Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Սուր թունավորումներ. D հիպերվիտամինոզ (մանկական տարիքի)

Զարգանում է D վիտամինի գերդեղաչափավորումից և նրա նկատմամբ եղած անհատական զգայնությունից։ Բարձրացած զգայնություն հաճախ հայտնաբերվում է ալերգիկ դիաթեզի, դեղորայքային ալերգիայի ֆոնի վրա։ Թունավորումը հաճախ զարգանում է էրգոկալցիֆերոնի սպիրտային լուծույթի օգտագործումից։ Թունավորմանը նպաստում են վաղ արհեստական կամ խառը սնուցումը, կալցիումական պատրաստուկների, կալցիումով հարուստ սննդամթերքի, ուլտրամանուշակագույն ճառագայթահարման միաժամանակյա նշանակումները: Ծանր թունավորում կարող է ծագել մի քանի ամիս 1.000.000-3.000.000 ՄՄ ավելի վիտամին D-ի նշանակումից։ Բնական է, որ վիտամինի նկատմամբ բարձր զգայնություն ունեցող երեխաների մոտ թունավորումը կարող է զարգանալ նաև վիտամինի փոքր դեղաչափերից։ D վիտամինային թունավորման ժամանակ առաջանում են սպիտակուցային փոխանակության խանգարում, ացիդոզ, հիպերխոլեսթերինեմիա, հիպերկալցինեմիա։ Ծանր դեպքերում օրգանիզմում հայտնվում են կրակալման օջախներ (երիկամներում, սրտում, լյարդում, անոթներում և այլն)։ Փոփոխություններ են զարգանում նաև ներզատական համակարգի կողմից, որոնք առաջ են բերում մակերիկամների գերաճ և ուրցագեղձի հետաճ (ինվոլյուցիա)։

 

Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են թունավորման 3 աստիճան՝ թեթև, միջին ծանրության և ծանր։ Թեթև թունավորման ժամանակ նկատվում է ախորժակի նվազում, զանգվածի դանդաղ աճ, բարձրացած գրգռվածություն, պոլիդիպսիա, պոլիուրիա, կալցիուրիա (Սուլկովիչի դրական փորձանմուշ)։ Միջին ծանրության թունավորման ժամանակ ախորժակը նվազում է, լինում է փսխում (օրը 1-2 անգամ), հայտնաբերվում է տախիկարդիա, սրտի տոների խլացում, նուրբ սիստոլային աղմուկ։ Մանր ձևի թունավորման ժամանակ փսխումը կրում է համառ բնույթ և ծագում է գրեթե յուրաքանչյուր կերակրումից հետո։ Լինում է ջրազրկում, զանգվածի զգալի կորուստ, հիպոտրոֆիա, թորշոմածություն, մկանային հիպոտոնիա, երբեմն կլոնիկ և տոնիկ ցնցումներ։ Հիվանդության այս շրջանում հատկապես պարզորոշ են սիրտ-անոթային համակարգի կողմից առաջացող փոփոխությունները։ Սրտի սահմանները լայնացած են, տոները՝ խլացած, լսվում է սիստոլային աղմուկ, բարձրացած է զարկերակային ճնշումը։ Առաջ է գալիս կապտուկ, հևոց, պարանոցի անոթների և վերորովայնային շրջանի պուլսացիա։ Հայտնվում է նաև երիկամային համախտանիշ` արյունամիզություն, լեյկոցիտամիզություն, սպիտամիզություն, արյան շիճուկում մնացորդային ազոտի բարձրացում։

 

Լաբորատոր հետազոտություններով հայտնաբերվում է հիպերկալցիեմիա, կարճատև հիպերֆոսֆատեմիա, որը փոխարինվում է կայուն հիպոֆոսֆատեմիայով, հիպերխոլեսթերինեմիա (a գլոբուլինների ավելացում և y գլոբուլինների պակասեցում)։ Իջած է նաև հիմնային ֆոսֆատազայի ակտիվությունը։

 

Տարբերում են D հիպերվիտամինոզի սուր և քրոնիկական ձևեր։ Այս ձևերի առանձնացումը կախված չէ դեղորայքի գործածման ժամկետի երկարատևությունից, այլ հիմնված է կլինիկական նշանների վրա։ Սուր ընթացքի համար բնորոշ է սուր թունավորման զարգացումն էքսիկոզով՝ տոքսիկոզի կամ նեյրոտոքսիկոզի ձևով, անհանգստությունը կամ թորշոմածությունը, քնկոտությունը, ախորժակի համառ նվազումը, փսխումը, քրտնոտությունը։ Մաշկը չոր է, թեփոտված, երբեմն ունի դեղնավուն երանգ։ Լյարդը մեծացած է։ Դրական է Սուլկովիչի փորձանմուշը։ Ռենտգենաբանական հետազոտությամբ խողովակավոր ոսկրերի գոտիներում հայտնաբերվում է ինտենսիվ կրակալում և բոլոր ոսկրերի բարձրացած ծակոտկենություն։ Քրոնիկական ընթացքի ժամանակ փոփոխություններն ավելի արտահայտված են ներքին օրգանների՝ սրտի, երիկամների, նյարդային համակարգի կողմից։ Նկատվում է ֆիզիկական զարգացման ուշացում։ Արյան կողմից՝ սակավարյունություն, լեյկոցիտոզ նեյտրոֆիլյոզով և ձախ թեքումով, բարձր էՆԱ։ Մեզում հայտնաբերվում են սպիտակուցներ, լեյկոցիտներ, գլանակներ, միկրոհեմատուրիա։ Ռենտգենաբանորեն կրակալման օջախներ են հայտնաբերվում։

 

Ախտորոշման համար նշանակություն ունեն կլինիկական և կենսաքիմիական ցուցանիշները։ Կալցիումամիզության աստիճանի մասին մոտավոր պատկերացում է տալիս Սուլկովիչի փորձանմուշը։

 

Բուժումը։ Առաջին հերթին դադարեցվում է D վիտամինի օգտագործումը։ Սահմանափակում են կալցիումով հարուստ կովի կաթով կերակրումը։ Շիլաները պատրաստվում են բանջարեղենային եփուկով։ Նշանակվում են գլյուկոկորտիկոիդներ, որոնք նվազեցնում են աղիքներից կալցիումի ներծծումը։ Ցուցված են նատրիումի քլորիդի իզոտոնիկ, գլյուկոզայի 5%-անոց լուծույթների ներարկումները։ Դրական արդյունք է տալիս ռետինոլ ացետատի (յուղային լուծույթ) կիրառումը (5.000-10.000 ՄՄ, օրը 1-2 անգամ)։ Բացի A վիտամինից, նշանակվում է նաև տոկոֆերոլ ացետատ (վիտամին E), որը հանդիսանում է հակաօքսիդիչ և պաշտպանում է էրիթրոցիտները, ինչպես նաև լյարդի և երիկամների բջիջները D վիտամինի թունավոր ազդեցությունից։

 

Կալցիումի արտազատման մեծացման նպատակով կիրառում են թիրեոկալցիոտոնին (ամեն օր, միջմկանային 75-150 Մ), ամոնիումի քլորիդի 3%֊-անոց լուծույթ (թեյի գդալով օրը 3 անգամ)։ Սիրտ-անոթային համակարգի ախտահարման և հիպերտոնիայի դեպքում ներարկում են սրտային միջոցներ, մագնեզիումի սուլֆատ և այլ հիպոտենզիվ դեղամիջոցներ։ Ջրային հաշվեկշռի պահպանման և ջրազրկման կանխարգելման համար տրվում են առատ հեղուկներ, կատարում հեղուկների ներերակային ներարկումներ։

 

Կանխարգելումը։ Ռախիտի բուժման ժամանակ նպատակահարմար է Սուլկովիչի փորձանմուշի օգնությամբ հսկողություն սահմանել մեզի միջոցով կալցիումի արտազատման վրա։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հիպերվիտամինոզի վաղ արտահայտությունների նշանների վրա։ Հատուկ զգուշություն է պահանջում D վիտամինի խիտ սպիրտային լուծույթների օգտագործումը։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ