Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիության հակացուցումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Կա՞ն, արդյոք, հղիության հետ անհամատեղելի և վտանգավոր վիճակներ:
Հղիությունը հրաշալի, բայց և պատասխանատու վիճակ է ցանկացած կնոջ համար: Ապագա մոր վիճակը գնահատելը կարևոր է հղիության պատրաստման գործընթացում: Ցավոք, չնայած գինեկոլոգիայի, մանկաբարձության և վերարտադրողականության ասպարեզներում մեծ նվաճումներին, ներկայում առկա են հիվանդություններ և վիճակներ, որոնց ժամանակ հղիությունը հակացուցված է: Այդ պատճառով, հղիություն պլանավորող ցանկացած կնոջ անհրաժեշտ է հղիության նախապատրաստում, որը կարելի է իրականացնել մասնագիտացված կլինիկաներում՝ անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ:
Ինչպե՞ս է իրականացվում կնոջ վիճակի գնահատումը:
Բժիշկը սկզբում հավաքում է մանրամասն տեղեկատվություն տարած հիվանդությունների, վնասվածքների, վիրահատությունների, կյանքի և աշխատանքային պայմանների վերաբերյալ: Դա շատ կարևոր է հետագա քննությունների և անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր հետազոտությունների պլանավորման համար:
Այնուամենայնիվ, մինչև հետազոտությունների արդյունքները ստանալը՝ միայն հավաքած տեղեկատվության հիման վրա, հնարավոր է պատասխանել այնպիսի հարցերի, ինչպիսիք են. կարո՞ղ է կինը հղիանալ և կրել պտուղը, և` հնարավո՞ր է ծննդաբերությունն իրականացնել բնական ճանապարհով:
Ո՞ր հիվանդությունների և վիճակների դեպքում խորհուրդ չի տրվում հղիանալ:
Հղիությունը հակացուցված է մի շարք հիվանդությունների դեպքում.
- 1. վիճակներ, որոնք անհամատեղելի են հղիության կրելիության հետ (էպիլեպսիա),
- 2. հիվանդություններ, որոնց ժամանակ հղիությունը և ծննդաբերությունը վտանգ են կնոջ կյանքի համար․
- սրտի ծանր արատներ՝ արյան շրջանառության խանգարումով,
- ծանր հիպերտոնիկ հիվանդություն՝ շրջանառության խանգարումով,
- լյարդի ցիռոզ,
- թոքերի հիվանդություններ՝ շնչառական անբավարարությամբ,
- երիկամների հիվանդություններ, որոնք բերում են քրոնիկ երիկամային անբավարարության (գլոմերուլոնեֆրիտ և այլն),
- շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ (սիստեմային կարմիր գայլախտ),
- ուռուցքային հիվանդություններ:
Կա՞ն ոչ բացարձակ հակացուցումներ:
Բացարձակ հակացուցումներից զատ, գոյություն ունեն նաև ժամանակավոր հակացուցումներ, որոնք կապված են ապագա ծնողների օրգանիզմների այս կամ այն վիճակի հետ: Այսպես. հղիանալ խորհուրդ չի տրվում քրոնիկ հիվանդության սրացման կամ վարակիչ հիվանդությունների ժամանակ, որևէ վիրահատությունից հետո (խոռոչային)` մեկ տարվա ընթացքում, քաշի կտրուկ անկման դեպքում, տարբեր բուժման կուրսեր ստանալիս (քիմիաթերապիա, ճառագայթում), հղիության ժամանակ հակացուցված դեղերի ընդունման ժամանակ: Հղիությունը նմանատիպ վիճակներում կարող է վտանգավոր լինել մոր կամ պտղի առողջության համար (կամ երկուսի համար` միաժամանակ), սակայն որոշ ժամանակ անց, երբ կարգավորվում է առողջական վիճակը, դադարեցվում է հղիության հետ անհամատեղելի դեղորայքի ընդունումը, կինը կարող է հղիանալ, կրել և ծննդաբերել առողջ երեխայի:
Հղիության և ծննդաբերության հնարավորության մասին եզրակացությունը յուրաքանչյուր առանձին դեպքում իրականացվում է տարբեր մասնագետների կողմից՝ մանկաբարձ-գինեկոլոգների հետ համատեղ:
Հղիության բացարձակ հակացուցումների դեպքում ցուցված է արտամարմնային բեղմնավորում` փոխնակ մայրության ծրագրով:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն