Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Կապույտ հազ

Վերին շնչուղիների կատառով և բնորոշ սպաստիկ բնույթի հազով ընթացող սուր տարափոխիկ հիվանդություն է...

Լեյշմանիոզներ

Ընդերային կամ մանկական լեյշմանիոզ (կալաազար, տրոպիկական սպլենոմեգալիա)...

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ

Սուր, հավանաբար վիրուսային ծագման տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է ջերմության բարձրացումով, թարախային բնույթի նշիկաբորբով, ավշահանգույցների, լյարդի և փայծաղի մեծացումով...

Էպիդեմիկ պարոտիտ (խոզուկ)

Սուր վիրուսային տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է մեկ կամ մի քանի թքագեղձերի բորբոքումով, որոշ դեպքերում նաև այլ օրգանների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով...

Իերսինիոզ

Սննդային վարակման մեխանիզմ ունեցող տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է աղիքային տրակտի ախտահարումով, ինչպես նաև համընդհանուր տարածման և այլ օրգան-համակարգերի ախտահարման հակումով...

Դիզենտերիա

Սուր աղիքային վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով և աղիքային համախտանիշով, ինչպես նաև այլ օրգան-համակարգերի երկրորդային ախտահարման երևույթներով...

Բրուցելոզ

Զոոնոզ վարակաալերգիկ բնույթի հիվանդություն է, որը բնորոշվում է տենդով, հենաշարժական, ռետիկուլյոէնդոթելային, նյարդային և անոթային համակարգերի ախտահարումով...

Կոլիէնտերիտ (աղիքային կոլի-վարակ)

Հանդիպում է հիմնականում մինչև երկու տարեկան երեխաների մոտ։ Այս հիվանդությունը մինչև մեկ տարեկան երեխաների մոտ անվանվում է կոլիէնտերիտ։ Ժամանակակից պայմաններում ախտորոշման պրոցեսում պետք է արտացոլվեն ստամոքսաաղիքային տրակտի ախտահարումները (գաստրիտ, գաստրոէնտերիտ, էնթերոկոլիտ, կոլիտ), անպայման նշելով հարուցիչը, տոքսիկոզի և էքսիկոզի արտահայտության աստիճանը...

Սեռահասունացման նյարդային հյուծում

Նյարդաներզատական բնույթի այս հիվանդությունը գործնականում զարգանում է աղջիկների մոտ սեռական հասունացման շրջանում։ Կլինիկական պատկերով հաճախ նման է Սիմոնդսի հիվանդությանը, մանավանդ, երբ զարգանում են հիպոֆիզային անբավարարության երևույթներ...

Սեռական վաղաժամ հասունացում

Այս անվան տակ հասկանում են ախտաբանական այն վիճակը, երբ տղաների սեռական հասունացումն սկսվում է մինչև 10, իսկ աղջիկներինը՝ 8 տարեկանում...

Շաքարախտ

Երեխաների ներզատական հիվանդություններից ամենատարածվածն է։ Այն համարվում է բժշկասոցիալական պրոբլեմ, քանի որ շաքարախտով հիվանդների մոտ 20%-ը կազմում են մինչև 10 տարեկան երեխաները...

Ճարպակալում

Ճարպակալվող երեխաների աճը կյանքի յուրաքանչյուր տարվա ընթացքում ավելանում է մոտավորապես 1%-ով։ Այդ առումով պետք է նկատի ունենալ, որ չափահասների համեմատությամբ երեխաների մոտ գերակշռում են ասիմիլյացիայի պրոցեսները, էներգիայի նրանց ծախսերը և նյութափոխանակության պրոցեսներն ավելի ինտենսիվ բնույթ ունեն, ուստի երեխաների օրգանիզմում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պահանջը մեծ է։ Մյուս կողմից՝ երեխաների մոտ գերակշռում են նյարդային համակարգի և այն գոյացումների զարգացումը, որոնք կարգավորում են աճող օրգանիզմի սնուցման պրոցեսները...

Անորխիզմ (անամորզություն)

Անորխիզմը որպես արտահայտված թերսեռագեղձություն (հիպոգոնադիզմ) կարող է լինել...

Դաունի հիվանդություն

Քրոմոսոմային հիվանդություն է, որի դեպքում բոլոր բջիջներում 46-ի փոխարեն առկա են 47 քրոմոսոմներ։ Ավելորդ քրոմոսոմը 21-րդ զույգ քրոմոսոմից մեկն է, այսինքն՝ 21-րդ զույգը կազմված է ոչ թե 2, այլ 3 քրոմոսոմներից («արիսոմիա»)...

Իսկական հերմաֆրոդիտիզմ

Հիվանդության էությունն այն է, որ միևնույն օրգանիզմում, թե՛ արական և թե՜ իգական սաղմնաբջիջների հասունացման շնորհիվ, զարգանում են և՛ ձվարանները, և՛ ամորձիները։

Էթիոլոգիան կապում են ժառանգականության հետ։ Ախտածագման մեխանիզմում կարևորություն է տրվում սեռական քրոմոսոմների առայժմ չհայտնաբերված խայտաբղետությանը (մոզաիցիզմին)...

Փայտացում (տետանուս)

Սուր տարափոխիկ հիվանդություն է, որը բնորոշվում է տոնիկ բնույթի ցնցումներով և թույների ազդեցության հետևանքով զարգացող տարբեր բնույթի ընդհանուր խանգարումներով...

Կրիպտորխիզմ (գաղտնամորձություն)

Մեկ կամ երկու ամորձու ամորձապարկ չիջնելու հետևանք է։ Տարիքին զուգահեռ հիվանդության հաճախությունը նվազում է։ Չիջած ամորձիները կարող են լինել որովայնի խոռոչում կամ աճուկային խողովակում։ Տարբերում են նաև կրիպտորխիզմի կեղծ ձևերը, որոնց դեպքում ամորձապարկի մկանի ռեֆլեքսայհն կծկման հետևանքով ամորձին բարձրանում է վերև...

Էնդեմիկ խպիպ

Հանդիպում է որոշակի աշխարհագրական շրջաններում և արտահայտվում վահանագեղձի մեծացումով։ Ախտածագման գլխավոր գործոնը բնության մեջ և սննդամթերքում, հետևաբար և օրգանիզմում յոդի պակասն է, որի պատճառով խանգարվում է վահանագեղձային հորմոնների սինթեզը, որը և բերում է գեղձի մեծացման և գերաճի։ Խպիպի զարգացման սկզբնական շրջանում վահանագեղձի հիպերպլազիան լինում է կոմպենսատոր, առանց ֆունկցիայի խանգարման։ Սակայն յոդի երկարատև անբավարարության պայմաններում զարգանում է գեղձի հիպոթիրեոիդային վիճակ։ Վահանագեղձի գերաճը կարող էլինել տարածուն, հանգուցավոր և խառը...

Դիֆուզ տոքսիկ (թունային) խպիպ

Օրգանիզմի այս ընդհանուր հիվանդությանը բնորոշ է վահանագեղձի գերաճը և գերֆունկցիան։ Այլ կերպ այն կոչվում է թիրեոտոքսիկոզ։ Երեխաները հիվանդանում են բավական հաճախ, բոլոր տարիքներում, առավելապես 10-15 տարեկան տղաները։ Բացառիկ դեպքերում հանդիպում է նաև բնածին թիրեոտոքսիկոզ...

Իցենկո-կուշինգի հիվանդություն կամ համախտանիշ

Այս ծանր և մանկական տարիքում քիչ հանդիպող հիվանդության պատճառը վերջնականապես պարզված չէ։ Պատճառներից կարևոր նշանակություն են տալիս սուր և քրոնիկական վարակներին, գանգի վնասվածքներին, հազվադեպ՝ հիպոֆիզի բազոֆիլաբջջային ադենոմային կամ արտահիպոֆիզային հորմոնաակտիվ ուռուցքներին, որոնք ավելացնելով ենթատեսաթմբում մշակվող կորտիզոլիբերինը (ռիլիզինգ գործոն), խթանում և ավելացնում են մակերիկամների կեղևում մշակվող գլյուկոկորտիկոիդները...

Loading...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ