Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան և վարքի խանգարումներ

Հոգեբուժության զարգացումը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից ի վեր

Հոգեբուժության զարգացումը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից ի վեր

1921 թ. նոյեմբերի 16-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ժողովրդական կոմիսարիատի խորհուրդը որոշում է ընդունում հոգեկան հիվանդների նկատմամբ բուժօգնություն կազմակերպելու մասին։

 

Այդ նպատակով նախ և առաջ անհրաժեշտ էր ի հայտ բերել և բժշկական մասնագիտացված հանձնաժողովի կողմից հաստատել հոգեկան հիվանդության առկայությունը։ Որոշման մեջ նշված էր, որ ինչպես ազգականները, խնամակալները և հոգաբարձուները, այնպես էլ այն հիմնարկները, միությունները և կազմակերպությունները, որտեղ ծառայում է հիվանդը, կարող են հայտեր ներկայացնել առողջապահական մարմիններին, իսկ վերջիններս պարտավոր են անմիջապես նշանակել բժշկական հանձնաժողով՝ քննություն կատարելու համար։ Հոգեկան հիվանդ ճանաչված անձի, ինչպես նաև նրա գույքի համար, հիմնվում է խնամակալություն. այդ հարցը առժողկոմատը լուծում է արդժողկոմատի (արդարադատության ժողովրդական կոմիսարիատի) հետ։


1926 թ. Երևանում 20 մահճակալանոց հիվանդանոցի հիմքի վրա կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի նյարդային և հոգեկան հիվանդությունների միացյալ ամբիոնը, որի վարիչ է նշանակվում Անդրեաս Արզումանյանը (18761931)։


1926 թ. Հայաստանի առժողկոմատը հրատարա-կել է «Բժշկական հանդես» պարբերականը, որն ուներ մեթոդական, կազմակերպական և գիտական բնույթ։ Հանդեսի առաջին համարի «Սոցիալական բժշկություն» բաժնում տպագրվել է պրոֆ. Ա. Արզումանյանի «Հոգեներվաբանության տեսական և գործնական խնդիրները» հոդվածը։


1926 թ. Հայկ. ԽՍՀում առաջին անգամ կազմաերպվում է հոգեկան հիվանդների կանոնավոր ամբուլատոր օգնություն։


1926-29 թթ. հոգեբուժական բուժօգնության նպատակով Երևանում գործում էր մեկ հիվանդանոց՝ 50-75 մահճակալով։


1928 թ. հանրապետությունում աշխատում էր ընդամենը 2, իսկ 1930 թ.՝ 3 հոգեբույժ։


1930-40 թթ. հոգեբուժական օգնությունը դուրս բերվեց հիվանդանոցի շրջանակներից, կազմակերպվեց հիվանդների դիսպանսերային սպասարկում, որն ապահովում էր անընդմեջ բուժումը, հոգեկան հիվանդների իրավունքների պաշտպանությունը, անհրաժեշտության դեպքում՝ հոսպիտալացումը և այլն։


1930 թ. Երևանի հոգեբուժական ինքնուրույն հիվանդանոցը տեղափոխվում է Իջևան, որի փոխարեն Երևանի 1ին հիվանդանոցում այդ նպատակով առանձնացվում է 20 մահճակալանոց բաժանմունք։


1930 թ. ԵրՊՀից անջատված Երևանի պետական բժշկական ինստիտուտի նյարդային և հոգեկան հիվանդությունների միացյալ ամբիոնը տրոհվում է երկու ինքնուրույն ամիոնների` նյարդային հիվանդությունների ամբիոնի և հոգեբուժության ամբիոնի։


1933 թ. հանրապետությունում կար 35 հոգե-բուժական մահճակալ, 1935 թ.՝ 40, 1936 թ.՝ 50, 1937 թ.՝ 75 մահճակալ։


Երևանի 1ին հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում հիվանդների բուժման միջին տևողու-թյունը կազմել է 170 օր, իսկ Իջևանի հոգեբուժական հիվանդանոցում՝ 211։


1936 թ. Երևանի քաղաքային 1ին հիվանդանոցի նյարդաբուժական բաժանմունքին կից կազմակերպվել է 25 մահճակալանոց հոգեբուժական բաժանմունք։


Հոգեբուժության ամբիոնը և բաժանմունքը ղեկա-վարել է պրոֆ. Գրոն (Գրիգոր ՏերՀակոբյան)։


Հետագայում խրոնիկական հիվանդների համար հոգեբուժական հիվանդանոցներ են բացվել Սևանում, Գեղամավանում։


1937-44 թթ. ԵրՊԲԻ հոգեբուժության ամբիոնը ղեկավարել է Գարեգին Աղբալյանը, ապա՝ Ռուսաս-տանից հրավիրված Ալեքսանդր Զայցևը։
1939 թ. բացվում է Երևանի հոգեբուժական կլինիկական հիվանդանոցը։ Առաջին տարվա ընթացքում հիվանդանոց ընդունված 171 հիվանդներից 79ը եղել են շիզոֆրենիայով, իսկ 82ը՝ այլ հոգեկան հիվանդություններով տառապող հիվանդներ։


1940 թ. Երևանի հոգեբուժական կլինիկական հիվանդանոցում հիվանդների բուժման միջին տևողությունը կազմել է 59 մահճակալ/օր։


1940 թ. հանրապետությունում կար 237 հոգեբուժական մահճակալ, որից Երևանում՝ 45, Իջևանում՝ 192։


1940 թ. հոգեբույժները կազմում էին Հայաստանի բժիշկների ընդհանուր թվի 1,1 տոկոսը։


1940 թ. Հայաստանում կար 6 հոգեբույժ, որոնցից 4ը Երևանում, 2ը Իջևանում, որոնցից մեկը գլխավոր բժիշկն էր։


Հիվանդանոցային մահճակալների խիստ սակա-վությունն ու հոգեբույժների պակասը հնարավորություն չէին տալիս հիվանդանոց ընդունել բուժման կարիք ունեցող բոլոր հիվանդներին, ուստի ընդունում էին միայն հիվանդության սուր շրջանում գտնվողներին։


1940 թ. Հայկ. ԽՍՀ առժողկոմատի հրամանով Երևանի Հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում ստեղծվում է դատահոգեբուժական փորձաքըննության բաժանմունք և հատկացվում դատական հոգեբույժփորձագետի մեկ հաստիք։


1942 թ. Երևանում բացվում է Հանրապետական նևրոհոգեբուժական առաջին դիսպանսերը, որը ղեկավարում է Կոնստանդին Արարատովը, իսկ 1945 թից՝ Վահան Հովհաննիսյանը։


Հետագայում մեկը մյուսի հետևից բացվում են Երևանի քաղաքային նևրոհոգեբուժական դիսպանսերը, Լենինականի, Կիրովականի, Ղափանի միջշըրջանային նևրոհոգեբուժական դիսպանսերները։


1944-85 թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնը ղեկավարել է ԽՍՀՄ բժշկագիտության ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆ. Անդրանիկ Մեհրաբյանը։


1944 թ. Ա. Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի նյարդաբույժների, հոգե-բույժների և նյարդավիրաբույժների գիտական ընկերությունը։


1946 թ. ի վեր հոգեբուժական օգնության կարևորագույն հարցերից էին հիվանդների վաղ հայտնաբերումը և բուժումը, նրանց կենցաղային և աշխատանքային պայմանների ուսումնասիրությունը և բարելավումը, հաշվառման մեջ գտնվող հիվանդների վրա մշտական հսկողության սահմանումը, նրանց համապատասխան աշխատանքի տեղավորելը, բընակչության շրջանում սանիտարալուսավորական աշխատանքի անցկացումը։


1954 թ. սեպտեմբերի 14ի Հայկ. ԽՍՀ Մինիստրների սովետի որոշմամբ բնակչության հոգեբուժական օգնության բարելավման նպատակով Սևանի հոգեբուժական հիվանդանոցի մահճակալների թիվը հասցվեց 250ի, պլանավորվեց Երևանում և Լենինականում կառուցել հոգեբուժական հիվանդանոցներ։


Հետագա տարիներին հանրապետությունում արա-գորեն ավելացավ հոգեբուժական մահճակալների թիվը։


1956 թ. յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով այն կազմել է 0.48, 1959 թ.՝ 0,59, 1960 թ.՝ 0,60, 1961 թ.՝ 0.69, 1962 թ.՝ 0,75 մահճակալ։


1956 թ. յուրաքանչյուր 1000 բնակչից ստացիոնար բուժման է ընդունվել 1,1 մարդ, իսկ 1961 թ.՝ 1,3։


1957 թ. Երևանի Նորք թաղամասում երիտասարդ գլխավոր բժիշկ Վաղարշակ Հարությունյանի ջանքերով և ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել և շահագործման է հանձնվել Հանրապետական հոգեբուժական կլինիկական հիվանդանոցի տիպային շենքը` լավագույն հարմարություններով և ընդարձակ հողատարածքով։ 300 մահճակալ ունեցող հիվանդանոցի հիմքի վրա կազմակերպվել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտի հոգեբուժության ամբիոնը (1974 թից գործում է Երևանի քաղաքային հոգեբուժական դիսպանսերում)։ Ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Սառա Դավթյանը, Մարիետա ՄելիքՓաշայանը, իսկ ներկայումս՝ Կոստանդին Դանիելյանը։


Վերոհիշյալ հիվանդանոցի նմանօրինակ ճարտարապետությամբ, սակայն փոքր չափերի միջշրջանային հոգեբուժական դիսպանսեր է կառուցվել Կիրովականում` գլխավոր բժիշկ Հրաչյա Փանոյանի ղեկավարությամբ։


1922 թ. հանրապետությունում կար 1 հոգեուժական հիմնարկություն, իսկ 1959 թ.` 6, որից 3 հիվանդանոց և 3 դիսպանսեր։


1922 թ. հոգեբուժական 1 մահճակալը սպասարկում էր 39110 մարդու, իսկ 1959 թ.` 1600։ 1922 թ. 10000 մարդուն ընկնում էր 0,26 հոգեբուժական մահճակալ, իսկ 1959 թ. 6,2։ 195965 թթ. հանրապետությունում գործում էին հոգեբուժական 4 հիվանդանոց և 3 դիսպանսեր։ 1962 թ. հանրապետության հոգեբուժական հիվանդանոցներում մահճակալների շրջանառության ցուցանիշը կազմել է Երևանի (Նորքի) հանրապետական հոգեբուժական կլինիկական հիվանդանոցում՝ 5,9, Երևանի (Գնունու փողոցի) հոգեուժական հիվանդանոցում՝ 0,7, Իջևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում՝ 0,85, Գեղամավանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում՝ 0,3։


1963 թ. Հայաստանում կար 1450 հոգեբուժական հիվանդանոցային մահճակալ և 63 հոգեբույժ, նախա-տեսված 106 հաստիքի փոխարեն։
Հոգեբուժական հիմնարկներում զբաղված էր միջին բուժաշխատողների 251 հաստիք։


Հոգեբուժության ամբիոններ էին գործում Երևանի պետական բժշկական ինստիտուտում, ամբիոնի վարիչն էր ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, պրոֆ. Անդրանիկ Մեհրաբյանը և Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, ամբիոնի վարիչն էր պրոֆ. Սառա Դավթյանը։
Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնը 1985 թից ղեկավարում է պրոֆ. Մարիետա ՄելիքՓաշայանը։ Այդ ընթացքում ամբիոնը վերանվանվել է հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի։


Հայաստանի հոգեբուժության երևելի դեմքերից են Գրոն (Գրիգոր ՏերՀակոբյան), Գարեգին Աղբալյանը, Հայկ Յազմաջյանը, Գարեգին Ամատյանը, Սառա Դավթյանը, Անդրանիկ Մեհրաբյանը, Կոստանդին Դանիելյանը, Մարիետա ՄելիքՓաշայանը և ուրիշներ։ Նրանք տարբեր են թե իրենց զբաղեցրած պաշտոններով, թե գիտական հետաքրքրություններով ու վաստակով, թե բնավորությամբ։


Գրականություն

 

  1. Դավթյան Վ.։ Հոգեբուժություն, Գիրք 1, Ե., 1992։

  2. Մելիք-Փաշայան Մ. և համահեղ., Հոգեբուժություն, Ե., 1994։

  3. Մինասյան Հ.։ 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա., Ե., 2002։

  4. Մինասյան Հ.։ 100 հայ հոգեբույժներ, Գիրք Բ., Ե., 2004։

  5. Մինասյան Հ.։ 100 հայ հոգեբույժներ, Գիրք Գ., Ե., 2005։

  6. Մինասյան Հ.։ 100 հայ հոգեբույժներ, Գիրք Դ., Ե., 2009։

  7. Փարսադանյան Ռ.։ Հայաստանի առողջա-պահության պատմություն (1828-1965թթ.), Ե., 1973

  8. Оганесян Л. История медицины в Армении. 1946-1947; 1-5; Е.

Հեղինակ. Հարություն Մինասյան, «Նոր Արաբկիր» ԱԿ, Երևան, ՀՀ
Սկզբնաղբյուր. Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեբուժական ծառայության պատմությունը Արցախում

Ինչպես ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, այնպես էլ Հայաստանում հոգեբուժական հիմնարկները և ծառայությունները բուռն զարգացում ապրեցին XX դարի երկրորդ կեսին...

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2) Պատմության էջերից
Դիսմորֆոֆոբիան օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումների շրջանակում

Հանգուցային բառեր. օբսեսիվկոմպուլսիվ խանգարումներ, դեռահասային տարիք, դիսմորֆոֆոբիա, կոմորբիդություն, դեպրեսիա
Օբսեսիվկոմպուլսիվ և դիսմորֆոֆոբիկ խանգարումների փոխհարաբերության և պատճառահետևանքային կապերի հետազոտությունը...

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2)
Մեթադոնային փոխարինող բուժումն արդեն Հայաստանում

Պատմական ակնարկ: Մեթադոնի ցավազրկող ազդեցությունը հայտնաբերել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1941թ. սեպտեմբերի 11ին այս գիտնականները պաշտոնապես պատենտավորեցին...

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2) Պատմության էջերից
Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա
Հակառետրովիրուսային բուժման և ՄԻԱՎ-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Ներածություն: Ներկայացնելով իրական վտանգ մարդկության համար` ՄԻԱՎ վարակն առաջացնում է մի շարք տնտեսական, կազմակերպչական, հոգեբանական, սոցիալական խնդիրներ հիվանդների, հասարակության համար...

Վարակաբանություն Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)
Հոգեբուժության զարգացումը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև Խորհրդային Հայաստանի կազմավորումը

Թեև հոգեբուժական գիտական միտքը Հայաստանում բյուրեղացել է ընդամենը վերջին 50 տարում և այժմ էլ գտնվում է իր ինքնության հաստատման որոնումների փուլում, սակայն հոգեբուժական մշակույթը գալիս է դարերի խորքից...

Պատմության էջերից Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1)
Վարքի խանգարման առանձնահատկությունները մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների մոտ

Դեռևս Դեմոկրիտը, Հիպոկրատն (մ.թ.ա.460-377 թթ.) իրենց աշխատություններում նշել են շրջակա միջավայրի, կլիմայի ազդեցությունը մարդու վարքի վրա: Դեմոկրիտն առանձնացրել է հատկապես ջրի ներգործությունը: Պլատոնը և Արիստոտելը կարևորել են նաև հողի դերը...

Մանկական հիվանդություններ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ