ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am

Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է կանոնավոր կերպով հետազոտվեն բժշկի մոտ:
Դաշտանային ցիկլի խանգարում: Դաշտանի խանգարումը պետք է ահազանգ լինի ցանկացած կնոջ համար: Բնականաբար, պարտադիր չէ, որ այն լինի արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշ, այլ կարող է լինել միզասեռական համակարգի բացարձակապես ցանկացած խնդրի հետևանք, սակայն ցանկալի է իմանալ դրա մասին, որպեսզի ժամանակին լուծվի այդ խնդիրը:
Արյունահոսություն սեռական հարաբերությունից հետո: Եթե դաշտանը սեռական հարաբերությունից հետո շուտ է սկսում, ապա դրանում կասկածելի բան չկա: Սակայն, եթե յուրաքանչյուր սեռական հարաբերություն, առանց որևէ պատճառի, ուղեկցվում է արյունահոսությամբ, ապա անհապաղ այցելեք բժշկին:
Արյունահոսություն դաշտանադադարից հետո: Երբ կնոջ մոտ դաշտանադադար է, ապա սեռական օրգաններից արյունահոսություն չպետք է լինի: Իսկ եթե դրանք լինում են, ուրեմն պետք է զգուշանալ, քանի որ դրանք կարող են վկայել արգանդի վզիկի քաղցկեղի և այլ լուրջ խնդիրների մասին:
Արյունահոսություն ներլվացումից հետո: Ընդհանրապես, այդ գործողությունը համարվում է վնասակար, և հարկ է հրաժարվել այդ միջոցառումից: Սակայն, եթե ներլվացումից հետո նկատվում է արյունահոսություն, դա կարող է վտանգավոր ախտանիշ լինել:
Արյունահոսություն գինեկոլոգիական ստուգումից հետո: Եթե առկա է վարակ կամ սեռական օրգանների ուռուցք, գինեկոլոգիական ստուգումից հետո հնարավոր է արյունահոսություն լինի:
Անհարմարություն հեշտոցի շրջանում: Հեշտոցի տհաճ հոտը կամ որոշակի քանակով արյուն պարունակող տարօրինակ արտադրությունը, որոնք առաջանում են դաշտանների արանքում կամ դաշտանադադարից հետո, կարող են վկայել քաղցկեղի առաջացման մասին:
Անսովոր ցավեր: Սեռական հարաբերության ժամանակ ծագած ցավը, մեջքի, ոտքերի, կոնքի ցավերը, հոգնածությունը, քաշի կորուստը, ախորժակի անկումը կամ ոտքերի այտուցը կարող են լինել արգանդի վզիկի քաղցկեղի անուղղակի ախտանիշներ:

Կարդացեք նաև

Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն