Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիության վերահսկումը COVID-19 պանդեմիայի ժամանակ. tsnndatun.am

COVID-19-ի լայն տարածման ժամանակ հղիների անվտանգությունը մեծ ուշադրություն է պահանջում: Հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է բժշկին այցելել 4 անգամ, ևս 3 անգամ` անցկացնել հեռախոսային խորհրդատվություն:
Գինեկոլոգի մոտ այցերը պետք է կատարել հղիության 10-12, 20-21, 28-30 և 38-40 շաբաթներում: Այցից առաջ անհրաժեշտ է պայմանավորվել բժշկի հետ, ընդ որում խորհրդատվության և հետազոտության համար գնալ միայնակ:
Հեռախոսային խորհրդատվությունները կատարվում են հղիության 15-16, 25-26 շաբաթներում, իսկ 34-րդ շաբաթից սկսած՝ 2 շաբաթը մեկ անգամ:
Եթե հղիության ընթացքում որևէ խնդիր է ի հայտ գալիս, ապա` առանց հետաձգելու, պետք է այդ մասին տեղեկացնել հղիությունը վարող բժշկին:
Եթե հղիության ժամանակ սկսվել են COVID-19-ի ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դժվարաշնչություն, անհրաժեշտ է կապ հաստատել պոլիկլինիկայի թերապևտի հետ, ավելի լուրջ դեպքերում զանգահարել COVID-19-ի հսկողության համար հայտարարված հեռախոսահամարներով:
Կասկածելի դեպքերում ցանկալի է թեստավորում կատարել: Եթե թեստի արդյունքը դրական է, անմիջապես այդ մասին տեղեկացնել տեղամասային թերապևտին և մանկաբարձ-գինեկոլոգին:
Կարո՞ղ են հղիները COVID -19-ով ավելի հեշտ վարակվել, քան` մյուսները
Կորոնավիրուսի վերաբերյալ մինչև այժմ կուտակված սահմանափակ գիտելիքներից ելնելով, կարելի է ասել, որ հղիները մյուս մարդկանցից ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով: Քանի որ COVID-19-ը նոր վիրուս է, մոր և մանկան մոտ նրա տարածման և երկարատև ազդեցության մասին շատ քիչ բան է հայտնի, ամեն դեպքում, հղիության ընթացքում պետք է առավելագույն պաշտպանվել բոլոր վարակներից:
Ինպե՞ս կարող է հղին պաշտպանվել COVID-19-ից
- Խստորեն պահպանել ձեռքերի հիգիենան. ձեռքերը հաճախ լվանալ տաք ջրով և օճառով, կամ օգտագործել ձեռքերի համար նախատեսված ալկոհոլային հականաեխիչ միջոցներ:
- Հնարավորին խուսափել մարդկանց հետ երկարատև, սերտ շփումներից (աշխատավայր, խանութներ և այլն), հատկապես հիվանդության ախտանիշներ ունեցողների հետ: Հղիի հետ ապրող ընտանիքի անդամները ևս պետք է կրճատեն իրենց շփումները:
- Աշխատել ձեռք չտալ աչքերին, քթին և բերանին:
- Պահպանել շնչուղիների հիգիենա. փռշտալիս և հազալիս փակել քիթն ու բերանը` անձեռոցիկով, և դրանից անմիջապես հետո այն գցել աղբամանի մեջ ու լվանալ ձեռքերը: Եթե անձեռոցիկ չկա, բերանը փակել թևքով:
- Խուսափել հասարակական վայրեր այցելություններից: Եթե, այնուամենայնիվ, պետք է գնալ խանութ, բժշկի կամ օգտվել հասարակական տրանսպորտից, ապա անպայման կրել դիմակ և կանոնավոր լվանալ ձեռքերը կամ մաքրել ալկոհոլային հականեխիչ միջոցներով:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն