Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Ցելիակիա

Մալաբսորբցիայի կամ խանգարված աղիքային ներծծման համախտանիշ է։ Անվանվում է նաև Զի֊Գերտերի, Հեյբների հիվանդություն, աղիքային ինֆանտիլիզմ, ինքնածին ստեատորեա, գլյուտենային էնտերոպաթիա։


Էթիոլոգիան։ Առաջանում է ցորենի, տարեկանի, վարսակի հատիկների սնձանի սպիտակուցի՝ գլյուտենի անընդունելիությունից։ Գլյուտենը կազմված է 2 ֆրակցիաներից՝ ջրում և սպիրտում լուծվող գլիադինից։ Կլինիկական երևույթների արտահայտությունը կախված է սննդում եղած գլիադինի քանակից։ Հայտնի են գլիադինի անընդունելիության 2 ձև՝

  1. բնածին (ներծծման առաջնային խանգարում)
  2. ձեռքբերովի։

Այսպես կոչվող, ցելիակիայի համախտանիշը զարգանում է կրած աղիքային վարակներից հետո շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարման, հակաբիոտիկների թունավոր ազդեցության հետևանքով և այլն։

 

Պաթոգենեզը։ Հիվանդության հիմքում ընկած է հակածին-գլիադին-հակամարմին ռեակցիան։ Սննդային ռացիոնից գլիադինի լրիվ բացառումը ավարտվում է հիվանդների մեծ մասի լավացումով։ Բարակ աղիքների լորձաթաղանթում ընթացող իմունաբանական ռեակցիաները լորձաթաղանթի ախտահարում են առաջացնում։ Այդ պատճառով գոյացող ատրոֆիկ յեյունիտը (աղիճ աղիքի բորբոքումը) ուղեկցվում է մարսողական պրոցեսին մասնակցող ֆերմենտների պակասով։ Տվյալ դեպքում խոսքը գնում է թաղանթային մարսողության խանգարման և սննդային քայքայման նյութերի ներծծման մասին։ Ոչ լրիվ տրորված նյութերի կուտակման պատճառով կերակրախյուսի (խիմուս) pH-ը դառնում է թթվային, որն էլ առաջացնում է ջրի, էլեկտրոլիտների և սպիտակուցի տեղափոխման խանգարում ու անոթային հունից նրանց արագ հեռացում։ Սննդում եղած ճարպաթթուների ու լեղաթթուների անբավարար ներծծման հետևանքով ուժեղանում է աղիքային սեկրեցիան, աղիքների պերիստալտիկան, երևան է գալիս փորլուծ (դիառեա)։ Խանգարված ներծծման և սպիտակուցների, էլեկտրոլիտների, հանքային նյութերի, վիտամինների կորստի պատճառով ընկճվում է երեխայի ֆիզիկական զարգացումը, ի հայտ են գալիս պոլիհիպովիտամինոզի երևույթներ։

 

Կլինիկան։ Մեծ մասամբ հիվանդությունը զարգանում է 2-3 տարեկան երեխաների մոտ։ Երեխայի օրաբաժնում սպիտակաձավարի շիլա, կաթնախառնուրդներ կամ կերակրաբաժիններ մտցնելիս, որոնք պարունակում են ցորենի, վարսակի, տարեկանի, գարու, ալյուր, առաջ է գալիս լուծ, սկսում է ավելանալ արտաթորվող կղանքը։ Ախորժակն աստիճանաբար նվազում է, առաջանում է թուլություն, մկանային ատոնիա, հյուծում։ Լեզվի լորձաթաղանթը հարթված է, որովայնը մեծանում է ի հաշիվ փքվածության և աղիքների լայնացած գալարներում հեղուկի բարձր պարունակության (կեղծ ջրգողություն)։ Երեխաները դառնում են լալկան, անտարբեր շրջապատի նկատմամբ։ Օբյեկտիվ քննության ժամանակ ուշադրություն է գրավում մաշկի չորությունը, հիպովիտամինոզի երևույթները։ Որոշ երեխաների մոտ հայտնաբերվում է լյարդի մեծացում։ Կղանքը հաճախ է, օրը 3-4 անգամ, ջրիկ կամ շիլանման, չմարսված ածխաջրերի խմորման հետևանքով՝ փրփրային և գորշագույն, մեծ քանակությամբ ճարպերի և ճարպաթթուների առկայության պատճառով՝ փայլուն, նեխած հոտով։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում ոսկրերում կարող են հայտնվել դիստրոֆիկ փոփոխություններ, որոնք կարող են բերել կոտրվածքների կամ ռախիտանման փոփոխությունների։ Եղունգները հաճախ հիշեցնում են ժամացույցի ապակիներ, ատամները՝ սնուցման խանգարման փոփոխություններով։ Արյան շիճուկում կալցիումի ցածր մակարդակի հետևանքով երբեմն լինում են կարպոպեդալ կծկումներ։

Արյան լաբորատոր քննություններով հայտնաբերվում է տարբեր աստիճանի հիպոքրոմ սակավարյունություն՝ պոյկիլոցիտոզով և անիզոցիտոզով, ռետիկուլոցիտների քանակի նվազումով։ ԷՆԱ-ն հաճախ ցածր է նորմայից։ Արյան կենսաքիմիական հետազոտություններով հայտնաբերվում են սպիտակուցի, երկաթի, խոլեսթերինի, կալցիումի, ֆոսֆորի պակաս։ Շաքարային կորը հարթված է։ Կոպրոգրամայում հայտնաբերվում են ճարպաթթուների, չեզոք ճարպերի, կալցիումական օճառների մեծ քանակություններ։ Օրգանիզմից միաժամանակ արտազատվում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, ածխաջրեր, աղեր։ Հաճախ նկատվում է դիսբակտերիոզ։ Ռենտգենաբանական քննությամբ հայտնաբերվում է բարակ աղիքների լորձաթաղանթների մակերեսային պատկերի փոփոխություն, կոնտրաստային նյութի պասաժ, աղիքների գալարներում հեղուկի մակարդակի փոփոխություններ։

Ցելիակիայի ախտորոշման համար առաջարկված են հետևյալ 4 չափանիշը՝

  1. 12-մատնյա և բարակ աղիքների լորձաթաղանթի փոփոխություններ,
  2. գլյուտենի առկայությամբ ճարպերի, վիտամինների և հանքային աղերի ներծծման խանգարման համախտանիշ (մալաբսորբցիա),
  3. գլյուտենի (հացազգիների) բացառումից հետո կլինիկական և կենսաբանական լավացում,
  4. սրացում գլյուտենի կրկնակի ներմուծումից (D. Rieu, 1970)։

Տարբերակիչ ախտորոշումը կատարվում է դիսախարիդազային անբավարարության, մուկովիսցիդոզի աղիքային ձևի և այլ հիվանդությունների հետ, որոնք ընթանում են մալաբսորբցիայի համախտանիշով։

 

Բուժումը։ Սննդի օրաբաժնում բացառում են ցորենի, տարեկանի, վարսակի ալյուրները (ագլիադինային դիետա)։ Հացը և այլ ուրիշ կերակրաբաժինները պատրաստում են եգիպտացորենի, սոյայի ալյուրներից, բրնձից, հնդկացորենի ձավարից, կարտոֆիլից։ Օգտագործում են սպիտակուցներով, մրգերով, բանջարեղենով հարուստ սնունդ։ Ագլիադինային խիստ դիետան կիրառվում է մոտ 1 տարի։ Կլինիկական բարելավում զարգանալուց հետո զգուշությամբ տրվում են մթերք, որոնք պարունակում են գլյուտեն։ Ծայրահեղ ծանր դիստրոֆիայի դեպքում բարակ աղիքների լորձաթաղանթի վերականգնման պրոցեսների խթանման նպատակով նպատակահարմար է նշանակել պարենտերալ սնուցում։ Այս դեպքում սպիտակուցի պահանջը լրացվում է ի հաշիվ ամինաթթուներ պարունակող դեղամիջոցների: Տրվում են մեծ դեղաչափերով C, B1, B2, B6, B12, D վիտամինների կոմպլեքս, նիկոտինաթթու, ֆոլաթթու, պանկրեատին, մեթիոնին։ Կիրառվում են պրեդնիզոլոն, անաբոլիկ հորմոններ, կալցիումի, երկաթի պատրաստուկներ։ Մեծ նշանակություն ունի մերսումը, բուժական մարմնամարզությունը։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ