Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Որովայնի փքվածություն. izmirlianmedicalcenter.com

Որովայնի փքվածություն. izmirlianmedicalcenter.com

Ախտանիշ, որ հանդիպում է բարակ աղու մի շարք հիվանդությունների, ինչպես նաև որոշ ֆունկցիոնալ հիվանդությունների դեպքում։ Այս երևույթը պայմանավորված է բարակ աղիում ավելցուկային գազագոյացմամբ։

Ռիսկի գործոններ

Ռիսկի խմբում են.

  • ցելիակիայով հիվանդները,
  • գրգռված աղու համախտանիշով հիվանդները (ֆունկցիոնալ փորկապություն կամ լուծ)։


Կլինիկական դրսևորումներ

Ցելիակիան արտահայտվում է մի շարք ախտանիշներով. լուծ` պոլիֆեկալիայով և ստեատորեայով, երկաթդեֆիցիտային անեմիա, հիպոկալեմիա, հիպոկալցեմիա, ցնցումներ, հիպոպրոտեինեմիկ այտուցներ, երեխաների մոտ հետ է մնում ֆիզիկական զարգացումը, կանանց մոտ՝ ամենորեա, անպտղություն։ Որովայնի փքվածությունը պայմանավորված է հիպոկալեմիայի հետևանքով աղիների տոնուսի իջեցմամբ, ֆունկցիոնալ հիվանդությունների ժամանակ` աղիքային ֆերմենտների ցածր պարունակությամբ և թաղանթային մարսողության խանգարմամբ։

Ախտորոշումը

Որովայնի փքվածությունը որպես ախտանիշ հայտնաբերվում է կլինիկական դրսևորմամբ, ախտորոշումը այդ ախտանիշի առաջացման պատճառի որոշումն է։

«Ցելիակիա» ախտորոշումը դրվում է իմունաբանական թեստերի հիման վրա՝ հյուսվածքային տրանսգլուտամինազայի նկատմամբ հակամարմինների որոշմամբ, տասներկումատնյա աղու ստորին հորիզոնական ճյուղից բիոպտատի ձևաբանական հետազոտմամբ։ Այդ բիոպտատների հոմոգենատում որոշվում են ֆերմենտները՝ կարբոհիդազաները, որոնց պարունակության իջեցումը բերում է մարսողության գործընթացի խանգարման ինչպես ցելիակիայի դեպքում, այնպես էլ` գրգռված աղու համախտանիշի դեպքում։  Ածխաջրերի մանրէային ճեղքման արդյունքում,  բարակ աղիներում բակտերիաների տարածման դեպքում առաջանում են գազեր՝ բերելով փքվածության առաջացման։

Բուժումը

Բուժումն ամբուլատոր է: Ցելիակիայի դեպքում հարկ է  ամբողջ կյանքում խստորեն հետևել ոչ գլյուտեինային սննդակարգին: Ֆերմենտների անբավարարության դեպքում խորհուրդ է տրվում պահպանել ցածր ածխաջրային սննդակարգ, նաև նշանակվում է ռեբամիպիդ` 100 մգ, օրը 3 անգամ, 3 ամսվա ընթացքում։

Ստացիոնար. ներծծման խանգարման համախտանիշով ցելիակիայով հիվանդներին նշանակվում է ոչ գլուտեինային սննդակարգ և նյութափոխանակային խանգարումների շտկում  (ալբումինի, կալիումի աղերի, կալցիումի, վիտամինների, երկաթի պրեպարատների ներերակային ներմուծում)։

Հսկողություն։ Ցելիակիայով հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ, խորհուրդ է տրվում բժշկին այցելել 6 ամիսը մեկ անգամ։ Ռեբամիպիդով բուժման դեպքում խորհուրդ է տրվում բարակ աղու լորձաթաղանթում ֆերմենտների պարունակությունը կրկնակի ստուգել 3 ամիս հետո։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ. nairimed.com
Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ. nairimed.com

Ստամոքսաղիքային ուղու որոշ հիվանդություններ բերում են վերջինիս նեղացման կամ, նույնիսկ, լիովին անանցանելիության զարգացման, որը բնական սնուցումը դարձնում են անհնար։ Նախկինում նմանատիպ խնդրի դեպքում բարդ վիրահատություն էր իրականացվում...

Բուժում Ուռուցքաբանություն
Կոլոնոսկոպիա. հարցերին պատասխանում է Վարյա Մոսոյանը. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցերին պատասխանում է Վարյա Մոսոյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է կոլոնոսկոպիկ հետազոտությունը:

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է տեսախցիկի առկայությամբ հատուկ  գործիքով...

Ախտորոշում
Ի՞նչ է դեմպինգ համախտանիշը. nairimed.com
Ի՞նչ է դեմպինգ համախտանիշը. nairimed.com

Դեմպիգ համախանիշը, որպես կանոն, առաջանում է ստամոքսի վիրահատությունից հետո և դրսևորվում է ստամոքսից դեպի բարակ աղի սննդի շատ արագ տեղափոխմամբ...

Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ սննդակարգեր են կարևորվում գաստրոէնտերոլոգիական և լյարդային ախտաբանությունում:

Այս երկու օրգան-համակարգերի ախտահարումների դեպքում էլ շատ կարևոր է որոշակի սննդակարգ պահպանելը...

Սննդակարգեր
Ի՞նչ է բեզոարը. nairimed.com
Ի՞նչ է բեզոարը. nairimed.com

Բեզոարը  ստամոքսում օտար մարմնի առկայությունն է, որն առաջանում է չմարսված մասնիկների կուտակման արդյունքում (մազեր, բուսաթելեր և այլն)։ Մարդու մոտ բեզոարներ շատ հազվադեպ են հանդիպում և, որպես կանոն, բաղկացած են...

Լյարդի հիվանդության մասին վկայող ախտանշանները. armeniamedicalcenter.am
Լյարդի հիվանդության մասին վկայող ախտանշանները. armeniamedicalcenter.am

Մարդկային օրգանիզմը բավականին խելացի է, այն միշտ մեզ հայտնում է առողջական խնդիրների մասին: Պարզապես, մենք ոչ միշտ ենք կարողանում կամ ցանկանում դա նկատել...

Ստամոքսի քաղցկեղի 5 տարածված ախտանշան. oncology.am
Ստամոքսի քաղցկեղի 5 տարածված ախտանշան. oncology.am

Ստամոքսի քաղցկեղի ախտանշանները հաճախակի շփոթում են այլ, ոչ այդքան վտանգավոր հիվանդությունների ախտանշանների հետ։ Մինչդեռ քաղցկեղի վաղ հայտնաբերումը զգալի դեր է խաղում հետագա բուժման հաջողության հարցում...

Ուռուցքաբանություն
Հելիկոբակտեր (helicobacter pylori), igg հակամարմիններ. abmed.am
Հելիկոբակտեր (helicobacter pylori), igg հակամարմիններ. abmed.am

Հետազոտության նկարագրություն

Հելիկոբակտերի, IgG հակամարմինները որոշվում է արյան մեջ Helicobacter pylori մանրէների նկատմամբ...

Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից

Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Լյարդի էլաստոգրաֆիա․ սոնոգրաֆիստ Քրիստինե Մարտիրոսյան. nairimed.com
Լյարդի էլաստոգրաֆիա․ սոնոգրաֆիստ Քրիստինե Մարտիրոսյան. nairimed.com

Էլաստոգրաֆիան` ուլտրաձայնի կիրառմամբ, անցավ, ոչ ինվազիվ ախտորոշման ճշգրիտ մեթոդ է, որն, ի տարբերություն լյարդի ուլտրաձայնային հետազոտության,  թույլ է տալիս որոշել լյարդի ֆիբրոզի և ճարպային հեպատոզի...

Ախտորոշում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Կոլոնոսկոպիա. oncology.am
Կոլոնոսկոպիա. oncology.am

Հաստ աղու ներքին մակերեսի վիզուալ հետազոտման եղանակ է, որն իրականացվում է հատուկ ճկուն էնդոսկոպի օգնությամբ...

Ախտորոշում
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com

Տեղի է ունենում կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, իսկ երբեմն էլ բարակ աղու մի մասի տեղաշարժ կրծքավանդակի խոռոչ ...

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ռեֆլյուքսը (հետ լցվելը) կերակրափող ուղեկցվում է հիվանդին անհանգստացնող ախտանիշների առաջացմամբ և/կամ բարդությունների զարգացմամբ: Հիվանդության զարգացման հիմքում ընկած է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ