Առողջ կին
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել էր ավանդական դարձած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացը:
Այս անգամ դիմեցինք Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանին` պատասխանելու մեր քանի հարցերին, որոնք հատկապես վերաբերում էին կանանց մոտ օստեպորոզով հիվանդացության առանձնահատկություններին:
Հիշեցնենք, որ առաջնային օստեոպորոզը ոսկրերի քրոնիկ հիվանդություն է, որն արտահայտվում է ոսկրային զանգվածի կորուստով, ինչը բերում է կոտրվածքների հաճախականությանը` սեռական հորմոնների պակասի հետևանքով, հատկապես` էսթրոգենների (կանանց հորմոններ):
2. Օստեոպորոզի զարգացման ի՞նչ պատճառներ կան, որոնք հնարավոր չէ փոխել:
Կանանց մոտ օստեպորոզի զարգացման պատճառները, որոնց վրա կինն ազդեցություն չի կարող ունենալ.
- տարիքը,
- սեռը,
- օստեոպորոզի ընտանեկան պատմությունը,
- նախկին կոտրվածքի առկայությունը,
- դաշտանադադարը, hիստերոէկտոմիան (արգանդի վիրահատական հեռացումը),
- Երկարաժամկետ գլյուկոկորտիկոիդային թերապիան,
- ռևմատոիդ արթրիտը,
- առաջնային կամ երկրորդային հիպոգոնադիզմը:
3. Օստեոպորոզի զարգացման ի՞նչ պատճառներ կան, որոնք հնարավոր է վերահսկել:
Կնոջ կողմից վերահսկման ենթակա են.
- Ալկոհոլի օգտագործումը,
- ծխելը,
- մարմնի զանգվածի ցածր ինդեքսը,
- սնունդը,
- վիտամին D-ի պակասը,
- անբավարար ֆիզիկական ակտիվությունը,
- կալցիումի ոչ բավարար ընդունումը,
- հաճախակի ընկնելը:
4. Կանանց մոտ օստեոպորոզի զարգացման ի՞նչ ռիսկի գործոններ կան:
Կանանց մոտ օստեպորոզի զարգացման ռիսկի գործոններն են.
- տարիքը,
- սեռը,
- օստեոպորոզի ընտանեկան պատմությունը,
- նախկինում կոտրվածքի առկայությունը,
- Դաշտանադադարը, օվարիէկտոմիան (մեկ կամ երկու ձվարանների վիրահատական հեռացումը),
- երկարաժամկետ գլյուկոկորտիկոիդային թերապիան,
- ռևմատոիդ արթրիտը,
- առաջնային կամ երկրորդային հիպոգոնադիզմը,
- ալկոհոլը,
- ծխելը,
- մարմնի զանգվածի ցածր ինդեքսը,
- սնունդը,
- վիտամին D-ի պակասը,
- անբավարար ֆիզիկական ակտիվությունը,
- կալցիումի ոչ բավարար ընդունումը,
- հաճախակի ընկնելը:
6. Ե՞րբ և օստեոպորոզի զարգացման ո՞ր էտապում կանանց մոտ կարող են ի հայտ գալ գանգատներ:
Օստեոպորոզը կարող է ընթանալ առանց ախտանշանների։ Ողերի միկրոտրաբեկուլաների միկրոկոտրվածքների դեպքում կարող են առաջանալ ցավեր մեջքի շրջանում։
7. Կանանց մոտ օստեոպորոզի ի՞նչ դրսևորումներ կան:
Դաշտանադադարի արաջին հինգ տարվա ընթացքում կինը կարող է կորցնել ոսկրային զանգվածի մեծ քանակ։ Այդ շրջանում կարող են արաջանալ ցավեր ոսկրա–մկանային համակարգում։ Ողերի կոտրվածքների արդյունքում արաջանում է կուզ, որը բացասաբար է ազդում ներքին օրգանների վրա։ Կարճանում է հասակը։ Կոտրվածքները օստեոպորոզի բարդություններից են և ամենահաճախ լինում են դաստակի, ողնաշարի և կոնքազդրի շրջանում։
8. Ինչպե՞ս է կազմակերպվում բուժումը երիտասարդ և տարեց կանանց մոտ:
Բուժման ընթացակարգում ընդգրկվում է հիմնական հիվանդության բուժումը, վիտամին Դ-ի և կալցիումի պակասի վերականգնումը, ոսկրերի խտությունը վերականգնող բուժումը։
10. Ինչպիսի՞ն է սնունդը և սննդակարգը կանանց մոտ օստեոպորոզի ժամանակ:
50 տարեկանն անց կանանց խորհուրդ է տրվում կալցիումի ընդունման չափաբաժինն օրական հասցնել մինչև 1200 մգ (ներառյալ` սննդակարգը, կալցիումի հավելումներ, եթե դիետիկ ընդունումը անբավարար է):
Կարևոր է հաշվի առնել սննդակարգի պատմությունը՝ նախքան կալցիումի հավելումներ խորհուրդ տալը կալցիումի ընդունման քանակը գնահատելու համար: Սննդակարգում պետք է ներառել կալցիում և վիտամին Դ պարունակող մթերք:

|
Կարդացեք նաև

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...


Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...


Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...


Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն