ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ:
Նրանց անանցանելիությունը անպտղության ամենահաճախ հանդիպող պատճառներից է: Այս ախտաբանությունը կարող է արտաքին և կլինիկական որևէ արտահայտություն չունենալ: Միակը՝ հղիության բացակայությունն է:
Պատճառները և ախտանշանները
Փողերի հետ կապված ախտաբանությունը դիտարկվում է որպես կանանց վերականգնողական համակարգի հիվանդությունների հետևանք։
Փողերի ախտաբանության պատճառներից են.
- վերականգնողական համակարգի նախկինում տարած կամ առկա քրոնիկ բորբոքային հիվանդությունները,
- գինեկոլոգիական հիվանդությունները և միջամտությունները (հղիության արհեստական ընդհատում, նորագոյացության հեռացում),
- ներարգանդային պարույրի երկարատև կրումը, կամ սխալ տեղադրումը,
- էնդոմետրիոզը (արգանդի ներքին էպիթելի ախտաբանական աճ),
- ուռուցքները, կիստաները, պոլիպները՝ վերականգնողական կամ հարևան օրգաններում, որոնց պատճառով սեղմվում են փողերը,
- կպումների առկայությունը, ներառյալ՝ հիդրոսալպինքսը,
- բնածին ախտաբանությունը։
Տարբերում են փողերի անանցանելիության երկու տեսակ.
- Միակողմանի կամ մասնակի, երբ ախտաբանական փոփոխությունները միայն մեկ փողի սահմաններում են: Այս դեպքում հղիության հնարավորությունը նվազում է 50 տոկոսով:
- Երկկողմանի կամ լրիվ․ այս դեպքում ախտորոշվում է որպես անպտղության փողային գործոն։
Փողերի անանցանելիությանը բնորոշ են հետևյալ նշանները.
- Անպտղություն,
- արտարգանդային հղիություն,
- ցավ՝ որովայնում,
- ցավոտ, ոչ կանոնավոր դաշտան։
Շատ դեպքերում, երբ վարակը դառնում է քրոնիկ, արգանդի փողերի անանցանելիության ախտանշաններ չեն դիտվում: Բուժառուն տարիներ շարունակ կարող է այդ մասին չիմանալ, եթե հղիություն չի պլանավորում:
Ախտորոշումը
Ախտորոշման և անբավարարության աստիճանը որոշելու և ուղեկցող հիվանդությունները հայտնաբերելու նպատակով գինեկոլոգը նշանակում է հատուկ հետազոտություններ:
Հիմնական հետազոտություններն են.
- Էխոհիստերոսալպինգոսկոպիա․ ՈՒՁՀ օգնությամբ հետազոտության կոնտրաստ մեթոդ է, երբ փողերի մեջ հատուկ հեղուկ է ներմուծվում
- ախտորոշիչ լապարոսկոպիա։
Բուժումը
Բուժման ժամանակ հաշվի է առնվում ախտաբանության պատճառը, արտահայտման աստիճանը, բուժառուի վերարտադրողական պլանները և տարիքը:
Բուժումն իրականացվում է հետևյալ միջոցներով.
- դեղորայքային․ հակաբորբոքիչ, հակաբակտերիալ, հորմոնալ դեղեր,
- վիրահատական միջամտություն․ լապարոսկոպիա
Եթե կոնսերվատիվ և վիրահատական մեթոդները ցանկալի արդյունք չեն տալիս և հղիություն չի զարգանում, առաջարկվում է ԱՄԲ:
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYVnEl0i' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384