Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Ինչ անել, եթե երեխայի մոտ ասթմա է

Ինչ անել, եթե երեխայի մոտ ասթմա է

Ասթմայով երեխային մեծացնելը կարող է բավականին դժվար լինել: Երեխան երեխա է, եւ երբ վազվզում է, ոչինչ չի զգում եւ հնարավոր է չի գիտակցում, թե ինչպես անվանել իր ախտանիշները:


Որպես ծնող դուք ամեն ինչ անում եք, որպեսզի միշտ հետեւեք եւ զգոն լինեք, սակայն ամեն ինչ չէ, որ դուք կարող եք տեսնել, հաղորդում է Fox News-ը:

 

Սակայն երեխայի ասթման չպետք է ծնողի մոտ խուճապի զգացողություն առաջացնի: Եթե դուք նոր եք իմացել ախտորոշումը, կամ պատրաստվում եք ասթմայով երեխային դպրոց ուղարկել, ապա հստակ պլան կազմեք:

 

Մանկաբույժը ասթմայի բուժման համար արդյունավետ բուժման կանոնակարգ կնշանակի՝ հիմնվելով հիվանդության ծանրության եւ երեխայի տարիքի վրա: Դա կարող է լինել նեբուլայզեր (շնչառական սարք) կամ դոզավորված ինհալյատոր: Նախքան բժշկի աշխատասենյակը թողնելը, համոզվեք որ դուք հասկացել եք, թե ինչպես այն օգտագործել:

 

Յուրաքանչյուր ասթմայով հիմանդ պետք է գործողությունների պլան ունենա եւ դա հատկապես կարեւոր է երեխաների համար: Գրավոր փաստաթուղթ կազմեք, որը կարելի կլինի պահել տնային պայմաններում, ինչպես նաեւ պատճենահանել եւ տալ ձեր երեխայի մասին հոգ տանող բոլոր մեծահասակներին:

 

Այդ փաստաթուղթը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝ ինչն է ձեր երեխայի մոտ ասթմայի նոպաներ առաջացնում, ասթմայի հիմնական ախտանիշները (օրինակ խզզոցներ), ինչպես նաեւ երեխային անհրաժեշտ բոլոր դեղորայքի անվանումները եւ դեղաչափերը: Եվ ամենակարեւորը, այնտեղ պետք է տեղեկատվություն լինի այն մասին, թե ինչ անել, եթե երեխայի մոտ ասթմայի նոպա սկսվի  եւ տեղեկատվություն անհետաձգելի կապի մասին տվյալներով:

 

Երբ դուք արդեն ձեր գործողությունների հստակ պլան եք կազմել, ապա արդեն ժամանակն է երեխայի հետ խոսել ասթմայի մասին: Իհարկե նա գիտի, որ հիվանդ է ասթմայով եւ դեղորայք է ընդունում, սակայն հիվանդության մասին տեղեկությունը եւ ձեր բացակայության պայմաններում արտակարգ իրավիճակում գործելու մասին տեղեկատվությունը շատ կարեւոր են: Դուք ձեր երեխային ավելի լավ գիտեք, քան որեւէ մեկը, այնպես որ այնպես զրուցեք նրա հետ, որ հասկանալի լինի, խրախուսեք հարցերը նրա կողմից: Եթե նա կարողանա հաղթահարել հիվանդության հանդեպ վախը, ապա ավելի լավ կկարողանա վերահսկել իրավիճակը, այնպես որ դուք կկարողանաք միասին կառավարել հիվանդությունը:

 

Եթե ձեր երեխան արդեն բավականին մեծ է, ապա հարցրեք նրան, ուզում է նա արդյոք խոսել ասթմայի մասին ուսուցիչների, տատիկի կամ այլ մեծահասակների հետ: Ինչքան նա ավելի շատ քննարկի դա մեծահասակների հետ, ում վստահում է, այնքան ավելի քիչ կվախենա եւ այնքան ավելի շատ կզգա, որ դուք բոլորով մեկ թիմ եք: Դա նշանակում է ավելի քիչ սթրես ձեր երկուսի համար, եւ դա շատ լավ է, քանի որ սթրեսը ասթմայի դրդապատճառ է:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. boxgift.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Գիտաժողով՝ նվիրված ռադիոլոգիական առաջատար հետազոտություններին. erebunimed.com
Գիտաժողով՝ նվիրված ռադիոլոգիական առաջատար հետազոտություններին. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում տեղի է ունեցել հերթական գիտաժողովը՝ այս անգամ նվիրված ռադիոլոգիական առաջատար հետազոտություններին: ՄՌՏ բաժանմունքի ռադիոլոգ Մերի Դավթյանը ներկայացրել է...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Մաշկաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Սրտանոթաբանություն Նյարդաբանություն Ակնաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Համակարգային հիվանդություններ Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Վիրաբուժություն Ներզատաբանություն Ցավ Ճարպակալում ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Անպտղություն Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների Ալերգոլոգիա Թերապիա Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա Վեներաբանություն Պլաստիկ վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Առաջին նախաբժշկական օգնություն
Փոքր երեխաների գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն. ultraimaging.am
Փոքր երեխաների գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն. ultraimaging.am

Գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան այսօր ախտորոշման ամենատեղեկատու մեթոդներից է: Նյարդաբանական և նյարդավիրաբուժական հիվանդությունների ճիշտ ախտորոշումը դյուրին չէ նույնիսկ...

Ախտորոշում
ՀՀ ԱՆ. Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները
ՀՀ ԱՆ. Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան...

Գենետիկա Համակարգային հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ