Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Աճուկային ճողվածքների պլաստիկայի ժամանակ կարերի և սինթետիկ տրանսպլանտատների դնելու նոր մոդիֆիկացիա: Հեռավոր արդյունքների վերլուծություն

Բանալի բառեր. աճուկային ճողվածք,կարեր, տրանսպլանտատ         

Ճողվածքների բուժումը այսօր էլ համարվում է վիրաբուժության հրատապ խնդիրներից մեկը, քանի որ դեռևս շատ են հետվիրահատական բարդությունները, հատկապես բարձր է ռեցիդիվների տոկոսը, որը,  ըստ տարբեր հեղինակների,  կազմում է 8-10 և նույնիսկ 25%: Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ աշխարհում տարեկան կատարվում է հարյուր հազարավոր ճողվածքահատում: 

 

Իհարկե, ճողվածքների ռեցիդիվը վիրահատությունից հետո կախված է բազմաթիվ հանգամանքներից. անհատի կոնստիտուցիայից, մկանային համակարգի զարգացվածությունից, մասնագիտությունից (ֆիզիկական  աշխատանքով զբաղվում է, թե ոչ), տարիքից, օրգանիզմի ընդհանուր վիճակից, ուղեկցող հիվանդություններից: 

 

Սակայն իմ համեստ փորձով` ես եկել եմ այն եզրակացության, որ ճողվածքի ռադիկալ վիրահատությունից հետո ճողվածքի ռեցիդիվը կախված է  նույնպես վիրահատման եղանակի ընտրությունից:

 

Ընդունված է այն կարծիքը, թե  ճողվածքահատումը հեշտ և թեթև վիրահատություն է, համարյա միշտ սկսնակ վիրաբույժի առաջին վիրահատությունը ճողվածքահատումն է լինում: Սակայն կարծում եմ, որ այս դրվածքը սխալ է: Ճողվածքի վիրահատությունը չի կարելի համարել թեթև, հասարակ վիրահատություն: Խնդիրը նրանում է, որ վիրահատությունից հետո ռեցիդիվը չնչին տոկոսներ պիտի կազմի, կամ լրիվ  բացառվի:

 

Ավելի բարդ է հետվիրահատական և ռեցիդիվող ճողվածքների վիրահատությունը: Լինում են դեպքեր,երբ այդպիսի հիվանդները վիրահատվում են 3-4-5 անգամ: Այդպիսի ճողվածք վիրահատող վիրաբույժը պետք է ունենա բարձր որակավորում, մեծ փորձառություն, իսկական ոսկերչական տեխնիկա: Պետք է ձգտել այնպես վիրահատել, որ դա հիվանդի համար լինի վերջին անգամը:

 

Հյուսվածքների նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել առավել նուրբ և զգուշավոր վերաբերմունք, որովհետև ճողվածքների ժամանակ լինում են հյուսվածքների դեֆեկտներ և,առանց այն էլ թուլացած, ատրոֆիայի ենթարկված և քրքրված հյուսվածքները նոր վնասվածքների ենթարկելը ավելի հավանական է դարձնում ճողվածքի կրկնողությունը:

 

Աճուկային ճողվածքների բուժումը միայն վիրահատական է: Տարբեր հեղինակների կողմից առաջարկված են 80-ից ավելի եղանակներ, մեթոդներ, մոդիֆիկացիաներ: Այսօր ընդունված և կիրառվում է մոտ մեկ տասնյակ եղանակ:

 

Պարզ է, որ եթե կան այդքան եղանակներ, նշանակում է, որ ոչ մեկն էլ կատարյալ չէ, և պատահական չէ, որ այսօր էլ կարիք կա զբաղվելու այդ հարցերով, ստեղծելու նոր մեթոդներ, նոր մոտեցումներ ցանկացած հիվանդին բուժելու համար: Այդ բոլոր վիրահատությունների նպատակը մեկն է` ամրացնել աճուկային խողովակի առաջային և հետին պատերը:

 

Ես ձեզ կհիշեցնեմ մի եղանակի մասին, որն այսօր էլ խիստ տարածված է, օգտագործվում է շատ վիրաբույժների կողմից և այդ եղանակի ժամանակ էլ կիրառվել է կարելու նորամուծությունը: Դա Ժերար-Սպասոկուկկոցկի-Կիմբարովսկու եղանակն է:          

                              

Ժերարի  եղանակը այն  է, որ պուպարտյան կապանին,նրա ամբողջ երկարությամբ կարվում են  ներքին և միջաձիգ մկանների ազատ եզրերը, այնուհետև նորից կապանի ամբողջ երկարությամբ կարվում է արտաքին թեք մկանի փակեղը: Դրա վրայից արտաքին թեք մկանի փակեղի դրսային եզրով դուբլիկատուրա է արվում: 

 

Սպասոկուկկոցկու մոդիֆիկացիան կայանում է նրանում, որ մկանափակեղային լաթը միասին է կարվում պուպարտյան կապանին:

 

Կիմբարովսկու մոդիֆիկացիան կարելու ձևի մեջ է: Մկանափակեղային լաթը այնպես է կարվում, որ կապանին հպվի լաթի փակեղային մակերեսը:

 

Այսպիսի պլաստիկայով աճուկային խողովակի առաջային պատը շատ ամուր է ստացվում: Դուբլիկատուրայի տեղից ռեցիդիվը համարյա բացառվում է: Ռեցիդիվը լինում է կամ աճուկային խողովակի նորաստեղծ արտաքին օղից, կամ պուպարտյան կապանից: Պատճառը նա է, որ պուպարտյան կապանին ամբողջ երկարությամբ կարեր դնելիս կապանը թելավորվում և քրքրվում է, կապանի և դուբլիկատուրայի արանքում հանգուցակապեր են  մնում, ինչպես նաև կապանը ձգման տակ է ընկնում, ինչի հետևանքով էլ հաճախակի առաջանում է ռեցիդիվը:

 

Վերջին 12 տարվա ընթացքում «Արթմեդ» բժշկական վերականգվողական կենտրոնում աճուկային ճողվածքի պլաստիկայի ժամանակ կիրառվում է Ժերար-Սպասոկուկկոցկի-Կիմբարովսկու եղանակով կարելու հետևյալ ձևափոխումը:

 

Մկանափակեղային լաթը` կարով վերցվելուց հետո, անմիջապես կարվում է ոչ թե պուպարտյան կապանին, այլ  թելի երկու ծայրերը  միջանցիկ անց են կացվում կապանի միջով դեպի դուրս, կապանից դուրս էլ թելը շարունակվում է անցկացվել ճարպաբջջանքի միջով և հանգուցակապը դրվում է ճարպաբջջանքի վրա:

 

Այսպիսով` նախ մկանափակեղային լաթը ամբողջ երկարությամբ կիպ հպվում է պուպարտյան կապանին, որովհետև կապանի և դուբլիկատուրայի արանքում հանգուցակապեր չեն լինում: Կապանը մնում է ամբողջական,  չի քրքրվում,  չի  թելավորվում, ինչպես նաև ձգման տակ չի ընկնում, որովհետև կարերը ոչ թե կապանի վրա են դրվում ու նրա միջոցով են ձգվում,այլ թելերը անցնում են նրա միջով:  Ձգումը կատարվում է մկանափակեղային լաթի և ճարպաբջջանքի միջև, որոնց արանքում գտնվում է պուպարտյան կապանը: Միևնույն ժամանակ դրանք պուպարտյան կապանի համար հենարանի և բուֆերի դեր են կատարում:

 

Այժմ ես կներկայացնեմ սինթետիկ տրանսպլանտատով պլաստիկայի հետևյալ ձևը: Օգտագործվել է 8-10 սմ երկարությամբ և 6-7 սմ լայնությամբ տրանսպլանտատ, որը լրիվ բավական է աճուկային խողովակի պատը լիարժեք ամրացնելու համար: Տրանսպլանտատը  դրվում է արտաքին թեք մկանի փակեղի տակ, ֆիքսումը սկսելով ցայլային թմբիկից: Առաջին կարը անցկացվում է ոսկրի միջով` կարճ կտրող ասեղի միջոցով: Այնուհետև թելի երկու ծայրերը հերթականությամբ միջանցիկ անցկացվում  են տրանսպլանտատի  և պուպարտյան կապանի միջով ներսից դուրս, կրկին հանգուցակապի մեջ ընդգրկելով ճարպաբջջանքը:Այնուհետև, տրանսպլանտատի դրսային եզրը ավելի բարակ թել ու ասեղով ամբողջ երկարությամբ նույն ձևով կարվում է պուպարտյան կապանին:

 

Մինչև  տրանսպլանտատի միջային եզրը կարելը` պետք է արտաքին թեք մկանի փակեղի միջային հատվածի եզրը անջատել ներքին թեք մկանից մինչև սիմֆիզը այնպես, որ տրանսպլանտատը ազատ տեղավորվի դրա տակ: Այնուհետև պետք է սերմնալարը ինչքան հնարավոր է հավաքել և բարակացնել, այսինքն` հեռացնել նրա մեջ եղած ճարպային բջջանքը, թաղանթների մնացորդները, դրա կարիքը լինում է հատկապես աճուկափոշտային և չուղղվող ճողվածքների ժամանակ: Այնուհետև պետք է սերմնալարը քաշել դեպի դուրս և վար` աջակողմյան ճողվածքի ժամանակ աջ ձեռքով, ձախակողմյանի` ձախ ձեռքով: Սերմնալարի վրայից տրանսպլանտատը ազատ ձեռքով մոտեցնել և կպցնել սիմֆիզին, որոշելով ստեղծվելիք աճուկային օղի տրամագիծը և կարի տրանսպլանտատով անցնելու տեղը: Ֆիքսումը սկսվում է սիմֆիզից, կրկին կարը անցկացնելով ոսկրի միջով և հանգուցակապելով այդտեղ:

 

Սովորաբար, առաջին կարը դնելուց հետո, տրանսպլանտատի մոտ 2-3 սմ-ը ազատ է լինում և պետք է այդ ազատ եզրը կրկնակի կարել սիմֆիզին:

 

Այնուհետև տրանսպլանտատի միջային ազատ եզրը ամբողջ երկարությամբ փակեղի տակից կարվում է փակեղին, ընդ որում,  կարերը միջանցիկ անցկացվում են փակեղի միջով և հանգուցակապվում  մաշկի տակ: Տրանսպլանտատի ամեն հերթական կարը դնելիս պետք է այն լավ ձգել և հարթեցնել, որ նմանվի դհոլի ձգած կաշվի:  Տրանսպլանտատը` մեջտեղով մի քանի հանգուցակարերով ամբողջ երկարությամբ ֆիքսել հատակին:

 

Այսպիսով,  տրանսպլանտատով ստեղծվում է աճուկային խողովակի նոր արտաքին օղ, ճիշտ այնպես, ինչպես դա լինում է բնականում, ստեղծված արտաքին թեք մկանի փակեղի երկու ոտիկներով: Եթե նորաստեղծ օղը ստուգելուց կասկածում ենք, որ այն նեղ է ստացվել (ի դեպ, մատով դա հնարավոր չէ ստուգել, որովհետև սինթետիկ  տրանսպլանտատը էլաստիկ չէ), ապա կարելի է սերմնալարի վրայից երկայնաձիգ հատել տրանսպլանտանտը, բայց ոչ մինչև ծայրը, առանց վախենալու, որ նա չի կատարի իր ֆունկցիան:

 

Այնուհետև տրանսպլանտատի վրայից` սովորական ձևով,առանց դուբլիկատուրայի  կարվում են արտաքին թեք մկանի փակեղի հատված եզրերը:

 

ՙ«Արթմեդ» բժշկական  վերականգնողական  կենտրոնում  2002- 2007 թթ. ներառյալ վերոհիշյալ մոդիֆիկացիաներով վիրահատվել է 276 հիվանդ: Հարցմանը պատասխանել են 255 վիրահատվածներ, նրանցից առանց տրանսպլանտատի` 159, տրանսպլանտատով` 96 հոգի:

 

Ռեցիդիվ եղել է երեք հոգու մոտ, երեքն էլ առանց տրանսպլանտատի վիրահատվածներ, տրանսպլանտատով վիրահատվածներից ոչ մեկի մոտ ռեցիդիվ չի եղել: Ընդհանուր թվի մեջ ռեցիդիվը կազմում է 1.1%, առանց տրանսպլանտատի 1.9%:

 

Այսպիսով, չնայած վիրահատվածների ոչ մեծ թվին, կարելի է որոշակի եզրակացությունների հանգել:

 

  1. Առանց տրանսպլանտատի վիրահատվածների արդյունքները կարելի է համարել լավ, տրանսպլանտատով վիրահատվածների մոտ` գերազանց:
  2. Տրանսպլանտատով վիրահատությունը կարելի է համարել լավագույն միջոցը  ճողվածքների ռեցիդիվից խուսափելու համար: Կարող եմ նշել, որ վիրահատվածների հեռավոր արդյունքների ուսումնասիրման ժամանակ այլ տեղակայումներով ճողվածքների տրանսպլանտատով վիրահատվածների մոտ ևս ռեցիդիվ չի եղել:
  3. Կարելի է հանդուգն առաջարկ անել բոլոր ճողվածքները վիրահատել տրանսպլանտատով, չնայած համոզված եմ, որ շատ վիրաբույժներ սա չեն ընդունի: Այսօր թե հիվանդները, թե նրանց հարազատները լավ ծանոթ են այսպես կոչված ցանցին, և հաճախ իրենք են առաջարկում տրանսպլանտատ դնել: Իսկ եթե լավ տեղեկություն չունեն, բացատրելուց հետո շատ հեշտ համաձայնվում են: Ընդունված այն կարծիքը, թե տրանսպլանտատը օտար մարմին է և առաջացնում է հետվիրահատական բարդություններ, չի համապատասխանում իրականությանը: Մեզ մոտ տրանսպլանտատով վիրահատված ոչ մի հիվանդի մոտ, իսկ նրանք այլ լոկալիզացիայով ճողվածքների հետ կազմում են մոտ 150 հոգի, որևէ բարդություն չի եղել:   
  4. Տրանսպլանտատ ցանկալի է դնել աճուկային հետևյալ ճողվածքների ժամանակ. ռեցիդիվող, աճուկափոշտային, ուղիղ, ինչպես նաև ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց մոտ:

Հեղինակ. Է.Գ. Ամիրյան «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոն 0045 Երևան, Ծարավ Աղբյուրի փ. 55ա УДК 616.34-007.43-031:957:616.089.84
Սկզբնաղբյուր. Медицинская наука Армении 3.2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com
Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com

Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...

Նյարդաբանություն
Հեռակա արդյունքները տասներկումատնյա աղու թափածակված խոցի լապարասկոպիկ կարումից հետո. armeniamedicalcenter.am
Հեռակա արդյունքները տասներկումատնյա աղու թափածակված խոցի լապարասկոպիկ կարումից հետո. armeniamedicalcenter.am

Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...

Գաստրոդուոդենալ խոցերի վիրահատական բուժման ժամանակ անաստոմոզիտների կանխարգելումը և բուժումը

Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում

Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Աճուկային ճողվածքների բուժումը «Ռեպերեն-2» սինթետիկ էնդոպրոթեզի կիրառմամբ

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ

Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Բուժման մեթոդներ Առողջապահություն 4.2011
Բիպոլյար ներմիզուկային մասնահատում` «ոսկե ստանդարտի» նոր խոսք (գրականության տեսություն)

Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...

Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ Առողջապահություն 2.2011
Սուր պերիպրոստատիկ հեմատոման որպես շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի հազվադեպ հանդիպող բարդություն (կլինիկական 2 դեպքի նկարագրություն)

Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...

Ուրոլոգիա Կլինիկական դեպքեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ներորովայնային հիպերտենզիայի դերը թոքային բարդություններում որովայնի համակցված վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ

Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)
Արտասովոր դեպքեր պրակտիկայից

Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ
Ստամոքսի եվ 12 մատնյա աղու խոցային հիվանդության վաղաժամ և ակտիվ հայտնաբերումը

Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժություն

Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում

Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...

Ընդհանրացնող հոդվածներ Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...

Վարակաբանություն Առողջապահություն 3.2009
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցիշուրջ

Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ

Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...

Նյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ