Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)

Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)

Այս հիվանդության մասին ընդունված չէ խոսել բարձրաձայն: Թութքով տառապում է երկրագնդի ամեն երկրորդ բնակիչը: Բայց միայն չորսից մեկն է, որ դիմում է բժշկի օգնությանը: Հիվանդների մի մասը զբաղվում է ինքնաբուժությամբ, մյուսները շարունակում են ապրել` դիմանալով ցավին կամ էլ` լուռ տառապում են` չզգալով, որ կորցնում են ժամանակը և ավելի խորացնում հիվանդությունը: Բայց պետք է հիշել, որ այն կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների: Նախանշանները, որոնք առաջին հայացքից թվում են անվնաս, կարող են լինել ուղիղ աղիքի լուրջ հիվանդությունների սկիզբ` ամենատարածվածներից մինչև ուռուցքներ: Հիվանդության առաջացման պատճառներից են նստակյաց աշխատանքը, աղի, կծու կամ թթու ուտեստները, ալկոհոլային խմիչքները և այլն: Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է 20-50 տարեկանների շրջանում:


 Հաճախ, երբ խոսքը վերաբերում է գլխացավին կամ ստամոքսի այրոցին, մենք խորհրդակցում ենք ընկերների կամ մտերիմների հետ, բայց ահա թութքի դեպքում առկա է թվացյալ ամոթը: Քիչ են մարդիկ, որոնք փորձում են անմիջապես դիմել բժիշկ-պրոկտոլոգի: Կարծում ենք յուրաքանչյուր ժամանակակից մարդ պիտի կարողանա տարբերակել թութքի առաջին նախանշանները` արյունահոսությունը, սուր ցավը հետանցքի շրջանում, փորկապությունը: Պետք է նկատի ունենալ, որ առանց որևէ պատճառի ուղիղ աղիքը երբեք չի արյունահոսում:

 

Սկզբնաղբյուր. Օն Կլինիք-Անի
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

27.02.2016

Հարգելի Sergey, բարև Ձեզ: Քորն այնքան էլ բնորոշ չէ թութքին: Քոր դիտվում է ճիճվային հիվանդությունների դեպքում, կամ կարող է նյարդային բնույթ ունենալ:

Մեդ-Պրակտիկ

27.02.2016

Հարգելի Anna, բարև Ձեզ: Այո, սկզբնական փուլերում առանց վիրահատության հնարավոր է լիարժեք բուժել թութքը: Հարկավոր է հրաժարվել կոշտ, կծու, գրգռող սնունդից: Հարկավոր է օգտագործել անգիոպրոտեկտոր միջոցներ, որոնք որոշ չափով կվերացնեն անոթների փխրունություն: Լիարժեք բուժման համար խորհուրդ կտայի դիմել պրոկտոլոգի:

Մեդ-Պրակտիկ

27.02.2016

Հարգելի Janna, բարև Ձեզ: Թութքի առաջացումը հղիության ընթացքում հաճախ է հանդիպում: Ձեզ մոտ այն սկզբնական փուլերում է: Հղիության ընթացքում շատ միջոցներ հակացուցված են: Կարող եք օգտագործել "Չիչխանի" յուղով մոմեր, և "Հեպատրոմբին Գ''-ի մոմ, կամ քսուք: Հնարավոր է ծննդաբերությունից հետո հանգույցն ավելի արտահայտվի, հնարավոր է նաև, որ փոփխություն չլինի: 

Մեդ-Պրակտիկ

27.02.2016

Հարգելի Karina, բարև Ձեզ: Ուղիղ աղու ճաքի վերջնական բուժումը վիրահատական է: Մոմիկների, դիետայի միջոցով ուղղակի կմեղմացնեք վիճակը: Ցավը մեղմացնելու համար կարող եք օգտագործել "Ռելիֆ Ադվանս" մոմեր:

Մեդ-Պրակտիկ

26.02.2016

Հարգելի Nare, բարև Ձեզ: Եթե նշված միջոցները չեն օգնում, առավել ևս վիճակն ավելի է վատացել,  բժշկի դիմել միանշանակ հարկավոր է: Ինքնաբուժությամբ զբաղվել Ձեր դեպքում արդյունք չի տա, նույնիսկ ավելի կվատացնի վիճակը:

Sergey

09.02.2016

Barev dzez,indz mot hetuyqic an@ndat qur e galis,xndrum em aseq,da tutqi naxanshan e,naxapes shnorakalutyun

Anna

06.02.2016

Barev dez, es tutq unem, nor e sksel i hayt gal...hanguycner en arajanum u korum mi orva, kam mi qaniu jamva mej veranum en...kardacel em vor da skzbnakan shrjanum e miayn linum isk heto remisya el karox e chlinel....u shat em uzum imanal hnaravor e bujel ardyoq aranc virahatutyan skzbnakan pulum?

Janna

05.02.2016

Barev dzez hargeli bjishk. Es gtnvum em hxiutyan 37 shabatum. Yev hetancqis shjanum nkatum em inch vor papuk goyacutyun. Chunem cav, aryunahodutyun. Xndrum em aseq hnaravor e vor da tutq lini, yev ete ayo xndrum em aseq inch anem.. Yev hnaravor e vor cnndaberutyan jamanak kam heto baxvem bardutyunneri het kapvac tutqi het

KArina

03.02.2016

Hargeli bjishk unem tutq ev axiqi chaq,axiqi chaqi hamar inch anem vor lavana.amen angam durs gnaluc sur caver unem ev ujex ,cakocner,xndrum em ogneq eli. shnorhakalutyun,

Nare

02.02.2016

hargeli bjishk xndrumem ognel.arten 10 amis e inch unem tutqi xndir.skzbum arnahoutyun chkar,bayc poqrikis cnveluc heto xndirner@ xoracan.arten 5 amis,amen angam durs gnalis arnahosum e,naev unem ujex caver ayd jamanak hatkapes dzax shrjanum ev nersic,Karces te ujex qercoc lini,ogtagorcumem aplepixayi glicerini ev relif momikner,bayc chi ognum,guce petq e hachaxakanutyun@ poxel?isk kariq ka dimel bjshki te karoxem inqnabujel?naxapes shnorhakalen.

Any

16.01.2016

Bari ereko,anchap shnorhakal em hargeli bjishk!!

Մեդ-Պրակտիկ

16.01.2016

Հարգելի Any, բարև Ձեզ: Այո կարող եք նաև քսուքն օգտագործել:

Any

13.01.2016

Shat shnorbakal em,isk kareli e Gepatrombin G-i qsukn el ogtagorcel,te miayn momikner?

Մեդ-Պրակտիկ

13.01.2016

Հարգելի Any, բարև Ձեզ: Ավելի հավանական է, որ դա ոչ բորբոքված, մեծացած թութքային հանգույց է, այդ պատճառով ցավեր կամ արյունահոսություն չի եղել: Նախնական էտապում թութքը դեղոորայքվ կարելի է բուժել: Նախ հարկավոր է հետևել սննդակարգին, խուսափեք չոր, կծու, թթու սնունդից, այն գրգռում է: Կարող եք օգտագործել  "Հեպատրոմբին Գ" -ի մոմիկներ, ամեն օր, երեկոյան քնելուց առաջ, մեկ շաբաթից 10 օր: Եթե կնկատեք թութքի մեծացում, արյունահոսություն, հարկավոր է դիմել բժշկի:

Մեդ-Պրակտիկ

12.01.2016

Հարգելի Hasmik, բարև Ձեզ: Ռելիֆի մոմիկներ հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ: Խնդրում եմ մանրամասնեք կոնկրետ ինչ մոմիկների մասին է խոսքը, տարբեր մոմիկներ ունեն տարբեր բաղադրություն, հետևաբար հակացուցումները ևս տարբեր են:

Anna

10.01.2016

Barev dzez KNEREQ ES UNEM TUTQ MI QANI ORA SKSVELE ARYUN GAL sat arat INCH ANEM TAN PAYMANNERUM VORPISI OGNI>SUR CAVEREM UNEM

Any

09.01.2016

Բարև ձեզ հարգելի բժիշկ:Մեկ հարց ունեմ,ես 23 տարեկան եմ և երևի արդեն 1 տարի է հետանցքիս ետևում փոքր գունդ եմ նկատել,բայց ոչ մի ցավ կամ արյունահոսություն չունեմ և չեմ ունեցել,նույնիսկ մեկ մեկ անհետանում է:Խնդրում եմ չեիք ասի դա ինչ է,արդյոք ես նույնպես թութք ունեմ,և ինչպես կարող եմ բուժել? Շնորհակալություն շատ.

Hasmik

08.01.2016

Barev dzez,kareli e ardyok mayrerin krzqov kerakrelu @ntazqum ogtagorzel relifi kam ayl momikner

Մեդ-Պրակտիկ

30.12.2015

Հարգելի Alla, բարև Ձեզ: Անզգայացման տարբեր եղանակներ ունեն իրենց ցուցումները և հակացուցումները: Որոշ փոքր ծավալի վիրահատություններ կարելի է անցկացնել նույնիսկ տեղային անզգայացման տակ: Թութքի լազերային վիրահատության ժամանակ հիմնականում ընդհանուր անզգայացման կարիք չի լինում, վիրահատությունը կատարվում է սպինալ անզգայացման պայմաններում, եթե իհարկե սպինալ անզգայացման համար հակացուցումներ չկան: Բացի այդ սպինալ անզգայացման դեպքում հետվիրահատական ընթացքն ավելի թեթև է: 

Մեդ-Պրակտիկ

28.12.2015

Հարգելի Artak, բարև Ձեզ: Ձեր նկարագրածը նման է պապիլոմայի, սակայն պապիլոմայի դեպքում ցավ որպես կանոն չի լինում: Չի բացառվում, որ թութքային հանգույց է, արտաքինից: Խորհուրդ կտայի դիմել պրոկտոլոգի: Քանի որ կոնկրետ չգիտենք ինչ գոյացության հետ գործ ունենք, որևէ բուժում առաջարկել խելամիտ չի լինի:

Մեդ-Պրակտիկ

28.12.2015

Հարգելի Narek, բարև Ձեզ: Կախված հիվանդության կլինիկական դրսևորումներից բուժումը տարբեր է: Կոնկրետ ինչ գանգատներ ունեք. ցավ, արյունահոսություն, դիսկոմֆորտի զգացում և այլն: Խնդրում եմ ավելի մանրամասն գրեք, կփորձենք օգնել Ձեզ:

Մեդ-Պրակտիկ

28.12.2015

Հարգելի Ռուզան, բարև Ձեզ: Ձեզ մոտ բացի թութքից առկա է նաև հաստ աղու բորբոքում, որը նեղ մասնագիտական բուժում է պահանջում: Բացի այդ թութքի ժամանակ ցուցված միջոցներից որոշ մասը չի կարելի կրծքով կերակրման ժամանակ: Խորհուրդ կտայի դիմել պրոկտոլոգի և լիարժեք բուժում ստանալ: Տանը կարող եք օգտագործել չիչխանի յուղով մոմիկներ, երիցուկի, խատուտիկի թեյ, օրը միա քանի անգամ: Դրանք ունեն հակասեպտիկ ազդեցություն: Շատ օգտակար է ակնամոմը (пропрлис) կարելի է պատվիրել մոմիկներ:

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի Lia, բարև Ձեզ: Եթե թութքային հանգույցն արյունահոսում է, դա բորբոքման և անոթների փխրունության մասին է վկայում: Ցանկալի է անոթների էլաստիկությունը բարձրացնող միջոցներ օգտագործել, օրինակ դիոսմին պարունակող, բայց միայն բժշկի նշանակմամբ: Տանը կարող եք "Ռելիֆ Ուլտրայի"  մոմիկ կամ քսուք օգտագործեք: Հետևեք սննդակարգին, խուսափեք կոշտ, յուղոտ սննդի օգտագործումից: Օգտագործեք շատ միրգ, բանջարեղեն և կաթնամթերք:

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի Karine, բարև Ձեզ: 5 տարին քիչ ժամանակահատված չէ, այսինքն Ձեզ մոտ թութքը խրոնիկ բնույթ ունի: Այս դեպքում կախված արտահայտվածության աստիճանից բուժումը տարբեր է: Եթե ցավերը հաճախակի չեն, արյուն չկա, դա նշանակում է, թութքային հանգույցները բորբոքված չեն: Եթե արտաքինից շոշափվում են մեծացած հանգույցներ, հնարավոր է կոնսերվատիվ միջոցներն անարդյունավետ լինեն: Առաջին հերթին հարկավոր է փոխել կենսակերպը, ֆիզիկական ակտիվությունը, սպորտը շատ օգտակար են: Բացի այդ կարևոր է ճիշտ սննդակարգը, խուսափեք յուղոտ սննդամթերքից, կոշտ սնւոնդը ևս ցանկալի չէ: Օգտագործեք բջջանյութով հարուստ սնունդ, կաթնամթերք, ապուրներ, ոչ կոշտ սնունդ: Օգտակար է չիչխանի յուղով մոմիկները: Ցավերի ժամանակ կարող եք օգտագործել անեսթեզինի մոմիկներ:

alla

27.12.2015

Hageli bzisk inch xorurt ktaq virahatutyan hamar hima arten ka lazerayin bayc es chem karum koxnvoroshve l ev voroshel vorna aveli lav voxnasharic cavasrkelov te narkocov. xndrumem xorurt

Artak

24.12.2015

barev cez hargeli bjishk,arten mot mi amisa inch nkatum em vor hetanckics inchvor grcki ptuki nman mi pana durs egel u mek mek cakuma bayc aryun chi galis,xntrumem poatasxanek incha da u inchbes kareli e bujel?/

Narek

17.12.2015

Barev dzez es 17 tarekanem u tutqovem tarapum inch xorurd ktaq?

Ռուզան

14.12.2015

Բարև ձեզ, հարգելի բժիշկ ես ծննդաբերությունից հետո թութք ունեմ, մեկ-երկու անգամ արյունահոսություն, ցավ, ծակոց ուղիղ աղիքի շրջանում: Ունեմ նաև հաստ աղու բուրբոքում: Բալիկս 5 ամսական է և կերակրում եմ միայն կրծքի կաթով: Ի՞նչ խորհուրդներ կտակ, ի՞նչ անել: Նախապես շնորհակալություն:

lia

14.12.2015

barev dzez knereq es mek harc unem es mi qani amis e inch haytnaberel em vor tutq unem caver@ tuyl en ev voch hachax nkatel em arnahosunyun 2angam es mi qani amsva mej.inch xorhurd ktaq naxapes shnorhakalutyun.

Karine

13.12.2015

Barev dzez. knereq. es. unem mek harc. 16. tarekan em. mot. 5. tari. e. inch. unem. tutq. mek. mek. tuyl. artahaytvox. cav. bayc. aryun. chka. inchpes. karox. em. bujel

Կարդացեք նաև

Կոլոնոսկոպիա. հարցերին պատասխանում է Վարյա Մոսոյանը. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցերին պատասխանում է Վարյա Մոսոյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է կոլոնոսկոպիկ հետազոտությունը:

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է տեսախցիկի առկայությամբ հատուկ  գործիքով...

Ախտորոշում
Գաստրոսկոպիա. հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am
Գաստրոսկոպիա. հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություն է գաստրոսկոպիան:

Գաստրոսկոպիան կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու կոճղեզի, ավելի խորը՝ դիստալ հատվածների...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է դեմպինգ համախտանիշը. nairimed.com
Ի՞նչ է դեմպինգ համախտանիշը. nairimed.com

Դեմպիգ համախանիշը, որպես կանոն, առաջանում է ստամոքսի վիրահատությունից հետո և դրսևորվում է ստամոքսից դեպի բարակ աղի սննդի շատ արագ տեղափոխմամբ...

Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ սննդակարգեր են կարևորվում գաստրոէնտերոլոգիական և լյարդային ախտաբանությունում:

Այս երկու օրգան-համակարգերի ախտահարումների դեպքում էլ շատ կարևոր է որոշակի սննդակարգ պահպանելը...

Սննդակարգեր
Ի՞նչ է բեզոարը. nairimed.com
Ի՞նչ է բեզոարը. nairimed.com

Բեզոարը  ստամոքսում օտար մարմնի առկայությունն է, որն առաջանում է չմարսված մասնիկների կուտակման արդյունքում (մազեր, բուսաթելեր և այլն)։ Մարդու մոտ բեզոարներ շատ հազվադեպ են հանդիպում և, որպես կանոն, բաղկացած են...

Լյարդի հիվանդության մասին վկայող ախտանշանները. armeniamedicalcenter.am
Լյարդի հիվանդության մասին վկայող ախտանշանները. armeniamedicalcenter.am

Մարդկային օրգանիզմը բավականին խելացի է, այն միշտ մեզ հայտնում է առողջական խնդիրների մասին: Պարզապես, մենք ոչ միշտ ենք կարողանում կամ ցանկանում դա նկատել...

Ստամոքսի քաղցկեղի 5 տարածված ախտանշան. oncology.am
Ստամոքսի քաղցկեղի 5 տարածված ախտանշան. oncology.am

Ստամոքսի քաղցկեղի ախտանշանները հաճախակի շփոթում են այլ, ոչ այդքան վտանգավոր հիվանդությունների ախտանշանների հետ։ Մինչդեռ քաղցկեղի վաղ հայտնաբերումը զգալի դեր է խաղում հետագա բուժման հաջողության հարցում...

Ուռուցքաբանություն
Հելիկոբակտեր (helicobacter pylori), igg հակամարմիններ. abmed.am
Հելիկոբակտեր (helicobacter pylori), igg հակամարմիններ. abmed.am

Հետազոտության նկարագրություն

Հելիկոբակտերի, IgG հակամարմինները որոշվում է արյան մեջ Helicobacter pylori մանրէների նկատմամբ...

Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից

Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Լյարդի էլաստոգրաֆիա․ սոնոգրաֆիստ Քրիստինե Մարտիրոսյան. nairimed.com
Լյարդի էլաստոգրաֆիա․ սոնոգրաֆիստ Քրիստինե Մարտիրոսյան. nairimed.com

Էլաստոգրաֆիան` ուլտրաձայնի կիրառմամբ, անցավ, ոչ ինվազիվ ախտորոշման ճշգրիտ մեթոդ է, որն, ի տարբերություն լյարդի ուլտրաձայնային հետազոտության,  թույլ է տալիս որոշել լյարդի ֆիբրոզի և ճարպային հեպատոզի...

Ախտորոշում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Կոլոնոսկոպիա. oncology.am
Կոլոնոսկոպիա. oncology.am

Հաստ աղու ներքին մակերեսի վիզուալ հետազոտման եղանակ է, որն իրականացվում է հատուկ ճկուն էնդոսկոպի օգնությամբ...

Ախտորոշում
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com

Տեղի է ունենում կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, իսկ երբեմն էլ բարակ աղու մի մասի տեղաշարժ կրծքավանդակի խոռոչ ...

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ռեֆլյուքսը (հետ լցվելը) կերակրափող ուղեկցվում է հիվանդին անհանգստացնող ախտանիշների առաջացմամբ և/կամ բարդությունների զարգացմամբ: Հիվանդության զարգացման հիմքում ընկած է...

Որովայնի փքվածություն. izmirlianmedicalcenter.com
Որովայնի փքվածություն. izmirlianmedicalcenter.com

Ախտանիշ, որ հանդիպում է բարակ աղու մի շարք հիվանդությունների, ինչպես նաև որոշ ֆունկցիոնալ հիվանդությունների դեպքում։ Այս երևույթը պայմանավորված է բարակ աղիում ավելցուկային գազագոյացմամբ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ