Հղիություն, ծննդաբերություն
|
Ինչու՞ են հղիներն անցնում ուլտրաձայնային հետազոտություն. erebouni.am

Քրիստիան Դոպլերը ֆիզիկոս էր, որն ապրել է երկու դար առաջ և չէր էլ պատկերացնում, որ իր հայտնագործությունը կօգնի մարդկանց աշխարհ գալ առավել առողջ:
Դոպլերոմետրիան հղիների ախտորոշման կարևորագույն մեթոդներից է: Այն գերձայնային հետազոտության տարատեսակ, որի ժամանակ կիրառվում են ավելի շատ ճառագայթներ, քան սովորական հետազոտության ժամանակ: Որպես կանոն, այս մեթոդն իրականացվում է ստանդարտ ՈՒՁՀ ընթացքում՝ կիրառելով հատուկ տվիչ:
Այս հետազոտությունն իրականացվում է արագ և անցավ, և, թեև վնասակար չի համարվում, այնուամենայնիվ, իրականացվում է հատուկ ցուցումներով:
Յուրօրինակ համակարգ
Դոպլեր ՈՒՁՀ հետազոտության էությունը ձայնի հաճախության գնահատումն է, որը կարող է փոփոխվել՝ անդրադառնալով շարժվող օբյեկտից (տվյալ դեպքում՝ արյան հոսքից): Հետազոտման օբյեկտը յուրօրինակ համակարգ է՝ մայր-պլացենտա-պտուղ: Հետազատությունը հնարավորություն է տալիս որոշել արյան հոսքի բնույթը և արագությունը (սովորաբար դիտվում են պորտալարի զարկերակները, արգանդի անոթները, նաև պտղի անոթները՝ աորտան, ուղեղային, երիկամային զարկերակները):
Ստացված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել արյան հոսքի խանգարումները, որոնց հետ կապված խնդիրների դեպքում կարող է խաթարվել պտղին կենսական կարևոր նյութերով ապահովումը:
Դոպլերոմետրիայի հիման վրա բժիշկը կարող է ո՛չ միայն որոշել արյան հոսքի խանգարման աստիճանը, այլ նաև ախտորոշել այնպիսի հիվանդություններ, ինչպիսք են՝ ֆետոպլացենտար անբավարարությունը և պտղի հիպօքսիան:
Բացի այդ, այս հետազոտությունը կրում է ճշտգրտող բնույթ, օրինակ, օգնում է պարզել՝ արդյո՞ք փոքր չափերով պտուղը տառապում է աճի դանդաղման համախտանիշով, թե՞ պարզապես ցածր քաշային առողջ փոքրիկ է:
Իսկ երբեմն, միայն այս հետազոտությունն է թույլ տալիս նկատել պորտալարի ոլորումը և անսխալ որոշել պարանոցի շուրջ պտույտների թիվը, նաև՝ թե որքանով է այն ձիգ: Դրանից է կախված ծննդաբերության վարման տակտիկան և, վերջին հաշվով, երեխայի կյանքը:
Առաջին անգամ դոպլերոմետրիա խորհուրդ է տրվում կատարել 22-24 շաբաթականից ոչ շուտ: Որպես կանոն, մինչ այդ ժամկետը, արյան հոսքի հետ խանգարումներ հազվադեպ են հանդիպում:
Այս հետազոտությունն առաջնահերթ ցուցված է հետևյալ կանանց.
- շաքարային դիաբետով, զարկերակային գերճնշմամբ, երիկամների և սրտանոթային համակարգի այնպիսի քրոնիկ հիվանդություններով կանանց, որոնք բացասաբար են ազդում անոթների վիճակի վրա,
- ծանր երկաթդեֆիցիտային անեմիայով տառապող կանանց, որը սպառնում է պտղի նորմալ զարգացմանը և կարող է բերել հիպօքսիայի (թթվածնային քաղցի),
- ռեզուս-կոնֆլիկտ ունեցող կանանց (այն առաջանում է, երբ մոր արյան ռեզուսը բացասական է, իսկ երեխայինը՝ դրական), որի պարագայում հաճախ առաջանում է պլացենտայի այտուց,
- մանրէային կամ վիրուսային վարակով կանայք. այս հիվանդությունները հաճախ բերում են պորտալարի անոթներում արյան հոսքի խանգարման, ինչն էլ բերում է պլացենտայի ախտահարման,
- վիժումով, պտղի քրոմոսոմային ախտաբանությամբ, և այնպիսի բարդություններով հղիները, ինչպիսիք են՝ հեստոզները, պլացենտայի վաղաժամ հասունացումը,
- սակավա- կամ գերջրությամբ, պտղի աճի դանդաղման համախտանիշով, բազմապտուղ հղիությամբ (հատկապես, եթե երեխաները զգալիորեն տարբերվում են չափերով) կանայք,
- 35 տարեկանից բարձր և 20 տարեկանից ցածր կանայք,
- անբավարար կարդիոտոկոգրաֆիայով կամ պորտալարի փաթաթման կասկածով (ըստ ՈՒՁ-հետազոտության) կանայք:
30-34 շաբաթական ժամկետում դոպլերոմետրիան ցուցված է բոլոր հղիներին: Այն անհրաժեշտ է երեխայի աճի և զարգացման լիարժեք գնահատման համար:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն