Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Կլինիկական դեպքեր

Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)

Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության անամնեզը` մոտ 5 ամիս է, երբ նկատել է գոյացություն շեքի շրջանում, վերջին ամսում նշել է գոյացության ինտենսիվ մեծացում, ցավեր և դժվարամիզություն: Մաշկը և տեսանելի լորձաթաղանթները նորմալ գունավորման են, լեզունմաքուր է, խոնավ: Զ/Ճ – 120/80մմ ս.ս., պուլս – 80զ/ր, ռիթմիկ, ջերմություն – 36,70C:


Զննման տվյալներով`  արտաքին սեռական օրգանները զարգացած են արական տիպի, շեքի` առավելապես միզասեռական շրջանում, առկա էր մոտ 12,0 x 7,0սմ չափերի, անհարթ մակերեսով, պինդ-էլաստիկ կոնսիստենցիայի, համեմատաբար հստակ եզրագծերով, սահմանափակ շարժունակությամբ ուռուցքային գոյացություն, որի պրոյեկցիայով մաշկնանփոփոխ էր, շարժունակությունը` պահպանված: Ամորձիների չափերը և կոնսիստենցիան պահպանված են` հրված վեր: Աճուկային շրջանների շոշափումը մեծացած ավշահանգույցներ չի հայտնաբերել (նկ.1):


Նկար 1

 

Ռեկտալ մատնային հետազոտությամբ` ուղիղ աղու առաջային պատի պրոյեկցիայով նշված գոյացությունը անհարթ մակերեսով է, պինդ-էլաստիկ կոնսիստենցիայի, շարժունությունը` սահմանափակ, վերին սահմանը չի որոշվում, ուղիղ աղու լորձաթաղանթն  անփոփոխ:


Կատարված հետազոտություններով` արյան ընդհանուր, կենսաքիմիական, սերոլոգիական հետազոտությունների տվյալները նորմայի սահմաններում են,  ԷՍԳ  – սինուսային ռիթմ, 80զ/ր: Կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական հետազոտություն`  կրծքավանդակի օրգանները ռենտգեն նորմայի սահմաններում են:


ՈւՁՀ – որովայնի և կոնքի  օրգաններն  անփոփոխ են, հետորովայնամզային մեծացած ավշահանգույցներ չկան: Շեքի շրջանում առկա է մոտ 12,0 x 7,0սմ չափերի, անհարթ մակերեսով, համեմատաբար հստակ եզրագծերով ուռուցքային գոյացություն: Կոմպյուտերային տոմոգրաֆիա ն/ե կոնտրաստավորմամբ և ՄՌՏ – նշված 12,0 x 7,0սմ չափերի հյուսվածքային գոյացություննարտաօրգանային է, չի  բացառվում հպում առնանդամի աջ ոտիկին և միզուկի սպունգանման հատվածի  հետ (նկ. 2):


Նկար 2

  

Կատարվել է գոյացության միջշեքային տրեպան-բիոպսիա: Բիոպտատի հյուսվածաբանական հետազոտություն`  նկարագրվել են չարորակ բջիջներ, սակայն հյուսվածաբանորեն գոյացության պատկանելիությունը հնարավոր չի եղել որոշել:

Ախտորոշվել է շեքի շրջանի արտաօրգանային գոյացություն:

Նախավիրահատական համապատասխան պատրաստումից հետո ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է շեքի գոյացության լայն հեռացում (նկ. 3): Ներվիրահատական ռևիզիայի տվյալներով` գոյացությունը մասնակիորեն զբաղեցնում էր m. bulbospongiosus-ը, m. ishchiocavernosus-ը, m. transversus perinei superficialis-ը: Գոյացությունը հպված էր առնանդամի ոտիկներին և միզուկի սպունգային հատվածին, դեպի վեր ճնշում էր m. transversus perinei profundus-ին, դեպի հետ` հետանցքային եռանկյան մկաններին, սակայն ներաճի նշաններ չկային (նկ. 3,4):

 

 Նկար  3

 

Հյուսվածքային գոյացությունը հեռացվեց  առողջ  հյուսվածքների սահմաններում, մեկ ամբողջականությամբ` պահպանելով աբլաստիկայի կանոնները: Վիրահատության ընթացքում արյան կորուստը` մոտ 50մլ:


 Նկար  4

 

Հյուսվածաբանական հետազոտություն – լիմֆոսարկոմա (նկ. 5):


Նկար  5

 

Հետվիրահատական շրջանում վերքը լավացել է առաջնային ձգումով, միզուկային կատետրը հեռացնելուց հետո միզարձակությունը ազատ է, անցավ:

Մենք չհայտնաբերեցինք գրականության մեջ լիմֆոսարկոմաների համար փուլավորման և տարբերակման դասակարգման պատշաճ համակարգ: Ընդհանուր առմամբ տվյալ դեպքում կիրառելի կարելի է համարել փափուկ հյուսվածքային սարկոմաներին վերաբերող հայտնի դասակարգման համակարգերը: Նմանատիպ գոյացությունների տեղային կրկնողության համար կարևորագույն կանխորոշիչ գործոն հանդիսանում է վիրաբուժական սահմանների վիճակը, իսկ մետասթազավորման համար` տարբերակման աստիճանը:  Չկա միանշանակ կարծիք նաև նեոադյուվանտ կամ ադյուվանտ ճառագայթային և քիմիաթերապիայի վերաբերյալ: Կան տվյալներ ադյուվանտ ճառագայթային թերապիայի վերաբերյալ ոչ ադեկվատ վիրաբուժական սահմանների դեպքում: Տվյալ դեպքում ուռուցքի վիրաբուժական սահմանները եղել են ուռուցքային հյուսվածքից զերծ: Քիմիաթերապիան (դօքսոռուբիցին իֆոսֆամիդ սխեմայով) առաջարկվում է հիվանդության մետասթատիկ փուլոււմ: Բարձր դիֆերենցված ուռուցքների և տեղային կրկնողության դեպքերում քիմիաթերապիայի արդյունավետությունը ցածր է: Բուժման ավարտից հետո սահմանվել է դինամիկ հսկողություն (ընդհանուր կլինիկական և ՄՌՏ` տարեկան 2 անգամ մոտակա 5 տարում, իսկ այնուհետև տարեկան մեկ անգամ 5 տարի շարունակ):

Այսպիսով, շեքի շրջանի լիմֆոսարկոման համարվում է հազվադեպ հանդիպող չարորակ նորագոյացություն, որի նախավիրահատական ռադիոլոգիական ախտորոշումը վճռորոշ պետք է համարել դասակարգման և արմատական բուժում կազմակերպելու համար: Վիրահատությունը համարվում է բուժման հիմնական եղանակ ինչպես  ոչ  մետասթատիկ, այնպես էլ   մետասթատիկ ուռուցքների դեպքում, իսկ վիրահատական սահմանների  վիճակը վճռորոշ է որպես կրկնողության կանխորոշիչ գործոն (ըստ գրականության տվյալների): Հյուսվածաբանական կառուցվածքը և տարբերակման աստիճանը կարևորագույն դեր ունեն լիմֆոսարկոմայի մետասթատիկ պոտենցիալի որոշման գործում:

Հեղինակ. Ա.Ա.Մուրադյան, Վ.Հ.Շահսուվարյան, Վ.Վ.Բադեյան, Կ.Հ.Ծառուկյան, Վ.Մ.Առաքելյան, Ա.Լ.Աբրահամյան (ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոն)
Սկզբնաղբյուր. Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առյուծի հոշոտած ձեռքը տղամարդը մեկ տարի անց կարողանում է օգտագործել (լուսանկարներ). news.am
Առյուծի հոշոտած ձեռքը տղամարդը մեկ տարի անց կարողանում է օգտագործել (լուսանկարներ). news.am

Ձեռքի ամբողջ մակերեւույթին ճանկերի եւ ատամների հասցրած հսկայական վերքեր, պոկված մկաններ, կտրված անոթներ… Վերքերը տեսնելով՝ Վարդանը մտածում էր, որ կամ կկորցնի ձախ ձեռքը, կամ չի կարողանա...

Պլաստիկ վիրաբուժություն
Կլինիկական դեպք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում. izmirlianmedicalcenter.com
Կլինիկական դեպք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկա էր դիմել 42 տարեկան կին` հետևյալ գանգատներով...

Լուրեր
Սրունքի կոտրվածքների օրթոպլաստիկ բուժման տակտիկան սրունքի բաց կոտրվածքով (GUSTILIO III C և МЕSS >10) հիվանդի ոտնաթաթի վերաանոթավորման դեպք
Սրունքի կոտրվածքների օրթոպլաստիկ բուժման տակտիկան սրունքի բաց կոտրվածքով (GUSTILIO III C  և МЕSS >10) հիվանդի ոտնաթաթի վերաանոթավորման դեպք

Սրունքի ոսկրերի բաց կոտրվածքով և փափուկ հյուսվածքային մեծ դեֆեկտով(Gustilio III ) հիվանդների վիրաբուժական բուժումը հանդիսանում է ժամանակակից վնասվածքաբանության արդիական խնդիրներից մեկը: Պլաստիկ վիրաբուժության...

Պլաստիկ վիրաբուժություն
Առյուծի կծելու հետևանքով վերին վերջույթի ծավալուն փափուկ հյուսվածքային և մկանային դեֆեկտով հիվանդի վերջույթի վերաանոթավորման հաջողված կլինիկական դեպք
Առյուծի կծելու հետևանքով վերին վերջույթի ծավալուն փափուկ հյուսվածքային և մկանային դեֆեկտով հիվանդի վերջույթի վերաանոթավորման հաջողված կլինիկական դեպք

Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության արդիական և բարդ խնդիրներից է շարունակում մնալ գիշատիչ կենդանիների կողմից հասցված` կծած-պատռած վերքերի, փափուկ հյուսվածքային դեֆեկտների վիրահատական...

Պլաստիկ վիրաբուժություն
Ստորին շրթունքի քաղցկեղի կոմբինացված բուժում առանց դեմքի դեֆորմացիայի (Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք). oncology.am
Ստորին շրթունքի քաղցկեղի կոմբինացված բուժում առանց դեմքի դեֆորմացիայի (Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունք). oncology.am

Հիվանդը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն 2015 հունվարին ստորին շրթունքի քաղցկեղի T3N1M0 փուլում նեոադյուվանտ ճառագայթային բուժումից հետո ՌԴ-ից...

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ուշագրավ վիրահատություն նորաբաց Անոթային վիրաբուժության բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ուշագրավ վիրահատություն նորաբաց Անոթային վիրաբուժության բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

‹‹Իզմիրլյան›› ԲԿ-ն համալրվել է ևս մեկ բաժանմունքով՝ Անոթային վիրաբուժության:Այն ղեկավարում է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 3 վիրաբուժական ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը...

«Իզմիրլյան» ԲԿ վիրաբուժական բաժնում կատարվել է յուրօրինակ վիրահատություն՝ Տիգրան Դուրգարյանի մասնակցությամբ. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ վիրաբուժական բաժնում կատարվել է յուրօրինակ վիրահատություն՝ Տիգրան Դուրգարյանի մասնակցությամբ. izmirlianmedicalcenter.com

Պացիենտը` Մ. Ս., 64 տարեկան, ընդունվել է կլինիկա` լեղաքարային հիվանդություն նախնական ախտորոշմամբ: Պացիենտը գանգատվել է աջ թուլակողում անհանգստացնող հաճախակի ցավերից...

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվեց վերականգնել պացիենտի՝ էլեկտրական սղոցով կտրած ձեռքը
«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվեց  վերականգնել  պացիենտի՝ էլեկտրական սղոցով կտրած ձեռքը

Փայտ կտրելիս 74-ամյա Եսլով Գևորգյանը էլեկտրական սղոցով կտրել էր նաև ձեռքը: Երբ նրան տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ նրա խնդրանքն էր բժիշկներին. կամ թողնել արյունահոսի, կամ՝ առանց ձեռքի չթողնել...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Ողնաշարի բարդ վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում
Ողնաշարի բարդ վիրահատություն «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Բեխտերևի հիվանդությունը հիմնականում ողնաշարն ախտահարող աուտոիմուն-բորբոքային հիվանդություն է: Աստիճանաբար զարգանալով՝ տարների ընթացքում այն հանգեցնում է ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածներում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
«Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա
«Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա

2014 թ. սեպտեմբերի15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա՝ արգանդի միոմայի պատճառով: Այս էնդովասկուլյար միջամտությունը միոմայի...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Հայաստանում առաջին անգամ բրախիոցեֆալ ցողունի պրոթեզավորման եզակի վիրահատություն է իրականացվել գլխուղեղային արյան շրջանառության անբավարարությամբ տառապող պացիենտի մոտ
Հայաստանում առաջին անգամ բրախիոցեֆալ ցողունի պրոթեզավորման եզակի վիրահատություն է իրականացվել գլխուղեղային արյան շրջանառության անբավարարությամբ տառապող պացիենտի մոտ

16.09.14 թ. առաջին անգամ Հայաստանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կատարվել է բրախիցեֆալ ցողունի պրոթեզավորման վիրահատություն: Այն իրականացրել է Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Ամորձիների երկկողմանի Լեյդիգոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. ամորձու նորագոյացություն, Լեյդիգոմա, ամորձու ինտերստիցիալ բջիջների ուռուցք

Հայտնաբերվել է 193 հրատարակում (Medline) մեծահասակների շրջանում Լեյդիգոմայի 480 դեպքի վերաբերյալ, այդ թվում 3 աշխատանք՝ ընդհանուր առմամբ 90 հիվանդի վրա կատարված հետազոտությունների վերաբերյալ [1-6]...

Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Շագանակագեղձի նեյրոէնդոկրին կարցինոմա (կլինիկական դեպք)

Բանալի բառեր. շագանակագեղձ, կարցինոմա, նեյորէնդոկրին

Վերջին երկու տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղը դարձել է լուրջ բժշկական և սոցիալական խնդիր: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է տղամարդկանց մոտ բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում 2- րդ տեղը` իր տեղը զիջելով թոքերի քաղցկեղին...

Ուռուցքաբանություն Ուրոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51)
Սուր պերիպրոստատիկ հեմատոման որպես շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի հազվադեպ հանդիպող բարդություն (կլինիկական 2 դեպքի նկարագրություն)

Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...

Ուրոլոգիա Վիրաբուժություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ