Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները

Լեղաքարային հիվանդությունը լեղապարկում և դրա ծորաններում խոլեցիստիդային քարերի առաջացման հետ է կապված, որի հետևանքով զարգանում է խոլեցիստիտ:
Դեռևս 20-30 տարի առաջ տվյալ հիվանդությունը տարեցների հիվանդություն էր համարվում, քարերի առաջացումը կապում էին սննդի խանգարման, ոչ ճիշտ կենսակերպի հետ: Մեր ժամանակներում, ցավոք, լեղաքարային հիվանդությունը բավական տարածված է: Լեղապարկի հեռացման վիրահատությունը գործնականում հավասարեցված է կույր աղիքի հեռացման հետ: Բացի այդ, լեղաքարային հիվանդությունը երիտասարդացել է և դրան հակված են, նույնիսկ դեռ 20 տարին չլրացած երիտասարդ անձինք:
Ինչո՞վ է դա պայմանավորված
Առաջինը, ջուրն է: Այո, այո դա այն կենարար հեղուկն է, առանց որի չենք կարող ապրել և ներկայումս շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով դրա վիճակն այնքան է փոխվել, որ գործնականում բոլոր հիվանդությունները կապված են ջրի վատ որակի հետ: Դրա համար անհրաժեշտ է ջուրը մաքրել լավ զտիչներով կամ խանութիցմաքուր ջուր գնել:
Երկրորդը սնունդ է: Հավանաբար մեզնից շատերը գեթ մեկ անգամ հաղորդում են դիտել այն մասին, թե ինչ քիմիական նյութեր են պարունակվում երշիկի, պանրի և այլ մթերքի մեջ: Պարզվում է երշիկի մեջ ընդհանրապես միս չկա, իսկ պանրի մեջ… կաթ: Հանելուկ է մնում այն, թե ինչու են համապատասխան մարմինները թույլ տալիս նման մթերք արտադրել, որոնք վնասում են բնակչության առողջությանը:
Միակ տարբերակն այն է, որ ամեն ինչ հարկ է ինքնուրույն պատրաստել, չգնել քեթչուփ, մայոնեզ, երշիկ, կիսաֆաբրիկատներ, պահածոներ և այլն: Գնել միայն թարմ մթերք և տանը դրանք մշակել: Միայն այդպես կարող եք վստահ լինել, թե ինչ եք ուտում:
Բացի թվարկվածներից, վեր են հանվել նաև այլ պատճառներ. լեղաքարային հիվանդությամբ տառապում են այն մարդիկ, ովքեր յուղոտ սնունդ են օգտագործում:«Մեղավոր» են նաև անկանոն սնունդը, նստակյաց աշխատանքն ու շարժումների սակավությունը:
Լեղաքարային հիվանդության ախտորոշումը
Լեղապարկում քարերի առկայությունը որոշելու համար բավական է ՈՒՁՀ կատարել: Այս ախտորոշման օգնությամբ փորձառու մասնագետը հեշտությամբ կորոշի կոնկրեմենտների առկայությունը կամ բացակայությունը: Որպեսզի որոշել, թե, հատկապես ինչպիսի քարեր են լեղապարկում, կարելի է համակարգչային շերտագրում անցկացնել: Շերտրագրումը ցույց կտա քարերի առավել ճշգրիտ չափերը, դրսևորման բնույթը: Դա կարող է լինել ճարպի թանձրուկներ (խոլեցիստիդային քարեր) կամ կալցիումանման քարեր: Խոլեցիստիդային քարերը հնարավոր է հանել պահպանողական բուժման (դեղպատրաստուկների) օգնությամբ: Իսկ արդեն կրակալված քարերը հանել հնարավոր չէ և, եթե պացիենտն անընդմեջ տառապում է նոպաներից, նրան նշանակվում է անհապաղ վիրահատություն, այսինքն, լեղապարկի հեռացում:
Պահպանողական բուժում
Բազմիցս արդեն նշվել է, որ ինքնուրույն չի կարելի բուժվել: Պացիենտը պետք է անպայման գտնվի բուժող բժշկի հսկողության ներքո: Նա պետք է հետևի պատրաստուկների նկատմամբ օրգանիզմի հակազդեցությանը, շտկի չափաքանակը կամ փոխի բուժումը: Բացի այդ, եթե քարերը սկսեն շարժվել, դա կհրահրի ուժեղ ցավեր և բժիշկն այս դեպքում պետք է ցավազրկող պատրաստուկներ նշանակի:
Լեղաքարային հիվանդության վիրահատական բուժումը
Վիրահատական բուժումը դա լեղապարկի հեռացումն է: Լեղապարկից միայն քարեր հեռացնելը, ցավոք, անհնար է: Բժշկությունը մեծ առաջընթաց է ապրում և լեղապարկի հեռացումն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես դա անցյալում էր: Առաջինը, լեղապարկի հեռացման խոռոչային վիրահատություն ներկայումս չեն կատարում: Այն օգտագործում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ լեղածորանները խցանված են: Սակայն չարժե հիվանդությունն այդ աստիճանի հասցնել և լավ կլինի, որ ինչքան հնարավոր է շուտ, պատրաստվել վիրահատության:
Ներկայումս ինչպե՞ս են հեռացնում լեղապարկը Լապարասկոպիկ մեթոդով: Վիրահատության լրիվ անվանումն է` լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա: Ինչո՞վ է այն տարբերվում սովարականից: Նախ որովայնի վրա 10-15 սմ-ոց կտրվածք չեն անում, այլ միայն 4 փոքրիկ անցք են բացում :
Վիրահատությունից հետո ցավը նվազագույնի է հասնում: Վերքը բավական արագ է լավանում, 2-3 շաբաթ անց մարդը վերադառնում է սովորական կենսակերպի: Բացառություն է միայն հատուկ սննդակարգը (N5), որը հարկ է պահպանել վիրահատությունից հետո մեկ տարի, նաև չի կարելի ծանրություններ բարձրացնել: Լեղապարկի հեռացման վիրահատական մեթոդը տվյալ հիվանդության բուժման ամենահուսալի միջոցն է:


Anul
22.01.2016




Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Սիրվարդ, բարև Ձեզ: Ոտքերի սառնության պատճառը ծայրամասային արյունամատակարման վատացումն է: Լեղաքարային հիվանդությունը կապ չունի:




Սիրվարդ
12.01.2016




Մեդ-Պրակտիկ
11.01.2016
Հարգելի Tsovinar, բարև Ձեզ: Լեղապարկի հեռացումից հետո լյարդն ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, այդ պատճառով հարկավոր է մաքսիմալ հեշտ մարսվող սնունդ օգտագործել: Խուսափեք յուղոտ, տապակած, կծու, թթու սննդամթերքից: Օգտագործեք հիմնականում խաշած և շոգեխաշած մթերքներ, սպուրներ միայն կարագով պատրաստված: Շատ օգտակար է խնձորի, բազուկի, դդմի թարմ քամած հյութերը, ավոկադոն: Սնվեք հաճախակի, օրեկան 5 անգամ փոքր չափաբաժիններով;




Tsovinar
06.01.2016




Մեդ-Պրակտիկ
22.11.2015
Հարգելի NELLI, բարև Ձեզ: Նախ պետք է հստակեցնենք, արյան անալիզի միջոցով հնարավոր չէ հայտբնաբերել "Էխինկոկոկը", կարելի է հայտնաբերել միայն հակամարմիններ հելմինթի հանդեպ: Հակամարմինների առկայությունը դեռևս չի հաստատում էխինոկոկոզը, կարևոր է քանակությունը, որով կարելի է ենթադևել հիվանդության մասին, բայց միանշանակ համոզվել հնարավոր չէ: Վերջնականապես համոզվելու համար կատարվում է ՈՒՁՀ, ԿՏ, որի ժամանակ հայտնաբերվում է էխինոկոկային բուշտը: Տիպիկ տեղակայումը լյարդը և թոքերն են, սրտում հազվադեպ է տեղակայվում: Հանգիստ լինելու համար կարելի է ստուգել նաև սիրտը: Սակայն մեկ բան հստակ է, եթե ԿՏ-ով բուշտ չի հայտնաբերվել, կարելի է բացառել էխինոկոկոզը: Ինչ վերաբերում է երեխայի գանգատներին, հնարավոր է կա այլ պարազիտար հիվանդություն, ցանկալի է հանձնել կղանքի անալիզ:




Մեդ-Պրակտիկ
15.11.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Լեղապարկի հեռացումից հետո, հարկավոր է որքան հնարավոր է խուսափել լյարդը ծանրաբեռնելուց: Հարկավոր է խուսափել ծանր և դժվարամարս սննդի ընդունումից, սնվեք հաճախակի փոքր չափաբաժիններով: Օգտագործեք խաշած կամ շոգեխաշած սնունդ: Յուղոտ, կծու, թթու սնունդը ցանկալի չէ:




Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի SOFIYA, բարև Ձեզ: Հարկավոր է օգտագործել որքան հնարավոր է դյուրամարս սնունդ: Խուսափեք տապակած և խորոված սնունդից, օգտագործեք խաշած և շոգեխաշած մթերքներ: Հարկավոր է օգագործել ոչ յուղոտ սնունդ, խուսափեք նաև կծու, թթու սնունդից: Օգտագործեք սնունդը փոքր չափաբաժիններով և հաճախակի: Հարկավոր է առավելագույնս քիչ ծանրաբեռնել լյարդը:




Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի Vazgen2, բարև Ձեզ: Ինչ նկատի ունեք "Լեղապարկի թեքում" ասելով: Խնդրում եմ ավելի մանրամասն նկարագրեք ինչ խնդիր է Ձեզ մոտ: Կփորձենք օգնել:




NELLI
25.10.2015




Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:




ani
15.10.2015




SOFIYA
14.10.2015




Vazgen2
12.10.2015




Մեդ-Պրակտիկ
08.06.2015
Հարգելի Tigra, բարև Ձեզ: Բերանում դառնահամի զգացողությունը կարող է ստամոքսաղիքային համակարգի, մասնավորապես լեղապարկի ֆունկցիայի խանգարման նշան լինել, սակայն որոշ դեպքերում, օրինակ յուղոտ սնունդ օգտագործելուց հետո կամ ալկոհոլի օգտագործումից հետո, հնարավոր է բերանում դառնահամի զգացողություն, որն ինքնուրույն անցնում է: Եթե նշում եք, նաև ցավեր աջ թուլակողային (աջ կողատակի) հատվածում, ամենայն հավանականությամբ խնդիրը կապված է լեղապարկի հետ: Հարկավոր է մանրամասն հետազոտել լեղապարկը, նման բան կարող է լինել լեղաքարային հիվանդության կամ լեղապարկի բորբոքումների դեպքում:




Tigra
29.05.2015




Մեդ-Պրակտիկ
28.05.2015
Հարգելի NELLI, այնքան էլ բնորոշ չէ լյամբլյայի տեղակայումը լեղապարկում: Եթե այնուամենայնիվ լյամբլիան գտնվում է լյարդումմ, նշված կլինիկական ախտանիշները այնքան էլ բնորոշ չեն, պատճառն այլ է: Ինչպես նշեցի, լյարդային էնցեֆալոպաթիան, լյարդի ֆունկցիայի հետևանքով տոքոինների անցումն է գլխուղեղ, որն էլ առաջացնում է նշված ախտանիշները: Պատվաստումներ չստանալը իհարկե ցանկալի չէ, այսինքն այդ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը մեծ է: Կարևոր է երեխայի տարիքը, եթե դեռ հնարավոր է ցանկալի է, որ մյուս պատվաստումները նույնպես ստանա:




NELLI
24.05.2015




Մեդ-Պրակտիկ
24.05.2015
Հարգելի NELLI, բարև Ձեզ: Կոնկրետ, որ հելմինթի մասին է խոսքը: Նման բան կարող է առաջանալ, եթե կա նյարդային համակարգի անմիջական վնասում: Նման բան կարող է նկատվել նաև լյադային էնցեֆալոպաթիայի դեպքում, երբ ինչ-ինչ պատճառով խանգարվում է լյադի նորմալ աշխատանքը և տոքսիննեը ներթափանցելով գլխուղեղ, առաջացնում են նման երևույթներ: Այս դեպքում ավելի բնորոշ են ցրվածությունը, ուշադրության կորուստը, արտաքին գրգռներին ոչ ադեկվատ պատասխանելը և այլն: Նման բան կարող է պատահել, եթե հելմինթը տեղակայված է անմիջապես լյարդային հյուսվածքի մեջ, որի հետևանքով առաջացել է լյադի բորբոքում` հեպատիտ:




NELLI
19.05.2015




NELLI
12.05.2015




Մեդ-Պրակտիկ
11.05.2015
Հարգելի NELLI, ապատիկ նշանակում է անուշադիր, ցրված: Եթե կա պարբերական հիվանդության համար պատասխանատու գենի մուտացիա, անկախ այլ ուղեկցող հիվանդությունից գենետիկ հետազոտությամբ դա կհաստատվի, սակայն միայն գենի մուտացիայի առկայությունը բավական չէ հիվանդության հաստատման համար: Պարբերական հիվանդությունն ախտորոշվում է կլինիկական ախտանիշների և գենետիկ հետազոտության տվյալների հիման վրա: Բժիշկը ի նկատի է ունեցել, որ նախքան լյամբլիոզի բուժումը գենետիկ հետազոտությունը իմաստ չունի, քանի որ կլինիկական պատկերը կարող է շփոթեցնել ախտորոշում դնելիս:




NELLI
08.05.2015




Մեդ-Պրակտիկ
04.05.2015
Հարգելի NELLI, բարև Ձեզ: Լյամբլիոզի հեպատոբիլիար ձևի ժամանակ, այսինքն, երբ պարազիտը տեղակայված է լյարդում կամ լեղուղիներում, հիվանդի մոտ դիտվում են ցավեր աջ թուլակողային հատվածում, սրտխառնոց, ախորժակի անկում, երբեմն կարող է լինել ջերմության բարձրացում, կարող է դիտվել նաև դեղնուկ, տոքսիկոզով պայմանավորված երեխան կարող է լինել ապատիկ, քնկոտ, անուշադիր: Ձեր նշած բոլորը ախտանիշները լյամբլիոզի կլինիկական ախտանիշներ են: Հարկավոր է անպայման ստանալ բուժում:




NELLI
01.05.2015




Մեդ-Պրակտիկ
13.04.2015
Հարգելի Gayane, բարև Ձեզ: Լեղապարկում առաջանում են տարբեր կառուցվածքի քարեր, որոշ դեպքերում դեղորայքային բուժումն արդյունավետ է, իսկ որոշ դեպքերում բուժման միակ միջոցը վիրահատականն է: Քարի չափը այնքան էլ փոքր չէ, և անգամ լուծվող քարերի դեպքում (խոլեստերինային), դեղորայքային բուժումը երկարատև կլինի, հնարավոր է ոչ այնքան էֆէկտիվ: Իսկ չլուծվող կալցիումական քարերի դեպքում դեղորայքային միջոցներն էֆեկտիվ չեն ինչպես նշեցի: Ինչ վերաբերում է, Ձեր նշած բույսերին, ապա ցավոք տեղեկություն չունենք դրանց օգտագործման եղանակի և էֆեկտիվության մասին: Կարծում եմ, Ձեզ բուժող բժիշկը ավելի հստակ պատկերացում ունի խնդրի մասին և Ձեզ առաջարկել է առավել օպտիմալ տարբերակը:




Gayane
11.04.2015




Մեդ-Պրակտիկ
06.04.2015
Հարգելի Anahit, բարև Ձեզ: Մի փոքր անհասկանալի է ինչ նկատի ունեք " Անջատված լեղապարկ" ասելով: Եթե կա լեղաքարային խոլեցիստիտ, ապա բուժում միանշանակ հարկավոր է, սակայն դա կլինի դեղորայքային, թե վիրաբուժական, կախված է մի շարք գործոններից` քարերի բնույթից, կառուցվածքից, լեղապարկի ֆունկցիոնալ վիճակից, լեղապարկի պատերի վիճակից և այլն: Օրինակ խոլեստերինային, փոքր չափի քարերի դեպքում դեղորայքային բուժումը բավականին էֆեկտիվ է: Եթե լեղապարկն իր ֆունկցիան ընդհանրապես չի կատարում, դեռ մի բան էլ վտանգ կա բարդությունների առաջացման համար, իհարկե ցանկալի է վիրահատությունը: Կարծում ենք Ձեր բժիշկը ավելի հստակ պատկերացում ունի խնդրի մասին, սակայն վերջնական որոշումը իհարկե Ձերն է:




Մեդ-Պրակտիկ
06.04.2015
Հարգելի Luiza, լեղաքարային հիվանդության դեպքում նոպաներ հնարավոր են ցանկացած ժամանակ, դրանց առաջացումը որոշ չափով կարելի է կանխարգելել համապատասխան դիետայի միջոցով: Խուսափեք յուղոտ, տապակած, կծու, թթու սննդի օգտագործումից: Քանի որ հղիության ընթացքում նկատվում է առկա հիվանդությունների սրացում, ապա հնարավոր է, որ նոպաներ լինեն, հնարավոր է նաև, որ հղիության ընթացքում ոչ մի խնդիր էլ չլինի: Ցավերի ժամանակ կարելի է օգտագործել սպազմոլիտիկ միջոցներ, գինեկոլոգի նշանակմամբ;




Anahit
04.04.2015




Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...



Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...



Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...



Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...



Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...



Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...



Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...



Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...



Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...



Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...



Լյարդի ցիռոզը (cirhosis hepatis) քրոնիկ կլինիկաախտաբանական ախտահարում է, որը զարգանում է լյարդի պարենխիմայում ինտերստիցիալ տիպի մատրիքսի շարունակական կուտակման հետևանքով: Ցիռոզը համարվում է...



Ի՞նչ է աղիների միկրոբիոմը:
Աղիների միկրոֆլորան բազմաբաղադրիչ էկոհամակարգ է: Աղիներում ապրում են 500-ից ավելի միկրոօրգանիզմներ...



Պիլորուսի (փական կամ սեղմակ ստամոքսի և տասնեկումատյնա աղու միջև) հելիկոբակտերը (ՊՀ) մանրէ է, որը վարակում է ստամոքսի և 12-մատնյա աղու տարբեր հատվածները, առաջացնում գաստրիտ, խոց, քաղցկեղ...



Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...



Եթե երբևիցե առատ, սուր կամ չափազանց ճարպոտ սննդի ընդունումից հետո կրծքավանդակում այրվող կրակ եք զգացել, ապա, հավանաբար, ծանոթ եք այրոցի հետ։ Միլիոնավոր մարդիկ տառապում են այդ տհաճ երևույթից...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն