ՆԱԻՐԻ բժշկական կենտրոն

 

 


2004 թվականի դեկտեմբերին իր գործունեությունը սկսեց հիմնովին վերակառուցված  և նորագույն սարքավորումներով հագեցված «Նաիրի» բժշկական կենտրոնը:  «Նաիրի» բժշկական կենտրոնի գործունեության կաևորագույն խնդիրն է՝ ապահովել առողջապահության միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման բարձր որակ: Համագործակցությունն աշխարհի առաջատար կլինիկաների և կազմակերպությունների հետ նպաստում է բուժ. սպասարկման անընդմեջ զարգացմանը և ծառայությունների ընդլայմանը՝ բժշկագիտության վերջին նվաճումներին համահունչ: 

 

 

ՆԱԻՐԻ բժշկական կենտրոն
Տնօրեն Նարինե Ռաֆայելի Մամիկոնյան
Հասցե Պարոնյան փող. 21. Երևան, Հայաստան
Հեռախոս +374 10 53 75 00; 8 900; 8 999
Էլ. հասցե [email protected]
Վեբ կայք www.nairimed.am

 

 

ՆԱԻՐԻ բժշկական կենտրոն
Կենտրոնն առաջարկում է մեկ, երկու տեղանոց և լյուքս տեսակի հիվանդասենյակներ, որոնք հիվանդին լիարժեք խնամք և բուժօգնություն ցուցաբերելու համար լիովին հագեցված և կահավորված են՝ կենտրոնացված թթվածնի մատակարարմամբ, կենտրոնացված օդափոխիչ համակարգով, ֆունկցիոնալ մահճակալներով, հեռուստացույցով, սառնարանով, հեռախոսով, ինչպես նաև բուժքրոջ կանչի համակարգով:

 


Ներկայացված է լայն ծավալի ախտորոշիչ հետազոտություններ, որոնք ընդգրկում են ՄՌՏ, ռենտգեն, ուլտրաձայնային, էնդոսկոպիկ, ֆունկցիոնալ ախտորոշում, ինչպես նաև լաբորատոր և գործիքային հետազոտություններ։ Կենտրոնն առաջարկում է ամբուլատոր բուժախտորոշիչ ծառայություններ հետևյալ մասնագիտություններով՝ թերապիա, սրտաբանություն, ռևմատոլոգիա, նեֆրոլոգիա, ալերգոլոգիա, էնդոկրինոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, նյարդաբանություն, քիթ-կոկորդ-ականջաբանություն, ակնաբուժություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն, ուրոլոգիա և այլն։

 

 

 

ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

 

 
Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն
Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայություն
ՔԿԱ և աուդիոլոգիական ծառայություններ
Ֆիզիոթերապիայի ծառայություն
Ընդհանուր վիրաբուժություն
Թերապևտիկ ծառայություններ
Գինեկոլոգիական ծառայություն
Նաիրի-Կոքսա կլինիկա
Ուռուցքաբանական ծառայություն
Ակնաբուժական կլինիկա
Ախտորոշման կլինիկա
Տեսասրահ
 
 
 
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով