կոլոնոսկոպիա, որը հնարավորություն է տալիս ժամանակին ճշգրիտ հայտնաբերել հաստ և ուղիղ աղիքների նախաքաղցկեղային հիվանդությունները, իրականացնել դրանց լիարժեք և հետևողական բուժում և դրանով կանխարգելել քաղցկեղի զարգացումը»:


Կոլոնոսկոպիայից բացի, կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի համար կիրառվում են նաև այլ մեթոդներ՝ մասնավորապես կղանքային իմունոքիմիական թեստ, կղանքում թաքնված արյան հայտնաբերման բարձր զգայունության թեստ, կղանքի բազմաթիրախային ԴՆԹ թեստ, բայց ցավոք, մեր քաղաքացիներին դրանք դեռ հասանելի չեն: Համարելով կոլոնոսկոպիան կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգի «ոսկե ստանդարտ», բժիշկը կոչ է անում թիրախային խմբին, առողջությունը վեր դասել ամեն ինչից և անցնել կոլոնոսկոպիա 45 տարեկանից սկսած իսկ եթե առկա են գանգատներ, հետազոտությունը կարելի և պետք է իրականացնել ավելի վաղ տարիքում ըստ բժշկի ցուցումների։

 

Որո՞նք եք կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառները


Հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի վաղ ախտանշանները շատ են.


Բժիշկը ներկայացնում է դրանք կետերով.

 

  • կղանքային զանգվածներին խառնված կամ դրանց քսվող արյունային արտադրություն, աղիների սովորական գործունեության խանգարումներ
  • կղանքային մասսաների ձևի փոփոխություն՝ դրանք կարող են ունենալ սովորականից ավելի բարակ տեսք
  • ընդհանուր աղեստամոքսային խանգարումներ՝ փքվածություն, կծկանքային երևույթներ, ցավ, սրտխառնոց, փորլուծություն, փորկապություն կամ
  • ոչ լիարժեք դատարկվելու զգացողություն,
  • մարմնի քաշի անկում առանց հստակ պատճառի,
  • մշտական հոգնածության զգացողություն կամ հոգնածության զգացողության արագ զարգացում սովորական ծանրաբեռնվածության պայմաններում:

«Եթե այս ախտանշանները շարունակվում են 2 շաբաթ և ավելի, այցելեք Ձեր բժշկին,- հորդորում է բժիշկ Լ. Գրիգորյանը: Չնայած այս ախտանիշները միանշանակ չեն վկայում մարդու մոտ կոլոռեկտալ քաղցկեղի առկայության մասին, բայց սրանց շարունակական բնույթը նորմալ չէ և պետք է և պահանջում է հետազոտության անցկացում, պատճառի հայտնաբերում և հիվանդության բուժում»:


Բժիշկ Գրիգորյանը կոլոռեկտալ քաղցկեղը, եթե դա թույլ է տալիս քաղցկեղի փուլն ու տեսակը, բուժում է և խորհուրդ է տալիս վիրահատել լապարասկոպիկ եղանակով.

 

Որո՞նք եք կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառները


«Մեծ հաշվով, վիրահատական բուժումը ուղղված է չարորակ ուռուցքի և նրա տեղային տարածման ավազանի լիարժեք և ամբողջական հեռացմանը, աղեստամոքսային տրակտի ամբողջականության վերականգնմանը, իսկ մետաստատիկ ախտահարման առկայության դեպքում, հնարավորությունների առկայության պայմաններում, նաև այդ օջախի հեռացմանը։ Տարբերում ենք 2 տիպի վիրահատություններ՝  ավանդական և նվազ ինվազիվ կամ այսպես կոչված լապարասկոպիկ վիրահատություններ։ Այս երկու մեթոդը ցանկացած մեկի ձեռքում կիրառման պայմաններում պետք է իրականացվեն ինչպես արդեն նշեցի լիարժեք և ամբողջական ծավալով, իսկ եթե հիվանդությունը, հիվանդանոցի հագեցվածությունը, վիրաբույժի մասնագիտական ունակությունները թույլ են տալիս, այն իրականացնել հիվանդին ավելի քիչ տրավմա պատճառելով, այսինք կիրառել լապարասկոպիկ եղանակը։ Լապարասկոպիկ վիրահատությունները թույլ են տալիս ապահովել հետվիրահատական շրջանի առավել թեթև ընթացք ու հիվանդի արագ ապաքինում:

 

Լապարասկոպիկ միջամտությունները այսօր զարգացած երկրներում դարձել են որպես «ոսկե ստանդարտ» և իմ ուսուցիչների զգալի մասը իրենց վիրահատությունների բացարձակ մեծամասնությունը արդեն վաղուց կատարում են հենց այդ եղանակով։ Վստահորեն կարելի է դիմել կոլոռեկտալ քաղցկեղի վիրահատության լապարասկոպիկ եղանակին, բայց միայն այն դեպքում, եթե մասնագետը ունի նեղ մասնագիտացում,  փորձ, հմտություններ և կդրսևորի ճիշտ մոտեցում»:

 

Որո՞նք եք կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման պատճառները


Բժիշկ Գրիգորյանը ցավով արձանագրում է, որ մեր երկրում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրեր դեռ չեն իրականացվում։ Սքրինինգային ծրագրերի կիրառումը, ժամանակակից վիրաբուժական նորմերի, ինչպես նաև արդի տեխնոլոգիաների ներդրումները և մասնագետներ վերապատրաստումները թույլ կտան ապագայում կոլոռեկտալ քաղցկեղի (և ոչ միայն) բուժման մեջ ավելի լավ արդյունքներ գրանցել, կստեղծեն հնարավորություններ Հայաստանում բժշկական տուրիզմի խթանման և զարգացման համար, ասում է Լևոն Գրիգորյանը. «Բազմաթիվ վերապատրաստումները և վարպետության դասերը աշխարհահռչակ կոլոպրոկտոլոգների մոտ այսօր ինձ թույլ են տալիս կոլոռեկտալ քաղցկեղի լապարասկոպիկ վիրաբուժությունը մեծ հաջողությամբ կիրառել մեզ մոտ: Համարում եմ, որ անելիքներ դեռ շատ ունենք։ Ինքս ունեմ բազմաթիվ պլաններ, որոնք ուղղված են ինչպես իմ ինքնազարգացմանը, այնպես էլ Հայաստանում նորագույն մոտեցումների և տեխնոլոգիաների ներդրմանը։ Իհարկե, այս ճանապարհը անմնացորդ նվիրում է պահանջում, իհարկե, մեղմ ասած, այն հեշտ չէ, առկա են բազմաթիվ բնական և արհեստական խոչընդոտներ և դժվարություններ, բայց գլխավորը նպատակն է, ինչը վստահ կարող եմ ասել, որ միշտ արդարացնում է ծախսված միջոցները։


Մենք՝ վիրաբույժներս, մի քիչ տարօրինակ մարդիկ ենք և ամեն բանից զատ, երբ հերթական բարդ վիրահատությունից հետո տեսնում ենք հիվանդի ժպիտը, անկեղծ հայացքը և լսում  սրտից բխող շնորհակալություն բառը, կարծես հօդս են ցնդում բոլոր անցած դժվարությունները, հոգնածությունը, մտածմունքները և ունենում ենք գերբավարարվածության զգացողություն, լիցքավորվում ահռելի էներգիայով, ինչը նոր  բարձունքներ, ուղղություններ բացահայտելու ուժ և ձգտում է տալիս»,- եզրափակում է նա:

Սկզբնաղբյուր. Mednews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am
Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am

Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:

Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...

Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am
Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am

Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Վիրաբուժություն
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...

Ախտորոշում Լաբորատոր հետազոտություններ
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Վիրաբուժություն
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com

Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս  (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:

Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...

Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...

Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...

Ախտորոշում
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ:  Լյարդի բջիջները քայքայվում են...

Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...

Ախտորոշում
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com

Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...

Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com
Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com

Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...

Վիրաբուժություն
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը (cirhosis hepatis) քրոնիկ կլինիկաախտաբանական ախտահարում է, որը զարգանում է լյարդի պարենխիմայում ինտերստիցիալ տիպի մատրիքսի շարունակական կուտակման հետևանքով: Ցիռոզը համարվում է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ