Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Ստոծանու ճողվածք

Որովայնի օրգանների տեղաշարժն է դեպի կրծքավանդակ, որը պայմանավորված է ստոծանու արատով։ Բնորոշ է ճողվածքային դռների, ճողվածքապարկի և ճողվածքի պարունակության առկայությունը։ Ճողվածքապարկի բացակայության դեպքում ճողվածքը կոչվում է կեղծ, իսկ առկայության դեպքում՝ իսկական։ Ստոծանու ճողվածքի ժամանակ ճողվածքապարկը վերևից կազմված է առպատային թոքամզով, ներքևից՝ առպատային որովայնամզով...

Ստրիդոր բնածին

Երեխայի ծնվելու պահին կամ ծնվելուց անմիջապես հետո հայտնաբերվող հիվանդություների խումբ է, որոնց համար բնորոշ է սուլոցով և աղմկոտ շնչառությունը։ Նման խանգարված շնչառության պատճառները մի քանիսն են։ Սակայն գործնականում բնածին ստրիդորին են վերագրում կոկորդի աճառային հյուսվածքի կառուցվածքային թերզարգացումը և չափից ավելի փափուկ լինելը (շնչափողի արտաքին օղի զարգացման անկանոնություն)...

Վեգետատիվ անոթային դիստոնիա (նեյրոցիրկուլյատոր դիստոնիա)

Ֆունկցիոնալ բնույթի անոթաշարժ խանգարում է, որն ուղեկցվում է անոթային համակարգի տարբեր հատվածների դիսկոորդինացված ռեակցիաներով։ Այդ պրոցեսներում նյարդային համակարգի սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինների ընդգրկումը կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից...

Հեմոռագիկ վասկուլիտ (Շենլեյն-Հենոխի հիվանդություն)

Հեմոռագիկ վասկուլիտը երեխաների մոտ բավականին տարածված հիվանդություն է։ Գրականության մեջ այն նկարագրվում է տարբեր անվանումներով՝ անաֆիլաքսային ծիրանացան (պուրպուրա), կապիլյարատոքսիկոզ, վարակային-տոքսիկ ծիրանացան և այլն։ Ամենահաջողը «հեմոռագիկ վասկուլիտ» անվանումն է, քանի որ արտացոլում է հիվանդության ախտածնության երկու հիմնական պարագաները և կլինիկան՝ անոթների համակարգային բորբոքային ախտահարումը և հեմոռագիկ համախտանիշը։ Հեմոռագիկ վասկուլիտը վարակային-ալերգիկ կամ տոքսիկոալերգիկ հիվանդություն է...

Թրոմբոցիտոպենիկ ծիրանացան (թրոմբոտիկ, մոշկովիչի համախտանիշ, միկրոանգիոպաթիկ հեմոլիզային սակավարյունություն, թրոմբոտիկ միկրոանգիոթրոմբոզ)

Համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Ծագման պատճառը դեռևս պարզ չէ։ Հիվանդության բնորոշ ախտանիշներն են տենդը, հեմոլիզային սակավարյունությունը, թրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, երիկամների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները...

Պարբերական հիվանդություն

Պարբերական հիվանդությունը որպես ինքնուրույն հիվանդություն առանձնացվել է այս դարի 40-ական թվականներին։ Գրականության մեջ հայտնի է բազմաթիվ անվանումներով։ Պետք է նշել, որ ոչ բոլոր հեղինակներն են ընդունում այս հիվանդության ինքնուրույնությունը։ Պարբերական հիվանդությունը հիմնականում հանդիպում է Միջերկրական ծովի ավազանի երկրների ազգաբնակչության մեջ (հրեաներ, արաբներ, հայեր)։ Վերջին տարիներին նկատվում է հիվանդացության աճ և տարածում նաև այլ ազգությունների ներկայացուցիչների մոտ...

Ռևմատիզմ

Շարակցական հյուսվածքի համակարգային բորբոքական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում է սիրտը...

Ռևմատոիդ արթրիտ

Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություն է, որն արտահայտվում է հիմնականում հոդերի քրոնիկական հարաճող ախտահարումով։ Հիվանդությունը շատ հաճախ հանդիպում է 5-7 տարեկան, համեմատաբար հազվադեպ՝ մինչև 1 տարեկան և 13 տարեկանից մեծ երեխաների մոտ։ Աղջիկները մոտ երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղաները...

Սիստեմային կարմիր գայլախտ

Շարակցական հյուսվածքի և անոթների համակարգային քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որը շարակցական հյուսվածքի հիվանդությունների («կոլագենային հիվանդություններ» կամ «կոլագենոզներ») ցայտուն տարատեսակներից է...

Բրոնխիալ ասթմա

Առաջնակարգ տեղ է գրավում երեխաների ալերգիկ հիվանդությունների մեջ։ Հիմնական արտահայտությունը շնչահեղձության նոպան է, որը պայմանավորված է բրոնխների անցանելիության խանգարումով...

Թոքաբորբեր

Թոքային հյուսվածքի բորբոքային հիվանդություններ են, որոնք կարող են լինել...

Բրոնխիտներ

Բրոնխների բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տարբեր պատճառներից (վարակային, ալերգիկ և այլն)։ Բրոնխիտները երեխաների շնչառական օրգանների ախտահարման ամենահաճախ հանդիպող ձևն են։ Լինում են առաջնային և երկրորդային։ Առաջնային բրոնխիտներին են վերագրում այնպիսի վիճակները, երբ ախտաբանական պրոցեսներն ի սկզբանե զարգանում են միայն բրոնխային համակարգում։ Երկրորդային բրոնխիտներն առաջանում են որպես որևէ այլ հիվանդության արտահայտություն կամ բարդություն...

Պլևրիտներ

Պլևրայի բորբոքումն է, որն ընթանում է ֆիբրինային փառի կամ նրա խոռոչում բորբոքային հեղուկի գոյացումով։ Երեխաների մոտ պլևրիտները, որպես կանոն, հանդիսանում են երկրորդային հիվանդություն, ավելի ճիշտ՝ ռեակցիա, կամ հիմնական հիվանդության բարդություն...

Շնչական օրգանների տուբերկուլոզ

Վարակային հիվանդություն է, որը բնորոշվում է շնչական օրգանների հյուսվածքներում սպեցիֆիկ բորբոքման զարգացումով և օրգանիզմի արտահայտված ընդհանուր ռեակցիայով։

Հարուցիչը հիմնականում մարդկային, հազվադեպ եզան կամ թռչնային տիպերի տուբերկուլոզային միկոբակտերիան է...

Գաստրիտ

Ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է։ Տարբերում են սուր և քրոնիկական գաստրիտներ։

Սուր գաստրիտ։ Ծագում է անորակ, դժվարամարս սննդի, մեծ քանակությամբ խակ մրգերի, պաղպաղակի և այլնի օգտագործման հետևանքով։ Երբեմն առաջանում են նաև որոշ դեղամիջոցների (ացետիլսալիցիլաթթու, հակաբիոտիկներ, բրուֆեն և այլն) ընդունումից, օրգանիզմ ներմուծվող սննդային ալերգեններից (շոկոլադ, ձուկ, ձու և այլն)...

Աղիքային դիսբակտերիոզ

Համախտանիշ է, որը բնորոշվում է աղիքային նորմալ ֆլորայի որակական և քանակական փոփոխություններով։

Եթե առողջ երեխաների բարակ աղիքների հեռակա բաժիններում և հաստ աղիքներում հայտնաբերվում են լակտոբացիլներ, անաէրոբ ստրեպտոկոկեր, էնտերոկոկեր, աղիքային ցուպիկներ և այլ միկրոօրգանիզմներ, ապա դիսբակտերիոզի դեպքում այդ միկրոօրգանիզմների միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը խախտվում է և աղիքներում հայտնաբերվում են մեծ քանակությամբ այնպիսի մանրէներ, որոնք նորմալ պայմաններում չեն հանդիպում...

Դուոդենիտ (տասներկումատնյա աղիքի բորբոքում)

Բորբոքական պրոցես է, որն ընդգրկում է տասներկումատնյա աղիքի բոլոր շերտերը կամ միայն լորձաթաղանթը։ Տարբերում են առաջնային և երկրորդային դուոդենիտներ։ Առաջնային դուոդենիտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Այն զարգանում է տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի վրա ստամոքսի թթվային պարունակության պրոտեոլիտիկ ֆերմենտների երկարատև ազդեցությամբ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի դիսֆունկցիաների ժամանակ, պարազիտների ազդեցությունից (լյամբլիաներ, անկիլոստոմ, ասկարիդներ), գրգռող սննդամթերքի առատ օգտագործումից, նյարդային լարվածությունից, հորմոնային տեղաշարժերից և այլն...

Էնտերիտ

Բարակ աղիքների բորբոքային հիվանդություն է։ Էնտերիտները լինում են...

Լեղուղիների բորբոքային հիվանդություններ (խոլեցիստիտ, խոլանգիտ, խոլեցիստոխոլանգիտ)

Հիվանդությունների այս խումբը մարսողական համակարգի հիվանդությունների մեջ տեսակարար մեծ կշիռ ունի...

Լեղաքարային հիվանդություն

Բնորոշվում է լեղապարկում, հազվադեպ՝ լեղուղիներում քարերի առաջացումով...

Loading...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ