Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.

Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.

Հայկական տարանունները - օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ։ Դեղատնային երիցուկը բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին պատկանող բուրումնավետ, միամյա բույս է։

 

Երիցուկն ունի մինչև 60 սմ բարձրություն։ Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։


Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։

Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնի։ Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարա-խողովակաձև։ Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում է։

Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։

Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։

Դեղատնային երիցուկը ծաղկում է մայիս-սեպտեմբեր ամիսներին։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Բազմանում է սերմերով։ 1000 հատիկ սերմերի քաշը հասնում է 0,03-0,07գ։ Սելեկցիայի ենթարկված (պոլիպլոիդ) տեսակներինը` 0,075-0,08գ.։ Դեղատնային երիցուկը տարածված է ԱՊՀ եվրոպական մասի հարավային և միջին գոտիներում, Կովկասում, Միջին Ասիայում և Սիբիրի հարավային շրջաններում:

Բույսն աճում է փշատերև, խառը և լայնատերև անտառների բացատներում, ճանապարհների երկայնքով, անտառահատված մասերում, բնակավայրերում, այգիներում, ցանքատարածություններում։

Որպես մոլախոտ կարող է հայնվել տարբեր վայրերում, սակայն սովորաբար 1-2 տարուց հետո անհետանում է, չդիմանալով այլ տեսակի բույսերի մրցակցությանը։

Վայրի վիճակում դեղատնային երիցուկն ավելի հաճախ հանդիպում է Ուկրաինայում, Մոլդովայում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում։

Դեղատնային երիցուկը` որպես դեղամիջոց, հայտնի էր դեռ Հին Հունաստանի և Հռոմի բժիշկներին։

Ավիցեննան գտնում էր. «Երիցուկը օգտակար դեղ է հյուծվածության դեմ, քանի որ նրա ջերմությունը նման է կենդանու ջերմությանը»։


Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.


XVIII և XIX դարերում օգտագործվում էր միայն կոսմետիկայում։

Հումքի հավաքումը և չորացումը։ Դեղագործական հումք են հանդիսանում դեղատնային երիցուկի ծաղկաբույլերը (զամբյուղիկները) (Flores Chamomillae):

Ծաղկաբույլերը հավաքում են ծաղկման սկզբում, երբ սպիտակ, լեզվակավոր ծաղիկները հորիզոնական են տեղավորված զամբյուղներում:

Ավելի ուշ հավաքելու դեպքում` զամբյուղները չորացման ընթացքում փշրվում են և հումքը կորցնում է իր ապրանքային տեսքը։

Զամբյուղիկների հավաքումը կատարվում է չոր եղանակին, քանի որ անձրևից հետո, ցողի ժամանակ կամ մառախլապատ եղանակին հավաքված զամբյուղիկները վատ են չորանում և չորացումից հետո մգանում են։

Հավաքված հումքը չորացնում են բաց օդում, մինչև 5 սմ հաստությամբ շերտերով։ Չորացման ընթացքում խորհուրդ չի տրվում զամբյուղիկները շրջել, որպեսզի ծաղիկները չթափվեն։

Լավ եղանակին հումքը չորանում է 5-7 օրվա ընթացքում։

Կարելի է չորացնել նաև վերնահարկերում, տանիքների, ծածկերի տակ, ինչպես նաև չորանոցներում` 400 C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։

Հումքի պիտանելիության ժամկետը մեկ տարի է։

Հումքի հոտն ուժեղ է, բուրումնավետ, համը` դառնավուն, համեմունքային։ Որպեսզի կատարվի դեղատնային երիցուկի ինքնավերարտադրություն, հումքի հավաքման ժամանակ, յուրաքանչյուր հատվածում, պետք է թողնել մոտ 20% լավ զարգացած բույսեր։

 

Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.


Քիմիական բաղադրությունը

 

Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն։ Ինչպես նաև` ստեարինային թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն, դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր` լինոլեային, պալմիտինային, օլեինային։

Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր` 10,57%, մակրոէլեմենտներ (մգ/գ)` K - 41,80; Ca - 8,30; Mn - 3,10; Fe - 0,30; միկրոէլեմենտներ` Mg - 0,29; Cu - 0,78; Zn - 0,80; Co - 0,16; Cr - 0,09; Al - 0,27; Ba - 0,20; V - 0,08; Se - 7,20; Ni - 0,24; Sr - 0,12; Pb - 0,07; I - 0,07; B - 38,80։ Չի հայտնաբերված` Mo, Cd, Li, Au, Ag, Br. Խտացվաշ ձևով կան` Zn, Cu, Se։

Ֆարմակոլոգիական հատկությունները

Դեղատնային երիցուկի պատրաստուկները ցուցաբերում են հակակծկանքային (սպազմոլիտիկ), հակաբորբոքային, հականեխիչ (անտիսեպտիկ), հանգստացուցիչ (սեդատիվ) և որոշ չափով ցավազրկող ազդեցություն։

Երիցուկի թուրմն ընդունելու դեպքում բարձրանում է մարսողական գեղձերի հյութազատությունը (սեկրեցիան), ցուցաբերում է լեղամուղ ազդեցություն, քչացնում է խմորման գործընթացները, վերացնում աղիների կծկումները։ Բույսի հակակծկանքային ազդեցության մեխանիզմը բացատրվում է նրա գլիկոզիդների Մ-խոլինոլիտիկ հատկություններով։

Երիցուկի եթերային յուղը որոշ չափով ուժեղացնում և խորացնում է շնչառությունը, հաճախացնում սրտի կծկումների ռիթմը, լայնացնում գլխուղեղի անոթները, ունի նաև ախտազերծող և հակաբորբոքային հատկություններ` ի շնորհիվ իր կազմի մեջ մտնող խամազուլենի։

Երիցուկի պատրաստուկներն արագացնում են խոցերի էպիթելի վերականգնողական գործընթացները և դադարեցնում են բորբոքման զարգացումը։

Կիրառումը բժշկությունում

Ծաղիկները։ Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ) ժամանակ։

Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակ։

Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում։

Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ։

Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակ։

Փոշին` ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքում։

Հյութը (ներքին). գաստրիտների, ստամոքսի խոցային հիվանդությունների, ստամոքսի և աղիների կծկումների և ցավերի, փքանքի, փորլուծերի, լյարդի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, երիկամային ցավերի (կոլիկ) ժամանակ։ Խորհուրդ է տրվում հյութն օգտագործել ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։ Գիշերը մեղրի և կաթնասերի հետ հյութի օգտագործումը նպաստում է խորը քնին։

Արտաքին ողողումների ձևով. անգինայի դեպքում, աչքերի լվացման համար, վերքերի, վերջույթների քրտնելու ժամանակ։

Դեղատնային երիցուկը մտնում է հանգստացուցիչ, փքահալած (փքանքը թուլացնող) և փափկեցնող հավաքածուների կազմի մեջ։

Դեղաձևերը, օգտագործման մեթոդները և չափաբաժինները

Երիցուկի ծաղիկների եփուկը (Decoctum florum Chamomillae). 10 գ (4 ճաշի գդալ) հումքը տեղավորում են էմալապատ տարայի մեջ, ավելացնում 200 մլ եռման ջուր, ծածկում կափարիչով և տեղավորում եռացող ջրային բաղնիքում` 30 րոպե, ապա հովացնում սենյակային ջերմաստիճանի պայմաններում` 10 րոպե։

Քամում են, մնացած հումքը մզում։ Ստացված եփուկի ծավալը դարձնում են 200 մլ` ավելացնելով եռման ջուր։ Ստացված եփուկը պահպանում են սառը տեղում` 2 օրից ոչ ավել։ Օգտագործում են 1/3-1/2 բաժակ, օրը 2-3 անգամ, ուտելուց հետո, որպես հակակծկանքային, հակաբորբոքային, հականեխիչ, քրտնեցնող, աղիների կծկանքների,փքանքի, լուծերի ժամանակ։

Արտաքին` ողողումների, թրջոցների, հոգնաների ձևով։

Ռոմազուլոն (Romasulon). հեղուկ է, որի բաղադրության մեջ մտնում է երիցուկի մզվածքը (96 մլ) և եթերային յուղը (6% ազուլեն)` 0,3 մլ։ Որպես էմուլգատոր ավելացնում են թվին` 80-4 գ։

Պատրաստուկն ունի հակաբորբոքային և դեզոդորացնող հատկություն։ Օգտագործում են ողողումների, լվացումների ձևով` բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների (գինգիվիտ, ստոմատիտ), արտաքին ականջի, վագինիտների, ուրետրիտների, ցիստիտների, տրոֆիկ խոցերի, մաշկային հիվանդությունների (էկզեմա, նեյրոդերմիտ, մաշկի քոր, քոր` հետանցքի և շրջակա մասերում) ժամանակ։

Ներքին` այս պատրաստուկն օգտագործում են գաստրիտների, կոլիտների ժամանակ, փքանքների դեպքում։

Կծկանքային կոլիտների դեպքում օգտագործում են հոգնաների ձևով։

Արտաքին օգտագործման և հոգնաների ժամանակ 1,5 ճաշի գդալ պատրաստուկին ավելացնում են 1լ ջուր։ Օգտագործում են 1/2 թեյի գդալ պատրաստուկից` ավելացրած 1 բաժակ տաք ջրի մեջ։

Ռումազուլոնը բաց է թողնվում 100 մլ ապակյա սրվակներով։ Արտադրվում է Ռումինիայում։

Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմը. 15գ հումքին ավելացնում են 200 մլ եռման ջուր, թրմում, ապա քամում։ Օգտագործում են օրը 3-4 անգամ` 1 ճաշի գդալ։

Դեղատնային երիցուկի ծաղիկների փոշին օգտագործում են 0,2 գ` ուտելուց 2-3 ժամ հետո։

Երիցուկի հյութը ստանում են հուլիս-օգոստոս ամիսներին։ Օգտագործում են 1 ճաշի գդալ հյութը` մեղրի հետ, օրը 3 անգամ, մինչև ուտելը։


Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.


Հակացուցում և հնարավոր կողմնակի ազդեցությունները

Երիցուկի եթերային յուղի բարձր չափաբաժինները կարող են առաջացնել գլխացավ և ընդհանուր թուլություն։

Կիրառումն այլ ոլորտներում

Եթերային յուղն օգտագործում են լիկյորների, օծանելիքների, օդեկոլոնների, օճառների, քսուքների (կրեմ) արտադրության ժամանակ։

Օգտագործում են որպես լուծիչ` հախճապակյա իրերը ներկելու ժամանակ։

Ծաղիկներով կարելի է բրդե գործվածքները դեղին գույնով ներկել։

Մեծ կիրառում ունի կոսմետիկայում։

Անասնաբուժության մեջ օգտագործում են երիցուկի թուրմը` աղիների կծկանքային ցավերի և գաստրոէնտերիտների դեպքում։

Երիցուկը կուլտուրական մշակաբույս է Ուկրաինայում, Բելառուսում, Արևմտյան Սիբիրում։

Ագրոտեխնիկական տարրեր

Դեղատնային երիցուկը լավ է աճում պարարտացված թեթև և միջին կավային հողերում։ Աղքատ հողերում տալիս է ցածր բերք և ծաղկման շրջանը շատ կարճ է տևում։ Լավ կանխանշան է գոլորշին։

Սովորաբար մեկ հողատարածքում երիցուկն աճեցնում են 2-3 տարի անընդմեջ, քանի որ սերմերը թափվելով հողում տալիս են շատ խիտ ինքնացան։

Հողը փխրեցնում են 22-25 սմ խորությամբ և ավելացնում 4 կգ գոմաղբ կամ գոմաղբատորֆային կոմպոստ` 1մ2 մակերեսի հաշվով։

Օրգանական պարարտանյութերի պակասի դեպքում նույն մակերեսի չափով ավելացնում են 6 գ ֆոսֆոր, 3-4 գ կալիում և ազոտ։ Սերմերի ցանքից 3-5 օր առաջ մշակում են հողը։ Սերմերը ցանում են խոր աշնանը կամ ձմռան սկզբին` 0,5 սմ խորությամբ, կամ էլ վաղ գարնանը` 1-1,5 սմ, միջշարքային տարածությունը 45-60 սմ։

Սերմերը ծլում են 60 C ջերմության պայմաններում։

Ձմեռած սերմերը ավելի բարձր բերք են տալիս։

Սեզոնի ընթացքում տեղամասը փխրեցնում են և փոցխում 2-3 անգամ։

4-5 մ ցանքի համար անհրաժեշտ է 1 գ սերմ։ Ցանելու հարմարության համար սերմերը կարելի է խառնել չոր, մանր ավազի հետ` 1։50 հարաբերությամբ, և հավասարաչափ ցանել։

Ցանքից հետո, որպեսզի հողի մակերեսը չչորանա, 2-3 մմ շերտով կարելի է ծածկել փխրուն հողով, ծածկել հաստ թղթով, տոլով կամ պոլիէթիլենային թաղանթով։

Ծիլերը երևալուց հետո, հողի վրայի ծածկերը հանում են, թողնելով միայն պոլիէթիլենի թաղանթը, որի տակ նրանք շատ արագ աճում են և տերևաբույլ տալիս։ Տերևաբույլի կազմավորվելուց հետո պոլիէթիլենային թաղանթը հանում են։

Երիցուկի սերմերի ծլունակությունը պահպանվում է 5-6 տարի։

Հեղինակ. Թարգմանությունը` Լևոն Մաշուրյանի
Սկզբնաղբյուր. lekmed.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Դիանա

11.12.2015

Շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

10.12.2015

Հարգելի Դիանա, բաև Ձեզ: Եթե տուփի վրա հատուկ նշված է "միայն արտաքին օգտագործման համար", ցանկալի չէ: Ւնչ վերաբերում է ուրցին, եթե չունեք խնդիրներ սիրտ-անոթային համակարգի, երիկամների և վահանագեղձի հետ, կարելի է:

Դիանա

09.12.2015

Կարելի՞ է արդյոք օգտագոծել ուրցով թեյ ամեն օր:

Դիանա

08.12.2015

Հարգելի բժիշկ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. Արդյոք կարելի՞ է օգտագործել դեղատնային երիցուկը ներքին ընդունման համար, եթե նրա վրա նշված է արտաքին օգտագործման համար:

Մեդ-Պրակտիկ

25.07.2014

Հարգելի ՄԱՐԳԱՐԻՏԱ, բարև Ձեզ, Դուք կարող եք ԲԺԻՇԿՆԵՐ խորագրում ըստ մասնագիտությունների ընտրել գինեկոլոգ կամ մանկաբար-գինեկոլոգ մասնագետի և, կայքում գրանցվելուց հետո (կայքի վերին աջ անկյունում՝ Գրանցվել բաժնում), նրան նամակ ուղարկել Ձեզ անհանգստացնող հարցերի շուրջ: 

ՄԱՐԳԱՐԻՏԱ

22.07.2014

SHAT SHNORHAKAL EM PATASXANI HAMAR ,ISK DUQ UNEQ AYNPISI EJ VORTEX HARC U PATASXAN KAROX ENQ GINEKOLOGI HET>NAXAPES SHNORHAKALUTYUN (UXAKI ES ARTEN 2 tari e cankanum em 2 -rd balik unena bac avax es shaaat em bujvel borboqman hamar bayc ayn lriv chi ancnum ,hachax aveli e arat linum hima chgitem artyoq da e [email protected] chhxianalus

Մեդ-Պրակտիկ

19.07.2014

Հարգելի MARGARITA, այո, երիցուկն ունի նման հատկություններ և կարող է օգտակար լինել կանանց սեռական օրգանների բորբոքումների ժամանակ: Այն կարելի է օգտագործել բորբոքական երևույթների ի հայտ գալու սկզբնական շրջանում՝ կանխելու կամ նվազեցնելու: Սակայն արտահայտված գանգատների դեպքում անպայման պետք է դիմել գինեկոլոգի խորհրդակցության:

MARGARITA

17.07.2014

ARTYOQ OGNUM E [email protected] KANACI [email protected] DADARECNELUN KAM NVAZECNELUN

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ