Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Սուր թունավորումներ. ամինազին, ամիտրիպտիլին, ատրոպին, բարբիտուրատներ, բելոիդ

Ամինազին (քլորպրոմագին, պլեգոմազին և ֆենոթիազինի այլ ածանցյալներ),  Ամիտրիպտիլին (տրիպտիզոլ, իմիպրամին և այլն), Ատրոպին (բելադոնա, պլատիֆիլին, ասթմատոլ, աէրոն և այլն), Բարբիտուրատներ (բարբամիլ, բարբիսայլ-նատրիում, էթամինալ-նատրիում, ֆենոբարբիտալ), Բելոիդ (բելասպոն, բելատամինալ)

 

ԱՄԻՆԱԶԻՆ (քլորպրոմագին, պլեգոմազին և ֆենոթիազինի այլ ածանցյալներ)


Թունավոր են համարվում ամինազինի մոտ 1 մգ/կգ դեղաչափերը, մահացու՝ 15մգ/կգ–ը։ Երեխաները շատ զգայուն են այս խմբի դեղորայքի նկատմամբ։ Ամինազինը լավ լուծվում է ջրում և ճարպային հեղուկներում, արագ ներծծվում է ստամոքսաաղիքային ուղում։ Երեխաները թունավորվում են հիմնականում դեղահաբերի պատահական ընդունումից։ Թունավորումները կապված դեղորայքի գերդեղաչափերից շատ հազվադեպ են հանդիպում։


Թունավորման երևույթների զարգացումը կապված է կենտրոնական նյարդային համակարգի վրա դեղորայքի թողած ազդեցությունից։ Դեղորայքի մեծ դեղաչափերի ընդունման դեպքում, բացի հիմնական հանգստացնող (սեդատիվ) ներգործությունից, զարգանում են նաև հիպոտենզիվ և թերջերմային երևույթներ, ընկճվում է շնչական կենտրոնի ֆունկցիան։


Թեթև աստիճանի թունավորման դեպքում զարգանում է թուլություն, գլխապտույտ։ Ընկնում է մկանային լարվածությունը, առաջ է գալիս քնկոտություն։ Նկատվում է մաշկի և լորձաթաղանթների չորություն, հաճախասրտություն, երբեմն որովայնային ցավեր, լուծ։ Միջին ծանրության թունավորման դեպքում ընկճվում է նյարդային համակարգը։ Խանգարվում է քայլվածքը, նկատվում է մկանունքի լարվածության թուլացում, լինում է խիստ գրգռվածություն։ Երեխաները սկսում են ճչալ, լաց լինել, ծամածռություններ կատարել։ Այնուհետև զարգանում է խորը քուն։ Մաշկը և լորձաթաղանթները գունատ են, չոր։ Ռեֆլեքսները թուլացած են, սակայն հաճախ գերռեֆլեքսություն է նկատվում։ Հնարավոր է մկանային կարկամվածության առաջացում, վերջույթների կծկում, աթետոզ տիպի ցնցումներ։ Զարկերակային ճնշումը չափավոր իջած է։ Շնչառությունը մակերեսային է, նկատվում է հևոց։ Որպես կանոն, միզակապություն է զարգանում։ Արյան մեջ հայտնաբերվում է լեյկոպենիա, շաքարի և կալիումի պարունակության չափավոր բարձրացում, մեզում՝ սպիտակուցներ, էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, շաքար։


Ծանր թունավորումների դեպքում զարգանում է կոմա։ Շնչառությունը մակերեսային է, խռմփոցով։ Մաշկը գունատ է, կապտուկային։ Ռեֆլեքսներն աստիճանաբար վերանում են։ Անհետանում է լույսի նկատմամբ բբերի ռեակցիան։ Պուլսը հաճախացած է, թույլ լարվածությամբ ու լեցումով։ Զարկերակային ճնշումն ընկնում է։ հայտնվում են կլոնիկ, տոնիկ ցնցումներ, երբեմն ետպրկման (օպիստոտոնուս) ձևով։ Մահը սովորաբար վրա է հասնում շնչական կենտրոնի պարալիզից կամ հարաճող սրտային անբավարարությունից։


Թունավորման բարդություններից են ալերգիկ ռեակցիաները (հոդերի շրջանում ենթամաշկային բջջանքի այտուցներ), թոքերի այտուցը, ուղեղի այտուցը, նեֆրոպաթիան, լյարդի դիստրոֆիան և այլն։ Երեխայի մահվան պատճառ կարող է լինել թոքաբորբը։


Բուժումը։ Թունավորման առաջին 6 ժամերի ընթացքում կատարվում է ստամոքսի լվացում, այնուհետև ներմուծվում է աղային լուծողական և ակտիվացրած ածուխ։ Բոլոր հիվանդներին նպատակահարմար է նշանակել թիամին, պիրիդոքսին ցիանակոբալամին։ Ներերակային կամ միջմկանային ներարկվում է կոկարթոքսիլազա։ Ալերգիկ այտուցների բուժման նպատակով տրվում է դիմեդրոլ (ներքին ընդունման ձևով կամ ենթամաշկային)։ Ամինազինային հակազդիչներ են ֆենամինը, պերվիտինը, պիրիդրոլը (կենտրոնական սիմպաթիկալուծիչներ), ինչպես նաև կոֆեինը։ Ներերակային ներարկվում է գլյուկոզայի 5% լուծույթ ասկորբինսւթթվով և գլյուկորտիկոիդներով։

 

Միզարտադրությունն արագացվում է մանիտոլով կամ այլ միզամուղ միջոցներով։ Թթվածնային անբավարարության դեպքում նշանակվում է թթվածնաթերապիա։ Շնչական կենտրոնի խիստ ընկճման դեպքում կատարվում է թոքերի արհեստական օդափոխություն միոռելաքսանտների օգտագործումով։ Ցնցումների ժամանակ ներերակային ներարկվում է նատրիումի օքսիբուտիրատ կամ նշանակվում է քլորալ հիդրատային հոգնա։ Սեդուքսենի և բարբիտուրատների կիրառումը նպատակահարմար չէ։ Սրտի գործունեության թուլացման դեպքում՝ սրտային գլիկոզիդներ, կամֆորա։ Արտահայտված հիպոտոնիայի դեպքում կաթիլային եղանակով ներերակային ներարկվում է մեզատոն կամ նորադրենալին։ Արդյունքի բացակայության դեպքում կարելի է ներարկել անգիոտենզին կամ պիտուիտրին (ադրենալինը և էֆեդրինը հակացուցված են)։


Առանձնահատուկ ծանր դեպքերում կատարվում է արյան փոխարինական ներարկում, որովայնամզային դիալիզ, հեմոսորբցիա և արհեստական երիկամի կիրառում։


ԱՄԻՏՐԻՊՏԻԼԻՆ (տրիպտիզոլ, իմիպրամին և այլն)


Երեխաների թունավորումները հակադեպրեսանտներով հազվադեպ են հանդիպում, չնայած նրանք ևս շատ վտանգավոր են և պահանջում են ինտենսիվ բուժում։ Կրտսեր տարիքի երեխաների մոտ ծանր թունավորումներ կարող են զարգանալ 75-100 մգ իմիպրամինի կամ որևէ այլ հակադեպրեսանտի (3-4 հաբ) միանվագ ընդունումից։ Մահացու է համարվում 250 մգ դեղաչափը։


Դեղամիջոցն արագ ներծծվում է ստամոքսաաղիքային ուղուց և արյան մեջ առավելագույն խտությունը նկատվում է 1,5-2 ժամ հետո։ Թունավոր ազդեցությունը պայմանավորված է նյարդային համակարգի վրա ունեցած ներգործությունից։ Կենտրոնական նյարդային համակարգի դրդման հետևանքով զարգանում են կլոնիկ և տոնիկ ցնցումներ, էպիլեպսանման վիճակ։ Միաժամանակ զարգանում է կենտրոնական նյարդային համակարգի խոր արգելակում՝ ընդհուպ մինչև կոմա։ Շնչական կենտրոնի վրա հակադեպրեսանտների արգելակող ազդեցության հետևանքով առաջ է գալիս հևոց, կապտուկ, շնչադադար (ապնոէ)։ Ջերմությունը լինում է բարձր, սկզբնական շրջանում կարող է բարձրանալ զարկերակային ճնշումը, որը հետագայում իջնում է։ Սիրտ-անոթային համակարգի կողմից հայտնաբերվում է հաճախասրտություն, սրտամկանի հաղորդչականության և վերականգնման պրոցեսների խանգարում։ Ծանր դեպքերում զարգանում է սրտի թելիկախաղ (ֆիբրիլյացիա);


Բուժումը։ Ստամոքսի լվացում, մաքրող հոգնա, աղային լուծողական։ Հիպոքսիայի և ցիանոզի վերացման նպատակով նշանակվում է թթվածին։ Ծանր դեպքերում՝ թոքերի արհեստական օդափոխություն։ Զարկերակային ճնշման անկման դեմ պայքարի նպատակով ցուցված են արյան փոխներարկում, պլազմա և պլազմային փոխարինողներ։ Հակադեպրեսանտների խոլինալուծիչ ազդեցության հետ կապված ախտանիշների վերացման նպատակով կատարվում են էզերինի ներերակային և միջմկանային սրսկումներ։ Ներերակային շատ դանդաղ ներարկվում է 2-4մգ՝ 2 րոպեի ընթացքում 2մգ։ Սրսկումները կարելի է կրկնել 1 ժամ հետո, առավելագույն դեղաչափը հասցնելով մինչև 10-12մգ–ի։ Էզերինի (ֆիզոստիգմինի) կողմնակի ազդեցության երևույթների զարգացման դեպքում, որոնք արտահայտվում են դանդաղասրտությամբ, բարձրացած թքաարտադրությամբ, փսխումով, երբեմն ցնցումներով, անմիջապես ներարկվում է ատրոպինի սուլֆատի լուծույթ։ 2-3 տարեկան երեխաներին ներերակային ներարկվում է 1 մգ անապրիլին, որը տրվում է 3-4 անգամ, մի քանի րոպե ընդմիջումներով։ Նշանակվում են արագ ներծծման սրտային գլյուկոզիդնեո (ստրոֆանթինի խումբ)։ Գրգռման և ցնցումների ժամանակ՝ դիազեպամ (5-10մգ, միջմկանային): Արտահայտված ջերմության դեպքում զգուշորեն սառեցման միջոցառումներ են կիրառում։ Թոքաբորբի կանխարգելման նպատակով նշանակվում են հակաբիոտիկներ։


ԱՏՐՈՊԻՆ (բելադոնա, պլատիֆիլին, ասթմատոլ, աէրոն և այլն)


Մանկական պրակտիկայում խոլինալուծիչ դեղամիջոցներով թունավորումները լինում են նրանց գերչափերի կամ անփույթ պահպանման հետևանքով հաբերի պատահական ընդունումից։


Թունավորման առաջին աշտանիշներն են բերանի չորությունը, կլման դժվարացումը, գլխացավը, գլխապտույտը, ոտքերի թուլությունը, քնկոտությունը։ Նշվում են նաև ծարավի զգացում, աչքերի յուրատեսակ փայլ, տեսողության խանգարում և երկտեսություն, մաշկի կարմրություն։ Շատ հաճախ առաջ են գալիս սրտխառնոց, որովայնային ցավեր, լուծ։


Կապված թունավորման արտահայտվածությունից տարբերում են 3 տեսակ, թեթև, միջին ծանրության և ծանր։


Թեթև թունավորման դեպքում նկատվում են վերոհիշյալ ախտանիշները։ Լինում է նաև բբերի լայնացում, լույսի նկատմամբ ռեակցիան պահպանվում է։ Հայտնաբերվում է հաճախասրտություն, մաշկի չորություն և կարմրություն։ Միջին ծանրության թունավորումների դեպքում հիվանդը գրգված է լինում։ Մաշկի կարմրությունը խիստ արտահայտված է, որն ընդգրկում է ողջ դեմքը, պարանոցը և կրծքավանդակի հատվածը։ Կարմրած մաշկի վրա կարող են գոյանալ բշտեր (մոլաքոր)։ Կարմրությունն անցնելուց հետո կարող է նկատվել մանր թեփոտում։ Խանգարված է շարժումների կոորդինացիան, նկատվում է «խմածի» քայլվածք։ Երեխաները լինում են կամակոր, գոռում են, ռեակցիան շրջապատի հանդեպ դառնում է անհամապատասխան, բարձրանում է ջերմությունը։


Ծանր աստիճանի թունավորումների ժամանակ հոգեշարժ գրգռվածությունը զուգակցվում է գիտակցության խառնաշփոթությամբ, հոգեախտով (պսիխոզով) և ցնցումներով։ Երեխաները հարազատներին չեն ճանաչում, փորձում են փախչել և այլն։ Առաջ է գալիս ակամա միզարձակություն և կղում։ Ցնցումները սովորաբար կլոնիկ բնույթ են ունենում։ Բբերը խիստ լայնացած են, ռեակցիան լույսի նկատմամբ բացակայում է։ Սրտի կողմից՝ տոների խլացում, հաճախասրտություն։ Նկարագրվում են նաև ծայրահեղ ծանր թունավորումներ, երբ կլինիկական պատկերում գերակշռում է քնկոտությունը, որը վերածվում է կոմայի։ Նման դեպքերում մաշկի կարմրությունը փոխարինվում է գունատությամբ, տախիկարդիան՝ դանդաղասրտությամբ։ Շնչառությունը լինում է հաճախացած, մակերեսային, առիթմիկ։ Հիվանդը մահանում է շնչական կենտրոնի պարալիզից։


Գրականության մեջ նկարագրվում են թունավորման կլինիկական առանձնահատկությունները՝ կապված երեխայի տարիքից։ Այսպես, մինչև 3 ամսական երեխաների մոտ խիստ արտահայտված են մաշկի կարմրությունը, մինչդեռ դրդումը բացակայում է։ Ծայրահեղ աստիճանի է հասնում հիպերթերմիան։ Մեծ տարիքի երեխաների մոտ նկատվում է լորձաթաղանթների չորություն, բբերի լայնացում, տախիկարդիա, հաճախ նաև էքստարսիստոլա։


Բուժումը։ Հաբերի ձևով ատրոպինի և այլ դեղամիջոցների ընդունման ժամանակ զոնդի օգնությամբ կատարվում է ստամոքսի լվացում։ Այդ նպատակով օգտագործում են մարգանցաթթվական կալիումի 0,01–0,1% լուծույթ։ Ստամոքսի լվացումից հետո ներմուծվում են ակտիվացրած ածուխ, աղային լուծողական։ Լվացման համար օգտագործվող զոնդը պետք է խնամքով պատված լինի վազելինով։ Հիվանդին անհրաժեշտ է մութ, անաղմուկ սենյակում ապահովել լիարժեք հանգիստ։ Միզարտադրությունը ուժեղացվում է։ Ներերակային ներարկվում է գլյուկոզայի իզոտոնիկ լուծույթ՝ ասկորբինաթթվով։ Ծանր դեպքերում կաթիլային ձևով ներերակային ներարկվող հեղուկն օրվա ընթացքում երեխային տրվում է 80-1Օ0 մլ/կգ զանգվածի հաշվով։ Գլյուկոզայի լուծույթը կարելի է համակցել նատրիումի քլորիդի իզոտոնիկ լուծույթով, հիմնային և Ռինգերի լուծույթներով, արյան փոխարինողներով։ Անհրաժեշտ է հետևել միզարտադրությանը, որովհետև ատրոպինը հաճախ միզակապություն է առաջացնում։ Արագացրած դիուրեզի ժամանակ միզապարկում պետք է մշտական կաթետեր թողնել։ Լյարդի թունազրկման ֆունկցիայի ուժեղացման նպատակով կարելի է օգտագործել գլյուկոկորտիկոիդներ։ Ծայրահեղ ծանր վիճակների դեպքում կատարվում է արյան փոխներարկում։


Ատրոպինի յուրահատուկ հակաթույներն են խոլինէսթերազիայի արգելակիչները (ֆիզոստիգմին, գալանթամին)։ Արտահայտված դրդման բացակայության դեպքում ենթամաշկային ներարկվում է պիլոկարպինի 1% լուծույթ՝ 0,1 մլ երեխայի տարիքի յուրաքանչյուր տարվա հաշվով կամ Էզերինի պրոզերինի 0,05% լուծույթ (0,001 ֊0,003 գ): Գրգռվածության ժամանակ նշանակվում է քլորալ հիդրատի հոգնա, միջմկանային՝ մագնեզիումի սուլֆատ, ամինազին (2,5% լուծույթ, 0,5-1 մլ, իսկ բարձր տարիքի երեխաներին՝ 2մլ), տիզերցին (2,5% լուծույթ, 1-2մլ), դիմեդրոլ, պրոմեդոլ, ներերակային 3-5 մգ դիազեպամ։ Արտահայտված գերջերմության դեպքում գլխին, աճուկային շրջանում դրվում է սառույց, միջմկանային ներարկվում է անալգին։ Շնչառության ընկճման դեպքում նշանակվում է ցիտիտոն կամ լոբելին։ Կիրառվում է թթվածնաբուժում։ Շնչառության խիստ խանգարման կամ շնչադադարի դեպքում կատարվում է ինտուբացիա և թոքերի արհեստական օդափոխություն։ Սրտային արտահայտված թուլության ժամանակ նշանակվում են սրտային գլիկոզիդների ներերակային ներարկումներ, զարկերակային ճնշման անկման ժամանակ՝ նորադրենալին, մեզատոն, էֆեդրին։ Թունավորման հիմնական ախտանիշների վերացումից հետո (թունավորման ընթացքի հուսալի ցուցանիշը բբերի վիճակն է) տեսողության խանգարման վերացման նպատակով աչքերի շաղկապենու պարկերի մեջ կաթեցնում են 2-ական կաթիլ պիլոկարպին հիդրոքլորիդի 1%-անոց, ացեկլիդինի 3%-անոց, բենզամոնի 10%-անոց կամ ֆիզոստիգմինի 0,5%-անոց լուծույթներ։


ԲԱՐԲԻՏՈՒՐԱՏՆԵՐ (բարբամիլ, բարբիսայլ-նատրիում, էթամինալ-նատրիում, ֆենոբարբիտալ)


Ծանր և մահացու թունավորումներ առաջացնող դեղաչափերը կարող են տարբեր լինել։ Ելքը կախված է դեղորայքի որակից, լյարդի, երիկամների ֆունկցիոնալ վիճակից, հիվանդի տարիքից և այլն։ Վաղ տարիքի երեխաների մոտ ծանր թունավորում կարող է զարգանալ չափահասի հաշվով սովորական քնաբեր քանակություն պարունակող դեղորայքի 1-2 հաբից։


Բարբիտուրատների ներծծումը սկսվում է դեռևս ստամոքսում և ավարտվում է աղիքներում։ Ամենավտանգավորը բարբամիլային և էթամինալային թունավորումներն են, որոնք ներծծվում են արագ և արագ էլ ներթափանցում են ուղեղ։ Բարբիտուրատները խախտում են սինապսային կառուցվածքը և թունավորման դեպքում, առաջին հերթին, կենտրոնական նյարդային համակարգի ընկճում են առաջացնում։ Թեթև աստիճանի թունավորումների ժամանակ դա կարող է արտահայտվել միայն քնկոտության զարգացումով։ Ռեֆլեքսները պահպանված են լինում։ Ավելի խոր թունավորման ժամանակ զարգանում է ընդհանուր անզգայացում, աստիճանաբար վերանում են եղջրենային, ցավային, զգացողական, ջլային ռեֆլեքսները, վերջում վերանում է նաև բբային ռեֆլեքսը։ Արյան մեջ կուտակվում է ածխաթթու և զարգանում է շնչառական ացիդոզ։ Ուղեղային հյուսվածքում բարբիտուրատների բարձր կոնցենտրացիայից զարգանում է շնչական կենտրոնի պարալիզ։


Բարբիտուրատային թունավորման ժամանակ խանգարվում է սիրտ-անոթային համակարգի գործունեությունը, ընկնում է զարկերակային ճնշումը, հեմոդինամիկայի խանգարման հետևանքով պակասում է օրա մեզը, դանդաղում է աղիքների գալարակծկանքը, ստամոքսահյութի արտադրությունը։ Մարմնի ջերմությունը սովորաբար ցածր է լինում (օքսիդացման պրոցեսների ընկճման հետևանքով): Որոշ երեխաների մոտ կարող է նկատվել ջերմության բարձրացում, որը նպաստում է ացիդոզի հարաճմանը և հիվանդի վիճակի վատթարացմանը։ Շնչառության խանգարումը և զարկերակային ճնշման իջեցումն առաջացնում են ծանր թերթթվածնություն, որը կարող է պատճառ հանդիսանալ կամ ծանր բարդությունների՝ ուղեղի, թոքերի այտուցի, երիկամային անբավարարության կամ մահվան։


Բուժումը։ Տարբեր միջոցառումների հետևողական կիրառումը կախված է թունավորման ձևից և շրջանից։ Առաջին հերթին, եթե երեխայի մոտ դեռևս պահպանված է գիտակցությունը, անհրաժեշտ է թույնը անհապաղ հեռացնել ստամոքսից փսխման կամ ստամոքսի լվացման ճանապարհով։ Անգիտակից վիճակում գտնվող երեխայի մոտ, երբ թույնի ընդունումից հետո չի անցել 4 ժամ, սկզբում կատարվում է շնչափողի ինտուբացիա, իսկ այնուհետև՝ ստամոքսի լվացում։ Բոլոր թունավորվածներին տրվում է ակտիվացրած ածուխ և նատրիումի սուլֆատ։ Ներծծված թույնի հեռացման նպատակով ֆուրոսեմիդի կամ մանիտոլի և նատրիումի հիդրոկարբոնատի օգտագործումով միզարտադրությունն ուժեղացվում է։ Շատ ծանր դեպքերում կատարվում է որովայնամզայհն դիալիզ կամ հեմոդիալիզ։ Ներարկում են պլազմա կամ ցածր մոլեկուլային պլազմային փոխարրնողներ (հեմոդեզ, ռեոպոլիգլյուկին)։ Կանոնավոր, 1,5-2 ժամը մեկ անգամ, շնչական ուղիներից հեռացվում է լորձը։ հիվանդը պետք է գտնվի Տրենդելենբուրգի դիրքում։ Շնչառության ընկճման դեպքում կատարվում է օքսիգենոթերապիա, արհեստական շնչառություն։ Ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը ցանկալի չէ։ Զարկերակային ճնշման իջեցման ժամանակ կատարվում են պլազմայի կաթիլային, պլազմային փոխարինողների, արյան, պրեդնիզոլոնի ներարկումներ, անհրաժեշտության դեպքում՝ նորադրենալին կամ անգիոտենզին։ Սրտի գործունեության թուլության դեպքում ներարկվում է ստրոֆանթին, կորգլիկոն, կոկարբոքսիլազւս։ Վարակի կանխարգելման նպատակով ծանր հիվանդներին անհրաժեշտ է նշանակել հակաբիոտիկներ։ Միկրոթրոմբների կանխարգելման համար օրը 4-6 անգամ տրվում է հեպարին՝ կոագուլոգրամայի պատկերի հսկողությամբ։


ԲԵԼՈՒԴ (բելասպոն, բելատամինալ)


Բելոիդի կազմության մեջ են մտնում բաոբիտուրատները, էրգոտամինը, ատրոպինը։ Թունավոր ազդեցությունը կախված է դեղամիջոցի 3 բաղադրամասերի գումարային ներգործությունից։ Որպես կանոն, զուգակցված դեղամիջոցներով թունավորումները ծանր ընթացք են ունենում։ Թունավորման եզրափակիչ փուլում նշված 3 նյութերը հանդես են գալիս որպես սիներգիստներ (համագործիչներ)։ Պոտենցելով և լրացնելով մեկը մյուսին, նրանք առաջացնում են ուղեղի բոլոր ֆունկցիաների լրիվ ընկճում, շնչառության և արյան շրջանառության ծանր խանգարումներ։


Տարբերում են բելատամինալային թունավորման ծանրության 4 աստիճան։


Թեթև աստիճանի թունավորումը զարգանում է դեղանյութի 2-5 դրաժեի ընդունումից։ Նկատվում է թուլություն, քնկոտություն։ Առաջանում է գլխապտույտ, շարժումների համադասեցման որոշ խանգարումներ։ Բբերը նորմալ են։


Միջին ծանրության թունավորում զարգանում է 6-15 դրաժեի ընդունումից։ 10-15 րոպե հետո հայտնվում է քնկոտություն, 1,5-2 ժամ հետո՝ խոր քուն։ Կարող է լինել փսխում։ Այնուհետև զարգանում է գրգռվածություն ատրոպինային հոգեախտի (պսիխոզի) տիպով և հալուցինացիաներով (զառանցանք, փախուստի փորձեր, ոչ ադեկվատ գրգռվածություն, շարժումների համադասության խանգարում և այլն): Երեխան աստիճանաբար հանգստանում է և քնում։ Քունը կարող է տևել 10-12 ժամ։ Լինում է լորձաթաղանթների չորություն, դեմքի և իրանի գերարյունություն։ Բբերը չափավոր լայնացած են, ռեակցիան լույսի նկատմամբ որոշակի թուլացած։ Շնչառությունը հաճախացած է, մակերեսային, նշվում է հաճախասրտություն, սրտի տոները խլացած են, զարկերակային ճնշումն իջած։ Ջերմությունը սովորաբար բարձր է։ Մեզում սպիտակուցի հետքեր են հայտնաբերվում, տեսադաշտում՝ մինչև15 լեյկոցիտներ։


Ծանր թունավորումը զարգանում է 16-30 դրաժեի ընդունումից։ Նման դեպքերում գրգռվածությունը երկարատև չէ, բայց ուժեղ է։ Կարող են լինել տոնիկ կամ կլոնիկ ցնցումներ, փսխում, հաճախակի և ջրիկ կղանք։ 0,5-1,5 ժամ հետո զարգանում է գիտակցության մթագնում և ռեֆլեքսների թուլացում։ Բբերը խիստ լայնացած են, ռեակցիան լույսի նկատմամբ գրեթե բացակայում է։ Նկատվում է տախիկարդիա, հևոց, զարկերակային ճնշումն իջած է, թոքերում լսվում են չոր և թաց խզզոցներ։ Արյան մեջ՝ լեյկոցիտոզ, ացիդոզ, էրիթրոցիտների նստեցման արագության մեծացում։


Ծայրահեղ ծանր թունավորում զարգանում է 30-ից ավելի դրաժեի ընդունումից։ Թունավորման այս ձևի դեպքում քնկոտությունն արագ վերածվում է քնի և կոմայի։ Բբերը լայնացած են առավելագույն ձևով, ռեակցիան լույսի նկատմամբ բացակայում է։ Ռեֆլեքսները լիովին վերանում են: Թունավորման հենց սկզբում զարգանում է գունատություն, որը վերածվում է կապտուկի։ Շնչառությունը մակերեսային է, առիթմիկ։ Թոքերում՝ առատ թաց խզզոցներ։ Զարգանում է թոքերի այտուց, ջերմությունը բարձրանում է մինչև 41°, այնուհետև իջնում, հասնելով նույնիսկ նորմայից ցածր թվերի։


Բուժումը։
Հիմնական միջոցառումները պետք է ուղղված լինեն օրգանիզմից թույնի հեռացմանը։ Անհրաժեշտ է կատարել ստամոքսի մանրակրկիտ լվացում (զոնդը պարտադիր պետք է առատ քսված լինի վազելինով), այնուհետև ստամոքս է ներմուծվում ակտիվացրած ածուխ և աղային լուծողական։ Ստամոքսի լվացում կատարվում է նատրիումի հիդրոկարբոնատի 1-2%-անոց լուծույթով։

 

Միզարտադրությունն ուժեղացվում է ֆուրոսեմիդի կամ մանիտոլի օգտագործումով։ Հակաթույներից, որոնք կիրառվում են ատրոպինային թունավորման ժամանակ, 2-3 ժամից հետո նշանակվում է գալանթամին` կրկնակի դեղաչափով։ Արյան մեջ եղած բարբիտուրատների կապման համար նպատակահարմար է պլազմայի կամ պլազմային փոխարինող հեղուկների մեծ քանակների ներարկումներ։

 

Գրգռվածության դեմ պայքարելու նպատակով հիվանդին անհրաժեշտ է պառկեցնել մութ և անաղմուկ սենյակում։ Ջերմության դեպքում միջմկանային ներարկվում է անալգին։ Հաճախասրտության դեպքում, որը չի վերանում գալանթամինից, նորմալ զարկերակային ճնշման առկայության դեպքում, կարելի է ներարկել պրոզերինի 0,05%-անոց լուծույթ՝ 0,1 մլ կյանքի յուրաքանչյուր տարվա հաշվով, օրը 3 անգամ։ Սրտի գործունեության թուլացման ժամանակ կատարվում են ստրոֆանթինի, կորգլիկոնի և այլ սրտային գլիկոզիդների ներերակային սրսկումներ։ Հիպոկալեմիայի վերացման համար, արյան էլեկտրոլիտների պարունակության որոշման հսկողության պայմաններում, նպատակահարմար է ներարկել կալիումի քլորիդի լուծույթ։ Շնչական կենտրոնի ընկճման դեպքում նշանակվում են էթիմիզոլ, բեմեգրիդ, օքսիգենոթերապիա։ Շնչառության խիստ թուլացման դեպքում՝ թոքերի արհեստական օդափոխություն։ Զարկերակային ճնշման իջեցման դեպքում առաջարկվում է նորադրենալինի կամ մեզատոնի ներերակային կաթիլային ներարկումներ մակերիկամի կեղևի հորմոնալ պատրաստուկների զուգակցումով։ Արդյունքի բացակայության դեպքում ներարկվում է անգիոտենզին (ադրենալինի կիրառումը հակացուցված է)։ Առանձնահատուկ ծանր դեպքերում առաջարկվում է արյան փոխարինական ներարկում, որովայնամզային հեմոդիալիզ, արհեստական երիկամի կիրառում։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ