Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառների վիրահատական բուժման ներվիրահատական բարդությունների հարցիշուրջ

Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ

Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել ներվիրահատական, վաղ հետվիրահատականների և ուշ հետվիրահատականների [2]: Ներվիրահատական բարդություններից մի քանիսը կապված են վիրահատական մուտքի ընտրության հետ: Դրանց թվին կարելի է դասել արյունահոսությունը էպիդուրալ երակներից և կարծրենու վնասումը լիկվորեայով [5]: Կարծրենու վնասումը հետին մուտքերով դիսկէկտոմիայի դեպքում` տարբեր հեղինակների տվյալներով կազմում է 10%[4], և առավել հաճախ հանդիպում են ինտրադուրալ միջողնային աճառների ճողվածքների (ՄԱՃ) ժամանակ, որոնք կազմում են 0.2-2.2% [1,6]: Ավելի հաճախ դրանք դիտվում են L4-L5 մակարդակում` (55%), ապա L3-L4` 16%, L5-S1 մակարդակներում (10%) [3]: Չնայած դրանց կլինիկական դրսևրումներն էական առանձնահատկություններ չունեն, սակայն ձիու պոչի համախտանիշի առկայությունը` մի քանի տարվա ընթացքում դիտված մոնո- կամ բիլատերալ գոտկային ցավերի ֆոնի վրա, կարող է խոսել ինտրադուրալ ՄԱՃ-ի մասին [7.8]:

 

Ներկա աշխատանքի նպատակն է հանդիսանում ուսումնասիրել ներվիրահատական բարդությունները, մասնավորապես` վիրահատության ընթացքում դիտվող լիկվորեայի առաջացման պատճառներն ու դրան նպաստող գործոնները:

 

Մեթոդները և նյութը

 

Միջողնային աճառի առաջնակի ճողվածքով հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 185, որոնցից 111-ը` տղամարդ, 74-ը` կին: Նշված հիվանդներից 18-ի մոտ առաջացել են ներվիրահատական բարդություններ, ընդ որում 13 հիվանդի մոտ լիկվորեա, իսկ 5 հիվանդների մոտ համառ, ձգձգվող արյունահոսություն էպիդուրալ երակներից: Լիկվորեա դիտված հիվանդների մոտ ՄԱՃ-երը ունեցել են 9-ի մոտ ինտրադուրալ, 3-ի մոտ ներներվարմատային դասավորություն, 1 հիվանդի մոտ նկատվել է էպիդուրալ տարածությունում արտահայտված կպումային շարժընթաց: Կատարվել են հետևյալ տիպի վիրահատություններ` 5 հիվանդների մոտ դիսկէեկտոմիա ինտրալամինար մուտքով, 2-ի մոտ` դիսկէկտոմիա լամինէկտոմիայով, 4-ի մոտ` դիսկէկտոմիա պարցիալ հեմիլամինէկտոմիայով, 2-ի մոտ` ապաճնշիչ բնույթի վիրահատություններ առանց դիսկէկտոմիայի:

 

ՄԱՃ-երը 10 դեպքերում եղել են միայնակ, 3 դեպքերում` բազմակի: Ըստ տեղակայման մակարդակների հիվանդների բաշխվածությունը եղել է հետևալ կերպ.

 

ՄԱՃ-երը 9 դեպքերում ունեցել են ինտրադուրալ տեղակայում` պատռած լինելով հետին երկայնաձիգ կապանը և իրենց սուր կալցիֆիկացված եզրերով խրված լինելով նյարդարմատի և կարծրենու մեջ, 1 դեպքում գտնվել է կոպիտ կպումների մեջ և 3 դեպքերում էլ տեղակայվել են ողնաշարային խողովակում նյարդարմատի և կարծրենու կազմած անկյունում` ամուր կպումների մեջ գտնվելով շրջակա հյուսվածքների հետ: Առաջնակի ՄԱՃ-ի կապակցությամբ վիրահատված բոլոր հիվանդներից միայն 9-ի մոտ են հայտնաբերվել ինտրադուրալ տեղակայման ՄԱՃ և բոլոր այդ դեպքերում էլ նկատվել է լիկվորեա վիրահատության ընթացքում:

 

Լիկվորեան դադարեցվել է մեջքի երկայնաձիգ մկաններից վերցված մկանի կտորով: Բոլոր դեպքերում էլ կարծրենու կամ էպինևրումի վնասված հատվածը փակվել է նշված մկանային կտորով, որից հետո ողնուղեղային հեղուկի արտահոսք և հետվիրահատական բարդություններ չեն նկատվել: Հետվիրահատական շրջանում բոլոր հիվանդները պահպանել են համապատասխան դիրք անկողնում` պառկելով լիկվորեայի հակառակ կողմում:

 

10 հիվանդների մոտ կատարվել է ՄՌՏ հետազոտություն, որով հայտնաբերվել են 6մմ և ավելի չափերի հասնող էքստրուզիաներ, ընդ որում նրանցից 7-ի մոտ հայտնաբերվել են նաև մինչև 5 մմ չափերի հասնող պրոտրուզիաներ ողնաշարի գոտկասրբանային հատվածի այլ մակարդակներում, 3-ի մոտ` դեղին կապանի հիպերտրոֆիա, իսկ 1-ի մոտ սպոնդիլոլիստեզ: 3 հիվանդներ հետազոտվել են ԿՏ հետազոտությամբ, որով հայտնաբերվել են մինչև 11մմ չափերի հասնող էքստրուզիաներ, որոնցից 2-ի մոտ` նաև մինչև 5 մմ չափերի հասնող պրոտրուզիաներ ողնաշարի գոտկասրբանային հատվածի այլ մակարդակներում, 2-ի մոտ` դեղին կապանի հիպերտրոֆիա, 1-իմոտ` ողնաշարային խողովակի ստենոզ: Որևէ տվյալ ճողվածքների ինտրադուրալ դասավորության մասին ՄՌՏ և ԿՏ հետազոտության տվյալներով չի նկարագրվել:

 

Վիրահատության ընթացքում 5 հիվանդների մոտ հայտնաբերվել է դեղին կապանի հիպերտրոֆիա և 2-ի մոտ էլ հիպերտրոֆիայի ենթարկված դեղին կապանի կալցիֆիկացիա, 5-ի մոտ բացակայել է էպիդուրալ ճարպաբջջանքը, 11 հիվանդների մոտ նյարդարմատը եղել է վնասված կամ ճզմված միջողնային անցքում կամ ընդգրկված է եղել ֆիբրոզ օղի մեջ:

5 դեպքերում նկատվել է ներվիրահատական արյունահոսություն: Արյունահոսությունը նկատվել է էպիդուրալ երակային ցանցից: Նշված դեպքերից մեկում նկատվել է արյունահոսություն էպիդուրալ տարածության արտերիովենոզ մալֆորմացիայից:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Միջողնային աճառի առաջնակի ճողվածքի կապակցությամբ կատարվող վիրահատությունների ներվիրահատական բարդությունները մեր տվյալներով կազմում են մոտ 9,7%, որոնց գերակշռող մասը լիկվորեան է 72%: Առավել հաճախ հանդիպող ախտահարման մակարդակըն է (8 հիվանդներ): Լիկվորեա դիտվել է հիմնականում ՄԱՃ-երի ինտրադուրալ տեղակայման ժամանակ և այն դեպքերում, երբ ճողվածքը տեղակայված է եղել դուրալ պարկի և ներվարմատի կազմած անկյան մեջ: Լիկվորեային նպաստել է նաև եղած կպումային գործընթացը, երբ անջատման ժամանակ կամ նման դեպքերում ներվարմատը կողմնայնորեն կամ միջայնորեն տեղաշարժելիս հնարավոր է էպինևրումի վնասում: Հետաքրքիր է նշել, որ ՄԱՃ-երի ինտրադուրալ դասավորությունը հավասարաչափ նկատվում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, իսկ ներվարմատի և կարծրենու կազմած անկյան մեջ տեղակայված ՄԱՃ-երը` բացառապես տղամարդկանց մոտ:

 

Լիկվորեան դիտվել է համարյա բոլոր տարիքային խմբերում, սակայն մինչև 30 տարեկանը այն չի դիտարկվել և ոչ մի դեպքում: Լիկվորեան վիրահատության ընթացքում լուրջ բարդություն է և հիմնականում դժվարեցնում է վիրահատության ընթացքը: Լիկվորն առատորեն լցվում է վերքի մեջ և փակում ամբողջ տեսադաշտը: Սակայն լիկվորի արտահոսքն իջեցնելով դուրալ պարկի ճնշումը, հնարավորություն է ստեղծում էլ ավելի լայն տեսադաշտ ունենալ և միջողնային աճառի արտանկած հատվածը հեռացնել: Բոլոր դեպքերում կարծրենու կամ էպինևրիումի վնասված տեղամասը փակվել է մեջքի երկայնաձիգ մկանից վերցված մկանի կտորով: Ոչ մի դեպքում չի օգտագործվել կարծրենու կար դնելու գործելակերպը: Լիկվորեայի դադարելու խնդրում համոզմունք է առաջացել պարանոցիվրա լծերակները սեղմելու միջոցով ներգանգային ճնշումը բարձրացնելով ու այդ ընթացքում լիկվորի արտահոսք չնկատելով:

 

ՄՌՏ կամ ԿՏ հետազոտության տվյալները ոչ մի դեպքում ճողվածքի ինտրադուրալ դասավորության մասին չեն խոսել: ՄՌՏ հետազոտության տվյալների հետվիրահատական մանրակրկիտ քննարկումը ճողվածքների, կարծրենու և ներվարմատի կպման անկյունում տեղակայված լինելու դեպքերում(3) ճողվածքի գագաթային մասը նկատվել է վերը նշված անկյունում: Այդ իսկ պատճառով նման դեպքերում անհրաժեշտ է մեծ զգուշավորություն ցուցաբերել ճողվածքապարկի անջատման ժամանակ:

 

Էպիդուրալ տարածությունից նկատվող արյունահոսությունը կարող է հետևանք լինել այդ տարածքում հանդիպող արտերիովենոզմալ ֆորմացիայի: Նման դեպքերում արյունահոսությունը կարող է լինել առատ ու համառ: Այն դադարեցվում է թերմոկոագուլյացիայի ճանապարհով և լայնացած անոթային ցանցի կծիկը հեռացնելով:

 

Եզրակացություն: Լիկվորեան ՄԱՃ-երի վիրահատական բուժման ժամանակ հանդիպող բարդություններից է: Հիմնականում նկատվում է ինտրադուրալ դասավորություն ունեցող և ներվարմատի ու դուրալ պարկի անկյան մեջ տեղակայված ճողվածքների վիրահատական բուժման ընթացքում: ՄՌՏ և ԿՏ հետազոտություններ չունեն բնորոշ նշաններ, որոնք թույլ կտան կանխատեսել ճողվածքի նմանատիպ դասավորությունը: Լիկվորեան դադարեցվում է մկանի կտորով, կարծրենու վրա կար մեր կողմից ոչ մի դեպքում չի դրվել:

 

Գրականություն

 

  1. Carcavilla L.J., Perun J.G., Al-Kudsi E.R. Hernie discale lombaire intradurale. Rapport de deux cas. Neurochirurgie, 1982, 28:421–424
  2. Kataoka O., Nishibayashi Y., Sho T Intradural lumbar disc herniation. Report of three cases with review of the literature. Spine, 1989, 14:529–533.
  3. Morgan-Hough C.V.J., Jones P.W., Eisenstein S.M. Primary and revision lumbar discectomy. J. Bone, Joint Surg. Br., 2003;85:871–4.
  4. Robert Kraemer, Alexander Wild, Holger Haak, Jцrg Herdmann, et al. Classification and management of early complications in open lumbar microdiscectomy. Eur. Spine. J., 2003, 12 :239–246 DOI 10.1007/s00586-002-0466-y
  5. Schisano G., Franco A., Nina P. (1995) Intraradicular and intradural lumbar disc herniation. Experiences with nine cases. Surg. Neurol., 44:536–543.
  6. Wilson P.J.E. Cauda equina compression due to intrathecal herniation of an intervertebral disk. A case report. Br. J. Surg., 1962, 40:423–426.
  7. Yldizhan A., Pasaoglu A., Okten T., Ekinci N., Aycan K., Aral O. Intradural disc herniations pathogenesis, clinical picture, diagnosis and treatment. Acta Neurochir (Vien), 1991, 110: 160–165.


Հեղինակ. Հ.Հ. Միրզոյան, Դ.Ա. Պատրիկյան, Ռ.Վ. Ֆանարջյան, Արմենիա ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունք, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության կուրս:
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 4. 2009(40) 49-52
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com
Գոտկային հատվածի ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզի) EasyGo տիպի էնդոսկոպիկ եղանակով վիրահատման առաջին փորձը Հայաստանում. nairimed.com

Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...

Նյարդաբանություն
Հեռակա արդյունքները տասներկումատնյա աղու թափածակված խոցի լապարասկոպիկ կարումից հետո. armeniamedicalcenter.am
Հեռակա արդյունքները տասներկումատնյա աղու թափածակված խոցի լապարասկոպիկ կարումից հետո. armeniamedicalcenter.am

Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...

Գաստրոդուոդենալ խոցերի վիրահատական բուժման ժամանակ անաստոմոզիտների կանխարգելումը և բուժումը

Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում

Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Աճուկային ճողվածքների բուժումը «Ռեպերեն-2» սինթետիկ էնդոպրոթեզի կիրառմամբ

Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ

Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...

Բուժման մեթոդներ Առողջապահություն 4.2011
Բիպոլյար ներմիզուկային մասնահատում` «ոսկե ստանդարտի» նոր խոսք (գրականության տեսություն)

Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...

Ուրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ֆիտոբեզոարի առաջացրած բարակաղիքային անանցանելիության բուժման մեր փորձը

Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն

Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ Առողջապահություն 2.2011
Սուր պերիպրոստատիկ հեմատոման որպես շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի հազվադեպ հանդիպող բարդություն (կլինիկական 2 դեպքի նկարագրություն)

Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...

Ուրոլոգիա Կլինիկական դեպքեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ներորովայնային հիպերտենզիայի դերը թոքային բարդություններում որովայնի համակցված վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ

Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45)
Արտասովոր դեպքեր պրակտիկայից

Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ
Ստամոքսի եվ 12 մատնյա աղու խոցային հիվանդության վաղաժամ և ակտիվ հայտնաբերումը

Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժություն

Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում

Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...

Ընդհանրացնող հոդվածներ Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...

Վարակաբանություն Առողջապահություն 3.2009

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ