Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Պնևմոպաթիաներ

Թոքերի ոչ վարակային ծագման ախտաբանական պրոցեսներն են, որոնք ձևավորվում են պտղի և նորածինների զարգացման ներարգանդային ու վաղ նորածնային շրջաններում և արտահայտվում երեխայի կյանքի առաջին օրերին` շնչական խանգարումների համախտանիշով։ Այն հաճախ զարգանում է անհաս երեխաների մոտ։ Առաջացման պատճառների մեջ, ըստ հաճախականության,

 

  • առաջին տեղը գրավում են թոքերի հիալինային թաղանթները, ատելեկտազները,
  • երկրորդ տեղը՝ ներարգանդային թոքաբորբերը,
  • երրորդ տեղը՝ կենտրոնական նյարդային համակարգի ծննդաբերական վնասվածքները,
  • չորրորդ տեղը՝ թոքերի և սրտի զարգացման անկա-նոնությունները։

 

Շնչական անբավարարության սկզբնանշանները հայտնվում են ծնվելուց 1-4 ժամ հետո, երբեմն՝ որոշ ուշացումով։ Շնչառությունը, որպես կանոն, դժվարացած է և հաճախացած, հասնելով րոպեում՝ 80-100-ի (նորմայում 40)՝ մինչև 10 վրկ տևողությամբ դադարով։ Պուլսը րոպեում կազմում է 130-140։ Նկատվում է հիպոռեֆլեքսիա։ Ծնվելիս մաշկային ծածկույթները կարող են լինել վարդագույն, սակայն որոշ ժամանակահատվածից հետո հայտնվում է կապտուկ, որը հատկապես ուժեղանում է երեխայի դիրքի փոփոխման դեպքում։ Ծանր դեպքերում կապտուկն աճում է արագ, երեխան տրվող գրգռիչներին չի պատասխանում և ընկնում է կոմայի մեջ։


Ավելի թեթև ընթացքի դեպքում նկատվում է չափավոր ընկճում, թույլ ճիչ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռման ախտանիշներ՝ տրեմոր, հիպերէսթեզիա, արգելակումը փոխարինվում է դրդումով և այլն։ Որոշ երեխաների մոտ հաճախացած շնչառությունը պարբերաբար ընդհատվում է՝ 10-15 վրկ տևողությամբ անշնչությամբ (ապնոէ) կամ շնչահեղձուկի նոպաներով։ Թոքերում լսվում են ոչ մշտական թաց խզզոցներ։ Սրտանոթային համակարգի կողմից նկատվում է տախիկարդիա, սրտի տոների խլացում, զարկերակային ճնշման բարձրացում։ Երեխաների մեծ մասի մոտ շնչառական խանգարումների հետ դիտվում են ձեռքերի և ոտքերի այտուցներ։


Հիալինային թաղանթներ։ Ախտաբանական այնպիսի վիճակ է, երբ ալվեոլների, ալվեոլային ուղիների և շնչական բրոնխիլոների ներքին մակերեսները ծածկվում են սպիտակ ածխաջրային կառուցվածք ունեցող հիալինանման նյութով։ Նորմայում գոյություն ունի հակաատելեկտատիկ նյութ՝ սուրֆակտանտ, որը պաստառելով ալվեոլների ներքին մակերեսը, ապահովում է մակերեսային լարվածությունը, թոքերի ֆունկցիոնալ վիճակը և օդափոխությունը։ Սուրֆակտանտը իրենից ներկայացնում է լիպոպրոտեիդ, որի հիմնական բաղադրիչ մասը դիպալմիտին-լեցիտինն է։


Սուրֆակտանտի արտադրությունը սկսվում է պտղի մոտ 20-24 շաբաթական հասակից, մինչդեռ այն ուժեղանում է ծննդաբերությունից առաջ և նպաստում է թոքերի առաջնային լայնացմանը։ Սուրֆակտանտի առաջացումը ընկճում են հիպոքսիան, ացիդոզը, հիպոթերմիան։ Դա է պատճառը, որ նրա քանակը պակաս է անհաս, հիպոքսիայով ծնված երեխաների մոտ։


Հիպոքսիայի, հիպերկապնիայի և ացիդողի հետևանքով առաջանում է թոքային զարկերակի մազանոթների սպազմ, խանգարվում է արյան շրջանառությունը, հեղուկը անոթներից դուրս է գալիս դեպի ալվեոլները։ Միաժամանակ դուրս են գալիս ֆիբրինը, ձևավոր տարրերը և, մակարդվելով, պաշարման են ենթարկում ալվեոլների ամբողջ մակերեսը, որ չեզոքացնում է ամբողջ սուրֆակտանտը։ Վերջիններիս պատճառով զարգանում է արտահայտված շնչական անբավարարություն, որն ընթանում է շնչական խանգարման համախտանիշով։


Կլինիկական ախտանիշներն են հևոցը, ցիանոզը, որոնք հայտնվում են ծնվելուց մի քանի ժամ հետո։ Հևոցը և ցիանոզը ժամանակի ընթացքում ուժեղանում են՝ հասնելով ծայրահեղ աստիճանի։ Զարգանում է սրտային անբավարարություն։ Ալվեոլներում օդի պարունակության պակասեցման հետևանքով գոյանում է ներկրծքային բացասական ճնշում, որը շնչառության ժամանակ արտահայտվում է կրծոսկրի ներանկումով։ Միաժամանակ տեղի է ունենում միջկողային հատվածների ներքաշում, առաջ են գալիս վերանրակային փոսեր, քթի թևերը լայնանում են։ Շնչառությունը հաճախացած է, մակերեսային։ Պերկուտոր և աուսկուլտատիվ բնորոշ փոփոխություններ չեն նկատվում։ Որոշ դեպքերում կարող է լինել պերկուտոր հնչյունի կարճացում, երբեմն՝ տիմպանիտ։ Թոքերում լսվում է մերթ թուլացած, մերթ կոշտացած շնչառություն՝ տարբեր տրամաչափի խզզոցներով։


Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ սկզբնական շրջանում հիալինային թաղանթներն ունեն «հանգուցավոր-ռետիկուլային ցանցի» տեսք։ Հետագայում տարածված օջախային ատելեկտազների հետ սկսում է զարգանալ նաև ընդհանուր հիպոպնևմատոզ, իջնում է սրտի և ստոծանու ուրվագծերի հստակությունը, այսպես կոչվող՝ «սպիտակ թոքեր» են առաջանում։ Ընդ որում, մարմնի սկզբնական զանգվածի կորուստը կազմում է 10-20%:


Հիալինային թաղանթների դեպքում ելքը հաճախ անբարենպաստ է։ Մահացու ելքին նպաստում են թթվածնային անբավարարությունը, թթվագարությունը և ֆիզիկական հյուծումը։ Երեխաները սովորաբար մահանում են կյանքի առաջին մի քանի օրվա ընթացքում։ Բարենպաստ դեպքերում երեխաների վիճակն աստիճանաբար լավանում է, նվազում է շնչական անբավարարությունը։ Ռենտգեննկարահանումը թոքային դաշտերի լուսավորում է հայտնաբերում։


Թոքերի ատելեկտազ: Ծնվելուց հետո թոքերի չուղղված (թերլայնացած), անօդակիր հատվածները կոչվում են առաջնային, բնածին ատելեկտազներ։ Անհրաժեշտ է նշել, որ նորածնի կյանքի առաջին երկու օրերին նկատվող թոքերի թերլայնացումը գնահատվում է որպես սովորական, իսկ 48 ժամ հետո՝ ախտաբանական երևույթ։ Թոքերի ատելեկտազի պատճառներից են՝

 

  1. շնչական կենտրոնի թերզարգացումը և ցածր գրգռելիությունը,
  2. թոքերի ալվեոլների, բրոնխային և անոթային համակարգի կառուցվածքային ու ֆունկցիոնալ թերհասությունը, ինչպես նաև թոքերում առաձգական հյուսվածքի թերզարգացումը,
  3. արտաքին շնչական ապարատի անկատարությունը, կրծքային մկանների ու ոսկրային հենքի թերզարգացումը՝ հատկապես անհաս երեխաների մոտ,
  4. շնչական ուղիների խցանումը (օբտուրացիա) շուրջպտղային ջրերով, արյունով ու լորձով,
  5. մակերեսային ակտիվ նյութի (սուրֆակտանտի) առաջացման խանգարումը կամ պակասը,
  6. շնչահեղձուկը և ծննդաբերական վնասվածքները։

 

 

Տարբերակում են նորածինների թոքերի ատելեկտազի երկու հիմնական տեսակ՝ մանր ցրված և հատվածային (սեգմենտային) կամ բազմահատվածային (պոլիսեգմենտային)։ Թոքերի մանր, ցրված ատելեկտազներն առավել հաճախ են հանդիպում։ Հատվածային և բազմահատվածային ատելեկտազները ավելի հասուն նորածինների մոտ են լինում։


Երեխաների ընդհանուր վիճակը ծանր է կամ միջին ծանրության: Նորածինների մոտ նկատվում է մկանային տոնուսի և ռեֆլեքսների չափավոր իջեցում։ Ջերմաստիճանը, որպես կանոն, նորմալ է։ Շատ հազվադեպ լինում են փսխումներ։ Հիվանդության մշտական ախտանիշներն են հևոցը և ցիանոզը։ Մանր ցրված ատելեկտազների դեպքում պերկուսիայի ժամանակ թոքերի առանձին հատվածներում կամ ամբողջ տարածքում հայտնաբերվում է պերկուտոր հնչյունի կարճացում։ Թոքերի հատվածային կամ բազմահատվածային ատելեկտազների դեպքում պերկուտոր հնչյունի կարճացումը հայտնաբերվում է ատելեկտազի տեղակայման հատվածում։ Այստեղ էլ լսվում է ոչ մշտական ճարճատուն կամ եզակի թաց խզզոցներով թուլացած շնչառություն։ Մարմնի սկզբնական զանգվածի կորուստը կազմում է 12-15%: Ռենտգեննկարահանման ժամանակ ցրված ատելեկտազները դիտարկվում են մանր, անօդակիր հատվածների տեսքով։ Վերջիններս երկու թոքերում հավասարաչափ են բաշխված՝ ստեղծելով միջին շուրջարմատային և ստորմիջադիր հատվածներում խտացող մանր ցանցավորման տպավորություն։ Հիալինային թաղանթներ ունեցող երեխաների թոքերի ռենտգեննկարահանումների ժամանակ մշտապես կարելի է հայտնաբերել թոքերի մանր ցրված ատելեկտազներ։ Բազմահատվածային ատելեկտազներ ունեցող երեխաների մոտ ախտահարված հատվածները ծավալով փոքրացած են, տարածուն-միատարր կամ խայտաբղետ տեսք ունեն՝ հարևան հատվածների փոխարինական (կոմպենսատոր) փքումով։ Մեծ ատելեկտազների դեպքում նկատվում է թոքերի ծավալի արտահայտված փոքրացում, միջկողային տարածությունների փոքրացում, միջնորմի օրգանների տեղաշարժ դեպի ատելեկտազների կողմը։ Չբարդացած ատելեկտազները մեծ մասամբ ուղղվում են 5-7 օրվա ընթացքում։ Մահացու ելքը հաճախ նկատվում է այն դեպքում, երբ ատելեկտազները զուգակցվում են թոքաբորբերով, սրտի բնածին արատներով և այլն։


Ներարգանդային թոքաբորբեր։
Նշված թոքաբորբերով հիվանդ նորածինների մոտ շնչական անբավարարության նշաններն ի հայտ են գալիս ծնվելու պահից և շարունակում են հարաճել կյանքի հետագա օրերին։ Պարզորոշ են արտահայտվում թունավորման ախտանիշները, որոնցից են մաշկի գունատ-գորշագույն կամ գորշակապտավուն գույնը, աճող հիպոռեֆլեքսիան, որձկումները, հևոցը, միկրոշրջանառական խանգարումները, պերկուտոր հնչյունի խայտաբղետությունը, տարածված թաց խզզոցները, որոնց քանակը շատանում է կյանքի առաջին յոթ օրերի ընթացքում։


Ռենտգենաբանական հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել թոքերի օջախային փոփոխություններ, որոնք պայմանավորված են բորբոքային ներսփռանքով (ինֆիլտրացիայով)։ Այդ փոփոխություններն ունեն տարբեր ինտենսիվություն՝ առանց հստակ ուրվագծերի, և գլխավորապես տեղակայվում են աջ թոքի ստորմիջադիր և վերին բաժիններում։ Առաջացած փոփոխությունները գրեթե միշտ զուգակցվում են փոքր ատելեկտազներով և հեմոդինամիկայի խանգարումներով (Կ.Ա. Սոտնիկովա)։ Թոքերում բորբոքային փոփոխությունները տևում են 4-6 շաբաթ և ավելի։ Ծանր բարդություն է թոքային հյուսվածքի քայքայումը (տե՛ս «Թոքաբորբ ներարգանդային»)։


Այտուցաարյունահոսական համախտանիշ։
Նորածինների պնևմոպաթիաների ամենածանր ձևերից է։ Օրգանիզմի այն ընդհանուր ախտաբանական հիդրատացիայի արտահայտությունն է, որը զարգանում է ներարգանդային հիպոքսիայի և նյութափոխանակության պրոցեսների խանգարման հետևանքով։ Թոքային հյուսվածքում հեղուկի կուտակման ու թույլ արտազատման հետևանքով թոքային հյուսվածքը ստանում է կապտավուն գունավորումով խմորանման կազմություն, որը խիստ ընկճում է նրա ֆունկցիոնալ հնարավորությունները։


Այտուցաարյունահոսական համախտանիշի կլինիկական պատկերը մեծ նմանություն ունի թոքերի հիալինային թաղանթների և ցրված ատելեկտազների հետ։ Հայտնվում է հևոց, կրծքավանդակի փափուկ տեղերի ներքաշում։ Առատ հիդրատացիայի դեպքում բերանից լինում է փրփրային հեղուկի արտազատում, լսվում է կոշտացած շնչառություն և տարածուն թաց խզզոցներ։ Խախտվում է սրտանոթային համակարգի գործունեությունը։ Ռենտգեննկարահանման ժամանակ թոքային պատկերը երևում է աղոտ, ոչ պարզորոշ։ Թոքերի կենտրոնական հատվածներն ունեն միատարր պղտոր տեսք, միջնորմի և ստոծանու ուրվագծերը համեմատաբար թույլ են արտահայտված։ Թոքերի այտուցային ֆոնի վրա նկատելի են ավելի խիտ բորբոքային- ատելեկտազային հատվածներ, իսկ արյունազեղման տեղերում՝ մթագնումներ Թոքերի զանգվածային արյունազեղումներ։ Այս ախտաբանությա նը նորածինների մի մասի մոտ կարող է մահվան պատճառ դառնալ։ Հաճախ հանդիպում է անհաս նորածինների մոտ։


Թոքային արյունազեղումները կարող են լինել ալվեոլային, ինտերստիցիալ և խառը։ Ինտերստիցիալ արյունազեղումները կարող են նկատվել կյանքի առաջին օրը մահացած երեխաների մոտ, իսկ ալվեոլայինը՝ ավելի ուշ։
Թոքային արյունազեղումների ախտանիշը շնչական ուղիների արյունահոսությունն է։ Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ դիտարկվում են թոքային հենքի ու անոթային պատկերի խիստ ուժեղացում, անորոշ ուրվագծերով ներալվեոլային արյունազեղումների բազմաթիվ օջախներ։ Ներալվեոլային այտուցների դեպքում բերանից արյան խառնուրդով փրփրային հեղուկ է արտազատվում, իսկ արյունազեղումների դեպքում՝ արյունահոսություն քթից և բերանից։ Թոքերի զանգվածային արյունազեղումը կարող է լինել թոքաբորբերի, ներգանգային արյունազեղումների, հեմոլիզային հիվանդության և այլ բարդությունների դեպքում։


Թոքերի զարգացման արատներ։ Այս շարքում կարելի է թվարկել ագենեզիան, ապլազիան, հիպոպլազիան, բլթային էմֆիզեման, պոլիկիստոզը և այլն։   


 

Ձախից` Նկ. 40. Աջ թոքի ապլազիա: Աջից` նկ. 41. Բնածին լոբար (բլթային) էմֆիզեմա 4 շաբաթական նորածնի մոտ։

 

Ագենեզիայի դեպքում թոքերը լրիվ բացակայում են։ Ապլազիայի դեպքում պահպանված է ծայրը փակ թերաճ (ռուդիմենտար) գլխավոր բրոնխը (նկ. 40)։ Թոքի կամ նրա բլթի հիպոպլազիան հանդիպում է ավելի հաճախ։ Այն կարող է լինել`

 

  • ընդհանուր
  • մասնակի։

 

 

Տեղակայվում է գլխավոր բլթային, հատվածային (սեգմենտային), ենթահատվածային (սուբսեգմենտային) և ստորենթահատվածային (ստորսուբսեգմենտային) բաժանման մակարդակներում։ Շնչառության անբավարարության կլինիկական նշանները կախված են ախտահարման պրոցեսի տարածման աստիճանից։ Ռենտգեննկարահանմամբ թոքերի ախտահարված մասերում պարզորոշ նկատելի են օդակրության նվազումը, միջնորմի ստվերի տեղաշարժը դեպի ախտահարման կողմը։ Բլթային բնածին էմֆիզեման բավականին հազվադեպ է հանդիպում։ Նրա առկայության դեպքում թոքի խիստ փքված բիլթը սեղմում է չվնասված բլթին` առաջացնելով միջնորմի լարվածություն և տեղաշարժ դեպի առողջ կողմը (նկ. 41)։ Ծնվելու պահից սկսած երեխայի վիճակը ծանր է։ Նկատվում են շնչական անբավարարություն, շնչահեղձուկի նոպաներ, հիվանդ կողմում կրծքավանդակի արտափքում, պերկուտոր հնչյունի կարճացման երանգ, շնչառության թուլացում։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում է մեծ օդակիր խոռոչ կամ թոքերի ախտահարված բլթերի բարձր թափանցելիություն, սրտի և միջնորմի ստվերի տեղաշարժ դեպի առողջ կողմը, էմֆիզեմայի կողմում ` ստոծանու հարթեցում: Հանդիպում են նաև թոքի բնածին բշտեր (նկ. 42, նկ. 43):

 


 
Ձախից` նկ. 42. աջ թոքի բնածին բուշտ (կիստա): Աջից` նկ.43. ձախ թոքի բնածին բուշտ հորիզոնական մակարդակով հեղուկի պարունակությամբ: Սրտի ստվերը տեղաշարժված է դեպի աջ:


Բուժումը:
Կոմպլեքսային է, որն ընդգրկում է խնամքի ամենաանբարենպաստ պայմանները, շնչառական ուղիների անցանելիության  վերականգնումը, թթվածնային թերապիան, ռե- և դեհիտրատացիոն միջոցառումները, պարէնտերալ սնուցումը, արյան փոխարինողների օգտագործումը, արյան պլազման, սրտային միջոցները, հակաբիոտիկները և այլն:


Շնչառական խանգարումների համախտանիշ ունեցող երեխային հնարավորինս արագ տեղավորում են կյուվեզի մեջ, որտեղ օդի ջերմաստիճանը պետք է լինի 33-34°C, թթվածնի խտությունը` 40-60%, իսկ օդի խոնավությունը` 90-60%: Նախորոք կատարում են վերին շնչական ուղիների պարունակության արտածծում։ Ասպիրացիան կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում արտածծել նաև ստամոքսի պարունակությունը։


Շնչահեղձուկով ծնված երեխաների վերակենդանացման և ինքնուրույն շնչառության վերականգնման հետ իրագործվում է նաև միջամտությունների մի ամբողջ համալիր, որն ընդգրկում է նաև թոքերի արհեստական օդափոխումը։ Նյութափոխանակային ացիդոզի կարգավորման նպատակով օգտագործվում է նատրիումի հիդրոկարբոնատի 4-5%-անոց լուծույթ։ Նորածինների ծծման և կլման ռեֆլեքսների խիստ ընկճվածության դեպքում հարաղիքային (պարենտերալ) ճանապարհով ներարկում են հեղուկներ (կյանքի առաջին օրը 65 մլ/կգ, իսկ 2-3-րդ օրերին՝ 100մլ/կգ)։ Հեղուկը ներարկվում է 1 րոպեում 6-7 կաթիլ արագությամբ։ Լայն կիրառում ունեն վիտամինների, կոկարբոքսիլազայի, էուֆիլինի, անալեպտիկների և այլ դեղամիջոցների ներարկումները։ Բացի այդ, նշանակում են 1%-անոց վիկասոլի լուծույթի միանվագ ներարկումներ (0,2-0,3 մլ 3 օրվա ընթացքում)։


Հեղինակների մեծ մասը գտնում է, որ հակաբիոտիկները պետք է կիրառել ներարգանդային վարակման կասկածի, շնչառական խանգարումների համախտանիշի ծանր ընթացքի, վարակի զուգակցման դեպքերում։ Կերակրումն սկսելու ժամկետը որոշվում է անհատական կերպով։ Առողջանալու ընթացքի հետ աստիճանաբար երեխային կյուվեզից տեղափոխում են մահճակալի վրա, կերակրում են կրծքի կաթով` սկզբում ծծակով, իսկ հետո կրծքով։   


Կանխարգելումը։ Ընդգրկում է պտղի նախածննդյան պահպանության, անհասության և ներարգանդային հիպոքսիայի կանխարգելման, ախտաբանական հղիություններ և ծննդաբերություններ ունեցող կանանց կատարելագործված բուժօգնության կազմակերպման լայն միջոցառումներ։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ