Հղիություն, ծննդաբերություն
|
Վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի ու հղիության վարման մասին. Մերի Թադևոսյան. morevmankan.am

Med-practic-ի ընթերցողներին հղիության վարման, վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի մասին կներկայացնի և օգտակար խորհուրդներ կտա Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի բարձր ռիսկի հղիների բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանը:
Երբ արդեն փաստ է հղիությունը. ինչպե՞ս վարվել ներկայացված երևույթների հետ, որոնք մինչ այդ առօրեական էին. կոսմետիկա, բջջային հեռախոս, համակարգիչ, ծխախոտ, ալկոհոլ, սննդակարգեր, ֆիզիկական ակտիվություն, նաև՝ ինչպե՞ս վարվել նոր ի հայտ եկող երևույթների հետ. վաղ տոքսիկոզ, վաղ շրջանի վիժումներ և այլն:
Սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ.
Հաճախ հղիությունն ընթանում է սրտխառնոցներով ու փսխումներով, այս երևույթները սովորաբար պետք է անցնեն 12-13 շաբաթ հետո, սակայն լինում են դեպքեր, երբ սրտխառնոցներն ու փսխումները սկսվում են հենց առաջին օրվանից և տևում մինչև ծննդաբերություն: Դրանց դեմ, իհարկե, կան միջոցներ, որոնք, իսկապես, արդյունավետ են:
Ապրելակերպ. համակարգիչ, բջջային հեռախոս
Հղիության ընթացքում մեր օրգանիզմն ավելի խոցելի է արտաքին ազդակների դեմ: Պետք է այս ամիսների ընթացքում փոքր-ինչ զգուշավորություն ցուցաբերել: Մենք չգիտենք, թե ինչ բաղադրություն ունի այն կոսմետիկան, որն օգտագործում ենք, չգիտենք ՍՊԱ կենտրոններում առաջարկվող ծառայությունների որակը՝ ընդհուպ մինչև գործիքների մաքրություն: Համակարգիչն արդեն որոշակի նստելու կեցվածք է պահանջում, որը հղիներին խորհուրդ չի տրվում: Ամենաորակյալ համակարգիչն անգամ ճառագայթներ է արձակում, որը նույնպես վնասակար է հատկապես այս շրջանում: Անկախ աշխատանքի բնույթից՝ պետք է համակարգչից օգտվել հնարավորինս քիչ: Նույնը վերաբերում է նաև բջջային հեռախոսներին: Բջջային հեռախոսների կրումը մարմնին շատ մոտ կարող է բերոել պտղի պահվածքի փոփոխության. պտուղն ավելի անհանգիստ է դառնում և շարժունակ:
Սննդակարգ.
Հղի կինը չպետք է իրեն հիվանդ զգա: Հղիությունը հիվանդություն չէ: Շատ կարևոր է հղի կնոջ թիմը՝ նրա ընտանիքը և հղիությունը վարող բժիշկը: Ընտանիքում պետք է կանոնակարգել սնվելու, քնելու, զբոսնելու ռեժիմը: Սննդակարգի կարևորագույն բաղադրիչը պետք է դառնա սպիտակուցը: Նախապատվությունը պետք է տալ մսամթերքին, կաթնամթերքին, ձկնեղենին: Պետք է ուտել հաճախ և չափավոր: Շատ կարևոր է նաև, թե երբ և ինչքան հեղուկ խմել: Հեղուկի սահմանափակումը հղիության ընթացքում ճիշտ չէ: Չի կարելի ջուր խմել անմիջապես ուտելուց հետո և գիշերը՝ քնելուց առաջ: Ջուրը պետք է խմել օրվա ընթացքում հաճախ, բայց՝ փոքր կումերով:
Վիժում. պատճառները
Մեր ժամանակներում անհամեմատ շատացել է վիժումների քանակը: Նախկինում ընդհատված հղիությունները մենք կապում էինք ներարգանդային վարակների հետ: Վերջին ժամանակներում, մեզ հասած հետազոտության համաձայն, բժիշկների մեծամասնությունը վիժման պատճառ են համարում տարբեր հիվանդությունները, մասնավորապես, թրոմբոֆիլիան: Կանգ առնենք թրոմբոֆիլիայի վրա, որը հայտնաբերվում է արյան մեջ որոշակի գեների առկայության դեպքում: Արդյունքում ախտորոշվում է գենետիկորեն հոմոզիգոտ կամ հետերոզիգոտ թրոմբոֆիլիա, որի հետ են կապում չզարգացող հղիությունը թե՛ մանկաբարձ-գինեկոլոգները, թե՛ արյունաբանները:
Վիժում կարող է լինել հորմոնալ ֆոնի խանգարման հետևանքով, ներարգանդային վարակների արդյունքում: Պատճառները շատ են, պարզապես առաջին իսկ նշանների դեպքում՝ թեթև արյունահոսություն, ցավեր, հարկ է դիմել բժշկի: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում հղիությունը պահպանելու համար պայքարել մինչև վերջ:
Հղիությունների միջև ընկած ժամանակահատվածը
Օրգազնիմը հղիության ընթացքում շատ ռեսուրսներ է սպառում, ուստի մինչև հաջորդ հղիությունը պետք է վերականգնել տրանսֆորմացիան կամ կորուստը: Արգանդը բազմաթիվ անոթների հետ պետք է վերականգնվի, հղիություն տարած օրգանիզմում պետք է լրացվի կալցիումը, մագնեզիումը, երկաթը: Սրանք այն նյութերն են, որոնք անհրաժեշտ են պտղի զարգացման համար: Կնոջ օրգազնիզմում զարգանում է նոր կյանք, որն, իհարկե, որոշակի պաշարներ է պահանջում: Դադարն անհրաժեշտ է, որպեսզի արգանդը նորից ի վիճակի լինի հղիություն կրելու, որ պտղապարկը բարեհաջող ամրանա արգանդի պատերին:
Օպտիմալ ժամանակահատվածը 1,5- 2 տարին է: Այս պարագայում բացարձակ նշանակություն չունի, թե որ տարբերակով է ծննդաբերությունը տեղի ունեցել: Շատերը կարծում են, որ կեսարյան հատման դեպքում հղիությունների միջև ինտերվալը պետք է լինի 5 տարի և ավելի: Հատկապես հիմա, երբ կեսարյան հատման տեխնիկան բավականին կատարելագործված է, նույնիսկ լինում են դեպքեր, երբ վերականգնումն ավելի արագ է տեղի ունենում, քան բնական ճանապարհով ծննդաբերության արդյունքում:
Բժշկի ընտրություն. խորհուրդ
Եթե որոշել եք մասնագիտորեն մոտենալ հարցին, ապա առաջին հերթին հարկ է ընտրել բժշկին: Ցավոք, մենք չունենք բժշկին դիմելու մշակույթ: Ես խորհուրդ կտամ բժշկի ընտրության հարցում հաշվի առնել նաև տվյալ բժշկի աշխատանքային փորձը, գիտելիքները, մոտեցումները, վերաբերմունքը և այն բուժ հաստատությունը, որտեղ նա աշխատում է:
Կան տեղամասային բժիշկներ, ում վերահսկողությունը շատ ավելի նախընտրելի է, քան բարեկամինը կամ հարևանինը, եթե անգամ նրանք շատ գրագետ են և փորձառու: Բժշկի ընտրությունը ևս պետք է լինի գիտակցված, չէ որ նա նույնպես պատասխանատու է առողջ պտղի զարգացման ու ծննդաբերության համար:
Հոդվածի առաջին մասը կարդալ հետևյալ հղումով

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն