Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մանկական հիվանդություններ

Սալմոնելոզ

Սուր աղիքային հիվանդություն է (զոոանտրոպոնոզ), բնորոշվում է կլինիկական բազմազանությամբ և օրգանիզմի ծանր թունավորումով։

 

Էթիոլոգիան։ Հարուցիչը սալմոնելաներն են, որոնց բազմաթիվ շճատիպերից երեխաների համար հիմնականում ախտածին են S. typhimurium, S. heidelberg, S. anatum, S. Derby տիպերը և ուրիշներ։ Արտաքին միջավայրում կայուն են։ Սենյակային փոշում կենսունակ են 60 օր, չորացած արտաթորանքներում՝ մինչև 4 տարի, -10° պայմաններում՝ 4 ամիս։ 18-20° ջերմության պայմաններում լավ զարգանում են տարբեր սննդամթերքում, մասնավորապես կաթնամսամթերքում։ Ոչնչանում են 85° ջերմության պայմաններում 1 ժամվա ընթացքում։

 

Էպիդեմիոլոգիան։ Սալմոնելոզային վարակի հիմնական կրողները կենդանիներն են՝ կովերը, խոզերը, ձկները, ոչխարները, թռչունները։ Վարակը նրանցից մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։ Հնարավոր է նաև վարակի տարածումը ախտահարված ջրի միջոցով։ 

Վաղ տարիքի երեխաների մոտ սալմոնելոզը հիմնականում տարածվում է կենցաղակոնտակտային ճանապարհով, հիվանդ կամ բացիլակիր մարդկանց միջոցով։ Բացիլակրության դերը ավելի է մեծանում մանկական և նախադպրոցական հիմնարկներում։ Համաճարակաբանական տեսակետից կարևոր է նաև հակաբիոտիկակայուն կամ այսպես կոչվող, «հոսպիտալային» շտամների հայտնաբերումը։ Սալմոնելոզի նկատմամբ վաղ մանկական տարիքում նկատվում է բարձր ընկալություն, որը պայմանավորված է նրանց օրգանիզմի ցածր դիմադրողականությամբ և ստամոքսաաղիքային տրակտի հյութերի ֆերմենտային ոչ լիարժեք ակտիվությամբ։ Սալմոնելոզային վարակը հաճախ հանդիպում է նաև սննդային թունավորումների ձևով և մասսայական բռնկումներով։

 

Պաթոգենեզը։ Կենսունակ սալմոնելաներն` անցնելով ստամոքսի բնական արգելքներից, տեղակայվում են բարակ աղիքների լորձաթաղանթի թավիկներում, որտեղ` քայքայվելով, արտազատում են էնդոտոքսին։ Նրանք ունեն նաև ինվազիոն հատկություն, որի շնորհիվ տեղադրվում են էնտերոցիտների մեջ, առաջ բերելով անավարտ ֆագոցիտոզ։ Այս բոլորի հետևանքով զարգանում է տոքսեմիա, որը կլինիկորեն համապատասխանում է գաստրոինտեստինալ ձևին, և բակտերեմիա, որը համապատասխանում է տիֆանման ձևին։ Բակտերեմիայի հետևանքով սալմոնելաները տեղակայվում են լյարդում, ուղեղում, թոքերում, մեջընդերային ավշահանգույցներում, որը և տևական բացիլակրության պատճառներից մեկն է։ Պրոցեսի համընդհանրացումը (գեներալիզացիան) պատճառ է դառնում երկրորդային սեպտիկ օջախների առաջացմանը թոքերում, միջին ականջում՝ օտիտ, անտրիտ, ինչպես նաև մենինգիտի, օստեոմիելիտի և այլն։ Հաճախ, ծանր ձևերի դեպքում հանդիպում է սալմոնելոզներին ոչ այնքան բնորոշ հեմոկոլիտի պատկեր, որի պատճառը զարգացող դիսբակտերիոզն է։ Սալմոնելոզների ժամանակ պարտադիր կարգով զարգացող ջրաաղային փոխանակության խանգարման պատճառը, տոքսինների ազդեցության տակ, աղեպատի լորձաթաղանթի և արյան անոթների թափանցելիության խախտումներն են։

 

Կլինիկան։ Սալմոնելոզի կլինիկական ընթացքը կախված է վարակման ուղիներից, հարուցիչների վիրուլենտությունից և նրա ներթափանցման քանակներից, ինչպես նաև երեխայի տարիքից ու նախահիվանդագին վիճակներից։

Թաքնված շրջանը կոնտակտակենցաղային վարակման դեպքում միջին հաշվով 4-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում՝ մի քանի ժամից մինչև 2-3 օր։ Վերջինիս դեպքում կլինիկական երևույթները զարգանում են բուռն, իսկ կոնտակտակենցաղային վարակման դեպքում՝ աստիճանաբար, 2-3 օրվա ընթացքում։

Սալմոնելոզների վերաբերյալ ամբողջական աշխատանքային դասակարգում դեռևս չի մշակված։

Ստամոքսաաղիքային (գաստրոինտեստինալ) ձև: Այս ձևին բնորոշ է կրկնակի փսխումը, ջերմության բարձրացումը, կանաչալորձային ջրիկ կղանքը, որովայնացավերը։

Էնտերիտն ավելի բնորոշ է 3 տարեկանից բարձր տարիքի երեխաներին։ Հիմնական ախտանիշներն են առատ և ջրիկ կղանքն առանց ախտաբանական խառնուրդների, ջերմությունը, որովայնացավերը։

Էնտերոկոլիտը, գաստրոէնտերոկոլիտը (հիմնականում հիվանդանում են մինչև մեկ տարեկան երեխաները) հաճախ հանդիպող ձևերից են։ Սկսվում է աստիճանաբար։ Ջերմությունը բարձրանում է մինչև 39°, արտահայտված է փորլուծությունը՝ 10-20 անգամ, կղանքը` պղտոր կանաչ, առատ լորձով, արյան հետքերով և գարշահոտ։ Լինում են նաև արտահայտված փքվածություն (մեթեորիզմ), փսխումներ, հեպատոլիենալ ախտանիշ։ Արտահայտված լուծի և փսխումների հետևանքով արագ զարգանում են ջրաաղային փոխանակության խանգարումներ։ Որոշ դեպքերում նկատվում են նաև նեյրոտոքսիկոզ, քնի և ախորժակի խանգարումներ։

 

Գրիպանման ձևի ժամանակ գերակշռում են շնչական օրգանների ախտահարման ախտանիշները։

 

Տիֆանման ձևին բնորոշ է տևական՝ 10-14-օրյա տենդը, գլխացավերը, ադինամիան, անոռեքսիան, շրջանառական խանգարումները, զարգացող թունավորումը։ Աղիքային համախտանիշը թույլ է արտահայտված։ Հիվանդության 5-9-րդ օրերին կարող է առաջանալ վարդացան, իսկ վաղ շրջանում՝ թոքաբորբ, ականջաբորբ։

 

Սեպտիկ ձևը հանդիպում է իմունաբանական ցածր ռեակտիվականություն ունեցող երեխաների մոտ և ընթանում է չափազանց ծանր։ Ենթակլինիկական ձևը հանդիպում է բարձր տարիքի երեխաների մոտ և հիմնականում ախտորոշվում է համաճարակաբանական ցուցումով՝ մասսայական մանրէաբանական հետազոտությունների ժամանակ։

 

Ջնջված ձևերը հանդիպում են ավելի բարձր տարիքի երեխաների մոտ և արտահայտվում են աննշան ու անցողիկ (1-20 րոպե) կլինիկական երևույթներով՝ մարսողական թեթևակի խանգարումներով, կղանքը՝ հիմնականում առանց ախտաբանական խառնուրդների։

Ըստծանրության աստիճանի սալմոնելոզը երեխաների մոտ կարող է ընթանալ թեթև, միջին ծանրության և ծանր ձևերով։ Նման դասակարգման հիմքում ընկած են կլինիկական ախտանիշների և հիմնականում թունավորման արտահայտվածության աստիճանը։

 

Ախտորոշումը։ Սալմոնելոզի ախտորոշման համար կարևոր են կլինիկահամաճարակաբանական տվյալները, սակայն վերջնական հաստատումը կատարվում է մանրէաբանական և շճաբանական տվյալների հիման վրա։ Շճաբանական հետազոտության նպատակով օգտվում են պասսիվ հեմագլյուտինացիայի եղանակից, որ դրական է հիվանդության 7-10 օրերին և վաղ տարիքի երեխաների մոտ ախտորոշիչ է համարվում 1:80 նոսրացումը։ Կղանքի հետազոտության ժամանակ ճարպերի, օսլայի, մկանաթելիկների, լորձի, լեյկոցիտների, էրիթրոցիտների առկայությունը կարող է ունենալ կողմնորոշող ախտորոշիչ նշանակություն։ Վաղ շրջանում կիրառվում է նաև իմունալյումինեսցենտային մեթոդը։

Տարբերակիչ ախտորոշման նպատակով հաշվի է առնվում դիզենտերիան, կոլիինֆեկցիաները, ստաֆիլոկոկային էնտերոկոլիտները, վիրուսային բնույթի փորլուծությունները և այլն։

 

Բուժումը։ Կոմպլեքսային է՝ դիետա, էթիոպաթոգենետիկ և ախտանշային։ Վաղ տարիքի երեխաների մոտ սալմոնելոզն ընթանում է հիմնականում ծանր ձևով և ուղեկցվում է տոքսիկոզի և էքսիկոզի զարգացումով, ուստի բուժման նպատակը պաթոգենետիկ խանգարումների վերականգնումն է՝ ինֆուզիոն թերապիա (ռեհիդրատացիա, դեզինտոքսիկացիա, շրջանառական անբավարարության, ջրաաղային և թթվահիմնային հավասարակշռության կարգավորում): Պատճառական, հակամիկրոբային թերապիայի հարցը դեռևս մնում է չլուծված։ Հակամիկրոբային միջոցների մեծ մասի նկատմամբ սալմոնելաները ձեռք են բերում անզգայություն։ Այդ իսկ առումով հակամիկրոբային բուժումը կազմակերպվում է անմիջական ցուցումների առկայության դեպքում (ծանր ձևեր, բարդություններ և ուղեկցող հիվանդությունների առկայություն)։ Հակամիկրոբային թերապիայի դեպքում հնարավոր է դիսբակտերիոզի զարգացումը։ Հակամիկրոբային բուժումը տրվում է 5-7 օրյա կուրսով, որից հետո նշանակվում են կենսապատրաստուկներ (բիոպրեպարատներ)` 2-4 շաբաթ տևողությամբ։

Մարսողական նյութերի ակտիվացման նպատակով տրվում են ֆերմենտներ։ Ծանր ձևերի ժամանակ ընդհանուր կոմպլեքսային բուժման հետ միաժամանակ կատարվում է նաև հորմոնաթերապիա: Կարևոր է նաև ճիշտ դիետաբուժման կազմակերպումը։ Սննդի հիմնական մասը պետք է կազմեն կաթնաթթվային խառնուրդները։

 

Կանխարգելումը։ Պայքար վարակի աղբյուրի և տարածման ուղիների վերացման ուղղությամբ։ Հիվանդների և բացիլակիրների ժամանակին հայտնաբերումը և լիարժեք կլինիկական ու մանրէաբանական առողջացումը։ Սննդային և մանկական հիմնարկներում սանիտարահիգիենիկ լիարժեք կարգապահություն։ Աղիքային վարակնեի կանխարգելման գրավականը երեխայի բնական սնուցումն է, որի առավելությունը նրա ստերիլությունն է, ինչպես նաև իմուն մարմինների պարունակությունն ու համապատասխանությունը երեխայի ստամոքսաաղիքային տրակտի նկատմամբ։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ