Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Ասկարիդոզ

Հարուցիչն ասկարիդն է, որը դասվում է ամենախոշոր նեմատոդների (կլոր որդերի) դասին։ Ասկարիդները բարակ աղիքներում ապրող պարազիտներ են։ Նրանց թիվը կարող է լինել եզակի, բայց առանձին դեպքերում կարող է հասնել նույնիսկ հարյուրների։ Ասկարիդները սնվում են աղիքների պարունակությամբ և կլանում են բարակ աղիքների լորձաթաղանթի մակերեսային շերտերը։ Աղիքներում էգ ասկարիդը բեղմնավորված ձվեր է դնում, որոնք կղանքի հետ արտաթորվում են։ Արտաքին միջավայրում, սովորաբար հողում, սաղմը ձվի մեջ հասունանում է և դառնում ինվազիոն հարսնյակ։ Որպեսզի ասկարիդի ձվերը զարգանան մինչև ինվազիոն փուլը, անհրաժեշտ են արտաքին միջավայրի բարենպաստ պայմաններ՝ ջերմաստիճանը 12-36° (լավագույնը՝ 24-26°), բավարար խոնավություն և թթվածին։ Ասկարիդի ձվի զարգացումը տևում է 10-12 օր։ Հասուն ձվերից հարսնյակների դուրս գալը կատարվում է մարդու բարակ աղիքում։

Ասկարիդների ինվազիայի hիմնական գործոններն են հողը, բանջարեղենը, ջուրը և ճանճերը։ Ասկարիդի ձվերով խիստ կեղտոտված են զուգարանների շրջապատի hոդը, բանջարանոցները, և ընդհանրապես անբավարար սանիտարական վիճակում գտնվող տեղանքը։ Այդպիսի վայրերում երեխաները խաղալով hեշտությամբ են կեղտոտում ձեռքերը ասկարիդների ձվերով և վարակվում։ Ասկարիդոզի փոխանցման գործոններ կարող են լինել նաև ասկարիդի ձվերով պատաhականորեն վարակված տնային գործածության իրերը և սննդամթերքը։ Ձվերը կարող են անցնել սենյակի փոշիով, կոշիկների ներբաններով։ Ասկարիդի ձվերը սննդամթերքի վրա են փոխադրում ճանճերը։ Այսպիսով, ասկարիդոզի տարածումը սերտորեն կապված է տարվա եղանակից և կենցաղային սանիտարահիգիենիկ պայմաններից։

Հասուն ձվերից դուրս եկած հարսնյակները աղիքների պատից ներթափանցում են արյունատար անոթների մեջ, ապա երակային մազանոթներով անցնում դռներակ, այնտեղից էլ լյարդ և ստորին սիներակով մտնում աջ նախասիրտ։ Սրտից թոքային զարկերակով հարսնյակներն անցնում են թոքերի մազանոթները, ակտիվորեն թափանցում ալվեոլների լուսանցքը, միգրացիայի են ենթարկվում բրոնխիոլներով և բրոնխներով, հայտնվում են շնչափողում, որտեղից թարթչավոր էպիթելի օգնությամբ շարժվում են դեպի բերանի խոռոչ և այնտեղ էլ` խառնվելով թքի հետ, կուլ են տրվում ու անցնում աղիքները։ Ասկարիդների հարսնյակների միգրացիան տևում է 10-12 օր, իսկ ձվերը կուլ տալուց հետո աղիքներում ասկարիդների զարգացումը՝ 75-90 օր։ Մարդու աղիքներում ասկարիդն ապրում է մոտավորապես մեկ տարի, որից հետո ոչնչանում է և օրգանիզմից հեռացվում կղանքով։
Ասկարիդի (ինչպես նաև մյուս հելմինթների) ախտաբանական ազդեցությունը մանկան օրգանիզմի վրա արտահայտվում է թունավոր և մեխանիկական ազդեցությամբ։

Ասկարիդոզի կլինիկական պատկերում տարբերում են երկու փուլ`

  1. միգրացիայի և
  2. աղիքային։

Առաջին փուլը բնորոշվում է ալերգիկ բնույթի ախտանիշների երևան գալով, որպիսիք են մաշկի ցանավորումը և քորը, էոզինոֆիլիան, թոքերում էոզինոֆիլային ինֆիլտրատները և այլն։

Երկրորդ փուլի արտահայտությունները չափազանց բազմազան են։ Որոշ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց բացահայտ ախտանիշների։

Երեխաների մոտ տարբեր ուժգնության փորացավեր էն լինում, հատկապես պորտի շրջանում։ Հաճախ առաջանում են դիսպեպտիկ երևույթներ, առատ թքահոսություն, հատկապես առավոտյան ժամերին՝ սրտխառնություն, փսխում։ Ասկարիդոզի գրեթե բոլոր դեպքերում լինում են նյարդային համակարգի ախտահարման երևույթներ՝ գրգռվածություն, ցրվածություն, անհանգիստ քուն, ատամների կրճտացում և այլն։

Ծայրամասային արյան քննությամբ երբեմն նկատվում են հեմոգլոբինի և էրիթրոցիտների քանակի պակասում, լեյկոպենիա, էոզինոֆիլիա, ԷՆԱ-ի բարձրացում։

Ասկարիդոզի հետևանքով կարող են առաջանալ հետևյալ բարդությունները՝ աղիքների անանցանելիություն, թափածակող պերիտոնիտ, լեղուղիների և շնչական ուղիների խցանում և այլ ավելի հազվակի երևույթներ։

Ախտորոշումը կատարվում է ինչպես կլինիկական տվյալների, այնպես էլ կղանքում ասկարիդի ձվերի հայտնաբերման հիման վրա։ Հիվանդությունը կասկած չի հարուցում, եթե երեխայի կղանքում ասկարիդներ են նկատվում։ Գրականության մեջ նկարագրվող շճաբանական և ռենտգենաբանական մեթոդները գործնական մեծ նշանակություն չունեն։

 

Բուժումը։ Ասկարիդոզի բուժման նպատակով օգտագործվում են պիպերազին, լևամիզոլ, կոմբանտրին։ Պիպերազինը նշանակում են հետևյալ դեղաչափերով. մինչև մեկ տարեկան երեխաներին՝ 0,4 գ, 2-3 տարեկան` 0,6 գ, 4-5 տարեկան` 1 գ, 6-8 տարեկան` 1,5 գ, 9-12 տարեկան` 2 գ, 13-15 տարեկան` 2,5-3գ, օրվա ընթացքում։ Օրվա դեղաչափը տրվում է 2 նվագով և 2 ժամյա ընդմիջումով, ուտելուց 1/2-1 ժամ անց։ Բուժման տևողությունը 2-3 օր է։ Առանձին դեպքերում բուժման կուրսը կարելի է շարունակել մինչև 5 օր։

Լևամիզոլը (դեկարիս) նշանակում են 2,5 մգ/կգ միանվագ, ուտելուց հետո։ Կոմբանտրինը (պիրանտել) տալիս են միանվագ, ուտելուց հետո 10 մգ/կգ դեղաչափով։

Որոշ հեղինակների տվյալներով բավական արդյունավետ է թթվածնային բուժումը (Ն. Կրավեց և ուրիշներ)։

Առավոտյան քաղցած ժամանակ երեխայի պառկած վիճակում ստամոքսի մեջ քթով կամ բերանով անց են կացնում բարակ զոնդ (№12)։ Այդ զոնդով թթվածնի ներմղման համար օգտագործում են Բոբրովի ապարատը։ Ներմուծվող թթվածնի քանակը կախված է երեխայի տարիքից։ Կյանքի յուրաքանչյուր մեկ տարվա հաշվով նշանակվում է 100-150 մլ թթվածին։ Այն ներմուծվում է դանդաղ, 150- 200-ական մլ՝ 2-3 րոպե ընդմիջումներով, որից հետո զոնդը արագությամբ հանվում է։ 1,5-2 ժամվա ընթացքում հիվանդը պետք է գտնվի հորիզոնական դիրքում։ Թթվածնային բուժումը նպատակահարմար է անցկացնել 2 օր։ Դրանից հետո ասկարիդները թափվում են 2-3-րդ օրը, հազվադեպ՝ մինչև 10-11-րդ օրը։ Այս բուժումը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության սրացման փուլում, ինչպես նաև ստամոքսաաղիքային համակարգի սուր հիվանդությունների դեպքում։

Ասկարիդոզի միգրացիայի փուլում օգտագործվում են հակաալերգիկ դեղամիջոցներ (դիմեդրոլ, կալցիումի քլորիդ, կալցիումի գլյուկոնատ):

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ