Հղիություն, ծննդաբերություն
|
Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը

Արտարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում և իր զարգացումն սկսում է ոչ թե արգանդում, այլ արգանդից դուրս` արգանդային փողում, ձվարանում և, անգամ, որովայնի խոռոչում: Սակայն, քանի որ պտղի ձևավորումն արգանդից դուրս անհնարին է, պահանջվում է վիրահատական միջամտություն` այն հեռացնելու համար: Հակառակ դեպքում, աճող էմբրիոնը կպատռի տվյալ օրգանը, կառաջացնի արյունահոսություն և որովայնամզի բորբոքում: Արդյունքում, ստիպված կլինեն հեռացնել կնոջ վնասված օրգանը, իսկ բարձիթողի վիճակները կարող են ավարտվել մահվամբ:
Այս ախտաբանության պատճառները շատ են, և բոլորը պայմանավորված են սեռական օրգանների կառուցվածքով, հյուսվածքների կազմությամբ, հորմոնալ դիսբալանսով: Սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, վիրահատությունները, աբորտները, որոնք թողնում են սպիներ և կպումներ, ի սկզբանե արգանդային փողերի անոմալ կառուցվածքը, հակաբեղմնավորիչների ընդունումը կամ ներարգանդային պարույրի առկայությունը, պտղային ձվիկի գենետիկ վնասումը, սպերմատազոիդների դանդաղաշարժությունը կարող են խանգարել ձվաբջջի ճիշտ ընթացքին:
Արտարգանդային հղիության նշանները
Ինքնուրույն որոշել արտարգանդային հղիության սկիզբը` դժվար է: Հատկապես, եթե կինն առաջին անգամ է հղիացել և մի քանի շաբաթ նշանները ոչ մի կերպ չեն արտահայտվում: Ախտաբանական հղիությունը սկզբում արտահայտվում է` ինչպես նորմալ հղիությունը.
- կրծքագեղձերի մեծացում,
- դաշտանի բացակայություն,
- տոքսիկոզ,
- անկայուն բնավորություն,
- թեստը ցույց է տալիս 2 գծիկ:
Մինչև 4-6-րդ շաբաթը արտարգանդային հղիությունը ոչ մի կերպ չի զգացվում: Այդ ժամանակ և հետագայում այն հնարավոր է բացահայտել միայն ՈՒՁՀ-ով և արյան հետազոտությամբ: Ցավոք, մեծավ մասամբ բժիշկներն այն ախտորոշում են միայն հղիության ընդհատման ժամանակ, երբ կինն արդեն նշում է բացահայտ ախտանիշները:
- Ցավ` որովայնում, երբ պտղային ձվաբջիջը այլևս տեղ չունի հետագա աճի համար: Ցավը գնալով ուժեղանում է, տարածվում ամբողջ որովայնում, ճառագայթում դեպի իրանը, ոտքը, հետանցքը:
- Քիչ քանակի կարմիր, մոխրագույն, մուգ կարմիր արտադրություն, որը նման է երկար դադարից հետո կարճատև դաշտանի:
- Թուլություն, վատ ինքնազգացողություն, բարձր ջերմություն` սկսվող բորբոքման ժամանակ:
- Արյունահոսության ժամանակ իջնում է զարկերակային ճնշումը, նկատվում է գունատություն, գլխապտույտ և ուշաթափություն:
Ինչպե՞ս է թեստը ցույց տալիս արտարգանդային հղիությունը
Բոլոր դեպքերում, հղիության թեստը դրական է, քանի որ մարդու խորիոնային հոնադոտրոպինի (ՄԽՀ) արտադրությունն առկա է: Արտարգանդային հղիության ժամանակ էմբրիոնի ամրացման ժամկետը խախտվում է մի քանի օրով, այն ուշանում է, թեստի արդյունքը` նույնպես, իսկ երկրորդ գծիկը լինում է հազիվ նկատելի: Թեստը կրկնելիս պատասխանը կարող է բացասական լինել:
Եթե այդ ընթացքում արյան հետազոտություն կատարվի ՄԽՀ նկատմամբ և պրոգեստերոնը որոշելու համար, իրավիճակը կպարզվի: Արտարգանդային հղիության դեպքում ՄԽՀ մակարդակն աճում է շատ դանդաղ և չի համապատասխանում նորմային, իսկ պրոգեստերոնի ցուցանիշը լինում է խիստ իջած: Ավելի ճշգրիտ պատասխան կարող է տալ ՈՒՁ հետազոտությունը` 4-5 շաբաթականում: Եթե արգանդում էմբրիոնը չի հայտնաբերվում, մասնագետը նայում է փոքր կոնքի մյուս օրգանները: Եթե ՈՒՁՀ-ն չի հայտնաբերում, բայց հղիության նշանները կան, կատարվում է լապարոսկոպիկ ախտորոշում: Արտարգանդային հղիությունը հաստատվելու դեպքում շտապ կատարվում է պտղային ձվիկի վիրահատական հեռացում:
Արտարգանդային հղիության հեռացումը
Վիրահատության տեսակը կախված է հղիության ժամկետից, ախտաբանական զարգացման ծանրությունից և կնոջ վիճակից: Եթե հղիության դեռ առաջին շաբաթներն են, հնարավոր է ընդամենը արհեստական վիժում իրականացնել` հորմոնալ պատրաստուկների կիրառմամբ:
Լապարոսկոպիան նույնպես խնայող միջոց է, քանի որ հեռացվում է միայն պտղային ձվիկը:
Սակայն, եթե ախտորոշումն ուշանում է, տեղի է ունենում արգանդային փողի պատռում և արյունահոսություն, ինչը պահանջում է շտապ վիրահատություն, որի ժամանակ հեռացվում է վնասված փողը: Շատ քիչ դեպքերում է, որ մեկ փողի հեռացումը բերում է անպտղության:
Հղիությունը` արտարգանդային հղիությունից հետո
Վիրահատությունից հետո հաջորդ հղիություն խորհուրդ է տրվում ոչ շուտ, քան 6-8 ամիս անց: Այդ ընթացքում պետք է վերականգնել առողջությունը, օրգանիզմը պատրաստել բեղմնավորման, վերացնել պատճառները, որոնք առաջացրել էին արտարգանդային հղիություն:
Դրա համար անհրաժեշտ է.
- ստուգել սեռական վարակների առկայությունը` երբեմն զույգի մոտ,
- փոքր կոնքի օրգանները պաշտպանել բորբոքումներից և այլ հիվանդություններից,
- վերականգնել հորմոնալ բալանսը,
- թույլ չտալ աբորտների հնարավորություն, օգտագործել հակաբեղմնավորիչներ, ցանկալի է դրանց բարիերային մեթոդները
- նոր հղիության վաղ շրջանում ամբողջովին հետազոտվել:
Եթե կինը ծանոթ է այս ախտաբանության ախտանիշներին, ավելի հեշտ կլինի կողմնորոշվել և դիմել օգնության` խուսափելով հետագա բարդություններից: Պետք է հիշել, որ արտարգանդային հղիության ժամանակ նույնիսկ մեկ օրը, առավել ևս 2 օրից ավելին, մեծ նշանակություն ունեն:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն